Jump to content

Օմեպրազոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմեպրազոլ
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
ԱրտասանությունՕմեպրազոլ
Գործածության եղանակՆերքին ընդունման
Կենսաբանական թիրախՊրոտոնային պոմպ
Քիմիական դասակարգումՊրոտոնային պոմպի ինհիբիտոր
Զանգված5,7E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₁₇H₁₉N₃O₃S[1]

Օմեպրազոլ, վաճառքային անվանումներն են Պրիլոսեկ և Լոսեկ, դեղամիջոց, որն օգտագործվում է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության, պեպտիկ խոցերի և Զոլինգեր-Էլլիսոնի համախտանիշի ժամանակ[2]։ Այն նաև օգտագործվում է բարձր ռիսկի խմբի մարդկանց շրջանում վերին ստամոքսաղիքային արյունահոսությունը կանխելու համար[2]։ Կարելի է ընդունել հաբի տեսքով կամ ներերակային[2][3]։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավեր և մետեորիզմ[2]։ Լուրջ կողմնակի ազդեցություններից են՝ Կլոստրիդիում դիֆիցիլեով հարուցված կոլիտ, թոքաբորբի բարձր ռիսկը, ոսկրային կոտրվածքների բարձր ռիսկը և ստամոքսի քաղցկեղի քողարկման պոտենցիալը[2]:Հայտնի չէ այն անվտանգ է հղիության ընթացքում, թե ոչ[2]։ Օմեպրազոլը պրոտոնային պոմպի արգելակիչ է և որպես այդպիսին ընկճում է ստամոքսում թթվի արտադրությունը[2]։

Օմեպրազոլը հայտնագործվել է 1979 թվականին[4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից են[5]։ Այն մատչելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]։ Զարգացող աշխարհում 2014թ-ի գինը 0.01 ԱՄՆ դոլարից աճել է 0.07 ԱՄՆ դոլար մեկ դոզաի համար[6]։ Միացյալ նահանգներում մեկ դեղահատի միջին արժեքն է 0.50 ԱՄՆ դոլար[7]։

Օմեպրազոլը կարող է օգտագործվել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ), պեպտիկ խոցերի, էրոզիվ էզոֆագիտի, Զոլինգեր էլիսոնի համախտանիշի և էոզինոֆիլային էզոֆագիտի դեպքում[2][8]։

Պեպտիկ խոցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեպտիկ խոցերը կարող են բուժվել օմեպրազոլով։ Հելիկոբակտեր պիլորին կարելի է բուժել կիրառելով հետևյալ եռյակի 7-14 օրյա համակցությունը՝ օմեպրազոլ, ամոքսիցիլին և կլարիթրոմիցին[9]։ Պենիցիլլինի հանդեպ ալերգիա ունեցողների շրջանում ամոքսիցիլլինը կարող է փոխարինվել մետրոնիդազոլով[10]։

Բացասական հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվազն 1% հիվանդների շրջանում ամենատարածված անբարենպաստ ազդեցություններն են[11]՝

  • Կենտրոնական նյարդային համակարգ՝ գլխացավ (7%), գլխապտույտ (2%)
  • Շնչառական՝ վերին շնչուղիների ինֆեկցիա (2%), հազ (1%)
  • Ստամոքսաղիքային՝ որովայնի ցավ (5%), լուծ(4%), սրտխառնոց (4%), փսխում (3%), մետեորիզմ (3%), թթվի հետհոսք (2%), փորկապություն (2%)
  • Նյարդամկանային և կմախքային՝ մեջքի ցավ (1%), թուլություն (1%)
  • Մաշկային՝ ցան (2%)

Անբարենպաստ ազդեցության հետ կապված այլ մտահոգություններ են՝

Անհանգստություն է առաջացնում վիտամին B12-ի[16] և երկաթի մալաբսորբցիան[17], սակայն հետևանքները կարծես թե աննշան են, հատկապես երբ ուղեկցվում է լրացուցիչ թերապիայով[18]։

Սկսած նրանց ներդրումից, պրոտոնային պոմպի ինհիբիտորները (ՊՊԻ, հատկապես օմեպրազոլը) նաև կապված են եղել սուր ինտերստիցիալ նեֆրիտի մի քանի դեպքերի հետ[19], երիկամների բորբոքումն է, որը հաճախ առաջանում է որպես դեղամիջոցի բացասական ռեակցիա։

ՊՊԻ-ների երկարաժամկետ օգտագործումը խիստ կապված է ստամոքսի հատակի գեղձերի բարորակ պոլիպների զարգացման հետ (որը տարբերվում է հատակի գեղձերի պոլիպոզից); այդ պոլիպները չեն առաջացնում քաղցկեղ և անցնում են երբ ՊՊԻ-ները դադարեցնում են։ ՊՊԻ օգտագործման և քաղցկեղի միջև որևէ կապ չի նկատվում, բայց օգտագործումը կարող է քողարկել ստամոքսի քաղցկեղը կամ այլ լուրջ խնդիր և բժիշկները պետք է զգույշ լինեն[20]։

Կա վաղաժամկետ օգտագործման և թուլամտության միջև նախնական կապ, որը հետագա ուսումնասիրությունների կարիք ունի[21]։

Հղիություն և կրծքով կերակրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիդեմիոլոգիական տվյալները հղիության ընթացքում օմեպրազոլի մայրական օգտագործման հետևանքով խոշոր ծննդյան արատների բարձր ռիսկի մասին չեն խոսում[22]։

Կլինիկական փորձարկումները խորապես չեն գնահատել կրծքով կերակրման հետ օմեպրազոլի օգտագործման հնարավոր հետևանքները։ Այնուամենայնիվ, օմեպրազոլի մոլեկուլի ֆարմակոկինետիկան խստորեն առաջարկում է կրծքով կերակրելիս օմեպրազոլ օգտագործելուց զգուշանալ՝

  • Օմեպրազոլը ունի պլազմային սպիտակուցի կապման բարձր ցուցանիշ(95%)[23], նշելով որ դեղամիջոցի այդ քիչ քանակությունը փոխանցվում է կրծքի կաթի հետ կերակրման ժամանակ։
  • Օմեպրազոլը պետք է պաշտպանված լինի, քանի որ արագ է դեգրադացիայի ենթարկվում ստամոքսի թթվային միջավայրում։ Սա ենթադրում է, որ նորածնի կողմից ընդունված ազատ մոլեկուլների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կլանվում է։

Նորմալ դոզաներով օմեպրազոլը, ամենայն հավանականությամբ, անվտանգ է կրծքով կերակրելիս[24]։

Փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օմեպրազոլ Ակտավիս 20 մգ

Կարևոր դեղերի փոխազդեցությունները հազվադեպ են[25][26]։ Այնուամենայնիվ, դեղամիջոցների ամենատարածված հիմնական խնդիրը հանդիսանում է օմեպրազոլի հետ միասին կլոպիդոգրելի նվազեցումը[27]։ Չնայած դեռևս վիճահարույց է[28], դա կարող է մեծացնել ինսուլտի կամ ինֆարկտի ռիսկը մարդկանց մեջ կանխելու համար այդ իրադարձությունները։

Այս փոխազդեցությունը հնարավոր է, քանի որ օմեպրազոլը CYP2C19 և CYP3A4 ֆերմենտների արգելակիչ է[29]։ Կլոպիդոգրելը ինակտիվ նախադեղ է, որը մասամբ կախված է CYP2C19-ից որպեսզի փոխակերպվի ակտիվ ձևի։ CYP2C19-ի արգելակումը կարող է արգելափակել կլոպիդոգրելի ակտիվացումը, ինչը կարող է նվազեցնել նրա ազդեցությունը[30][31]։

Գրեթե բոլոր բենզոդիազեպինները մետաբոլիզվում են CYP3A4 և CYP2D6 ուղիներով, և այդ ֆերմենտների արգելակումը հանգեցնում է ավելի բարձր AUC (այսինքն տվյալ դոզայի ժամանակի ընդհանուր ազդեցությունը)։ CYP3A4-ից կախված դեղամիջոցների այլ օրինակներ, դրանց փոխակերպման համար, էսկիտալոպրամ[32], վարֆարին[33], օքսիկոդոն, տրամադոլ և օքսիմորֆոն։ Այս դեղերի կոնցենտրացիաները կարող են մեծանալ, եթե համատեղ օգտագործվեն օմեպրազոլի հետ[34]։

Օմեպրազոլը նաև P-գլիկոպրոտեինի մրցակցային արգելակիչն է, ինչպես նաև այլ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ[35]։

Ստամոքսի թթվայնությունից կախված (օրինակ կետոկոնազոլը կամ ատազանավիրը) դեղերը կարող են վատ ներծծվել, մինչդեռ թթվազգայուն հակաբիոտիկները (օրինակ էրիթրոմիցին, որը CYP3A4-ի շատ ուժեղ ինհիբիտոր է) կարող են ավելի մեծ քանակությամբ կլանվել, քան ստամոքսի նորմալ ալկալիական միջավայրում[34]։

St. John's wort (Hypericum perforatum) և Gingko biloba զգալիորեն նվազեցնում են օմեպրազոլի պլազմային կոնցենտրացիաները CYP3A4 և CYP2C19ինդուկցիայի միջոցով[36]։

Պրոտոնային պոմպի ինհիբիտորները ինչպիսին է օմեպրազոլը, հայտնաբերվել է,որ մեծացնում են մետոտրեքսատի պլազմային կոնցենտրացիաները[37]։

Ֆարմակոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեպրազոլը ընտրողական և անդարձելի պրոտոնային պոմպի ինհիբիտոր է։ Այն ճնշում է ստամոքսում թթվի արտադրությունը H+/K+-ATP-ազաի սպեցիֆիկ ընկճումով, որը գտնվում է ստամոքսի պարիետալ բջիջների սեկրետոր մակերեսին։ Քանի որ այս ֆերմենտը հանդիսանում է թթվային (պրոտոն կամ H+) պոմպ, ստամոքսի լորձաթաղանթում օմեպրազոլը ընկճում է թթվարտադրության վերջին փուլը։

Օմեպրազոլը նաև ընկճում է ինչպես բազալ, այնպես էլ խթանված սեկրեցիան անկախ խթանումից[38]։

Օմեպրազոլի ընկճող ազդեցությունը զարգանում է ընդունումից հետո 1 ժամվա ընթացքում։ առավելագույն ազդեցությունը հասունանում է 2 ժամվա ընթացքում։ Ընկճման տևողությունը մինչև 72 ժամ է։ Երբ օմեպրազոլը դադարեցվում է, ստամոքսում թթվի բազալ սեկրեցիայի ակտիվությունը վերականգնվում է 3-5 օր հետո։ Օմեպրազոլի ընկճող ազդեցությունը թթվարտադրության վրա կմեծանա 4 օր հետո կրկնակի դոզավորելով[39]։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեպրազոլի ներծծումը տեղի է ունենում բարակ աղիքում և սովորաբար ավարտվում է 3֊6 ժամվա ընթացքում։ Օմեպրազոլի կրկնակի դոզաներից հետո կենսամատչելիությունը կազմում է մոտ 60%։

Օմեպրազոլը, ինչպես նաև մնացած պրոտոնային պոմպի ինհիբիտորները, ազդում են միայն ակտիվ պոմպերի վրա։ Այս պոմպերը խթանվում են ստամոքսում սննդի առկայության դեպքում։ Այդ պատճառով հիվանդներին խնդրում են խմել մեկ բաժակ ջրով, դատարկ ստամոքսին[40][41]։ Բացի դրանից շատ աղբյուրներ խորհուրդ են տալիս օմեպրազոլի ընդունումից հետո առնվազն 30 րոպե հաց չուտել[42][43] (առնվազն 60 րոպե օմեպրազոլի և նատրիումի բիկարբոնատի պրեպարատների համակցման դեպքում, օրինակ Զեգերիդ)[44], թեև որոշ աղբյուրներ ասում են, որ դեղորայքի ընդունումից առաջ հաց ուտելը պարտադիր չէ[45]։

Օմեպրազոլը լիովին կենսաձևափոխվում է լյարդում ցիտոքրոմ P450 համակարգով։ Նույնականացված մետաբոլիտներից են սուլֆոնը, սուլֆիդը և հիդրօքսի-օմեպրազոլը, որոնք թթվի արտադրության վրա զգալի ազդեցություն չեն թողնում։ Ներքին ընդունման դեպքում դեղաչափի մոտ 80%-ը մետաբոլիտների ձևով դուրս է գալիս մեզի հետ, մնացած մասը անցնում է կղանք լեղու միջոցով։

Օմեպրազոլը պարունակում է եռակողմ սուլֆինիլ խումբ, և ըստ այդմ կարող է հանդես գալ (S)- կամ (R)֊էնանտիոմերների ձևով։ օմեպրազոլը ռացեմատ է, երկուսի հավասար խառնուրդ։ Առպատային բջիջների անցուղիների թթվային պայմաններում երկու էնանտիոմերները վերածվում են խիրալ ձևի (սուլֆատային կամ սուլֆենամիդային կոնֆիգուրացիաներ), որոնք ֆոխազդում են պոմպի ցիստեինային խմբի հետ, դրանով իսկ կանխելով առպատային բջիջների ստամոքսահյութ արտադրելու ունակությունը։

ԱստրաԶենեկա ընկերությունը նաև զարգացրել է էզոմեպրազոլը (Նեքսիում), որն էուտոմեր է, բացառապես (S)-էնանտիոմեր, այլ ոչ թե ռացեմատ՝ ինչպես օմեպրազոլը։

Օմեպրազոլի ինակտիվ (R)-էնանտիոմերը դառնում է ակտիվ (S)-էնանտիոմեր, կրկնապատկելով ակտիվ ձևի կոնցենտրացիան[46]։ Այդ խիրալ տեղաշարժը տեղի է ունենում ցիտոքրոմ P450 համակարգի CYP2C19 իզոֆերմենտի օգնությամբ, որը չի հայտնաբերվել հավասարապես բոլոր մարդկանց շրջանում։ Նրանց, ովքեր չեն կարող ընկալել դեղը, անվանում են «վատ մետաբոլիզողներ»։ Վատ մետաբոլիզմով ֆենոտիպի դեպքերը լայնորեն տարածված են պոպուլյացիաներում՝ 2,0-2,5% սևամորթ և սպիտակամորթ ամերիկացիների շրջանում, մինչև 20% ասիացիների մոտ։ Մի քանի ֆարմակոգենոմիկ ուսումնասիրություններ առաջարկել են այս դեղամիջոցով բուժումը հարմարեցնել CYP2C19 մետաբոլիկ կարգավիճակին[47]։

Օմեպրազոլը արյան պլազմայում կամ շիճուկում կարող է որոշվել բուժման մոնիտոր հսկողության կամ թունավորումով հիվանդների ախտորոշման համար։ Օմեպրազոլի պլազմային կոնցենտրացիաները սովորաբար տատանվում են 0.2֊1.2 մգ/լ֊ի սահմաններոում՝ թերապևտիկ դոզաներով բուժվող հիվանդների մոտ, և 1֊6 մգ/լ սուր թունավորումով անձանց մոտ։ Էնանտիոմերիկ, ժամանակագրական մեթոդը առկա է որպեսզի էզոմեպրազոլը ռացեմիկ օմեպրազոլից տարբերենք[48]։

Օմեպրազոլն առաջին անգամ վաճառվեց ԱՄՆ֊ում 1989թ․֊ին Աստրա ԱԲ(այժմ ԱստրաԶենեկա) ընկերության կողմից Լոսեկ վաճառքային անվան տակ։1990թ․֊ին ԱՄՆ֊ի Սննդի և Դեղերի Վարչության որոշմամբ Լոսեկը փոխվեց Պրիլոսեկի, որպեսզի խուսափեյին միզամուղ դեղամիջոց Լազիքսի(ֆուրոսեմիդ) հետ շփոթելուց[49]։ Նոր անունն էլ առաջացրեց շփոթություն օմեպրազոլի (Պրիլոսեկ) և հակադեպրեսանտ ֆլյուոքսետինի (Պրոզակ) միջև[49]։

Երբ Պրիլոսեկի ամերիկյան արտոնագիրն ավարտվեց 2001թ․֊ի ապրիլին, ԱստրաԶենեկան ներկայացրեց էզոմեպրազոլը (Նեքսիում)՝ որպես փոխարինող դեղամիջոզ[50]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոզավորման ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրիտանական արտադրության 10 մգ-անոց Օմեպրազոլ

Օմեպրազոլն առկա է հաբերի և պատիճների ձևով (պարունակում է օմեպրազոլ կամ օմեպրազոլ մագնեզիում), 10, 20, 40, 80մգ դոզաներով, ինչպես նաև որպես փոշի (օմեպրազոլ նատրիում) ներերակային ներարկման համար։ Օմեպրազոլի ներքին ընդունման ձևերի մեծամասնությունը պատված են աղիներում լուծվող թաղանթով, քանի որ դեղն ունի ստամոքսի թթվային միջավայրում արագ դեգրադացվելու հատկություն։ Ամենից հաճախ դրան հասնում են աղիներում լուծվող թաղանթով պատված պատիճների, դեղահաբերի պատրաստման ճանապարհով[51]։ Բացթողումը հաստատված է ԱՄՆ֊ի ՖԴԱ֊ի կողմից[52]։

Այն նաև հասանելի է ներարկումային ձևով (IV) Եվրոպայում, բայց ոչ ԱՄՆ-ում։ Ներարկումային փաթեթը իրենից ներկայացնում է կոմբինացված փաթեթ, կազմված սրվակից և առանձին սրվակիկներից վերականգնող լուծույթով։ Ամեն 10մլ-անոց սրվակը պարունակում է լիոֆիլացված փոշի սպիտակ կամ այլ գույնի, որի մեջ կա 42,6 մգ օմեպրազոլ նատրիում, ինչը համարժեք է 40 մգ օմեպրազոլին։

Օմեպրազոլը Մեծ Բրիտանիայում հասանելի է նաև որպես ներքին ընդունման կախույթ աղիներում լուծվող տաղանթով պատված հատիկների ձևով ինչպես չհաստատված ապրանք։ Ներքին ընդունման կախույթը առավելապես օգտագործվում է երեխաների համար, բայց կարող են օգտագործել նաև նրանք ովքեր կլլման դժվարություններ ունեն, կամ օգտվում սնուցման զոնդերից։

Բրենդային անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմեպրազոլի վաճառքային անվանումներից են Լոսեկ, Պրիլոսեկ, Զեգերիդ, Միրացիդ և այլն[2][53]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 omeprazole
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Omeprazole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Omeprazole 40 mg Powder for Solution for Infusion». EMC. 2016 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  4. Fischer, edited by János; Ganellin, C. Robin (2006). Analogue-based drug discovery. Weinheim: Wiley-VCH. էջ 88. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Omeprazole». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «NADAC as of 2016-11-16 Data.Medicaid.gov». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Cheng, Edaire (2013 թ․ հուլիս). «Proton Pump Inhibitors for Eosinophilic Esophagitis». Current Opinion in Gastroenterology. 29 (4): 416–420. doi:10.1097/MOG.0b013e32835fb50e. ISSN 0267-1379. PMC 4118554. PMID 23449027.
  9. Fuccio, L; Minardi, M. E.; Zagari, R. M.; Grilli, D; Magrini, N; Bazzoli, F (2007). «Meta-analysis: Duration of first-line proton-pump inhibitor based triple therapy for Helicobacter pylori eradication». Annals of Internal Medicine. 147 (8): 553–62. doi:10.7326/0003-4819-147-8-200710160-00008. PMID 17938394.
  10. Malfertheiner P, Megraud F, O'Morain C, Bazzoli F, El-Omar E, Graham D, Hunt R, Rokkas T, Vakil N, Kuipers EJ (2007 թ․ հունիս). «Current concepts in the management of Helicobacter pylori infection: the Maastricht III Consensus Report». Gut. 56 (6): 772–81. doi:10.1136/gut.2006.101634. PMC 1954853. PMID 17170018.
  11. McTavish D, Buckley MM, Heel RC (1991). «Omeprazole. An updated review of its pharmacology and therapeutic use in acid-related disorders». Drugs. 42 (1): 138–70. doi:10.2165/00003495-199142010-00008. PMID 1718683.
  12. Abou Chakra, CN; և այլք: (2014 թ․ հունիս). «Risk factors for recurrence, complications and mortality in Clostridium difficile infection: a systematic review». PLoS ONE. 9 (6): e98400. Bibcode:2014PLoSO...998400A. doi:10.1371/journal.pone.0098400. PMC 4045753. PMID 24897375.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  13. Yang, Yu-Xiao; և այլք: (2006). «Long-term proton pump inhibitor therapy and risk of hip fracture». JAMA. 296 (24): 2947–2953. doi:10.1001/jama.296.24.2947. PMID 17190895.
  14. Yu, Elaine W.; և այլք: (2011). «Proton pump inhibitors and risk of fractures: a meta-analysis of 11 international studies». The American Journal of Medicine. 124 (6): 519–526. doi:10.1016/j.amjmed.2011.01.007. PMC 3101476. PMID 21605729.
  15. Hess, M. W.; և այլք: (2012). «Systematic review: hypomagnesaemia induced by proton pump inhibition». Alimentary Pharmacology & Therapeutics. 36 (5): 405–413. doi:10.1111/j.1365-2036.2012.05201.x.
  16. Neal, Keith; Logan, Richard (2001). «Potential gastrointestinal effects of long‐term acid suppression with proton pump inhibitors». Alimentary Pharmacology & Therapeutics. 15 (7): 1085–1085. doi:10.1046/j.1365-2036.2001.0994a.x. PMID 11421886.
  17. Sarzynski, Erin; և այլք: (2011). «Association between proton pump inhibitor use and anemia: a retrospective cohort study». Digestive Diseases and Sciences. 56 (8): 2349–2353. doi:10.1007/s10620-011-1589-y. PMID 21318590.
  18. McColl, Kenneth EL (2009). «Effect of proton pump inhibitors on vitamins and iron». The American Journal of Gastroenterology. 104: S5–S9. doi:10.1038/ajg.2009.45. PMID 19262546.
  19. Härmark, Linda; և այլք: (2007). «Proton pump inhibitor‐induced acute interstitial nephritis». British Journal of Clinical Pharmacology. 64 (6): 819–823. doi:10.1111/j.1365-2125.2007.02927.x. PMC 2198775. PMID 17635502.
  20. Corleto, V.D. (2014 թ․ փետրվար). «Proton pump inhibitor therapy and potential long-term harm». Curr Opin Endocrinol Diabetes Obes. 21 (1): 3–8. doi:10.1097/med.0000000000000031. PMID 24310148.
  21. Eusebi, LH; Rabitti, S; Artesiani, ML; Gelli, D; Montagnani, M; Zagari, RM; Bazzoli, F (2017 թ․ հուլիս). «Proton pump inhibitors: Risks of long-term use». Journal of Gastroenterology and Hepatology. 32 (7): 1295–1302. doi:10.1111/jgh.13737. PMID 28092694.
  22. Pasternak, Björn; Hviid, Anders (2010). «Use of Proton-Pump Inhibitors in Early Pregnancy and the Risk of Birth Defects». New England Journal of Medicine. 363 (22): 2114–23. doi:10.1056/NEJMoa1002689. PMID 21105793.
  23. «Omeprazole drug summary». PDR.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  24. «LACTMED: OMEPRAZOLE». 2015 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. Fitzakerley, Janet. "2014 Treatments for Acid-Peptic Diseases." PPIs Side Effects. Արխիվացված 19 Ապրիլ 2014 Wayback Machine University of Minnesota Medical School Duluth, 5 Jan. 2014. Web. 18 Apr. 2014.
  26. Proton Pump Inhibitor: Use in Adults. Արխիվացված 12 Դեկտեմբեր 2013 Wayback Machine CMS Medicaid Integrity Program, Aug. 2013. Web. 18 Apr. 2014.
  27. Douglas, I. J.; Evans, S. J.; Hingorani, A. D.; Grosso, A. M.; Timmis, A; Hemingway, H; Smeeth, L (2012). «Clopidogrel and interaction with proton pump inhibitors: comparison between cohort and within person study designs». BMJ. 345: e4388. doi:10.1136/bmj.e4388. PMC 3392956. PMID 22782731.
  28. Focks, J. J.; Brouwer, M. A.; Van Oijen, M. G. H.; Lanas, A.; Bhatt, D. L.; Verheugt, F. W. A. (2012). «Concomitant use of clopidogrel and proton pump inhibitors: Impact on platelet function and clinical outcome- a systematic review». Heart. 99 (8): 520–7. doi:10.1136/heartjnl-2012-302371. PMID 22851683.
  29. Shirasaka, Y; Sager, J. E.; Lutz, J. D.; Davis, C; Isoherranen, N (2013 թ․ հուլիս). «Inhibition of CYP2C19 and CYP3A4 by Omeprazole Metabolites and Their Contribution to Drug-Drug Interactions». Drug Metab. Dispos. 41 (7): 1414–24. doi:10.1124/dmd.113.051722. PMC 3684819. PMID 23620487.
  30. Lau WC, Gurbel PA (2009 թ․ մարտ). «The drug-drug interaction between proton pump inhibitors and clopidogrel». CMAJ. 180 (7): 699–700. doi:10.1503/cmaj.090251. PMC 2659824. PMID 19332744.
  31. Norgard NB, Mathews KD, Wall GC (2009 թ․ հուլիս). «Drug-drug interaction between clopidogrel and the proton pump inhibitors». Ann Pharmacother. 43 (7): 1266–1274. doi:10.1345/aph.1M051. PMID 19470853.
  32. Torkamani, Ali. «Selective Serotonin Reuptake Inhibitors and CYP2D6». Medscape.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին.
  33. Daly AK, King BP (2003 թ․ մայիս). «Pharmacogenetics of oral anticoagulants». Pharmacogenetics. 13 (5): 247–52. doi:10.1097/00008571-200305000-00002. PMID 12724615.
  34. 34,0 34,1 Stedman CA, Barclay ML (2000 թ․ օգոստոս). «Review article: comparison of the pharmacokinetics, acid suppression and efficacy of proton pump inhibitors». Aliment Pharmacol Ther. 14 (8): 963–978. doi:10.1046/j.1365-2036.2000.00788.x. PMID 10930890.
  35. Pauli-Magnus C, Rekersbrink S, Klotz U, Fromm MF (2001 թ․ դեկտեմբեր). «Interaction of omeprazole, lansoprazole and pantoprazole with P-glycoprotein». Naunyn Schmiedebergs Arch Pharmacol. 364 (6): 551–557. doi:10.1007/s00210-001-0489-7. PMID 11770010.
  36. Izzo, AA; Ernst, E (2009). «Interactions between herbal medicines and prescribed drugs: an updated systematic review». Drugs. 69 (13): 1777–1798. doi:10.2165/11317010-000000000-00000. PMID 19719333.
  37. Brayfield, A, ed. (2014 թ․ հունվարի 6). «Methotrexate». Martindale: The Complete Drug Reference. Pharmaceutical Press. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  38. «DrugBank: Omeprazole (DB00338)». Drugbank.ca. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  39. Omeprazole [package insert]. Արխիվացված 19 Ապրիլ 2014 Wayback Machine India: Dr. Reddy's Laboratories Limited. Revised: 0613
  40. Katz, PO; Gerson, LB; Vela, MF (2013). «Guidelines for the diagnosis and management of gastroesophageal reflux disease». Am J Gastroenterol. 108 (3): 308–28. doi:10.1038/ajg.2012.444. PMID 23419381.
  41. PharmacistAnswers Webpage Արխիվացված 5 Մարտ 2014 Wayback Machine Retrieved 27 February 2014
  42. «Omeprazole, in The Free Medical Dictionary». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  43. «Omeprazole». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  44. «Zegird, How to take». rxlist.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  45. essential drug information Արխիվացված 2020-08-04 Wayback Machine. MIMS USA. Retrieved 20 December 2009.Կաղապար:Verify source
  46. Nexium Prescribing Information Արխիվացված 8 Հոկտեմբեր 2009 Wayback Machine. AstraZeneca Pharmaceuticals.
  47. Furuta T, Shirai N, Sugimoto M, Nakamura A, Hishida A, Ishizaki T (2005 թ․ հունիս). «Influence of CYP2C19 pharmacogenetic polymorphism on proton pump inhibitor-based therapies». Drug Metab Pharmacokinet. 20 (3): 153–67. doi:10.2133/dmpk.20.153. PMID 15988117.
  48. Baselt RC, Disposition of Toxic Drugs and Chemicals in Man, 8th edition, Biomedical Publications, Foster City, CA, 2008, pp. 1146–7. 978-0-9626523-7-0.
  49. 49,0 49,1 Farley, D (July–August 1995). «Making it easier to read prescriptions». FDA Consum. 29 (6): 25–7. PMID 10143448. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  50. Gardiner Harris (2002 թ․ հունիսի 6). «Prilosec's Maker Switches Users To Nexium, Thwarting Generics». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  51. Jerome Aubert*, Chris JJ Mulder†, Karsten Schrör**, Stephan R Vavricka††. "Omeprazole MUPS®: An Advanced Formulation offering Flexibility and Predictability for Self Medication." Արխիվացված 11 Հունիս 2016 Wayback Machine SelfCare Journal 2 (2011): 0-0.
  52. Santarus. Santarus Receives FDA Approval for Immediate-Release Omeprazole Tablet with Dual Buffers. Արխիվացված 18 Ապրիլ 2014 archive.today N.p., 4 December 2009. Web. 18 April 2014.
  53. «Miracid». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմեպրազոլ» հոդվածին։