Jump to content

Շինն Ֆեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շինն Ֆեյն
իռլանդերեն՝ Sinn Féin
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
ԱռաջնորդMary Lou McDonald?
ՀիմնադիրԱրթուր Գրիֆիթ
Հիմնադրվածնոյեմբերի 28, 1905[1]
ԳաղափարախոսությունIrish republicanism?, հանրապետականություն, ձախ ազգայնականություն, populist socialism? և linguistic nationalism?
Քաղաքական հայացքձախ ուժեր և ձախակենտրոն
Շտաբ44 Parnell Square, Դուբլին 1, Իռլանդիա
ԹերթAn Phoblacht
Միջազգային պատկանելությունThe Left in the European Parliament - GUE/NGL?
ՀաջորդAontú?
Կայքsinnfein.ie
sinnfein.ie/ga/
 Sinn Féin Վիքիպահեստում

Շին ֆեյն (իռլ․՝ Sinn Féin, թարգ․՝ «մենք ինքերս»), իռլանդական հանրապետական և ժողովրդավարա-սոցիալիստական քաղաքական կուսակցություն, որը գործում է ինչպես Իռլանդիայի Հանրապետությունում, այնպես էլ Հյուսիսային Իռլանդիայում։

Հանդես է եկել հանուն բրիտանական տիրապետությունից Իռլանդիայի դուրս գալուն։ Հաջողության հասնելով 1919 թվականի բրիտանական պառլամենտի ընտրություններում (իռլանդացիներին պատկանող 105 տեղից՝ 73-ը)՝ շիննֆեյները Դուբլինում հրավիրեցին իռլանդական պառլամենտ և հռչակեցին Իռլանդիայի անկախությունը։ Այնուամենայնիվ հետագայում (1921) շիննֆեյներների աջ ղեկավարները կնքեցին անգլո-իռլանդական համաձայնողական պայմանագիր, որով իռլանդական ազգային-ազատագրական շարժումը պառակտվեց, և 1922—1923 թվականներին սկսվեց քաղաքացիական պատերազմ։ Պատերազմում պարտվելուց հետո, շինֆեյներների մի մասը, չընդունելով պայմանագիրը, անցավ ընդհատակ։ 1950-ական թվականներին վերստին քաղաքական ասպարեզ գալով՝ շինֆեյներներ (որ վերստեղծեցին կուսակցությունը) առաջադրեցին Իռլանդիայի միավորման հակաիմպերիալիստական ծրագիր։ 1970-ական թվականների սկզբին շինֆեյներներ պառակտվեցին երկու թևի՝ «պաշտոնական» (հանդես Էին գալիս քաղաքական միջոցներով Իռլանդիայի միավորման համար) և «ժամանակավոր» (կողմ Էին զինված տեռորիստական պայքարին)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինն Ֆեյն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 509