Ծնվել է 1856 թվականի հոկտեմբերի 27-ին։ Կենոն Քոքսը սիրել և հետաքրքրված է եղել նկարչությամբ դեռ մանկուց։ Չնայած ծանր հիվանդությանը` նա սովորել է նկարչություն Ցինցինատիի Մաք-Միքենի դպրոցում, հետո Փենսիլվանիայում գտնվող Գեղեցիկ արվեստների ակադեմիայում (1876-77)։ 1877 թվականին նա մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է Ժան Լեոն Ժերոմի և Կառլոս Դյուրանի մոտ, իսկ հետո Գեղեցիկ արվեստների դպրոցում Ալեքսանդր Կաբանելի մոտ։ 1878 թվականին ճամփորդել է դեպի Իտալիա և ծանոթացել Արվեստի վերածննդի դարաշրջանին։ 1882 թվականին վերադարձել է ԱՄՆ և բնակվել Նյու Յորքում։ Եղել է Ամերիկյան նկարիչների համայնքի և Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1910 թվականին պարգևատրվել է ամերիկյան ճարտարապետների լիգայի պատվո-շքանշանով։ Կենոն Քոքսը համարվում է ռեալիզմի և ակադեմիական նկարչություն տիպիկ ներկայացուցիչ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, կենցաղային իրավիճակների պատկերող կտավներ և նկարներ` պատկերված Նյու ժանրով։ Մանրամասնորեն աշխատել է իր ստեղծագործությունների կոմպոզիցիաների վրա։ Եղել է մի շարք գրքերի պատկերազարդումների և թատերական դեկորացիաների հեղինակ։ Նկարել է նաև որմնանկարներ, մասնավորապես զարդարել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը։ Բացի այդ զբաղվել է նկարչական քննադատությամբ, եղել է տաղանդավոր բանաստեղծ։ Մահացել է թոքերի բորբոքումից 1919 թվականի մարտի 17-ին։ Դիակը հրկիզվել է[5]։ Կինը` Լուիզա Քոքսը նույնպես եղել է նկարիչ։