Jump to content

Քամալա Հարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամալա Հարիս
Kamala Harris
Դրոշ
Դրոշ
Միացյալ Նահանգների 49-րդ փոխնախագահ
2021 թվականի հունվարի 20-ից
Նախագահ Ջո Բայդեն
Նախորդող Մայք Փենս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ (1989)[2][3], Հովարդի համալսարան (1986)[2][3], Westmount ավագ դպրոց (1981) և F.A.C.E. Դպրոց
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր[3] (1989) և Բակալավր[3] (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, դատախազ, գրող, presidential candidate և իրավաբան
Ազգություն ամերիկացի, աֆրոամերիկացի
Դավանանք բապտիստություն[4]
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1964(1964-10-20)[5][6][7] (60 տարեկան)
Ծննդավայր Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][7]
Դինաստիա Կամալա Հարիսի ընտանիքը
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Kamala Devi Harris[9]
Հայր Դոնալդ Ջ. Հարիս[10]
Մայր Շյամալա Գոպալան[10]
Ամուսին Դուգ Իմհոֆ[11]
 
Կայք՝ kamalaharris.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Քամալա Դևի Հարիս (անգլ.՝ Kamala Devi Harris, հոկտեմբերի 20, 1964(1964-10-20)[5][6][7], Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][7]), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ։ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ (2011-2017), Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ նախկին սենատոր։ 2021 թվականի հուվարի 20-ից՝ ԱՄՆ փոխնախագահն է:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսը Սան Ֆրանցիսկոյում (2013 թվական)

Քամալա Հարիսը ներգաղթյալների դուստր է (անունը նշանակում է «լոտոսի ծաղիկ»)։ Մայրը` հետազոտող է, բնիկ հնդիկ, հայրը տնտեսագիտության պրոֆեսոր է, ծագումով Ճամայկայից (ծնողներն ամուսնալուծվել են, երբ Քամալան հինգ տարեկան էր)[15]։ Կրտսեր քույրը՝ իրավաբան Մայա Հարիսն իր նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Հիլարի Քլինթոնի թիմում էր։ Քամալան ավարտել է Հովարդի համալսարանը, այնուհետև իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Կալիֆոռնիայի Հալիթինգի համալսարանում և աշխատել է որպես Ալամիդա կոմսության փաստաբանի օգնական[16]։

2003-2011 թվականներին եղել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ[17]։

Մի քանի ամիս անց ուշադրություն է գրավել այն փաստը, որ հրաժարվել է մահապատիժ պահանջել քսաներկուամյա Դեյվիդ Հիլի համար, որը մեղավոր էր ճանաչվել ոստիկան Այզեկ Էսպինոզայի սպանության համար։ Կալիֆոռնիայի սենատորներ Բարբարա Բոքսերը և Դայան Ֆայնշտայնը, իսկ այնուհետև գլխավոր դատախազ Բիլ Լոքերը դատապարտել են նրա որոշումը, իսկ Օկլենդի քաղաքապետ Ջերի Բրաունը հետաքննություն է սկսել պաշտոնի չարաշահման կասկածանքով, սակայն ոչ մի խախտում չի հայտնաբերել։

2010 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ՝ պատմության մեջ դառնալով աֆրոամերիկյան և հարավասիական համայնքների առաջին ներկայացուցիչը, ինչպես նաև այս պաշտոնում առաջին կինը[18]։ 2014 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։

2012 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայում[19]։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրություններում հաղթել է Լորետա Սանչեսին և պաշտոնը ստանձնելուց հետո պատմության մեջ դարձել է Կալիֆոռնիայից առաջին «գունավոր» սենատորը։ Սենատում քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին և սատարել Բեռնի Սանդերսի բոլորի համար բժշկական խնամքի մասին գաղափարին[20]։

2020 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 21-ին հայտարարել է, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին[21]։ Ըստ դիտորդների, լինելով ԱՄՆ-ում սևամորթ միակ սենատորը, Հարիսը մտադիր է վստահել հիմնականում այն պետություններին, որոնք հայտնի են իրենց ռասայական մեծ բազմազանությամբ, մասնավորապես Կալիֆոռնիայում և Հարավային Կարոլինայում[22]։

Սենատում աշխատելիս ձեռք է բերել հանրաճանաչություն՝ լիբերալ օղակներում հաստատման գործընթացում Նախագահ Թրամփին, տարբեր պաշտոնների (մասնավորապես ՝ Ջեֆ Սեսիսի և դատավոր Բրեթ Քավանոուի) թեկնածուներին ուղղված սուր հարցերով, իսկ 2018 թվականի հոկտեմբերին աջակցել է մի օրինագծի, որը նախատեսված էր աշխատող ընտանիքներին լրացուցիչ տարեկան 6 հազար դոլար եկամուտ տրամադրման համար[23]։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է ներգաղթի վերաբերյալ քրեական օրենսգիրքն ու օրենսդրությունը բարեփոխել, ինչպես նաև խոստացել է, որ կորպորացիաներից նախընտրական քարոզչության համար գումար չի վերցնի։

2024 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախընտրական քարոզարշավի պատկերանշանը՝ Հարիս - Ուոլց

Հուլիսի 21-ին Քամալա Հարիսը հայտարարեց իր 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ Ջո Բայդենը պաշտոնապես դուրս եկավ ընտրապայքարից[24][25]:

Հարիսը աջակցում է հղիության արհեստական ​​ընդհատման ազգային պաշտպանությանը, ԼԳԲՏ+ իրավունքներին[26][27] և կլիմայի փոփոխությանն ուղղված օրենսդրությանը[28]: Արտաքին քաղաքականության մեջ աջակցում է Ուկրաինային[29]:

Նախագահ ընտրվելու դեպքում Հարիսը կդառնա Միացյալ Նահանգների առաջին կին և առաջին ասիական ծագմամբ ամերիկացի նախագահը[30]:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարիսը և ամուսինը գրառում են Յադ վա-Շեմ թանգարանի պատվավոր հյուրերի գրքում, Երուսաղեմ, նոյեմբերի 12, 2017 թվական)

2014 թվականի օգոստոսի 22-ին ամուսնացել է Դուգլաս Էմհոֆի (Douglas Emhoff) հետ, որը Լոս Անջելեսում գործող Venable LLP իրավաբանական ընկերությունում եղել է նրա գործընկերը:

Հարիսը չունի երեխաներ, սակայն առաջին ամուսինն ունի երկու երեխա[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/kamala-harris-1964
  2. 2,0 2,1 2,2 2,3 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Harris K. Senate Biography of Kamala D. HarrisUnited States Senate.
  4. Caldera C. Fact check: Kamala Harris was sworn in on the Bible, identifies as Baptist
  5. 5,0 5,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  6. 6,0 6,1 GeneaStar
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 State File Number 64-295984 , Local Registration District and Certificate Number 6015 15318 // (unspecified title)
  8. 8,0 8,1 8,2 Martichoux A. https://abc7news.com/who-is-kamala-harris-california-senator-bay-area-prosecutor/6365951/KGO-TV, 2020.
  9. 9,0 9,1 McNamee G. L. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  10. 10,0 10,1 Tolan C. How Kamala Harris’ immigrant parents shaped her life — and her political outlook // The Mercury NewsSan Jose: Bay Area News Group, 2019. — ISSN 0747-2099
  11. Siders D. Kamala Harris married in Santa Barbara ceremonySacramento: 2014. — ISSN 0890-5738; 2688-898X
  12. Speakers, Honorary Degree Recipients: 2000 to presentUniversity of Southern California.
  13. Recipients of Honorary Degrees and Other University Honors (by year)Howard University.
  14. Time / N. GibbsNYC: Time Inc., 1923. — ISSN 0040-781X; 2169-1665
  15. Michael Finnegan (2015 թ․ սեպտեմբերի 30). «How race helped shape the politics of Senate candidate Kamala Harris» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. Donna Owens (2016 թ․ նոյեմբերի 8). «Meet Kamala Harris, the Second Black Woman Elected to the U.S. Senate» (անգլերեն). NBC News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  17. Phil Willon (2016 թ․ հուլիսի 6). «8 things to know about Senate candidate Kamala Harris' career gold stars and demerits» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. «Kamala D. Harris» (անգլերեն). NAAG. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. John Myers (2016 թ․ հուլիսի 8). «Two Democrats will face off for California's U.S. Senate seat, marking first time a Republican will not be in contention» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Phil Willon (2016 թ․ նոյեմբերի 8). «Kamala Harris breaks a color barrier with her U.S. Senate win» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  21. Li Zhou (2019 թ․ հունվարի 21). «Kamala Harris announces her historic 2020 presidential campaign». Vox. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  22. «Democratic Sen. Kamala Harris jumps into 2020 White House» (անգլերեն). CNBC. 2019 թ․ հունվարի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  23. David Siders (2014 թ․ օգոստոսի 25). «Kamala Harris married in Santa Barbara ceremony» (անգլերեն). The Sacramento Bee. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  24. Salahieh, Antoinette Radford, Michelle Shen, Maureen Chowdhury, Elise Hammond, Jack Forrest, Zoe Sottile, Ashley R. Williams, Adrienne Vogt, Lucy Bayly, Kathleen Magramo, Tami Luhby, Nouran (2024-07-21). «July 21, 2024, presidential campaign news | CNN Politics». CNN (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. «After dropping out of race, Biden endorses Kamala Harris for president - UPI.com». UPI (անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
  26. Malkin, Marc (2024-06-24). «Kamala Harris to Attend Pride Month Presidential Campaign Fundraiser in Los Angeles; Idina Menzel to Perform (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-01-ին.
  27. «Harris PRIDE Sticker 2-Pack». Harris Victory Fund Webstore (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024-08-01-ին. Վերցված է 2024-08-01-ին.
  28. Astor, Maggie (2024-07-21). «Where Kamala Harris Stands on the Issues: Abortion, Immigration and More». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-08-01-ին.
  29. «Kamala Harris announced to allocate 1.5 billion dollars to Ukraine». www.1lurer.am (անգլերեն). 2024-06-15. Վերցված է 2024-08-01-ին.
  30. Masih, Niha (2024-07-23). «The dizzying array of firsts for Harris if she wins nomination or election». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2024-08-01-ին.
  31. «California Attorney General Kamala Harris marries fellow lawyer» (անգլերեն). The Mercury News. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամալա Հարիս» հոդվածին։