Ֆավն
Ֆավն | |
---|---|
Տեսակ | mythical entity? |
Ենթատեսակ | առասպելական մարդ-կենդանի հիբրիդ և earth spirit? |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | սատիր |
Զավակներ | Latinus? |
Fauns Վիքիպահեստում |
Ֆավն (լատին․՝ Faunus), Իտալիայի ազգային հնագույն Աստվածություններից մեկը։ Նրա բնավորության և երկրպագության մաքուր իտալիկյան շատ յուրահատկություններ անհետացել են նրան հունական Պանին նույնականացնելու արդյունքում[1][2]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆավնը բարի, գթասիրտ Աստված էր (favere լատիներենից նշանակում է բարեհաճ լինել, այստեղից էլ առաջացել են Faustus, Faustulus, Favonius անվանումները)։ Ֆավնի կերպարում հին իտալիկները երկրպագում էին լեռների, մարգագետինների, դաշտերի, քարանձավների, խմբերի բարի ոգուն, դաշտերին բերրիություն շնորհողին, կենդանիներին և մարդկանց, մարգարեական աստծուն, հին արքա Լացիումին և բազմաթիվ հին ազգանունների նախահորը, նախնական մշակույթի տարածողին։ Աստվածների հետ միաժամանակ հավատում էին նաև միանման և նույնանուն հրեշների գոյությանը, որոնցում առկա էին Ֆավնին բնորոշ հատկանիշներ։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Սիլվանոսը, Ֆավնը, որպես անտառի Աստված, ապրում էր թավուտում, խուլ քարանձավներում, կամ աղմկող աղբյուրների մոտ, որտեղ նա կանխագուշակում էր ապագան, բռնում էր թռչուններին և հետևում նիմփաներին։ Մարդու հետ նա շփվում էր կա՛մ երազներում, կա՛մ հեռվից վախեցնելով և զգուշացնելով նրան անտառային ձայներով։ Նա այսպես ասած «խուճապային վախ» էր ներշնչում, ինչպես ճամփորդին, այնպես էլ շատ հաճախ պատերազմի ընթացքում` թշնամուն։ Նա թափառում էր անտառներում անտեսանելի ոգու հետ, որից շուն էր կապված, այն ունակ էր տեսնելու ոգիներին և նվիրված էր Ֆավնին։ Հայտնվելով երազում` Ֆավնը հաճախ էր տանջում մղձավանջներով, երազներից ազատվելու համար պահանջվում էին հատուկ արմատներ և քսուկներ, հատկապես` անտառային քաջվարդի արմատները։ Հատկապես Ֆավնից զգուշանում էին կանայք, որոնց Աստված սիրով էր հետևում, այստեղից էլ առաջացել է «Incubus» Էպիտետը։
Ֆավնը յուրահատուկ կերպով հովանավորում էր հոտին, նպաստում էր նրանց բազմացմանը և պաշտպանում էր նրանց գայլերից։ Այդ իմաստով էլ անվանվել է Lupercus, որի հետ կապված է նաև Հռոմում Ֆավնի պատվին կազմակերպվող Lupercalia տոնակատարությունը։ Բացի Լուպերկալիայից` Ֆավնի պատվին կազմակերպվել են ևս երկու տոնակատարություններ` գարնանային Ֆավնալիաներ (Faunalia), որը տեղի էր ունենում փետրվարի 13-ին և ձմեռային Ֆավնալիաներ, որը տեղի էր ունենում դեկտեմբերի 5-ին։ Գյուղերում Ֆավնի պատվին ամեն ամիս զոհաբերություն էին կատարում։
Որպես մարգարեական աստված` Ֆավնը իր կանխագուշակումները կատարում էր քնած ժամանակ, այդ պատճառով էլ նա անվանվում էր Fatuus, կամ Fatuelus: Ֆավնի պատգամախոսերը սովոր էին դաշտերին։ Ըստ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի տված նկարագրության` (Fasti, IV, 644 և հաջորդները), Նումա Պոմպիլիոսը, ցանկանալով ստանալ Ֆավնի գուշակությունները և նախօրոք ցանկանալով մաքրել իրեն, ուղևորվում է պուրակ և այնտեղ երկու ոչխար է մորթում, մեկը` Ֆավնի համար, մյուսը` քնի Աստծո։ Այնուհետև երկու անգամ գլուխը ցողելով աղբյուրի ջրով, երկու պսակ հյուսելով հաճարենու տերևներից և աղոթելով` նա պառկում է զոհաբերված կենդանիների մորթիների վրա և գիշերը երազում ստանում է ցանկացած հայտնությունը։ Նման վկայություններ հայտնում է նաև Վերգիլիոսը VII «Էնեական» գրքում (79−95): Որպես Կանխագուշակության Աստված` Ֆավնը եղել է երգերի նախահայրը, որից էլ հին հունական բանաստեղծական չափը անվանում են Սատուրնային կամ Ֆավնային։
Ֆավնի երկրպագություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լացիոյում Ֆավնը նախաբնիկների համար համարվում էր որպես արքա Սատուրնի թոռը, Պիկի որդին, Լատինի հայրը (նիմփա Մարիկից)[3], նաև Տարկվիտի[4] և Ակիդի հայրը[5]։ Իմաստուն և արդար տիրակալ էր։ Իր կառավարումը նախորդել է ցարական ժամանակաշրջանին և ստեղծել երկրում մշակույթի տարածման առաջին դարաշրջանը։ Այս պատումի մեջ արտացոլվել է այն ժամանակների մասին հիշողությունը, երբ Իտալիան հարուստ էր անտառներով, և նախնադարյան ցեղերն այնտեղ անտառային կածաններ են բացել։
Այլ հեղինակներ Ֆավնին անվանում են կա՛մ Մարսի հետնորդ, որը ընդունել է Էվանդեր Պալանտիումցիի արկադացիներին և նրանց բնակության համար տարածք է առանձնացրել[6], կամ Արեսի որդի, որն իր դստերը` Լավինիային, ամուսնացրել է Էնեասի հետ[7]։
Ֆավնի երկրպագության հնությունը ցույց է տալիս այն փաստը, որ երկրպագության վայրերը եղել են ոչ այնքան տաճարները, որքան քարանձավներն ու պուրակները։ Ֆավնը համարվում էր ոչ թե կուռք, այլ կենդանական և բուսական թագավորության տոտեմ։
Ֆավնի մարդակերպական նկարները պատկանում են ուշ ժամանակների և փոխառված են հույներից։ Ֆավնը ներկայացվում է կամ Պանի կերպարում, կամ Սիլենի և Մարսիայի կերպարում, իսկ Ֆավները պատկերված են Պանիսկների կերպարում։ Համաձայն Դիոդորի` նրան նաև անվանել են Հերմես[8]։ Բացի լուպերկալական տաճարից, Հռոմում կա Ֆավնի երկու տաճար, մեկը` ավենտինում, մյուսը`Տիբերինա կղզում։
Ֆավնան, Ֆավնի դուստրը (կամ կինը), իրենից ներկայացնում է կանացի երորդություն, որն անվանվել է Աստված։ Նա եղել է մարգարեական աստվածուհի և կոչվել է Ֆատու։ Միևնույն ժամանակ` նա պատկանել է կանացի սկիզբ համարվող աստվածուհիների թվին և որպես այդպիսին նույնականացվել է Մայայի, կամ բարի աստվածուհու (Bona dea) հետ։
Նոնայի «Դիոնիսոսի արարքները» պոեմում Ֆավնը՝ Պոսեյդոնի և Կիրկայի որդին է Տիրսենիդայից։ Դիոնիսոսի հնդկական արշավանքի մասնակից է[9]։ Օֆելտի խաղերի ընթացքում մրձել է կառքերով[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира, 1988
- ↑ Любкер, 1885
- ↑ Вергилий. Энеида, VII, 46-48.
- ↑ Вергилий. Энеида, X, 550.
- ↑ Овидий. Метаморфозы, XIII, 750.
- ↑ Дионисий Галикарнасский. Римские древности, I, 31, 2.
- ↑ Аппиан. Римская история, I, 1.
- ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека, VI, фр. 5.
- ↑ Нонн. Деяния Диониса, XIII, 326.
- ↑ Нонн. Деяния Диониса, XXXVII, 165.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի ժողովուրդների առասպելներ, հ. երկրորդ (երկրորդ) (խմբ. Սերգեյ Տոկարև), Մոսկվա, «Սովետական հանրագիտարան», էջ 555-556։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆավն» հոդվածին։ |
|