Ուիլ Սմիթ
Ուիլարդ Քերրոլլ (Ուիլ) Սմիթ-կրտսեր (անգլ.՝ Willard Carroll «Will» Smith, Jr., սեպտեմբերի 25, 1968[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4])՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, ով հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ Ստացել է 2 «Օսկար» մրցանակ, հինգ անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ունի «Գրեմմի»-ի մրցանակ։ 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ 2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորեց ամենավարձատրվող Հոլիվուդյան դերասանների «Forbes» ցանկը, մեկ տարվա մեջ վաստակելով 80 մլն. ԱՄՆ դոլար։ Սմիթը դարձավ առաջին դերասանը Հոլիվուդի պատմության մեջ, ում ինը հաջորդական ֆիլմերը հավաքեցին ավելի քան 100 մլն. ԱՄՆ դոլար յուրաքանչյուրը։
Ընտանիքը և անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյարդ Սմիթ-կրտսերը ծնվել է 1968 թ. սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա Մայր Քերոլայնն աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հայրը՝ Ուիլյարդ Քերոլ Սմիթ-ավագը՝ ինժեներ (մահացել է 2016 թվականին)։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ Ուիլը 13 տարեկան էր, բայց պաշտոնապես չէին բաժանվել մինչև 2000 թվականը։
Ինքը Ուիլլը՝ իր առաջին կնոջ՝ Շիրի Զամպինոյի (այժմ Շիրի Ֆլետչեր) հետ ամուսնալուծվել է 1995 թվականին, ապրելով նրա հետ երեք տարի (1992 թ. մայիսի 9 - 1995 թ. դեկտեմբերի 10)։ Նրա որդին՝ Ուիլյարդ Քրիսթոֆեր Սմիթ Երրորդը մնաց մոր հետ, բայց հաճախ տեսակցում է իր հորը։ Երկու տարի անց, 1997 թ. Դեկտեմբերի 31-ին, Սմիթը ամուսնացավ իր ընկերուհի Ջադե Փինկեթի հետ։ Ջադայից Սմիթը ունեցավ երկու երեխա. որդի Ջեյդեն Սմիթ (1998 թ. հուլիսի 8) և դուստր Ուիլոու Սմիթ (2000 թ. հոկտեմբերի 31)։ Դստեր հետ նա հայտնվեց «Ես Lեգենդ եմ» ֆիլմում, իսկ որդու հետ` «Երջանկության հետևից» և «Մեր թվարկությունից հետո» ֆիլմերում։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլադելֆիայում Սմիթը ծանոթանում է երաժիշտ Ջեֆ Թաունսի հետ, ում հետ նա 1980-ականների վերջին մեծ ճանաչում է ստանում իրենց հիփ-հոփ դուետ DJ Jazzy Jeff & the Fresh Prince-ի շնորհիվ, դառնալով առաջինը, ով ստացավ «Գրեմմի»-ի մրցանակ՝ լավագույն ռեփի կատարման համար։ Սկսած 1990 թվականից խաղացել է գլխավոր դեր հայտնի «Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ։ Այս վաղ տարիներին Ուիլլը օգտագործել է բեմական Իշխան կեղծանունը։ («Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալից)։ Սերիալն ունեցել է մեծ հաջողություն վեցը տարվա ընթացքում (1990-1996 թթ.):
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ժ | Հայերեն անվանումը | Օրիգինալ անվանումը | Դեր |
---|---|---|---|---|
1990 | ս. | ABC Հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | Հոուկեր / Hawker |
1990—1996 | ս. | Բևեռլի Հիլզի իշխանը | The Fresh Prince of Bel-Air | Ուիլլյամ 'Ուիլլ' Սմիթ / William 'Will' Smith |
1992 | ֆ. | Լողա հոսանքի ուղղությամբ | Where the Day Takes You | Մեննի / Manny |
1993 | ֆ. | Պատրաստված է Ամերիկայում | Made in America | Թի Քեյք Ուոլթերս / Tea Cake Walters |
1993 | ֆ. | Օտարացման վեց աստիճանները | Six Degrees of Separation | Պոլ / Paul |
1995 | ֆ. | Վատ տղաները | Bad Boys | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
1995—2000 | մս. | Հեքիաթային պատմություններ
բոլոր երեխաների համար |
Happily Ever After:
Fairy Tales for Every Child |
Պինոկիո (ձայն) / Pinocchio |
1996 | ֆ. | Անկախության օրը | Independence Day | կապիտան Սթիվեն Հիլլեր / Captain Steven Hiller |
1997 | ֆ. | Սևազգեստ մարդիկ | Men in Black | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
1998 | ֆ. | Պետության թշնամին | Enemy of the State | Ռոբերտ Քլեյտոն Դին / Robert Clayton Dean |
1999 | ֆ. | Վայրի, վայրի Ուեսթը | Wild Wild West | Կապիտան Ջեյմս «Ջիմ» Ուեսթ / Capt. James West |
2000 | կ. ֆ. | Սևազգեստ մարդիկ։
Այլմոլորակայինի հարձակումը |
Men in Black: Alien Attack | Գործակալ Ջեյ / Agent J |
2000 | ֆ. | Բագեր Վենսի առասպելը | The Legend of Bagger Vance | Բագեր Վենս / Bagger Vance |
2001 | ֆ. | Ալի | Ali | Մուհամմեդ Ալի / Muhammad Ali |
2002 | ֆ. | Սևազգեստ մարդիկ 2 | Men in Black II | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
2003 | ֆ. | Վատ տղաները 2 | Bad Boys II | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
2003—2007 | ս. | Ամեն ինչ մեր մասին | All of Us | Ջոննի |
2004 | ֆ. | Ես, ռոբոտ եմ | I, Robot | դետեկտիվ Դել Սպուներ / Detective Del Spooner |
2004 | մֆ. | Ստորջրյա եղբայրություն | Shark Tale | Օսկար (ձայն) / Oscar |
2004 | ֆ. | Աղջիկը Ջերսիից | Jersey Girl | Կամեո |
2005 | ֆ. | Հիթչի մեթոդը | Hitch | Ալեքս «Հիթչ» Հիտչենս / Alex "Hitch" Hitchens |
2006 | ֆ. | Երջանկության հետևից | The Pursuit of Happiness | Քրիս Գարդներ / Chris Gardner |
2007 | ֆ. | Ես Lեգենդ եմ | I Am Legend | Ռոբերտ Նեվիլ / Robert Neville |
2008 | ֆ. | Հենկոկ | Hancock | Ջոն Հենկոկ / John Hancock |
2008 | ֆ. | Յոթ կյանք | Seven Pounds | Թիմ Թոմաս / Tim Thomas |
2012 | ֆ. | Սևազգեստ մարդիկ 3 | Men in Black 3 | Ջեյմս Էդուարդս / Գործակալ Ջեյ /
James Darrell Edwards III / Agent J |
2013 | ֆ. | Մեր թվարկությունից հետո | After Earth | Սայֆեր Ռեյջ / Cypher Raige |
2014 | ֆ. | Սեր ժամանակի միջով | Winter’s Tale | դատավոր / Judge |
2015 | ֆ. | Ֆոկուս | Focus | Նիկկի / Nicky |
2015 | ֆ. | Պաշտպանը | Concussion | դոկտոր Բեննետ Օմալու / Dr. Bennet Omalu |
2016 | ֆ. | Ինքնասպանների ջոկատ | Suicide Squad | Ֆլոյդ Լոութոն / Դեդշոթ /
Floyd Lawton / Deadshot |
2016 | ֆ. | Թափանցիկ գեղեցկություն | Collateral Beauty | Հովարդ / Howard |
2017 | ֆ. | Լուսավորություն | Bright | Դերիլ Ուորդ / Daryl Ward |
2019 | ֆ. | Ալադին | Aladdin | Ջին |
2019 | ֆ. | Երկվորյակ | Gemini Man | Հենրի / Henry |
2020 | ֆ. | Վատ տղաները 3 | Bad Boys for Life | դետեկտիվ Մայք Լոուրի / Detective Mike Lowrey |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rock The House (1987)
- He’s The DJ, I’m The Rapper (1988)
- And In This Corner… (1989)
- Homebase (1991)
- Code Red (1993)
- Big Willie Style (1997)
- Men in Black։ The Album (1997)
- DJ Jazzy Jeff & The Fresh Prince — Greatest Hits (1998)
- Willennium (1999)
- Born To Reign (2002)
- Men in Black II։ Music from the Motion Picture (2002)
- Greatest Hits (2002)
- Party Starter(2003)
- Lost and Found (2005)
- Miami (2009)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն համբույր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կռիվ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն երաժշտություն («Սևազգեստ մարդիկ»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն երաժշտություն («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2000 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային զույգ («Վայրի, վայրի Ուեսթը»)
- 2002 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2005 «Սեզար» մրցանակ
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն տղամարդու դեր երկրորդային պլանում («Մեր դարաշրջանից հետո»)
- 2014 «Ոսկե ազնվամորի» մրցանակ - վատագույն էկրանային համակցություն («Մեր դարաշրջանից հետո»)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993, 1994 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր հեռուստատեսությունում (կատակերգություն կամ մյուզիքլ) («Բևեռլի Հիլզի իշխանը»)
- 1996 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Վատ տղաները»)
- 1997 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Անկախության օրը»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային դուետ («Սևազգեստ մարդիկ»)
- 1998 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Սևազգեստ մարդիկ»)
- 1999 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Պետության թշնամին»)
- 2002 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Ալի»)
- 2002 Օսկար մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Ալի»)
- 2004 MTV ալիքի մրցանակ - լավագույն էկրանային թիմ («Վատ տղաները 2»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն կատակերգական դեր («Հիթչի մեթոդը»)
- 2005 MTV ալիքի մրցանակ - լավագույն տղամարդու դեր («Հիթչի մեթոդը»)
- 2007 MTV ալիքի մրցանակ - լավագույն դերասան կամ դերասանուհի («Երջանկության հետևից»)
- 2007 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Երջանկության հետևից»)
- 2007 Օսկար մրցանակ - լավագույն դերասան («Երջանկության հետևից»)
- 2016 Ոսկե Գլոբուս մրցանակ - լավագույն տղամարդու դեր (դրամա) («Պաշտպանը»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #12100869X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.grammy.com/grammys/videos/dj-jazzy-jeff-fresh-prince-win-best-rap-performance-duo-or-group
- ↑ https://www.businesswire.com/news/home/20060928005877/en/Jada-Pinkett-Smith-Celebrated-2006-David-Angell
- ↑ https://www.goldenglobes.com/winners-nominees
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2022
- ↑ https://www.theguardian.com/film/2022/apr/01/will-smith-resigns-academy-awards-slap-oscars
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլ Սմիթ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Interscope Records-ի արտիստներ
- RCA Records-ի արտիստներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Հոլիվուդյան դերասաններ