Պրոտերոզոյան դարաշրջան
Պրոտերոզոյան դարաշրջան, պրոտերոզոյ (հին հունարեն՝ πρότερος «առաջին, ավագ» + ζωή «կյանք»), երկրաբանական դարաշրջան[1][2], որ եղել է 2500-ից մինչև 541,0 ± 1,0 մլն տարի առաջ[3]։ Հաջորդել է արխեյան դարաշրջանին։
Պրոտերոզոյան դարաշրջանն ամենաերկարատևն է Երկրի պատմության մեջ։
Պարբերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոտերոզոյը բաժանվում է երեք ժամանակաշրջանների.
Առավել նշանակալի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թթվածնային աղետը պալեոպրոտերոզոյում, Երկրի օզոնային շերտի ձևավորում,
- Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից ծավալի ձևավորում[5],
- Երկրի պատմության ամենաերկարատև՝ գուրոնյան սառցակալումը (2,4-2,1 մլրդ տարի առաջ), գլոբալ սառցակալման մի քանի փուլեր նեոպրոտերոզոյում,
- Ի հայտ են եկել բազմաբջիջ օրգանիզմներ՝ սպունգներ, սնկեր։
- Նախակորիզավորների (բակտերիաներ և միաբջիջ ջրիմուռներ, որոնք հավանաբար բնակվել են նաև ցամաքում՝ ջրամբարների մոտ գտնվող մասնակի ջրածածկման գոտիներում) կենսագործունեության արդյունքը դարձել է հողի ձևավորումը։
Երկիր-ձնագունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական էվոլյուցիայի արդյունքում Արևն ավելի ու ավելի շատ էներգիա է տվել արխեյի և պրոտերոզոյան դարաշրջաններում, Արևի լուսատվությունը բարձրանում է 6 %-ով յուրաքանչյուր մեկ մլրդ տարում[6]։ Արդյունքում Երկիրն սկսել է ավելի շատ էներգիա ստանալ Արևից պրոտերոզոյում։ Այնուամենայնիվ, Երկիրը չի տաքացել։ Դրա փոխարեն, ըստ երկրաբանական տվյալների, պրոտերոզոյի սկզբում Երկիրն սկսել է սառչել։ Սառցաշերտերը, որ գտնվել են Հարավային Աֆրիկայում, վերագրվում են 2,2 մլրդ տարի առաջ ընկած ժամանակահատվածին, իսկ պալեոմագնիսային չափումների տվյալները ցույց են տվել, որ դրանք գտնվել են հսարակածի շրջանում։ Այսպիսով՝ սառցակալումը, որը հայտնի է որպես գուրոնյան սառցակալում, հավանաբար եղել է գլոբալ։ Որոշ գիտնականներ պնդում են, որ այդ և պրոտերոզոյի մյուս սառցե դարաշրջաններն այնքան լուրջ են եղել, որ երկրագունդն ամբողջությամբ սառցակալել է բևեռներից մինչև հասարակած։ Այդ վարկածը կոչվում է Երկիր-ձնագունդ[7]։
Սառցե դարաշրջանը շուրջ 23 մլրդ տարի առաջ կարող էր ուղղակիորեն լինել մթնոլորտում թթվածնի խտության ավելացման հետևանք, ինչը հանգեցրել է մեթանի (CH4) պարունակության նվազման։ Մեթանն ուժեղ ջերմոցային գազ է, սակայն թթվածնի հետ փոխազդում է՝ առաջացնելով ածխաթթու գազ (CO2), որը պակաս արդյունավետ ջերմոցային գազ է[6]։ Երբ մթնոլորտում հայտնվել է ազատ թթվածին, մեթանի խտությունը կարող էր կտրուկ անկում ապրել, ինչը հանգեցրել է ջերմոցային էֆեկտի նվազմանն ու սառցակալմանը[8]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էոզոյ, էոզոյան ժամանակաշրջան (հին հունարեն՝ ἕως – արևածագ, էոզոյ – կյանքի արևածագ) ներկայում հնացած տերմին է, որ 1865 թվականին առաջարկել է գերմանացի երկրաբան, Ֆրայբերգի լեռնագործության ակադեմիայի պրոֆեսոր Բեռնարդ Կոտտան[9] (1808-1879) «Մեր ժամանակի երկրաբանությունը» գրքում որպես երկրաժամանակագրական սանդղակի տարր[10]։ Օգտագործվել է Ջոն Դոուսոնի կողմից մինչքեմբրիի և գլխավորապես պրոտերոզոյի բոլոր կազմավորումները նշելու համար[11]։ Պրոտերոզոյ տերմինը ներմուծել է Է. Էմմոնսը 1888 թվականին[12]։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ պրոտերզոյը եղել է երկաթահանքային կուտակումների ժամանակաշրջան (օրինակ՝ Կրիվոյ Ռոգ, Կուրսկի մագնիսային անոմալիա)։
Աֆրիկայի հարավում այդ ժամանակահատվածում ձևավորվել են ոսկու-ուրանա-ծծմբահրաքարային խառնահանքեր։
Ուշ պրոտերոզոյը հայտնի է երկաթահանքերով (օրինակ՝ Ուրալում), պղնձա-բամզամետաղային հանքավայրերով (օրինակ՝ Ավստրալիա), ինչպես նաև ուրանային, կոբալտի, պղնձային, անագի հանքավայրերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Proterozoic – definition of Proterozoic in English from the Oxford dictionary». OxfordDictionaries.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Proterozoic
- ↑ Международная стратиграфическая шкала (версия за август 2012) на сайте Международной комиссии по стратиграфии
- ↑ Speer, Brian. «The Proterozoic Eon». University of California Museum of Paleontology.
- ↑ История атмосферы и гидросферы
- ↑ 6,0 6,1 J.I. Lunine. Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2.
- ↑ «Snowball Earth». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «What caused the snowball earths?». snowballearth.org (2006–2009). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Котта, Бернгард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ О биосфере Земли — Планета и царства природы — Среда обитания — ru-mo — Персональный сайт ru-mo
- ↑ ЭОЗОЙСКАЯ ГРУППА, ЭОЗОЙ
- ↑ Докембрий հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: «Просвещение», 1981.
- Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: «Мысль», 1984.
- Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: «Мысль», 1985.
- Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология: Учебник. — М.: «Академия», 2006.
- Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: «Гидрометеоиздат», 1985.
- J.I. Lunine Earth: Evolution of a Habitable World. — Cambridge: Cambridge University Press, 1999. — ISBN 0-521-64423-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտերոզոյան դարաշրջան» հոդվածին։ |
|