Որդեգրում
Որդեգրում', ծնողական խնամքից զրկված երեխայի ընտանեկան դաստիարակության ձև, որի շրջանակներում որդեգրողի և որդեգրվողի միջև հաստատվում են ծնողի և երեխայի միջև գոյություն ունեցող (անձնական և ունեցվածքի) իրավական հարաբերություններ։ Որդեգրումը իրականանում է դատարանով՝ երեխա որդեգրելու ցանկություն ունեցող կողմի դիմումի համաձայն, քաղաքացիական դատավարական օրենսդրության հատուկ կարգով[1]։
Որդեգրման նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողական խնամքից զրկված երեխաների համար ընտանիքում տեղ գտնելու ձևերից՝ որդեգրում և խնամակալություն, որդեգումը լավագույնն է, քանի որ որդեգրողի և որդեգրվողի միջև ոչ միայն ձևավորվում է մոտ հարազատական կապեր, այլև տեղի է ունենում այդ հարաբերությունների իրավաբանական ամրապնդում, երբ որդեգրված երեխան իր իրավունքներով և պարտականություններով ամբողջությամբ հավասարվում է արյունակցին, իսկ որդեգրողները իրենց վրա են վերցնում ծնողական բոլոր իրավունքներն ու պարտականությունները[2]։
Որդեգրումը թույլ է տալիս երեխային զգալ իրեն ընտանիքի լիարժեք անդամ։ Միայն որդեգրման դեպքում է երեխան ձեռք բերում նոր ծնողների նկատմամբ ժառանգության իրավունք։ Որդեգրողը կարող է տալ երեխային իր ազգանունը, ինչպես նաև փոխել երեխայի անունն ու հայրանունը։
Որդեգրման ընթացքում քույրերի և եղբայրների բաժանումը անթույլատրելի է, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բաժանումը բխում է երեխայի շահերից (օրինակ, երեխաները տեղյակ չեն ազգակցական կապի մասին, չեն ապրել և չեն դաստիարակվել միասին, երբ նրանք գտնվում են տարբեր մանկատներում, չեն կարող ապրել և դաստիարակվել միասին առողջական խնդիրների պատճառով)[3]։
Ծնողական խնամքից զրկված ոչ բոլոր երեխաներին կարելի է որդեգրել։ Որդեգրվել կարող են, օրինակ, այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը որդեգրման համաձայնություն է տվել, որոնց ծնողները հայտնի չեն կամ մահացած են, որոնց երկու ծնողներն էլ զրկված են ծնողական իրավունքից, չեն ապրում երեխայի հետ և խուսափում են կերակրել ու դաստիարակել նրան վեց ամսից ավել։
Տասը տարեկանից մեծ երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է նրա համաձայնությունը։
Որդեգրումը կարելի ձևակերպել մեկ անձի կամ ամուսինների համար։ Որդեգրման համար տարիքի վերին սահման գոյություն չունի։ Սակայն միայնակ որդեգրողը պետք է մեծ լինի որդեգրվող երեխայից 16 տարուց ոչ պակաս։ Ի տարբերություն խնամակալության[4], որի դեպքում որոշումները կայացվում է խնամակալության մարմինների կողմից, որդեգրման մասին որոշումը կայացվում է դատարանով և գրանցվում է քաղաքացիական կացության ակտերում։ Երեխայի դաստիարակման և ապրուստի միջոցների ապահովման վիճակի ստուգումը պետք է իրականացվի խնամակալական մարմինների կողմից տարին մեկ անգամ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո կարող է հանվել։
Որդեգրումը ունի առավելություն խնամակալության նկատմամբ։ Այն դեպքում, երբ մեկ երեխային դաստիարակելու ցանկություն ունեն մի քանի ընտանիքներ, առավելությունը տրվում է այն ընտանիքին, որը պատրաստ է նրան որդեգրելու, քան նրան, որը միայն խնամակալություն է ուզում ձևակերպել։ Խնամակալության տակ գտնվող երեխաների որդեգրման համար անհրաժեշտ է խնամակալների գրավոր թույլտվությունը։
Որոշ երկրներում երեխայի որդեգրման դեպքում վճարվում է միանվագ նպաստ տեղական բյուջեից[5]։ Նման նյութական հետաքրքրվածությունը երբեմն մտահոգություն է առաջացնում որդեգրող և խնամակալ ծնողերի մոտիվների վերաբերյալ[6]։ ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ երկրներում որդեգրողները չեն ստանում ոչ մի նպաստ պետությունից, ընդհակառակը, որդեգրման ընթացքը նրանց համար արժենում է տասնյակ հազարավր դոլարներ[7] (որդեգրողներին առաջադրվում է հարկային հանուրդ т[8], մինչև 12650 դոլար 2012 թվականի համար), ինչը այնուամենայնիվ չի պակասեցնում երեխա որդեգրելու ցանկություն ունեցող ամերիկացիների քանակը, ընդ որում՝ նրանք որդեգրում են երեխաներ ոչ միայն իրենց, այլև ուրիշ երկրներից։
Որբ երեխաներին ընտանիքում տեղավորելու ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդեգրումը չի համարվում առանց խնամքի մնացած երեխայի՝ ընտանիքում տեղավորելու միակ ձևը։ Երեխաները կարող են նաև հանձնվել խնամակալության, որը հնարավոր է անհատույց կամ հատուցման ձևով[9]։ Վերջին ձևին են վերաբերվում երեխաների հանձնումը խնամակալ ընտանիքի, հովանավոր ընտանիքի կամ հատուցվուղ խնամակալության այլ ձևերը[9]։
Որդեգրումը հանդիսանում է որբ երեխաներին արտասահմանյան ընտանիքներում տեղավորելու միակ ձևը։
Համաձայն Երեխայի իրավունքների կոնվենցիայի՝ միջազգային որդեգրումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, «եթե երեխան չի կարող հանձնվել դաստիարակման կամ բնակության մի ընտանիք, որը կարող է ապահովել նրա դաստիարակությունը և կեցությունը, և եթե երեխայի համապատասխան խնամքը նրա ծննդավայրում հնարավոր չէ»[10]։ Ընդ որում կոնվենցիայում նշվում է, որ մասնակից երկրները պարտավոր են ապահովել, որ «այլ երկրում երեխայի որդեգրման դեպքում կիրառվեն նույն նորմերն ու երաշխիքները, որոնք կիրառվում են երկրի ներսում»[10]։
Որդեգրման գաղտնիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդեգրման գաղտնիքը պետք է պահպանվի միայն որդեգրողների ցանկությամբ։ Որդեգրման գաղտնիքի ապահովման համար, օրինակ՝ Ռուսաստանում, որդեգրողի խնդրանքով թույլատրվում է ծննդավայրի փոփոխություն, ինչպես նաև ծննդյան ամսաթվի, բայց երեք ամսից ոչ ավել[11]։ Բելոռուսի՝ ընտանիքի և ամուսնության մասին օրենսգրքով որդեգրման գաղտնիքը պահպանվում է կողմնակի անձանցից, սակայն համաձայնեցվում են չափահաս որդեգրվածների իրավունքները․ «Որդեգրված երեխան չափահասության տարիքի հասնելուց կամ գործունակ ճանաչվելուց հետո լիարժեք իրավունք ունի ստանալ իր որդեգրման վերաբերյալ տեղեկություն երեխայի որդեգրման որոշումը կայացրած դատարանից, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, որդեգրման արձանագրության գրանցման բաժնի վայրից կամ որդեգրողների ապրելու վայրի խնամակալության մարմիններից»[12]։ Բելառուսում օրենքով սահմանված են նաև քույրերի և եղբայրների իրավունքները․ «Քույրերի և եղբայրների բաժանումը որդեգրման ժամանակ հնարավոր է այն դեպքում, երբ որդեգրողները չեն պնդում որդեգրման գաղտնիքի պահպանման հարցում և պարտավորվում են չխոչընդոտել որդեգրվող երեխայի շփմանը քույրերի և եղբայրների հետ։ Քույրերի և եղբայրների հետ բաժանման դեպքում դատարանը որդեգրողների վրա պարտավորվածություն է դնում հայտնել երեխային գոյություն ունեցող իր քույրերի կամ եղբայրների և նրանց գտնվելու վայրի մասին»[13]
Ուկրաինական օրենսդրությամբ նույնպես սահմանվում է պատասխանատվություն որդեգրման գաղտնիքի բացահայտման համար, բայց դրա հետ մեկտեղ նշվում է, որ որդեգրված անձը տասնչորս տարեկան դառնալուց հետո իրավունք ունի ստանալ տեղեկություն իր որդեգրման վերաբերյալ։ Հաշվի են առնվում նաև քույրերի և եղբայրների կապը․ «Եթե երեխայի որդեգրումը չի համարվում գաղտնի, եղբայրը և քույրը իրավունք ունեն իմանալ նրա ապրելու նոր վայրը»[14]։
Որդեգրումը կինոմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարօրինակ մեծահասակները» (ռուս.՝ «Странные взрослые», ԽՍՀՄ, 1975 թվական), լիրիկական մելոդրամա։ Պյոտր Ռյաբիկովը (Լև Դուրով), աշխատում է որպես լուսավորող թատրոնում։ Պատահականորեն փողոցում տեսնելով առաջին դասարանցի աղջկա, որը մեքենաների դիմացով վազելով անցնում է փողոցը և ցանկանալով, որ ծնողները պատժեն նրան դրա համար, Պյոտրը պահանջում է, որ աղջիկը իրեն տանի նրանց մոտ։ Բայց տեղ հասնելուն պես տեսնում է, որ աղջիկն ապրում է մանկատանը։ Աղջկան (Ռիտա Սերգեեչևա ) անունը Ջուլիետա, բայց մյուս երեխաները նրան անվանում են Տոնյա։ Պյոտրն արդեն երիտասարդ չէ, նա ապրում է կնոջ՝ Աննայի հետ (Իրինա Կիրիչենկո) կոմունալ բնակարանում, և նրանք երեխաներ չունեին։ Մեղքի զգացում ունենալով Տոնյայի հանդեպ՝ նա որոշում է որդեգրել աղջկան, ինչը բերում է որոշ փոփոխություներ նրանց բնակարանային միապաղաղ կյանքում։
- «Դոն Կիխոտի երեխաները» (ռուս.՝ «Дети Дон Кихота», ԽՍՀՄ, 1965 թվական), կատակերգություն բժիշկ Բոնդարենկոների ընտանիքի մասին (Անատոլի Պապանով և Վերա Օռլովա), որոնք դաստիարակում են երեք տղաների։ Միայն ֆիլմի վերջում է բացահայտվում, որ բոլոր երեխաները որդեգրված են։ Հայրը, լինելով ծննդատան բժիշկ–մանկաբույժ, ի վիճակի չէ հասկանալ, թե ինչպես կարելի է հրաժարվել երեխա ունենալու երջանկությունից և որդեգրում է չորրորդ երեխային, որից հրաժարվում է մայրը ծննդատանը[15]։
- «Եվդոկիա» (ռուս.՝ «Евдокия», ԽՍՀՄ, 1961 թվական), Տատյանա Լիոզնովայի մելոդրաման Եվդոկիա (Լյուդմիլա Խիտյաևա) և Եվդոկիմ (Նիկոլայ Լեբեդև) Չեռնիշովների միջև առկա բարդ փոխհարաբերությունների մասին։ Եվդոկիայի հոր և նրա բնակակցուհու մահվաից հետո որբ է մնում նրա աղջիկը, որին Չեռնիշովները որդեգրում են։ Ավելի ուշ՝ Եվդոկիմի եղբոր մահից հետո, նրանց ընտանիքը համալրվում է ևս երկու երեխայով։ Ամուսնու սիրո շնորհիվ Եվդակիան ավելի է մտերմանում նրա հետ և դառնում է օրինակելի տանտիրուհի և հոգատար մայր։ Շուտով հայտնվում է ևս մեկ որդեգրված երեխա՝ խնամազուրկ, որին Եվդակիմը փրկում է մոլեգնած ամբոխից[15]։
- «Երկու Ֆեոդորներ» (ռուս.՝ «Два Фёдора», ԽՍՀՄ, 1958 թվական), Մառլեն Խուցիևի մելոդրաման պատերազմի մանակից Ֆեոդոր ավագի մասին (Վասիլի Շուկշին), որը տուն է վերադառնում Հայրենական մեծ պատերազմից հետո, հանդիպում է որբ տղա Ֆեոդոր կրտսերին (Կոլյա Չուրսին) և որդեգրում է նրան։ Այն բանից հետո, երբ նրանց կյանքում հայտնվում է Նատալյան (Տամարա Սյոմինա), որը դառնում է Ֆեոդոր ավագի կինը, երեխան դժվարանում է ընդունել նրան և տանից փախչում է։ Բայց վերջում երեխայի հանդեպ ծնողների սերը հաշտեցնում է ընտանիքը[15]։
- «Մարդու ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба человека», ԽՍՀՄ, 1959 թվական) դրամա, Միխայիլ Շոլոխովի համանուն պատմվածքի էկրանավորումը։ Զինվոր-վարորդ Անդրեյ Սոկոլովը (Սերգեյ Բոնդարչուկ) վերապրել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի սարսափները, փախել գերությունից, բայց տուն գնալու կարճ արձակուրդի ժամանակ իմանում է ռմբակոծության ժամանակ իր սիրելի կնոջ և երկու աղջիկների մահվան մասին։ Վերադառնալով ռազմաճակատ՝ Անդրեյը պատերազմի վերջին օրն իմանում է, որ մահացել է իր միակ որդին։ Պատերազմից հետո մեկնելով իր հայրենի Վորոնեժից բավական հեռու գտնվող Ուռյուպինսկ՝ Անդրեյն այնտեղ ճանապարհամերձ թեյարանում հանդիպում է խնամազուրկ տղայի՝ Վանյուշկային (Պավլիկ Բորիսկին), որի մայրը մահացել էր, իսկ հայրը զոհվել էր ռազմաճակատում։ Անդրեյը տղային հայտնում է, որ նրա հայրն է, և ընդունում նրան որպես սեփական որդու[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Усыновление // Юридический словарь. — 2000.
- ↑ «Усыновление». Усыновление в России. Министерство образования и науки РФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Постановление Пленума Верховного Суда Российской Федерации от 20 апреля 2006 г. N 8 г. Москва О применении судами законодательства при рассмотрении дел об усыновлении (удочерении) детей». Российская газета. 2006 թ․ մայիսի 3. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «Видео: отличия опеки и усыновления» (ռուսերեն). isppp.site. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Приемные семьи Кубани получат по 300 тысяч рублей». Усыновление в России. Министерство образования и науки РФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «500 тысяч рублей предлагают платить псковским семьям, усыновившим ребёнка». Усыновление в России. Министерство образования и науки РФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Sample Adoption Budgets». The Adoption Guide (անգլերեն). Adoptive Families magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Adoption Credit and Adoption Assistance Programs». IRS.
- ↑ 9,0 9,1 «Семейные формы устройства». Усыновление в России. Министерство образования и науки РФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ 10,0 10,1 «Конвенция о правах ребенка». Официальный сайт Организации Объединённых Наций. 1989 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
- ↑ «В чем заключается тайна усыновления и кто несет ответственность за её разглашение?». Усыновление в России. Министерство образования и науки РФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ КОДЕКС РЕСПУБЛИКИ БЕЛАРУСЬ О БРАКЕ И СЕМЬЕ
- ↑ КОДЕКС РЕСПУБЛИКИ БЕЛАРУСЬ О БРАКЕ И СЕМЬЕ
- ↑ Раздел 4 - Семейного кодекса Украины
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Усыновление в отечественном кино». Хотим детей. 2010 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рудов А. Г., Красницкая Г. С. Как усыновить ребёнка. В помощь будущим усыновителям. — Ростов-на-Дону: Феникс, 2011. — 256 с. — (Сердце отдаю детям). — 2 000 экз. — ISBN 978-5-222-17538-5
- Карпунина Е. В. Как усыновить ребёнка? — М.: Эксмо, 2011. — 192 с. — (Народный адвокат). — 3 000 экз. — ISBN 978-5-699-44211-9
- Летова Н. В. Усыновление в Российской Федерации. Правовые проблемы. — Wolters Kluwer, 2006. — 248 с. — 1 000 экз. — ISBN 5-466-00192-9
- Абдулина О. П. Усыновление в Российской Федерации. Правовые проблемы. — Ростов-на-Дону: Феникс, 2008. — 224 с. — (Без проблем). — 3 000 экз. — ISBN 978-5-222-13236-4
- Петрановская. Л. В класс пришёл приёмный ребёнок. — Студио-Диалог, 2009. — 172 с. — 4 000 экз. — ISBN 978-5-9901763-1-7
- Петрановская. Л. Как ты себя ведешь? 10 шагов по изменению трудного поведения. Пособие для приёмных родителей. — Студио-Диалог, 2010. — 96 с. — ISBN 978-5-9901763-2-4
- Губина Т. В. Кузя, Мишка, Верочка и другие ничейные дети. — Ваша типография, 2011. — 290 с. — 1 000 экз. — ISBN 978-5-8493-0081-8
- Ракита М. Дневники приёмной матери ребёнка из детского дома. Личная история психолога. — МИК, 2010. — 134 с.
- Бетси Кифер и Скулер Джейн И., Как рассказать правду усыновленному или приёмному ребёнку. Как помочь ребёнку осознать своё прошлое. — Киев: Феникс, 2009. — 270 с. — ISBN 978-966-651-752-7
- Петрановская. Л. Дитя двух семей. Книга для приемных родителей. — Независимая фирма Класс, 2013. — 110 с. — ISBN 978-5-86375-185-6(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Усыновление». Усыновление в России. Министерство образования и науки Российской Федерации. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
- «Сведения о выявлении и устройстве детей-сирот и детей, оставшихся без попечения родителей за 2012».
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - «Сведения о выявлении и устройстве детей-сирот и детей, оставшихся без попечения родителей за 2009 год» (PDF). Документы и материалы деятельности Федерального агентства по образованию за период 2004 – 2010 гг. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- «Сведения о выявлении и устройстве детей и подростков, оставшихся без попечения родителей за 2008 год» (PDF). Документы и материалы деятельности Федерального агентства по образованию за период 2004 – 2010 гг. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.
- Соглашение между Российской Федерацией и Соединенными Штатами Америки о сотрудничестве в области усыновления (удочерения) детей Вашингтон, 13 июля 2011 года
- Отмена усыновления: когда это необходимо?
- Саймон Хаким, Эрвин Блэкстоун. Рыночная альтернатива в сфере усыновления и патронатного воспитания детей. Опыт США.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդեգրում» հոդվածին։ |
|