Բաս Տեր՝ քաղաքԳվադելուպա կղզում և Ֆրանսիական Գվադելուպայի ադմինիստրատիվ կենտրոնː Գտնվում է Սուֆյեր հրաբուխի ստորոտումː 2008 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 12 100 մարդː Քաղաքն արտահանում է շաքար, բանան, սուրճ, կակաո, վանիլː
Բաս Տերը 18-րդ դարի վերջին համարվում էր Գվադելուպայի առևտրական կենտրոնը, որն ավելի ուշ դարձավ քաղաք Պուանտ-ա-Պիտր՝ Գրանդ-Տեր կղզու վրաː 1919 թվականի փոթորկի արդյունքում նավամատույցը ավերվում է, որը խթան հանդիսացավ տնտեսության հետագա արագ տեմպերով զարգացմանըː 1994 և 1995 թվականների ուժեղ երաշտների արդյունքում քաղաքը որոշ տարիներին չէր կարողանում բանան արտահանելː
2004 թվականին «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը ազգային չեմպիոնի 3 կոչում է վաստակելː Քաղաքում կան մի քանի մարզադաշտեր, որոնցից ամենակարևորում՝ «Շտադ Սենտ-Կլոդում», 3000 մարդ է տեղավորումː Այս մարզադաշտում են մրցում սովորաբար Գվադելուպայի ազգային հավաքականներ՝ Racing Club de Basse-Terre-ն և La Gauloise de Basse-Terre-ըː