Վիքիպեդիա:Խորհրդարան
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։ |
Որոնել Խորհրդարանի պահոցում
|
|
|
|
|
|
|
|
||||||||||||||||||||
Խնդիրներ բազմապատիկ նկարներում
Հարգելի համայնք, մեր բազմապատիկ նկարների կաղապարում նոր խնդիրներ են ի հայտ եկել: Մասնավորապես, հորիզոնական շարվածքի դեպքում տեքստը գրվում է անմիջապես նկարի կողքից, իսկ ճիշտ էր եթե այն գրվեր ներքևից: Այդ խնդիրը նկատելի է Հին Հունաստանի ճարտարապետություն հոդվածի հորիզոնական շարվածքներ ունեցող բազմակի նկարներում: Խնդրում եմ օգնել այն ուղղելու հարցում: Հարգանքներով` --Nimeru23 (քննարկում) 16:24, 3 Մայիսի 2016 (UTC)
- Արված է կարծես, Nimeru23 ջան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:56, 3 Մայիսի 2016 (UTC)
- Շնորհակալություն ԱշոտՏՆՂ ջան: --Nimeru23 (քննարկում) 04:10, 4 Մայիսի 2016 (UTC)
- Աշոտ ջան, Կոմիտաս ու Բուդդայականություն հոդվածներն էլ կնայես?--Հայկ (արաբագետ) 21:04, 3 Մայիսի 2016 (UTC)
- Ո՞ր մասը, Հայկ ջան--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:07, 3 Մայիսի 2016 (UTC)
- Բուդդայականությունը հենց հղումը դրել եմ` կոնկրետ ենթավերնագիրը--Հայկ (արաբագետ) 21:09, 3 Մայիսի 2016 (UTC)
- Բայց ի՞նչը էն չի --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:15, 3 Մայիսի 2016 (UTC)
- Ժամանակին նկարի տակի տեքստը` նկարը բնութագրող բառերը, նկարի հետ միասին դրվում էին մեկ շրջանակի մեջ: Այժմ այդ շրջանակը բարակ գծով եզերում է նկարի վերին մասը միայն, նկարի 80 տոկոսը շրջանակից դուրս է, տեքստը` նույնպես--Հայկ (արաբագետ) 23:21, 3 Մայիսի 2016 (UTC)
- Հայկ ջան, կներես, երեկ քնել էի։ Արված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:31, 4 Մայիսի 2016 (UTC)
- Դե էլ չասեմ --Հայկ (արաբագետ) 17:25, 4 Մայիսի 2016 (UTC)

Օրվա հոդված. նոր փուլ
Համագործակցություն Վիքիմեդիա Իսպանիայի հետ
Անավարտի կաղապար, մաս N
Հարգելի վիքիհամայնք, Աշոտին խնդրեցի, որպեսզի 3000 և ավել բայթ ունեցող հոդվածներից հեռացնի անավարտի վերաբերյալ կաղապարը (ամբողջ ցանկը այստեղ է)։ Նախկինում քննարկել էինք, որ կարճ հոդվածների դեպքում թողնում ենք կաղապարը, ոչ կարճի դեպքում հանգիստ կարող ենք հեռացնել այն։ Քանի որ արդեն որոշել ենք կարճ հոդվածի շեմը, առաջարկում եմ դրանից բարձրերից հանենք այդ կաղապարը, որը, համաձայնեք, բավականին տգեղ տեսք է տալիս հոդվածին։ Ի՞նչ կասեք։ --Ջեօ 17:44, 10 Մայիսի 2016 (UTC)
- Համաձայն են, առաջարկում եմ տրամաբանորեն ավելացնել {{Անավարտ}} կաղապարը այն հոդվածներում, որոնք չունեն 3000 բայթ և չունեն ցանկից որևե անավարտիության կաղապարը։ - Kareyac (քննարկում) 18:36, 10 Մայիսի 2016 (UTC)
- Համաձայն եմ։--Լիլիթ (քննարկում) 18:39, 10 Մայիսի 2016 (UTC)
- Ես ընդհանրապես դեմ եմ այդ կաղապարի գոյությանը: Իմ այդ ծայրահեղ մոտեցումը կապված է վիքիի գաղափարի ու նաև, լոգոյի հետ. վիքիում ոչ մի բան ի սկզբանե ավարտուն չի--Հայկ (արաբագետ) 18:53, 10 Մայիսի 2016 (UTC)
- Դեմ չեմ, թող ավելացնի այդ կաղապարը 3000-ից քիչ բայթ ունեցող հոդվածներում։ --Ջեօ 20:12, 10 Մայիսի 2016 (UTC)
- Համամիտ եմ, 3000 բայթից բարձր հոդվածներում պետք չէ:--Ar sog 20:36, 10 Մայիսի 2016 (UTC)
- Դեմ չեմ, թող ավելացնի այդ կաղապարը 3000-ից քիչ բայթ ունեցող հոդվածներում։ --Ջեօ 20:12, 10 Մայիսի 2016 (UTC)
- Ես ընդհանրապես դեմ եմ այդ կաղապարի գոյությանը: Իմ այդ ծայրահեղ մոտեցումը կապված է վիքիի գաղափարի ու նաև, լոգոյի հետ. վիքիում ոչ մի բան ի սկզբանե ավարտուն չի--Հայկ (արաբագետ) 18:53, 10 Մայիսի 2016 (UTC)
Իսկ ի՞նչ ենք անելու անավարտ բաժին կաղապարի հետ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:42, 11 Մայիսի 2016 (UTC)
- Կարծում եմ, դեռ առժամանակ կարող է մնալ: Չի խանգարում:--Ar sog 10:00, 11 Մայիսի 2016 (UTC)
Քանի որ 3000 և ավելի բայթ ունեցող հոդվածնից կաղապարը հանելուն դեմ կարծիք չկար, հանեցի այդ հոդվածներում (մոտ 1600 հոդված)։ Հիմա ի՞նչ ենք անելու մնացածի դեպքում։ Երևի թե, կա երկու տարբերակ․--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:48, 11 Մայիսի 2016 (UTC)
- Եթե հոդվածի ծավալը չի գերազանցում 3000 բայթը, ավելացնում ենք անավատր կաղապար։
Ես կողմ եմ այս տարբերակին։ Արդյունքում կունենանք ներկայիս չափանիշներին (իմ չսիրած 3000 բայթը) չհամապատասխանող հոդվածների ցանկեր, որոնք կօգնեն տարբեր նախագծերին (օրինակ՝ ԿԷԲ), և բարելավմամբ զբաղվող մասնակիցներին։ Ու քանի որ 3000 բայթից քիչ ծավալ ունեցող հոդվածներ էլ չեն ստեղծվում, ժամանակի ընթացքում այս կատեգորիաներն էլ կվերանան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:48, 11 Մայիսի 2016 (UTC)
- Կողմ, ինչպես Աշոտը նշեց՝ կնպաստի կարճ էջերի համակարգմանն ու բարելավմանը։ --Լիլիթ (քննարկում) 14:10, 11 Մայիսի 2016 (UTC)
- Կողմ բարելավման աշխատանքն էլ տեղից ավելի արագ կշարժվի:--Ar sog 23:43, 11 Մայիսի 2016 (UTC)
- Կողմ։ Ինչպես հասկանում եմ ավելացնելու ենք միայն {{անավարտ}} կաղապարը, չէ՞, անկախ հոդվածի թեմատիկայից։ --Ջեօ 06:32, 12 Մայիսի 2016 (UTC)
- Ջեօ ջան, կփորձեմ հնարավորության դեպքում բոտով թեմատիկ կաղապարներ դնել՝ օգտվելով կատեգորիաներից կամ դատայից։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:36, 12 Մայիսի 2016 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, կարծում եմ անհրաժեշտություն չկա թեմատիկ կաղապարների ավելացման, առանց այդ էլ բարելավելուց հետո հանելու ենք այդ կաղապարը։ --Ջեօ 06:39, 12 Մայիսի 2016 (UTC)
- Բայց գտնելը ավելի հեշտ կլինի, իմ կարծիքով, գոնե խոշոր դասակարգումներ, օրինակ՝ {{անձ-անավարտ}}։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:46, 12 Մայիսի 2016 (UTC)
- Չնայած մեծ հաշվով կարող ենք նման գործիքներով համապատասխան թեմատիկայի ցանկեր կազմել։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:48, 12 Մայիսի 2016 (UTC)
- Աշոտ ջան, մեր աշխատանքն ավելորդ խճճվելու եմ։ Առաջարկում եմ միայն անձի անավարտի կաղապարն ավելացնել, մնացածի դեպքում սովորական կաղապարը։ --Ջեօ 06:50, 12 Մայիսի 2016 (UTC)
- Համաձայն եմ Ջեոյի հետ։--Լիլիթ (քննարկում) 06:52, 12 Մայիսի 2016 (UTC)
- Ժողովուրդ ջան, իմ կարծիքով ես խառը ասեցի։ Տեսեք, ենթադրենք ես որոշում եմ հոդված բարելավել (դժվար ա, բայց եկեք պատկերացնենք)։ Ու որոշում եմ դերասանների մասին հոդվածներ բարելավել։ Եթե «Անավարտ հոդվածներ դերասանների մասին» կատեգորիան չկա, ես ստիպված կլինեմ խուճուճ գործիքների օգնությամբ գտնել նմանատիպ հոդվածները, իսկ եթե կա, պարզապես կընտրեմ կատեգորիայից։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:38, 12 Մայիսի 2016 (UTC)
- Ճիշտ ես, այդպես ավելի կանոնակարգված կլինի։ Համաձայն եմ։ --Ջեօ 09:19, 12 Մայիսի 2016 (UTC)

- Քննարկում
Տեղանունների բառարանից գրված հոդվածներում չենք ավելացնում չէ՞--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:39, 12 Մայիսի 2016 (UTC)
- Ըստ իս՝ ոչ, որովհետև եթե բնակավայրերի հոդվածների համար ինֆորմացիա կարելի է գտնել ու բարելավել, ապա այս դեպքում ուրիշ ինֆորմացիա չկա։--Լիլիթ (քննարկում) 09:55, 12 Մայիսի 2016 (UTC)
- Մնացած հոդվածներից էլ ենք հանում ու վերջնականապես վերացնում ենք «Անավարտ հոդված ․․․ի մասին» կաղապարները։
- ՄԵԾ Կողմ:--Shady ~ 07:43, 12 Մայիսի 2016 (UTC)
Կողմ- Kareyac (քննարկում) 08:43, 12 Մայիսի 2016 (UTC)- Մեկնաբանություն՝ Kareyac ջան, բա վերևում ինքդ առաջարկեցիր անավարտի կաղապարն ավելացնել 3000 բայթ ծավալ չունեցող հոդվածներում։--Լիլիթ (քննարկում) 09:14, 12 Մայիսի 2016 (UTC)
- Ուփս, ուրիշ տեղ գրեցի ) Շնորհակալություն գերարագ արձագանքի համար --Kareyac (քննարկում) 09:46, 12 Մայիսի 2016 (UTC)
- Մեկնաբանություն՝ Kareyac ջան, բա վերևում ինքդ առաջարկեցիր անավարտի կաղապարն ավելացնել 3000 բայթ ծավալ չունեցող հոդվածներում։--Լիլիթ (քննարկում) 09:14, 12 Մայիսի 2016 (UTC)
Ձուլվող հոդվածներ
Ողջույն, հարգելի խմբագիրներ։ Ցանկանում եմ հիշեցնել, որ հոդվածներ ձուլելիս թողնում ենք հին հոդվածը, իսկ նորի բովանդակությունը տեղափոխում հնի մեջ ու խմբագրում։ Վերահղվում է ավելի ուշ ստեղծվածը ավելի շուտ ստեղծվածին։ Եթե վերանվանման խնդիր կա, խնդրում եմ չզլանալ և առաջարկել ջնջման՝ տեղափոխման տեղ ազատելու համար, որից հետո կարող եք վերանվանել հոդվածը։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 09:41, 14 Մայիսի 2016 (UTC)
- Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 09:42, 14 Մայիսի 2016 (UTC)
- Վերջերս ձուլված հոդվածներում միայն այս մեկում է այդ խնդիրը՝ [2] - [3], բայց քանի որ տարբերությունը երեք ամիս էր, դրա համար ջնջման չդրեցի: Ինձանից բացի ուրիշներին է՞լ էր սա վերաբերում--Հայկ (արաբագետ) 09:48, 14 Մայիսի 2016 (UTC)
- Երեկ տեսա այդ հոդվածները, երկուսն էլ ես էի ստեղծել Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, այնտեղ երկու առանձին հոդվածներ են, թե ինչքանով էր ճիշտ միացնելը, չգիտեմ, բայց դա այլ հարց է։ Համենայն դեպս նույնիսկ եթե հոդվածների ստեղծման տարբերությունը 3 օր է, պետք է նորը ձուլվի հնին։--Լիլիթ (քննարկում) 10:00, 14 Մայիսի 2016 (UTC)
- Ես էլ եմ անզգուշաբար սխալ հոդված ջնջել, բոլորին էր վերաբերում:--Ar sog 09:49, 14 Մայիսի 2016 (UTC)
- Վերջերս ձուլված հոդվածներում միայն այս մեկում է այդ խնդիրը՝ [2] - [3], բայց քանի որ տարբերությունը երեք ամիս էր, դրա համար ջնջման չդրեցի: Ինձանից բացի ուրիշներին է՞լ էր սա վերաբերում--Հայկ (արաբագետ) 09:48, 14 Մայիսի 2016 (UTC)
- Ինչո՞ւ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:52, 14 Մայիսի 2016 (UTC)
- Այո, բոլորին է վերաբերվում, երեկ էլ Աշոտն էր սխալ ձուլել։--Լիլիթ (քննարկում) 09:56, 14 Մայիսի 2016 (UTC)
- Նույն տրամաբանությամբ, որով ուրիշ խմբագիրները հին գրածները ամբողջությամբ չեն ջնջում ու նորը ստեղծում, այլ՝ բարելավում են: Եթե ձուլման համար նորը չջնջենք, ես, օրինակ, կսկսեմ կրկնօրինակ ավելի լավ հոդվածներ ստեղծել՝ հները ջնջման ներկայացնելով, քանի որ որակով դրանք ավելի վատն են ու վիքին կդառնա *ես չէի նկատել, որ հին հոդված կա, եթե ուզում եք կարող եք հինը ձուլել իմ գրած հոդվածին* անիմաստ պայքարի:--Դավիթ (∅) 10:58, 14 Մայիսի 2016 (UTC)
- Ախր տարբերակներից մեկը ջնջելով՝ կորցնում ենք այդ տարբերակի պատմությունը։ Ձուլման աշխատանքն ավելի դանդաղ ենք դարձնում։ Հանուն ինչի՞ եթե հոդվածների քանակի պայքարը անիմաստ է։ Ասում ենք անիմաստ, բայց սրանով շեշտվում է, որ հոդվածն ստեղծողի ու բարելավողի մեջ տարբերություն կա։ Թող մեկ երկու նման դեպք էլ լինի, բայց Վիքին զարգացել ու զարգանում է միայն ու միայն խմբագիրների բարեխղճության շնորհիվ, ուստի չեմ կարծում, որ գլոբալ խնդիրներ կլինեն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:09, 15 Մայիսի 2016 (UTC)
- Նույն տրամաբանությամբ, որով ուրիշ խմբագիրները հին գրածները ամբողջությամբ չեն ջնջում ու նորը ստեղծում, այլ՝ բարելավում են: Եթե ձուլման համար նորը չջնջենք, ես, օրինակ, կսկսեմ կրկնօրինակ ավելի լավ հոդվածներ ստեղծել՝ հները ջնջման ներկայացնելով, քանի որ որակով դրանք ավելի վատն են ու վիքին կդառնա *ես չէի նկատել, որ հին հոդված կա, եթե ուզում եք կարող եք հինը ձուլել իմ գրած հոդվածին* անիմաստ պայքարի:--Դավիթ (∅) 10:58, 14 Մայիսի 2016 (UTC)
- Այո, բոլորին է վերաբերվում, երեկ էլ Աշոտն էր սխալ ձուլել։--Լիլիթ (քննարկում) 09:56, 14 Մայիսի 2016 (UTC)
Ամառային վիքիճամբարներ
2016 թվականին «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի կողմից կազմակերպող ամառային վիքիճամբարն անցկացվելու է երկու հերթափոխով։ Առաջին հերթափոխը նախատեսված է 9-14 տարեկան պատանիների, իսկ երկրորդ հերթափոխը՝ 15-21 տարեկան երիտասարդների համար։
9-14 տարեկան պատանիների ճամբարը տեղի կունենա Աղվերանի «Ոսկե Գետակ» հանգստայան տանը, հունիսի 27- հուլիսի 6 ժամանակահատվածում, իսկ 15-21 տարեկան խմբագիրների հերթափոխը՝ հուլիսի 27- օգոստոսի 6 ժամանակահատվածում, Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տանը։
Առաջին ճամբարի մասնակիցները կընտրվեն Վիքիպեդիայում և Վիքիբառարանում ունեցած իրենց ներդրումների ծավալի և որակի համապատասխան, իսկ երկրորդ ճամբարինը՝ Վիքիպեդիայում։ Բացի տարեկան ակտիվության ցուցանիշներով ընտրված մասնակիցներից, որոշակի տեղեր կհատկացվեն նաև այն երիտասարդներին, ովքեր մինչ ճամբարը ընկած ժամանակահատվածում կստեղծեն կամ կբարելավեն բազում որակյալ հոդվածներ։ Որակյալ հոդվածները կարող եք ներկայացնել Ամենավիքին էջում։ Գրանցվել կարելի է այստեղ։ --Ջեօ 17:15, 17 Մայիսի 2016 (UTC)
Օգնության խնդրանք բոլորին
Ժողովուրդ ջան, բոլորիդ օգնության կարիքն ունեմ։ Ռուսերեն Վիքիպեդիայում ադրբեջանցի մասնակիցը ջնջման է ներկայացրել Ռոբերտ Աբաջյանի մասին պատմող հոդվածը (ջնջման վերաբերյալ քննարկումը՝ այստեղ)։ Ցավոք, ռուսերենիս մակարդակը այդքան էլ լավ վիճակում չէ այս պահին, որպեսզի կարողանամ նորմալ հարաբերակցվել տվյալ անձի հետ։ Շատ եմ խնդրում, կարո՞ղ եք ինչ-որ բանով օգնել։ Թարսի պես հլը որ մենակ Ռուվիքիում այսպիսի խնդիր առաջացավ։ --Narek75 (քննարկում) 17:35, 18 Մայիսի 2016 (UTC)
Քարտեզների պրոյեկցիան
Հարգելի վիքիհամայնք, մեկ-երկու բնակավայրերի քարտեզներ նայելուց հետո կասկած առաջացավ բոլոր քարտեզների պրոյեկցիաների և բնակավայրերի կոորդինատների համատեղելիության հետ կապված։ Խնդիրն ակնհայտ է հատկապես խոշորամասշտաբ քարտեզների դեպքում։ Օրինակ՝ Արենի և Խաչիկ գյուղերը հայտնվել են Նախիջևանի տարածքում, իսկ Վեստ Բրոմվիչ և Մայամի քաղաքները՝ ծովում։ ----Ավետիսյան91 (քննարկում) 10:53, 19 Մայիսի 2016 (UTC)
- Դրա «մասնագետը» GeoO-ն է։ Նա այդ նրբությունները լավ գիտի։ --BekoՔննարկում 16:34, 19 Մայիսի 2016 (UTC)
- Վեստ Բրոմվիչի ուղղված են տվյալներ Դատայում, Մայամին ուղղված է, բայց կասկածում եմ մեր քարտեզի վրա։ Խնդրում են ճշտել գյուղերի կոորդինատներ։ - Kareyac (քննարկում) 17:33, 19 Մայիսի 2016 (UTC)
- Ողջույններ։ Հավելյալ երկու կաղապար ստեղծեցի, որոնք անհրաժեշտ են տեղորոշման քարտեզի կաղապարին։ Միայն թե չհասկացա, թե որտեղից հայտնվեց Մայամի հոդվածի վերևի աջ հատվածի կարմիր գրությունը։ --Ջեօ 18:19, 19 Մայիսի 2016 (UTC)
- GeoO ջան, կոորդինատներ հոդվածում պետք է ջնջվեն, որպեսզի ճիշտ գան Դատայից, Մայամիի կարմիր գրությունը վերացավ։ - Kareyac (քննարկում) 02:48, 20 Մայիսի 2016 (UTC)
- Kareyac ջան, ես կարծում եմ, որ խնդիրը գալիս է {{Տեղորոշման քարտեզ Հայաստան}}, որովհետև այնտեղ Հայաստանը Արցախի հետ է, ինչը և կարող է կոորդինատների տարբերություն տալ։ Այլ բացատրություն չունեմ։ --Ջեօ 06:19, 20 Մայիսի 2016 (UTC)
- Ջեօ ջան, Արցախի հետ լինելը չի կարող խնդիր առաջացնել, քանի որ նշվում է պատկերի աջ ու ձախ հատվածով անցնող միջօրեկանները և վերևի ու ներքևի զուգահեռականները։ Վիքիպեդիայում Հայաստանի քարտեզները օրթոգրաֆիկ են, իսկ GeoHack-ում (որտեղից էլ վերցնում ենք բնակավայրերի կոորդինատները) և Google Maps-ում՝ WGS84 պրոյեկցիայի։ Տես Ելփինի օրինակը՝ այստեղ։ Լուծում կլինի անցնելը WGS84 քարտեզներին։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:59, 20 Մայիսի 2016 (UTC)
- Kareyac ջան, ես կարծում եմ, որ խնդիրը գալիս է {{Տեղորոշման քարտեզ Հայաստան}}, որովհետև այնտեղ Հայաստանը Արցախի հետ է, ինչը և կարող է կոորդինատների տարբերություն տալ։ Այլ բացատրություն չունեմ։ --Ջեօ 06:19, 20 Մայիսի 2016 (UTC)
- GeoO ջան, կոորդինատներ հոդվածում պետք է ջնջվեն, որպեսզի ճիշտ գան Դատայից, Մայամիի կարմիր գրությունը վերացավ։ - Kareyac (քննարկում) 02:48, 20 Մայիսի 2016 (UTC)
- Ողջույններ։ Հավելյալ երկու կաղապար ստեղծեցի, որոնք անհրաժեշտ են տեղորոշման քարտեզի կաղապարին։ Միայն թե չհասկացա, թե որտեղից հայտնվեց Մայամի հոդվածի վերևի աջ հատվածի կարմիր գրությունը։ --Ջեօ 18:19, 19 Մայիսի 2016 (UTC)
- Վեստ Բրոմվիչի ուղղված են տվյալներ Դատայում, Մայամին ուղղված է, բայց կասկածում եմ մեր քարտեզի վրա։ Խնդրում են ճշտել գյուղերի կոորդինատներ։ - Kareyac (քննարկում) 17:33, 19 Մայիսի 2016 (UTC)
- Ժողովուրդ, ինձ թվում է մենք խնդիր ունենք {{Տեղորոշման քարտեզ Հայաստան Վայոց Ձորի մարզ}}-ի հետ, ռուսերենում էլ նույն խնդիրը կա, որտեղից և պատճենվել է կաղապարը։ Անհրաժեշտ է քարտեզի կոորդինատների թվերը ուղղել։ Հայաստանի քարտեզում գյուղը Նախիջևանում չի հայտնվում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 20 Մայիսի 2016 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, խնդիր կա բոլոր տեղորոշման քարտեզների հետ, օրինակ Երասխահունը և Գետաշենը Արմավիրում, Լեռնահովիտը՝ Լոռիում։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:33, 20 Մայիսի 2016 (UTC)
- Ավետիսյան91 ջան, Հայաստանի մարզերի տեղորոշման քարտեզները երկու մասնակից են ստեղծել, ու երև նույն չափի սխալ բոլորում էլ կա։ Փորձեցի Վայոց Ձորի մարզինը մի փոքր ուղղել՝ օգտվելով գուգլից։ Կարծես թե Նախիջևանից դուրս եկավ, բայց մի քիչ տեղը չի դեռ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:10, 20 Մայիսի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ խմբագրման համար, ԱշոտՏՆՂ ջան, բայց կարծում եմ, ոչ թե համադրել եք բնակավայրերի կոորդինատները քարտեզի պրոյեկցիային, այլ երևի մի քանիսի օրինակով փոխել եք պատկերի սահմանները։ Փոխարենը շեղում կտա պատկերի մյուս ծայրի բնակավայրերում, օրինակ՝ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 17:26, 20 Մայիսի 2016 (UTC)
- Ավետիսյան91 ջան, Հայաստանի մարզերի տեղորոշման քարտեզները երկու մասնակից են ստեղծել, ու երև նույն չափի սխալ բոլորում էլ կա։ Փորձեցի Վայոց Ձորի մարզինը մի փոքր ուղղել՝ օգտվելով գուգլից։ Կարծես թե Նախիջևանից դուրս եկավ, բայց մի քիչ տեղը չի դեռ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:10, 20 Մայիսի 2016 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, խնդիր կա բոլոր տեղորոշման քարտեզների հետ, օրինակ Երասխահունը և Գետաշենը Արմավիրում, Լեռնահովիտը՝ Լոռիում։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:33, 20 Մայիսի 2016 (UTC)
Ընդհանրապես օրթոգրաֆիկ պրոյեկցիայով քարտեզները գիտական նշանակություն չունեն։ Դրանք տեղում կողմոնորոշվելու համար են, օրինակ՝ որսորդական քարտեզները։ Մենք այժմ Google-ից վերցնում ենք WGS84-ի կոորդինատները և տեղադրում օրթոգրաֆիկի վրա, և բնական է, որ պետք է շեղում տա։ Եթե հնարավորություն ունենք, անցնենք WGS84 պրոյեկցիայով քարտեզների։--Ավետիսյան91 (քննարկում) 17:41, 20 Մայիսի 2016 (UTC)
- Ավետիսյան ջան, գուգլի քարտեզի հետ եմ համեմատել, հարավային մասում չափը անցել էի, ուղղեցի արդեն։ Վիքիպեդիայում, ինչքան գիտեմ, նկարի վրա տեղը ցույց տալուց ավել բան չենք կարող անել, գոնե ներկա դրությամբ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:49, 20 Մայիսի 2016 (UTC)
- ԱշոտՏՆՂ ջան, Վայոց ձորի նշածս գյուղերի խնդիրը լուծվեց։ Շնորհակալ եմ։ --Ավետիսյան91 (քննարկում) 18:54, 20 Մայիսի 2016 (UTC)
Կետադրական նշանների ինտերվիքիներ
Մասնակից Zara-arushը հարց է բարձրացրել կետադրական նշանների ինտերվիքիների մասին։ Ու մոտս հարց ծագեց, մեր բացականչական նշանը լատիներենի նշանից տարբերվում է։ Երբ նայում ենք եբրայերնի կամ արաբերենի հոդվածները, ապա դրանք լատիներենի բացականչական նշանի մասին են, և կապված են իրար։ Հիմա՝ մեր հայերենի բացականչական նշանի հոդվածը ինչքանով է ճիշտ կապել լատիներենի համարժեք նշանի հետ ու այդպես մյուս նշանները, որոնք գործողությամբ նույնն են, բայց լեզվից ելնելով տարբեր են։ Մեր վերջակետը կապված է տեսքով տարբեր, բայց նույն գործողությունը կատարող նշանին, բայց կարող է դա սխալ է։ գուցե պետք է Վերջակետ (հայերեն) վերանվանել, իսկ մյուսները Վերջակետ (լատիներեն), ու այստեղ էլ հարց է առաջանում այդ վերջակետը միայն լատիներենում չէ, որ օգտագործվում է։ Գուցե հարկավոր է մեկ հոդվածում գրել, բոլոր լեզուներում օգտագործվող նշանների մասին։ Ի՞նչ կարծիքներ կան։ --BekoՔննարկում 16:59, 19 Մայիսի 2016 (UTC)
- Կարծում եմ, որ մեզ պետք է որ թե առանձնանալ այլ Վիքիների հոդվածներից մեր մշակույթի արանձնահատկություննեով, և խոսքը վերաբերում է միայն կետադրական նշաններին: Նման պատկեր է նաև ընդհանուր քրիստոնյա սրբերի և կրոնական առարկաների և նմանատիպ երևույթների հարցում: Կարելի է կապել ընդհանուրի հետ և նշել մեր յուրահատուկը, -- Zara-arush (talk) 17:52, 19 Մայիսի 2016 (UTC)
- Նոր նայել եմ անգլերեն Եկեղեցի հոդվածը: Ինչ հոդվածի հետ է կապված: Cathedral հոդվածն էլ նայեք: Ուրեմն մենք եկեղեցի երևի չունենք, -- Zara-arush (talk) 17:57, 19 Մայիսի 2016 (UTC)
- Հնդրում եմ, վերանվանեք Լիցենզանայի համաձայնագիր հոդվածը ->Արտոնագրային համաձայնագիր, -- Zara-arush (talk) 06:36, 21 Մայիսի 2016 (UTC)
- Արված է --Լիլիթ (քննարկում) 07:03, 21 Մայիսի 2016 (UTC)
- Հնդրում եմ, վերանվանեք Լիցենզանայի համաձայնագիր հոդվածը ->Արտոնագրային համաձայնագիր, -- Zara-arush (talk) 06:36, 21 Մայիսի 2016 (UTC)
- Շնորհակալություն: Մնում է միքիչ էլ հայացնենք թեքստը: Տերմինները պետք է ուղղել: Նորմալ հոդված կդառնա: -- Zara-arush (talk) 20:46, 21 Մայիսի 2016 (UTC)
- Նոր նայել եմ անգլերեն Եկեղեցի հոդվածը: Ինչ հոդվածի հետ է կապված: Cathedral հոդվածն էլ նայեք: Ուրեմն մենք եկեղեցի երևի չունենք, -- Zara-arush (talk) 17:57, 19 Մայիսի 2016 (UTC)
In urgent need for Armenian language help
Dear sir,
I have been a Wikipedia reader/contributor for a while but this is not a request/question regarding Wikipedia issues.
I'm an Iranian classical singer and we have decided to sing an Armenian piece composed by Vardapaet Komitas, named: ″Sertik malul, mi mna″. We are in urgent need of a native Armenian who can give help us with the pronunciation of the piece. May I send you the lyric and the parts that we are unsure of the correct pronunciation please?
Or can I ask you to introduce me an Armenian person who can dedicate a part of their time to help us do this? Regards Princilll (talk) 07:13, 15 May 2016 (UTC)
- Մետա-յում ինձ դիմել է: Եթե կարողեք օգնել, հնդրում ոմ իրեն պատասխանեք, -- Zara-arush (talk) 20:42, 21 Մայիսի 2016 (UTC)
- Hi Princilll. Send the lyrics and we'll help you with its pronunciation :) --Լիլիթ (քննարկում) 08:21, 22 Մայիսի 2016 (UTC)
Sorry, I know it's a long text, but I really need the correct pronunciations, and I'm sure we've been singing it in the wrong way. This is the lyric thanks in advance:
Sertik malul mi mna de zengu zengu de zengu jan iar ashkhar mardu chi mna de zengu zengu de jan jur ghogha verin saren saren olu reelen gheghati mar mar karen ghatghat sureelen bardez unem derakht a de zengu de zengu de jan zaghiek zaghgun ki vakht a de zengu zengu de jan pu jur aghchik suvavor khalkhi dernerin sovor pu jur aghchik suvavor khalkhi dernerin sovor gena kez merd ghanchu me inji chani meghavor gena merd ghanchu me inji chani meghavor aklor tushu mi ghanchi de zengu zengu de jan ankon ghanes im iarin de zengu zengu de jan oski manik madnerin de zengu zengu de jan shoghke enghav ieresin de zengu zengu de jan
Thanks in advance Princilll (քննարկում) 11:11, 24 Մայիսի 2016 (UTC)
- Hi Princilll. I found such version, is it OK for you?--Լիլիթ (քննարկում) 11:37, 24 Մայիսի 2016 (UTC)
- Princilll, do you mean this song?--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:58, 22 Մայիսի 2016 (UTC)
I talked to an Armenian friend and he said some parts are not Armenian at all! And he said the language "Komitas" uses is the old language once spoken in Armenia. I believe due to the popularity of this piece many versions have been released as impromptu with the use of main theme. The link above has the same melody, but different in structure and lyric, this is exactly what we're singing in the choir: https://www.youtube.com/watch?v=ofDEXiqRi_E . Thank you for the help :) Princilll (քննարկում) 11:11, 24 Մայիսի 2016 (UTC)
- Լիլիթ ջան, գուցե մետայում գրես, որ մասնակիցը տեսնի: Չնայած նրա խնդրնքին արձագանքել են, բայց ինքը չի պատասխանել: Երևի էլ պետք չէ: --Voskanyan (քննարկում) 07:23, 23 Մայիսի 2016 (UTC)
Before anything else, I'm sorry for not knowing even a word of Armenian, but using "Google Translate" I think maybe you have came to a conclusion that I might not be in need of help for that anymore. Dear sir/ma'am, I love a few languages like Latin, German, English and Armenian due to the people I've made friends with from those countries or other aspects of that language. This is one of the pieces we're going to sing in an international event and I really like it to be correct and exact, because I always liked it to sound closest to the native speaker. This obsession has made ask the same question from many people and I'm not yet satisfied due to the contradictions. You'll do me a great favor if you can help me with this, Regards, Princilll (քննարկում) 11:11, 24 Մայիսի 2016 (UTC)
Նոր գնահատում մայիսի 18-ից
Հարգելի՛ վիքիհամայնք, մայիսի 18-ից taha մասնակցի կողմից գնահատման է ներկայացվել Ռոժեր II (Սիցիլիայի արքա) հոդվածը: Կարծիքները կարող եք հայտնել գնահատման ենթաէջում:--Ar sog 20:41, 22 Մայիսի 2016 (UTC)
Օգնության խնդրանք2
Խնդրում եմ օգնել ինձ գտնելու Արցախի հերոսների ցանկ ինչ որ հեղինակավոր աղբյուրում տպագրված, շնորհակալություն:--Սամվել (քննարկում) 10:26, 24 Մայիսի 2016 (UTC)
- Սամվել ջան, քեզ կարող է օգնել Safi-iren մասնակիցը։--Լիլիթ (քննարկում) 10:45, 24 Մայիսի 2016 (UTC)
- Սամվել ջան, փաստորեն այսօր ռուսերեն վիքիպեդիայում ջնջեցին Ռոբերտ Աբաջյանի մասին հոդվածը։ Ադրբեջանցի մասնակիցն իր ուզածին հասավ, ցավոք։ --Narek75 (քննարկում) 13:11, 25 Մայիսի 2016 (UTC)
- Ոչինչ Narek75 ջան, հիմա առաջարկել եմ փոխել կանոնը, որի համաձայն հնարավոր կլինի Ռոբերտ Աբաջյանի մասին հոդվածը վերականգնել, բացի այդ, որոշել եմ սիրուն ձևով մի քանի ադրբեջանցի հերոսների մասին հոդվածներ ջնջման առաջարկել, տեսնենք ինչ կստացվի: Համենայն դեպս պայքարելու քիչ արգումենտ կար, իսկականից չէր համապատասխանում իրենց կանոնին, բայց հույս ունեմ կվերականգնեմ:--Սամվել (քննարկում) 13:33, 25 Մայիսի 2016 (UTC)
- Սամվել ջան, փաստորեն այսօր ռուսերեն վիքիպեդիայում ջնջեցին Ռոբերտ Աբաջյանի մասին հոդվածը։ Ադրբեջանցի մասնակիցն իր ուզածին հասավ, ցավոք։ --Narek75 (քննարկում) 13:11, 25 Մայիսի 2016 (UTC)
Հիմա ինձ պետք է Հերոսների մասին ինչ որ ցուցակ, արդեն մանրուքներից են կառչում:--Սամվել (քննարկում) 13:34, 25 Մայիսի 2016 (UTC)
- Դե հա Սամվել ջան, բայց դժվար ինչ-որ արդյունքի հասնենք Ադրբեջանի ազգային հերոսների առումով, քանի որ Ադրբեջանը ճանաչված պետություն է, ի տարբերություն ԼՂՀ-ի։ Սա էր դրանց բերած արգումենտը և հենց այդ արգումենտով կարողացան ջնջել տալ հոդվածը։ --Narek75 (քննարկում) 14:53, 25 Մայիսի 2016 (UTC)
- Narek75 ջան հարցը ճանաչված չճանաչվածի մեջ չէ, այլ այն փաստն են հիմա առաջ տանում, որ դժվար կլինի Արցախի հերոսների մասին տեղեկություն հավաքելը:--Սամվել (քննարկում) 06:58, 26 Մայիսի 2016 (UTC)
- Դե հա Սամվել ջան, բայց դժվար ինչ-որ արդյունքի հասնենք Ադրբեջանի ազգային հերոսների առումով, քանի որ Ադրբեջանը ճանաչված պետություն է, ի տարբերություն ԼՂՀ-ի։ Սա էր դրանց բերած արգումենտը և հենց այդ արգումենտով կարողացան ջնջել տալ հոդվածը։ --Narek75 (քննարկում) 14:53, 25 Մայիսի 2016 (UTC)
Շքանշաններ
Այսօրվանից սկսված ես մասնակիցներին շքանշան եմ տալու միմիայն այն նախագծերի շրջանակներում, որոնք որ վարում եմ ես: Նախագծերից դուրս թող ոչ-ոք ինձանից շքանշան չուզի և չակնկալի: Հարգանքներով` --Nimeru23 (քննարկում) 08:38, 26 Մայիսի 2016 (UTC)
Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակավայրեր
Բարև։ Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության բնակավայրեր կատեգորիայի հոդվածներում ինչպե՞ս պիտի վարվենք։ Խոսքը քարտեզի, գույնի ու նախաբանի մասին է։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:50, 26 Մայիսի 2016 (UTC)
- Կարծում եմ` Արցախի օրինակով: Այսինքն` փաստացի ինչպես որ կա: Նույն սկզբունքը Վրաստանի պարագայում է--Հայկ (արաբագետ) 14:28, 26 Մայիսի 2016 (UTC)
- Համաձայն եմ, իհարկե մեկնաբանություններով ծանոթագրություններում։ - Kareyac (քննարկում) 14:33, 26 Մայիսի 2016 (UTC)
Ոսկե ծիրան
Հարգելի համայնք, ձեր օգնությունն է անհրաժեշտ։ Ինձ մասնակից է հարկավոր, ով կօգնի խմբագրել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի վիկիպեդիայի հայերեն և անգլերեն էջերը։--ՄարինԷԱԿան (քննարկում) 11:45, 28 Մայիսի 2016 (UTC)
Ջնջման կանոնակարգ
Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Հայերեն Վիքիպեդիայի` որակական առաջընթացի համար կարևոր խթան հանդիսացող նախագծերից մեկի` Ջնջման ենթակա հոդվածների կանոնակարգում վաղուց թարմացումներ չեն արվել: Առաջարկում եմ Ջնջման կանոնակարգում ավելացնենք մի քանի կանոն, որոնք կբխեն ինչպես մեր բոլորի, այնպես էլ Վիքիպեդիայի շահերից: Մասնավորապես առաջարկում եմ հետևյալ կետերը.
- Հոդվածը ջնջման ներկայացնելիս մասնակիցը պետք է գրի հոդված ստեղծողի (կամ` հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի) քննարկման էջում, եթե այն այ-փի հասցե չէ: Մասնակիցը պետք է հոդվածում տեղադրի {{ջնջել}} կաղապարը և նշի պատճառը՝ ինչպես հոդվածում, այնպես էլ՝ ջնջման ենթակա հոդվածների էջում
- Ջնջման ենթակա հոդվածների էջում հոդվածը պետք է մնա առնվազն մեկ շաբաթ, երբ արդյունքը առավել քան պարզ է, և առավելագույնը` մեկ ամիս ժամկետով, երբ իրարամերժ ու հավասարակշիռ կարծիքներ կան: Դա կատարվում է առավել շատ կարծիքներ լսելու համար:
- Հոդվածը կջնջվի այն ժամանակ, երբ «կողմ» ձայները (ջնջման կողմնակիցները) կազմեն ճնշող մեծամասնություն (75 տոկոս կամ 3/4): Ընդ որում, և կողմ և դեմ ձայները պետք է հիմնավորվեն, իսկ չհիմնավորված ձայները (և կողմ և դեմ) կհամարվեն անվավեր:
- Ձայների նվազագույն քանակը պետք է լինի 3 (երեք)` չհաշված ձեռնպահ արտահայտվածներին: Եթե մասնակիցների կարծիքների քանակական մասը ապահովված չէ (3-ից պակաս մասնակից կամ 75 տոկոսից պակաս ձայներ), համայնքը դիմում է ադմինիստրատորներին` քվեարկության մեկ ամիսը լրանալուց հետո:
- Ջնջման ենթակա հոդվածների էջում հայտնված արագ ջնջման ենթակա հոդվածների «ճակատագիրը» որոշում են ադմինիստրատորները, քանի որ նրանք առավել ակտիվ ու փորձառու մասնակիցներ են:
Խնդրում եմ՝ Կողմ ձայներով հայտնել ձեր դիրքորոշումը՝ համապատասխան առաջարկներով հիմնավորելով ձեր քվեն: Որևէ կետին դեմ լինելու պարագայում առաջարկեք ձեր տարբերակները: Շնորհակալություն:--Հայկ (արաբագետ) 23:11, 28 Մայիսի 2016 (UTC)
- 4 կետերից բոլորին Կողմ եմ, միայն 5-րդին Դեմ եմ: Եթե տեսնում եմ, որ մասնակիցը այնպիսի հոդված է ջնջման դրել, որ պետք է անմիջապես ջնջվի (ոչ մի իմաստալից բովանդակություն և այլն), կարող եմ ևս ես հոդվածում դնել արագ ջնջման կաղաապարը:--TonJ (քննարկում) 06:26, 29 Մայիսի 2016 (UTC)
- 2,3,5 կետերին Կողմ, 1,4 կետերին Դեմ։--Shady ~ 06:37, 29 Մայիսի 2016 (UTC)
- Shady ջան, հիմնավորիր կարծիքդ: Ուղղակի կողմ կամ դեմ լինել պետք չէ: Կարծիքդ հայտնիր:--Ar sog 06:42, 29 Մայիսի 2016 (UTC)
- Կոնկրետ հիմնավորում չեմ կարող գրել Արամ ջան, ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել։--Shady ~ 06:57, 29 Մայիսի 2016 (UTC)
- Shady ջան, առաջարկն անողը խնդրել է՝ « Կողմ ձայներով հայտնել ձեր դիրքորոշումը՝ համապատասխան առաջարկներով հիմնավորելով ձեր քվեն: Որևէ կետին դեմ լինելու պարագայում առաջարկեք ձեր տարբերակները:», բացի այդ կարգն է այդպիսին, այլապես ձայնը կարող է համարվել անվավեր:--Ar sog 07:10, 29 Մայիսի 2016 (UTC)
- Shady, խնդրում եմ այստեղ գրես հիմնավորումներ, այլապես ձայնը կհամարվի անվավեր:--Հայկ (արաբագետ) 10:34, 29 Մայիսի 2016 (UTC)
- Shady ջան, առաջարկն անողը խնդրել է՝ « Կողմ ձայներով հայտնել ձեր դիրքորոշումը՝ համապատասխան առաջարկներով հիմնավորելով ձեր քվեն: Որևէ կետին դեմ լինելու պարագայում առաջարկեք ձեր տարբերակները:», բացի այդ կարգն է այդպիսին, այլապես ձայնը կարող է համարվել անվավեր:--Ar sog 07:10, 29 Մայիսի 2016 (UTC)
- Կոնկրետ հիմնավորում չեմ կարող գրել Արամ ջան, ուղղակի իմ կարծիքն եմ հայտնել։--Shady ~ 06:57, 29 Մայիսի 2016 (UTC)
- Shady ջան, հիմնավորիր կարծիքդ: Ուղղակի կողմ կամ դեմ լինել պետք չէ: Կարծիքդ հայտնիր:--Ar sog 06:42, 29 Մայիսի 2016 (UTC)
- 1-ից 4-րդ կետերը իրար կապակցված են տրամաբանական հաջորդականությամբ և իրար լրացնում են: Կարծես դրանք ևս որոշակի մտքային փոփոխությամբ եղել են հին կանոնակարգում: 5-րդ կետը անիմաստ է և ըստ ինձ՝ ոչ հիմնավոր: Հասարակ մասնակիցները ևս կարող են լինել փորձառու և ակտիվ և չպետք է տարանջատել մասնակիցներին: Շնորհակալություն----El-ßäbrega > 07:23, 29 Մայիսի 2016 (UTC)
- Կարծում եմ՝ առաջին կետում պետք է ավելացվի, որ այ փիներին դա չի վերաբերվում։ Քանի որ այ փիները հիմնականում հաստատուն չեն, ապա իրենց քնարկման էջերում աշխատում ենք զգուշացումներ և այլ քննարկումներ չգրել։--Լիլիթ (քննարկում) 07:47, 29 Մայիսի 2016 (UTC)
- 1-ին կետում պետք է ավելացնել նաև՝ «հոդվածում պետք է տեղադրի {{ջնջել}} կաղապարը», իսկ 2-րդ կետում նորից անորոշություն է. հիմա 1-30 օր է, առաջարկվում է 7-30 օր: Պիտի լինի հստակ: Ինձ թվում է՝ հոդվածը, եթե ջնջման կաղապարով մնա 1 ամիս, ոչ մեկի չի խանգարի, եթե խնդիր ունենք կարծիքներ լսելու: 3-4 կետերն օրգանական միասնություն են կազմում, իսկ 3-րդ կետում միտքն ինձ թվում է առկախ, թե ինչու պիտի դիմել ադմիններին՝ երկարացնելո՞ւ ժամկետը, ջնջելու՞: 5-րդ կետում (կամ 6-րդ կետով) պետք է ավելացնել նաև, թե ովքեր իրավունք ունեն փակել քննարկումները, ինչպես հարցումների կանոնակարգում է. «յուրաքանչյուր մասնակից, ով ունի նվազագույնը 1 տարվա վիքիստաժ և 1000 խմբագրություն, կարող է ամփոփել հարցման արդյունքները:»--Ar sog 08:14, 29 Մայիսի 2016 (UTC)
- 5-րդ կետով Արամի հետ լիովին համաձայն եմ: --TonJ (քննարկում) 08:17, 29 Մայիսի 2016 (UTC)
- Ես կարծես չլսեցի իմ հարցերի պատասխանները, Հայկ: --Ar sog 13:34, 29 Մայիսի 2016 (UTC)
- այստեղ բոլորը ավելացրել եմ, բացի մեկից՝ քվեարկությունը փակողից, որի մասին նույնպես գրել եմ մեկնաբանություն--Հայկ (արաբագետ) 13:36, 29 Մայիսի 2016 (UTC)
- Հայկ, իսկ 3-րդ կետի հետ կապված, թե ինչո՞ւ պիտի դիմել ադմիններին՝ երկարացնելո՞ւ ժամկետը, ջնջելու՞: --Ar sog 13:48, 29 Մայիսի 2016 (UTC)
- Դա արդեն ադմինները կորոշեն՝ ջնջե՞լ, թե՞ թողնել հոդվածը: Եթե մասնակիցները՝ խմբագիրները և ադմինները, համաձայնության չեն եկել, ուրեմն կարծում եմ, որ ադմինների միջամտությանը խնդրելը՝ ադմինների տեղեկատախտակում, օգտակար կլինի: Այսինքն՝ ադմինների դիմել է պետք հոդվածի վերջնական կարգավիճակը որոշելու համար:--Հայկ (արաբագետ) 17:00, 29 Մայիսի 2016 (UTC)
- Հայկ, իսկ 3-րդ կետի հետ կապված, թե ինչո՞ւ պիտի դիմել ադմիններին՝ երկարացնելո՞ւ ժամկետը, ջնջելու՞: --Ar sog 13:48, 29 Մայիսի 2016 (UTC)
- այստեղ բոլորը ավելացրել եմ, բացի մեկից՝ քվեարկությունը փակողից, որի մասին նույնպես գրել եմ մեկնաբանություն--Հայկ (արաբագետ) 13:36, 29 Մայիսի 2016 (UTC)
- Ես կարծես չլսեցի իմ հարցերի պատասխանները, Հայկ: --Ar sog 13:34, 29 Մայիսի 2016 (UTC)
- 5-րդ կետով Արամի հետ լիովին համաձայն եմ: --TonJ (քննարկում) 08:17, 29 Մայիսի 2016 (UTC)
Ողջույն բոլորին: 5-րդ կետի հետ կապված, որպեսզի առավել մանրամասն պարզ լինի, ասեմ՝ այսպիսի դեպքերում, վերջնական կարծիքը պետք է հայտնի ադմինիստրատորը, և այդպես էլ եղել է, իսկ այստեղ՝ ոչ: Չեմ կարծում, որ մեր տասը ադմինիստրատորներից ոչ ոք մեկ օրվա ընթացքում չի կարող անդրադառնալ այդ խնդրի լուծմանը, և ոչ մի հրատապ բան չկա, որ հենց այդ պահին այլ մասնակից փակի քվեարկությունը և ներկայացնի արագ ջնջման, որովհետև միևնույն է՝ արագ ջնջողը լինելու է ադմինիստրատորը: Դե եթե այսպես թե այնպես պետք է լինի ադմինը, ուրեմն նա էլ թող քննարկումը փակի: Ինչ վերաբերում է քվեարկության փակմանը, ապա ես այդ էջին վաղուց հետևում եմ, և ինքս կզբաղվեմ դրանով: Եթե կան մասնակիցներ, ովքեր պարտադիր ուզում են և շատ կարևոր են համարում իրենց փակելը ու ոչ թե իմ՝ թող անեն: Մնացած բոլոր դիտողությունները հաշվի են առնվել ու լրացվել են կետերում: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 10:34, 29 Մայիսի 2016 (UTC)
- Լավ է, որ ինչ-որ մեկը կա, ով անընդհատ հետևում է էջին, բայց կարծում եմ դա չի խանգարում, որ մյուս խմբագիրներն էլ փակեն քննարկումը հարկ եղած կամ ցանկության դեպքում։--Լիլիթ (քննարկում) 11:11, 29 Մայիսի 2016 (UTC)
- Լիլիթ, կո՞ղմ ես բոլոր կետերին:--Հայկ (արաբագետ) 11:58, 29 Մայիսի 2016 (UTC)
- Մտածում եմ դեռ։--Լիլիթ (քննարկում) 12:03, 29 Մայիսի 2016 (UTC)
- Լիլիթ, կո՞ղմ ես բոլոր կետերին:--Հայկ (արաբագետ) 11:58, 29 Մայիսի 2016 (UTC)
- Լավ է, որ ինչ-որ մեկը կա, ով անընդհատ հետևում է էջին, բայց կարծում եմ դա չի խանգարում, որ մյուս խմբագիրներն էլ փակեն քննարկումը հարկ եղած կամ ցանկության դեպքում։--Լիլիթ (քննարկում) 11:11, 29 Մայիսի 2016 (UTC)
Միտք: Լիլիթի հետ համաձայն եմ, որ հետևողականությունը լավ է, բայց այլոց իրավունքները սահմանափակել ևս ճիշտ չէ: Դրա համար առաջարկս կրկնում եմ՝ կապված վիքիստաժի և խմբագրումների քանակի պահով, ինչպես հարցումներում է:--Ar sog 13:44, 29 Մայիսի 2016 (UTC)
- Ես էլ եմ կարծում, որ չպետք է արգելել այլ մասնակիցներին քննարկումը փակել։ Եթե X մասնակից երկու անգամից ավել սխալ ամփոփեց, կարելի է այդ դեպքում արգելել նրան։ --Ջեօ 14:28, 29 Մայիսի 2016 (UTC)
- Ես վերևում գրել եմ՝ Ինչ վերաբերում է քվեարկության փակմանը, ապա ես այդ էջին վաղուց հետևում եմ, և ինքս կզբաղվեմ դրանով: Եթե կան մասնակիցներ, ովքեր պարտադիր ուզում են և շատ կարևոր են համարում իրենց փակելը ու ոչ թե իմ՝ թող անեն: Այսինքն՝ նշված կետերիցս ոչ մեկում ոչինչ չկա և չի էլ կարող լինել՝ մասնակիցներին քննարկումը փակելու արգելք մտցնելու համար, և ընդհակառակը, ոչինչ չկա՝ որը թույլատրում է այս կամ այն մասնակցին թույլատրելու՝ փակելու քննարկումները: Հետևաբար՝ ով ուզում է փակել՝ թող փակի՝ կանոնակարգի համաձայն, իսկ շարունակությունը Ջեօ-ն արդեն ավելի գեղեցիկ ձևակերպեց՝ Եթե X մասնակից երկու անգամից ավել սխալ ամփոփեց, կարելի է այդ դեպքում արգելել նրան։ Ուրեմն՝ առանձին կետ մտցնել՝ թե ով է կարող փակել, ով՝ ոչ, կարծում եմ՝ պետք չէ--Հայկ (արաբագետ) 17:00, 29 Մայիսի 2016 (UTC)
- Առաջինում պետք է ավելացնել՝ Մասնակիցը պետք է հոդվածում տեղադրի {{ջնջել}} կաղապարը և պարտադիր լրացնի պատճառը: Մնացածին այո։ --BekoՔննարկում 11:22, 29 Մայիսի 2016 (UTC)
- Ավելացվեց, Beko ջան:--Հայկ (արաբագետ) 11:58, 29 Մայիսի 2016 (UTC)
- Կտրականապես դեմ եմ որևէ տեսակի քվեարկության Վիզիպեդիայի ջնջման կանոնակարգում, այն դեմ է Վիքիպեդիայի մյուս կանոնին, Վիքիպեդիան ժողովրդականություն չէ, բոլոր քննարկումներում պետք է արդյունքի հասնել համաձայնեցման հասնելու եղանակով, բացի այդ ամփոփելու իրավունք պետք է ունենան բոլոր գրանցված մասնակիցները, այլ դեպք է, եթե սխալ ամփոփում կատարվի, այսինքն առանց համաձայնեցման, ինքնուրույն, այս դեպքում մասնակցին կարող է տրվել նկատողություն, բացի այդ ամփոփողը պետք է հանգամանորեն նշի ամփոփման մեջ որտեղ է տեսնում համաձայնեցում և եզրահանգման հասնելու պատճառը:--Սամվել (քննարկում) 10:46, 30 Մայիսի 2016 (UTC)
- Ավելացվեց, Beko ջան:--Հայկ (արաբագետ) 11:58, 29 Մայիսի 2016 (UTC)
Լոգո՝ 200 000 +
Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Կարծես մոտենում է բաղձալի պահը՝ քանակական հերթական բարձունքը հաղթահարելու համար: Երկու տարի քանակի վրա աշխատելով՝ մենք պատշաճ ուշադրություն միշտ չէ, որ դարձրել ենք որակին՝ ֆիզիկապես չհասցնելու պատճառով: Այսօր քանակի հերթական բարձունքին մենք պատրաստվել ենք նաև որակապես՝ բարելավելով բազմաթիվ կարճ էջեր, ջնջելով տասնյակ հոդվածներ, ձուլելով կրկնօրինակները: Երեք անգամ քննարկել ենք լոգոյի փոփոխման հարցը ([4], [5], [6]): Կարծում եմ՝ ժամանակն է հասունացել նորից այս մասին քննարկելու: Ինչ կարծիքներ ունեք:--Հայկ (արաբագետ) 20:19, 29 Մայիսի 2016 (UTC)
- Այս տարբերակը վերջին քննարկման ժամանակ առաջատար էր ձայների քանակով, թող լինի, Կողմ: Եթե հնարավոր է 200 000 ֆոնտի գույնը փոխել, ավելի լավ, թե ոչ՝ ոչինչ: Կարևորը լոգոյի արտածման պայմանները բավարարում է:--Ar sog 20:41, 29 Մայիսի 2016 (UTC)
- Իմ կարծիքով ճնշված է թիվը։ :/--Shady ~ 20:07, 30 Մայիսի 2016 (UTC)
Congratulation from Alemannic Wikipedia! --Holder (քննարկում) 05:09, 1 Հունիսի 2016 (UTC)
Ազգանուն-բազմիմաստություն
Բարև սիրելի համայնք։ Ուզում եմ տեղեկացնել, որ նոր, ես արագ ջնջման պիտակեցի իմ կողմից գրած վերջին ոչ պիտանի 30 ազգանուն-բազմիմաստությունները, որոնք տանում էին կարմիր հղումներով՝ դատար էջ։ Ուզում եմ տեղեկացնել, որ դրանք սխալ գրելու մեղքը իմը չէր, ուղղակի ինձ բացատրողին սխալ էի հասկացել կամ էլ նա էր սխալ բացատրել, ինչևէ...հայցում եմ բոլորիդ ներողամտությունը։ Եվ խնդրում եմ որոշ մասնակիցների, այդ արարքիքց չեզրակացնի, թե իմ հոդվածները անօրակ են և ոչ պիտանի։ Ինձ թվում է բոլորը ինձ հասկացան։ Հիմա անցնեք գործի և հասնենք 200.000-ին։ Հարգանքներով՝--Shady ~ 20:05, 30 Մայիսի 2016 (UTC)