Jump to content

Տեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեֆ
Տեֆ
Տեֆ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Քլորիդոիդայիններ (Chloridoideae)
Տրիբա Eragrostideae
Ցեղ Eragrostis
Տեսակ Տեֆ (E. tef)
Միջազգային անվանում
Eragrostis tef

Տեֆ (լատին․՝ Eragrostis tef), հացահատիկային մշակաբույս։

Տարածում և էկոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեֆի հայրենիքը Եթովպիան[1] է, որտեղ այն շարունակում է մնալ հացահատիկի հիմնական բերքը և զբաղեցնում է ընդհանուր վարելահողի մոտ 30% -ը։ Տեֆը հիմնականում բարձրադիր մշակաբույս է, հատկապես կարմիր տեֆը, որը մշակվում է լեռներում` ծովի մակարդակից 2500 մ բարձրությունների վրա, իսկ երբեմն էլ` ավելի բարձր։ Սպիտակ տեֆն աճեցվում է հիմնականում ծովի մակարդակից 1700-2000 մ բարձրության վրա։ 16-18 °C օդի ջերմաստիճանը բավարար է բույսերի աճի և զարգացման համար։ Տեֆի զարգացման վաղ շրջանում անհրաժեշտ է ջրի լավ ապահովում։ Անձրևները դադարելուն պես դադարեցնում են նաև բույսերի աճը։

Տեֆը մշակվում է հիմնականում Եթովպիայում և Էրիթրեայում։ Փոքր չափով այն աճեցվում է աֆրիկյան այլ երկրներում։ Բույսը տարվել է նաև Հնդկաստան, Ավստրալիա, Հարավային Աֆրիկա, Ռուսաստան, Ուկրաինա[2]։ Վերջերս փորձեր են իրականացվել ԱՄՆ-ում դրա աճեցման վերաբերյալ (Այդահո, Կանզաս

Կենսաբանական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն միամյա խոտաբույս է, որն ինքնափոշոտվում է։ Պտղունի բարձրությունը հասնում է 40-60 սմ-ի։ Պտուղը շատ փոքր, սպիտակ (սպիտակ տեֆ) կամ կարմրավուն-շագանակագույն (կարմիր տեֆ) հատիկ է։ 1000 հատիկի զանգվածը կազմում է մոտ 300 մգ։

Քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեֆի հացահատիկը պարունակում է `69.0-74.0% ածխաջրեր, 6.0-9.0% սպիտակուցներ, 2.2-3.5% ճարպեր և 2,4% զոլային նյութեր։ Միջուկները հարուստ են երկաթով։ Նրանց մեջ այն 2,4-4,8 անգամ ավելին է, քան ցորենում։

Եթովպիայում լոշիկները պատրաստում են տեֆի ալյուրից։ Հացը պատրաստվում է ցորենի ալյուրի և տեֆի խառնուրդից։ Աֆրիկայի այլ երկրներում մշակվում է որպես անասնակեր։ Կանաչ զանգվածը և տեֆի ծղոտը կենդանիների կեր են։

Տեֆի հացահատիկն ունի բուժական հատկություններ. այն վերականգնում է արյան կազմը, ինչը բացատրվում է երկաթի բարձր պարունակությամբ։

Տեֆը չի պարունակում գլյուտեն։ Հատկապես արժեքավոր է որպես երկաթի լրացուցիչ աղբյուր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aptekar, Lewis (2013). In the Lion's Mouth: Hope and Heartbreak in Humanitarian Assistance (2nd ed.). XLibris LLC. էջ 9. ISBN 978-1-4836-9519-8. OCLC 922837922.
  2. 2,0 2,1 «Gluten-Free Vitamin Guide: Food is the Best Source but Supplements May Be Needed - Gluten-Free Living» (անգլերեն). Gluten-Free Living. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեֆ» հոդվածին։