Քաջվարդ
Քաջվարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Քաջվարդազգիներ (Paeoniaceae) |
Ցեղ | Քաջվարդ (Paeonia) L., 1753 |
Քաջվարդ (ֆրոմ քաջ + վարդ; լատին․՝ Paeonia), քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քաջվարդ նեղատերև (P. tenuifolia)։
Հանդիպում է միայն Սյունիքի մարզում։ Աճում է ցածրաճ արաքսյա և կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում։
Այլ անվանումներ. արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր լատիներեն անվանումով պարտական է լեգենդար բժիշկ Պեանին (կամ Պեոնու[1][2] կամ Պեանու[3]), որով բուժում էին մարդկանց վերքերը։
Բույսի լատիրներեն անվանումը հանդիպում է Թեոփրաստեսի[4] «Բուսաբանություն և բույսերի աշխարհագրություն» գրքում։
Կենսաբանական նկարգիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատները կոնանման են։ Ցողունը պարզ է, բարձրությունը՝ մինչև 60 (90) սմ։ Տերևները կրկնակի փետրաձև են, տերևիկները՝ խիստ կտրտված, գծաձև։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Ծաղկապատը կրկնակի է։ Թերթերի դասավորությունը պարուրաձև է։ Առէջները շատ են, հիմքերով համաճած։ Վարսանդները 2-6 հատ են։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է։ Պտուղը կազմված է պարկուկներից։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղազարդիչ է և ներկատու։ Մշակության մեջ տարածված են քաջվարդի բազմաթիվ գեղազարդիչ սորտեր, որոնք ունեն խոշոր, լայն պսակաթերթիկներ (հիմնականում՝ բազմաթերթ)՝ ձյունասպիտակից մինչև վարդագույն, դարչնագույն, մուգ արնակարմիր, հաճելի բուրմունքով ծաղիկներ։ Բազմանում է թփիկների և կոճղարմատների բաժանումով, անդալիսով և սերմերով։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Որպես դեղամիջոց օգտագործում են քաջվարդի ստորգետնյա մասերը՝ արմատները և կոճղարմատները, քանի որ դրանց մեջ կան օրգանական թթուներ, աղաղանյութեր, հանքային աղեր, խեժ։ Կոճղարմատները և արմատները չորացնում են ամռանը՝ սերմացումից հետո։ Գիտական բժշկության մեջ այս բույսն օգտագործում են իր հանգստացնող հատկությունների համար։ Թրմօղին օգտագործում են նյարդային գրգռվածության, հիստերիայի, արագ հոգնելու, վեգետատիվ անոթային խանգարման, անհանգստության և վախի զգացողության ժամանակ։ Այն կարգավորում է քունը և հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը։ Այս բույսի արմատները օգտագործում են աղեստամոքսային տարբեր հիվանդությունների ժամանակ։
Կլինիկական հետազոտություններն ապացուցել են, որ այս բույսի արմատների թուրմը որոշ չափով բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը[5]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ևս 12 ընտանիք | 32 տեսակ | |||||||||||||||
Կարգ Քարբեկածաղկավորներ | դաս Քաջվարդ |
Եռմասնյա քաջվարդ | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | մոնոտիպ ընտանիք Քաջվարդազգիներ |
Նեղատերև քաջվարդ | ||||||||||||||
ծաղկավոր բույսերի 44 կարգ | Ենթադաս Paeonia lactiflora Pall. | Մլոկոսևիչի քաջվարդ | ||||||||||||||
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն վերջին տեղեկությունների 4 ենթադասում հայտնի է 32 տեսակ և 6 սեկցիաներում[6]։
Ենթադաս Albiflora, ներառում է 1 տեսակ.
Ենթադաս Moutan, 2 սեկցիաներում ներառում է 10 տեսակ.
- Սեկցիա Delavayanae
- Սեկցիա Moutan
Ենթադաս Onaepia, ներառում 1 տեսակ.
Ենթադաս Paeonia, 4 սեկցիաներում ներառում 22 տեսակ.
- Սեկցիա Emodi
- Սեկցիա Flavonia
- Սեկցիա Paeonia
- Paeonia anomala L.
- Paeonia bakeri Lynch
- Paeonia broteri Boiss. & Reut.
- Paeonia clusii Stern
- Paeonia coriacea Boiss.
- Paeonia corsica Sieber ex Tausch
- Paeonia daurica Andrews
- Paeonia hybrida Pall.
- Paeonia intermedia C.A.Mey.
- Paeonia mairei H.Lev.
- Paeonia mascula (L.) Mill.
- Paeonia obovata Maxim.
- Paeonia officinalis L.
- Paeonia parnassica Tzanoud.
- Paeonia peregrina Mill.
- Paeonia rhodia Stearn
- Paeonia veitchii Lynch
- Սեկցիա Tenuifoliae
Սորտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցող մարմինը հանդիսանում է Քաջվարդի Ամերիկյան Միությունը (անգլ.՝ American Peony Society - APS).
- Paeonia 'Bartzella'
- Paeonia 'Coral Charm'
- Paeonia 'Coral Sunset'
- Paeonia 'Da Fu Gui'
- Paeonia 'Fen Yu Nu'
- Paeonia 'Gui Fei Cha Cui'
- Paeonia 'Hai Huang'
- Paeonia 'Hu Hong'
- Paeonia 'Ni Hong Huan Cai'
- Paeonia 'Nymphe'
- Paeonia 'Pink Hawaiian Coral'
- Paeonia 'Xuan Li Duo Cai'
- Paeonia 'Yan Zi Xiang Yang'
- Paeonia 'Zi Fu Rong'
- Paeonia 'Zi Lian Wang Yue'
- Paeonia jishanensis 'Chun Hong Jiao Yan'
- Paeonia suffruticosa 'Feng Dan Bai'
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաջվարդ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 104-106։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира : в 2 т. — М., 1991—1992. — Т. 2. — С. 300.
- ↑ Гесиод, фр. 307 М.—У.
- ↑ Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справоч. пособие / Под. ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк, 1990. — С. 223. — ISBN 5-06-000085-0
- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел |Литература).
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
- ↑ Hong De-Yuan. Peonies of the world. Kew Publishing, 2010. ISBN 978-1-84246-392-5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Семейство пионовые (Paeoniaceae) // Жизнь растений / академик А. Л. Тахтаджян. — М.: Просвещение.
- Успенская М. С. Пионы, цветы в саду. — М.: Фитон+, 2003. — 208 с.
- Дубров В. Ито-гибриды: прошлое и будущее // Цветоводство. — май/июнь 2007. — № 3.
- Тимохин В. И. Культура пионов и способы размножения // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- Hong De-Yuan. Peonies of the World, Taxonomy and Phytogeography. — London and Missouri Botanic Garden, St. Louis: Kew Publishing, 2010. — ISBN 978-1-84246-392-5
- Голиков К. Лучшие пионы для Подмосковья // Цветоводство : Журнал. — 2002. — № 5.
- Червякова О., Келдыш М. Основные болезни пиона // Цветоводство : Журнал. — 2012. — № 5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Клуб "Цветоводы Москвы". Սեկցիա Пионов (классификация и описания сортов садовых пионов)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- Жашкова Т. Л. «Ито-гибриды - cамые современные пионы». КЦ Зеленая линия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
- Вершхор Я. «Пионы нового тысячелетия: как воплощаются несбыточные мечты». КЦ Зеленая линия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաջվարդ» հոդվածին։ |
|
|