Հիփ հոփ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիփ հոփ Hip hop | |
---|---|
Ոճային հիմքեր | ֆանկ, դիսքո, սոուլ, ռեգգի, բլյուզ, ջազ |
Ծագման ժամանակ | 1970-ականներ, Նյու Յորք, Բրոնքս |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Հատուկ գործիքներ | վինիլային նվագարկիչներ, սինթեզ, դրամ մեքենա, սեմպլեր, հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, դաշնամուր |
Ճանաչում | սկսած 1980-ական թվականներից |
Ենթաժանրեր | |
բում բեփ, ջի-ֆանկ, գանգստերական ռեփ, ջազ ռեփ, այլընտրանքային հիփ հոփ, հարդքոր ռեփ, թրեփ, մամբլ ռեփ և այլն |
Հիփ հոփ (անգլ.՝ Hip hop[1]), երաժշտական ժանր, որը սկիզբ է առել 1970-ականների սկզբին աֆրոամերիկացիների և կարիբյան ներգաղթյալների կողմից Նյու Յորքի Բրոնքս թաղամասում։ Հիփ-հոփ երաժշտությունը ծագել է որպես թմրամիջոցների և բռնության դեմ պայքարող ժանր, որը բաղկացած է ոճավորված ռիթմիկ երաժշտությունից (սովորաբար կառուցված է թմբուկի հարվածների շուրջ), որը հաճախ ուղեկցվում է բանաստեղծական խոսքի ռիթմիկ մատուցմամբ (ռեփով)։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիփ-հոփը որպես երաժշտական ժանր և մշակույթ ի հայտ եկավ 1970-ականներին, երբ թաղային երեկույթները սկսեցին ավելի տարածված լինել Նյու Յորքում, հատկապես Բրոնքսում ապրող աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում։
1980-ականներին հիփ հոփը որպես երաժշտական ինքնուրույն ժանր սկսեց զարգանալ և տարածվել ամբողջ աշխարհում։
Այդ ընթացքում հանրաճանաչություն ձեռք բերեց հիփ հոփի գանգստերական ռեփ (անգլ.՝ gangsta rap) ենթաժանրը, որը կենտրոնացած էր աֆրոամերիկացիների հանդեպ ռասայական հալածանքների, աղքատության և վատ կենսապայմանների վրա։
1990-ականների սկզբին և կեսերին ԱՄՆ արևմտյան ափի հիփ հոփում (անգլ.՝ West Coast hip hop) գերակշռում էր ջի-ֆանկը (անգլ.՝ g-funk), մինչդեռ արևելյան ափի հիփ հոփում (անգլ.՝ East Coast hip hop) գերակշռում էին ջազ ռեփը (անգլ.՝ jazz rap), այլընտրանքային հիփ հոփը (անգլ.՝ alternative hip hop) և հարդքոր ռեփը (անգլ.՝ hardcore rap)։
Հիփ-հոփ երաժշտության ժողովրդականությունը շարունակվեց մինչև 1990-ականների վերջը և 2000-ականների կեսերը, և հիփ-հոփը ազդեց երաժշտության այլ ժանրերի վրա, ինչպիսիք են նեո-սոուլը, նյու մետալը և R&B-ն։
2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին, ռեփերները կարողացան հանրաճանաչություն ձեռք բերել առցանց երաժշտության տարածման մեթոդների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ցանցերը և բլոգերը, իսկ հիմնական հիփ-հոփը ավելի մեղեդային, զգայուն ուղղություն ձեռք բերեց։
Թրեփ (անգլ.՝ trap) և մամբլ ռեփ (անգլ.՝ mumble rap) ենթաժանրերը դարձան հիփ-հոփի ամենատարածված ձևերը 2010-ականների կեսերից մինչև վերջ և 2020-ականների սկզբին։
Հիփ հոփի հայտնի ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուփաք (2Pac)
- Դոկտոր Դրե (Dr. Dre)
- Այս Քյուբ (Ice Cube)
- Իզի Ի (Eazy-E)
- Սնուփ Դոգ (Snoop Dogg)
- Էմինեմ (Eminem)
- Ֆիֆթի Սենթ (50 Cent)
- Էքսզիբիթ (Xzibit)
- Դի Էմ Էքս (DMX)
Հիփ հոփը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հիփ հոփի հիմնադիր է համարվում՝ Միշոն (Միքայել Աբրահամյան)։ Միշոն հետաքրքրվում էր հիփ հոփով դեռ դպրոցական տարիներին։ 14 տարեկանից գրում էր բանաստեղծություններ։ 2000 թվականին մանկության ընկերներ Յոժի, Համոյի և իր զարմիկ Սաշի հետ Միշոն ստեղծե է «Selected from...» խումբը, որտեղ էլ առաջին անգամ գրել է հիփ հոփ ժանրի երգ հայերենով։ Նրանք գրում էին երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով։ Մեկ տարի անց առանց տեսանելի պատճառների խումբը դադարեցրել է գործունեությունը[2]։
2001 թվականին Միշոն ծանոթացել է ՀՏ Հայկոյի (Հայկ Մարգարյան) հետ։ Երկու տարի հետո հրապարակվել է նրանց առաջին երգը՝ «Հայ տղեն տղայա» (իրենց խմբի անունով՝ «Հայ Տղեք»)։ Դա առաջին հիփ հոփ խումբն էր Հայաստանում։ «Հայ Տղեքը» պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2008 թվականին։ Նույն թվականին Միշոն հիմնադրել է նոր խումբ՝ «Հայ Թիմ» անունով[3]։
2007 թվականին Միշոն սկսել է սոլո գործունեություն՝ նույն տարում թողարկված «Էկա, տեսա, ...ի» ալբոմով։ Նա հանդես է եկել որպես լուրջ քնարերգու, որը բարձրաձայնում էր իր երկրի սոցիալական խնդիրները և արգելքները։ Նրա աշխատանքն աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանում հիփ հոփը տարածելով, այլև ստեղծագործությունների քաղաքական, քնարական բովանդակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Toop, David (1984/1991) Rap Attack II: African Rap To Global Hip Hop New York: Serpent's Tail 1-85242-243-2;
- McLeod, Kembrew. Interview with Chuck D and Hank Shocklee 2002. Stay Free Magazine.
- Corvino, Daniel and Livernoche (2000) – A Brief History of Rhyme and Bass: Growing Up With Hip Hop. Tinicum, PA: Xlibris Corporation/The Lightning Source, Inc. 1-4010-2851-9
- Hess, Mickey (2009) – Hip Hop in America: A Regional Guide: Volume 1: East Coast and West Coast Greenwood. 0313343233
- Rose, Tricia (1994) -Black Noise. Middletown, Connecticut: Wesleyan University Press. 0-8195-6275-0
- Russell A. Potter |tytuł = Spectacular Vernaculars: Hip-Hop and the Politics of Postmodernism |data = 1995 |isbn = 0-7914-2626-2 |miejsce = Albany |wydawca = SUNY Press |oclc = 31604649 }}
- Light, Alan (ed). (1999) – The VIBE History of Hip-Hop. New York: Three Rivers Press. 0-609-80503-7
- George, Nelson (2000, rev. 2005) – Hip-Hop America. New York: Penguin Books. 0-14-028022-7
- Fricke, Jim and Ahearn, Charlie (2002) – Yes Yes Y'All: The Experience Music Project Oral History of Hip Hop's First Decade. New York: Da Capo Press. 0-306-81184-7
- Kitwana, Bakar (2004) -The State of Hip-Hop Generation: how hip-hop's culture movement is evolving into political power. December 4, 2006, Ohio Link Database
- Chang, Jeff (2005) – Can't Stop Won't Stop: A History of the Hip-Hop Generation. Picador, 0-312-42579-1.
- George, Nelson. Hip Hop America. Penguin, 2005.
- Katz, Mark. Groove Music. The Art and Cuture of the Hip Hop DJ. OUP, 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ rap | music |czasopismo=Encyclopedia Britannica |data dostępu=2016-12-04 |url=http://www.britannica.com/EBchecked/topic/665039/rap |język=en}}
- ↑ ՄԻՇՈ, zarkfoundation.com
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «thepioneer
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիփ հոփի մասին դասարան․ամ֊ում
- Can't Stop, Won't Stop: A History of the Hip-Hop Generation — By Jeff Chang
- Back in the Days — Vibe
- Rap: Striking Tales of Black Frustration and Pride Shake the Pop Mainstream — By Robert Hilburn
- When did Reggae become Rap? Արխիվացված 2015-03-20 Wayback Machine by D. George
- National Geographic Hip Hop Overview Wayback Machine (արխիվացված Հոկտեմբեր 14, 2008)
- Olivo, W. (2001 թ․ մարտ). «Phat Lines: Spelling Conventions in Rap Music». Written Language & Literacy. 4 (1): 67–85. doi:10.1075/wll.4.1.05oli. ISSN 1387-6732.
- Uncivil War: The battle between the Establishment and supporters of rap music reopens old wounds of race and class — By Chuck Philips
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիփ հոփ» հոդվածին։ |
|