Քինգսթաուն
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Քինգսթաուն | ||
անգլ.՝ Kingstown | ||
Երկիր | Սենտ Վինսենթ և Գրենադիններ | |
Համայնք | Saint George Parish? | |
Հիմնադրված է | 1722 թ. | |
ԲԾՄ | 1 մետր, 11 մետր | |
Բնակչություն | ▼12 909 մարդ (հունիսի 12, 2012)[1] | |
| ||
Քինգսթաուն Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադինների գլխավոր նավահանգիստն ու մայրաքաղաքն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 16,500, որով բնակավայրը ամենամեծն է երկրում։ Քաղաքը երկրի գյուղատնտեսական և զբոսաշրջային կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սենթ Վինսենթ կղզու Սենթ Ջորջ շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից մայրաքաղաք Քինգսթաունը հիմնադրվել է Ֆրանսիացի բնակիչների կողմից մոտ 1722 թվականին, չնայած նրան որ Սենթ Վինսենթ կղզին 196 տարի եղել է Բրիտանական կայսրության կազմում մինչև անկախացումը։ Բուսաբանական այգին, ստեղծված 1765 թվականին, Արևմտյան կիսագնդում ամենահներից մեկն է։ Ուիլյամ Բլայը՝ հայտնի Բաունտիի վրա խռովությունից, Հացի ծառի սերմեր է բերել տնկելու համար 1793 թվականին[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը շրջապատված է ուղղաձիգ բլուրներով[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենթ Վինսենթ բուսաբանական այգի - Գտնվում է Քինգսթաունի հյուսիսային ծայրամասում։
- Ֆորթ Շարլոտ - Ամրոց քաղաքի հյուսիսային հատվածում։ Գտնվում է ծովի մակերևույթից 190 մ բարձրության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/en/stvincent/
- ↑ «History in Kingstown (St Vincent)». Exploring Tourism. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Introducing Kingstown». Lonely Planet. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղական պատմություն Արխիվացված 2008-04-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգսթաուն» հոդվածին։ |
|