Jump to content

Նա Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նա Լի
անգլ.՝ Li Na
李娜
Սեռիգական
Քաղաքացիություն Չինաստան
Բնակվելու վայրՈւհան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 26, 1982(1982-02-26)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՈւհան, Չինաստան
Հասակ172 սանտիմետր[2] սմ
Քաշ65 կիլոգրամ[2] կգ
Կարիերայի սկիզբ1999 թվական
Կարիերայի ավարտ2014 թվականի սեպտեմբերի 19
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչԺանգ Շան (2006–2011)
Թոմաս Հյոգստեդ (2009–2010)
Մայքլ Մորտենսեն (2011–2012)
Կարլոս Ռոդրիգես (2012–2014),
ֆիտնես՝ Ալեքս Ստոբեր
Պարգևավճար, USD16,709,074
Մենախաղ
Խաղեր Հ/Պ503–188[2]
Տիտղոսներ9 WTA, 19 ITF
Ամենաբարձր վարկանիշ2 (2014 թվականի փետրվարի 17)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաՀաղթանակ (2014)
ՖրանսիաՀաղթանակ (2011)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2006, 2010, 2013)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2013)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ121–50[2]
Տիտղոսներ2 WTA, 16 ITF
Ամենաբարձր վարկանիշ54 (2006 թվականի օգոստոսի 28)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա2-րդ փուլ (2006, 2007)
Ֆրանսիա2-րդ փուլ (2006, 2007)
Ուիմբլդոն2-րդ փուլ (2006)
ԱՄՆ3–րդ փուլ (2005)
Թարմացվել է՝ 2016 թվականի օգոստոսի 9

Նա Լի (չինարեն՝ 李娜, փետրվարի 26, 1982(1982-02-26)[1], Ուհան, Չինաստան), չինացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, ով կարիերայի բարձրագույն՝ WTA վարկանիշին հասել է 2014 թվականի փետրվարի 17-ին՝ դառնալով աշխարհի թիվ 2 ռակետ։ Իր կարիերայի ընթացքում Լին հաղթանակ է տարել WTA մենախաղի ինը մրցաշարերում, այդ թվում Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերում՝ 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում և 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Լին առաջին և միակ թենիսիստուհին է Արևելյան Ասիայից և ընդհանրապես Ասիայից, ով հաղթանակ է տարել Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Լին նաև եզրափակիչ է դուրս եկել 2011 և 2013 թվականների Ավստրալիայի բաց առաջնությունում և 2013 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, եղել է Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակչի եռակի մասնակից և 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ու 2013 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից։

Նա Լին պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարիերան ավարտելու մասին հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին։

Նա Լին ծնվել է 1982 թվականի փետրվարի 26-ին Ուհանում, Հուբեյ նահանգ, Չինաստան։ Մայրը՝ Յանպին Լի (չինարեն՝ 李豔萍)[3], հայրը՝ Շենպեն Լի (չինարեն՝ 李盛鵬)։ Հայրը եղել է պրոֆեսիոնալ բադմինտոն խաղացող, իսկ այնուհետև աշխատել է որպես «Wuhan-based company» ընկերության առևտրային ներկայացուցիչ։ Նա մահացել է սիրտ-անոթային համակարգի հազվադեպ հիվանդությունից, երբ Լին տասնչորս տարեկան էր։ Նրա մայրը մի քանի շաբաթների ընթացքում չի ասել հոր մահվան մասին, մտածելով, որ դա կարող է ազդել Լիի ելույթների արդյունքների վրա[4][5]։

Վեց տարեկան հասակում Լին գնացել է հոր հետքերով և սկսել է զբաղվել բադմինտոնով, որը մասնակիորեն հղկել է նրա ռեֆլեքսները[6]։ Ութ տարեկան հասակում նա սկսել է զբաղվել թենիսով, Ուհանի երիտասարդների թենիսի ակումբում[7]։ Լին Չինաստանի Թենիսի ազգային հավաքականին միացել է 1997 թվականին, որի հովանավորն էր Nike ընկերությունը, այնուհետև ուղևորվել է Տեխասի Նյուկոմբի ակադեմիա, որպեսզի ավելի լավ հմտանա թենիսում[8]։ Տաս ամիս թենիս ուսումնասիրելուց հետո նա վերադարձել է Չինաստան[9]։ Պատանեկական տարիներին նրա սիրելի թենիսիստը եղել է Անդրե Աղասին[10]։ 1999 թվականին, 16 տարեկան հասակում, Նա Լին դարձել է պրոֆեսիոնալ։

Խաղաոճ և մարզիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լին հիմնականում խաղում էր ետին գծում, նախընտրում էր հարդային ծածկույթով կորտ և սիրում էր Մայամիի մրցաշարը։ Տարբեր տարիներին Նա Լին մարզվել է տարբեր մարզիչների մոտ։ Վերջին տարիներին նա մարզվում էր ճանաչված մարզիչներ շվեդ Թոմաս Հյոգստեդի և դանիացի Մայքլ Մորտենսենի մոտ։ 2012 թվականից Նա Լին մարզվել է Կարլոս Ռոդրիգեսի մոտ, ով երկար ժամանակ մարզել է բելգիացի թենիսիստուհի Ժյուստին Էնենին։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2002 թվականներ. Մասնակցություն ITF մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին պրոֆեսիոնալ է դարձել 1999 թվականին և հաղթանակ է տարել ITF մենախաղի առաջին չորս մրցաշարերից երեքում, երկուսը Շենչժենում և մեկը Վեսթենդում, Բելգիա։ Նա նաև հաղթանակ է տարել ITF զուգախաղի առաջին յոթ մրցաշարերում։

2000 թվականին նա հաղթանակ է տարել ITF մրցաշարերի 52 մենախաղի հանդիպումներում, առավել, քան ցանկացած թենիսիստ, արժանանալով ութ մրցաշարերի հաղթողի տիտղոսների, այդ թվում մեկը $ 50,000 մակարդակի, երկուսը՝ $ 25 000 և չորսը $ 10,000 մակարդակի մրցաշարերում։

Տարվա ընթացքում տոնած հաղթանակների շարքին են դասվել հաղթանակներ Ֆլավիա Պենետայի, Էմանուելա Գալիարդիի, Մարիա Ելենա Կամարինի, Թամարին Թանասուգարնի և Յայուկ Բասուկի նկատմամբ։

Հունիսին, երբ Լիի վարկանիշը բարձրացել է մինչև վարկանիշային աղյուսակի 136-րդ հորիզոնական, նա անմիջական մասնակցության իրավունք է նվաճել Տաշքենդի WTA մրցաշարին։ Չնայած առաջին սեթում հաղթանակին, Լին, WTA մրցաշարի մենախաղում իր առաջին հանդիպումը երեք սեթում զիջել է Աննա Զապորոժանովային, սակայն նա Լի Տինի հետ միասին հաղթանակ է տարել զուգախաղի մրցաշարում, առավելության հասնելով Զապորոժանովա-Իրոդա Տուլյագանովա զույգի նկատմամբ։

Լին հիմնականում չի մասնակցել 2001 թվականի WTA մրցաշարերին, սակայն նա հաղթանակ է տարել ITF $ 25,000 ևս երկու մենախաղի մրցաշարերում, հուլիսին Ռոբերտա Վինչիին հաղթելով Հոշիմինի մրցաշարում (Վիետնամ) և Լյու Նանանին Գուանչժոուի մրցաշարում, սակայն նրա վարկանիշը տարվա վերջին անկում է ապրել, հասնելով վարկանիշային աղյուսակի 303-րդ հորիզոնական։

Նա կարիերայում իր 15-րդ ITF զուգախաղի տիտղոսը նվաճել է մարտին, Հանչժոուի մրցաշարում։

2002 թվականի փետրվարին նա, անցնելով որակավորման փուլը, իր առաջին $ 75,000 տիտղոսն է նվաճել Միդլենդի, ԱՄՆ, մենախաղի մրցաշարում՝ ընթացքում հաղթանակներ տանելով Լորա Գրենվիլի, Տատյանա Պերեբեյնիսի և Մաշոն Վաշինգտոնի նկատմամբ, շահելով կարիերայում 14-րդ ITF տիտղոսը։ Այնուհետև նա երկար ժամանակի ընթացքում՝ 25 ամիս, չի մասնակցել մրցաշարերի։

Աղբյուրները հակասական մեկնաբանություններ են տվել նրա բացակայության պատճառների մասին։ Չինական ԶԼՄ-ները հիմնականում հենվել են նրա և Չինաստանի թենիսի ազգային հավաքականի մարզիչների և ղեկավար աշխատակազմի միջև կոնֆլիկտի վրա[11][12][13][14]։ Որոշ աղբյուրներ պնդել են, որ նա ուղղակի ցանկացել է դադար վերցնել պրոֆեսիոնալ թենիսում, որպեսզի կենտրոնանա համալսարանում ուսման վրա։

2004-2005 թվականներ. Հաջող վերադարձ պրոֆեսիոնալ թենիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մայիսին Լին վերադարձել է թենիսային մրցաշրջան։ Չնայած նրան, որ Լին տեղ չէր զբաղեցնում դասակարգման աղյուսակում, նա հաղթանակ է տարել 26 հաջորդական հանդիպումներում և հաղթանակ տոնել ևս երեք $ 25 000 մակարդակի և մեկ $ 50,000 մակարդակի մրցաշարերում, կարիերայի իր մենախաղի տիտղոսների քանակը հասցնելով 18-ի, սակայն նրա հաղթական շարքը ընդհատել է Եվգենիա Լինեցկայան, Բրոնքսի $ 50 000 մակարդակի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Այնուամենայնիվ, նա իր ITF զուգախաղի 16-րդ և զուգախաղի կարիերայում ընդհանուր 17-րդ տիտղոսն է նվաճել այդ մրցաշարում։

Նույն տարվա սեպտեմբերին նա $ 25,000 մրցաշարի եզրափակիչում պարտություն է կրել հայրենակցուհի Չժեն Ցզեից, որից հետո վերադարձել է WTA մրցաշարերին, շնորհիվ Պեկինում որակավորման փուլում ելույթներին։ Այնտեղ նա հաղթել է Անտոնելա Սերա Ձանետիին, Մարթա Դոմախովսկայային և Նիկոլ Պրատին, սակայն մրցաշարի հիմնական ցանցի երկրորդ շրջանում, որոշիչ սեթի թայ-բրեյքում, պարտվել է վերջերս ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն դարձած Սվետլանա Կուզնեցովային, որի ընթացքում Լիին մեկ գնդակ էր բաժանում հաղթանակից։ Հետագայում ռուս թենիսիստուհին շատ լավ է արտահայտվել չինացի մրցակցուհու նկատմամբ, հայտարարելով, որ նրան թվում էր, կարծես նրա դեմ խաղում էր Թոփ 5-ի թենիսիստուհի։

Հաջորդ շաբաթ Լին պայքարել է Գուանչժոուի WTA մրցաշարի որակավորման փուլում և այն հաղթահարելուց հետո հիմնական ցանցում հաղթանակներ է տարել Վերա Դուշևինայի, Ելենա Յանկովիչի, Կրիստինա Բրեդիի և Լի Տինի նկատմամբ և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ Լին առավելության է հասել Մարտինա Սուխայի նկատմամբ և շահել իր առաջին տիտղոսը WTA մրցաշարերում։ Այդպիսով Լին դարձել է առաջին չինացի թենիսիստը, ով հաղթանակ է տարել WTA մրցաշարում[15]։

Այդ հաջողության համար վաստակած վարկանիշային միավորների շնորհիվ, 2004 թվականի հոկտեմբերի 4-ին Նա Լին կարիերայում առաջին անգամ կարողացել է տեղ գրավել WTA լավագույն թենիսիստուհիների Թոփ 100-ում։

Այդ հաջողակ մրցաշրջանի ավարտին նա Շենչժենում մասնակցություն է ունեցել նաև երկու $ 50,000 ITF մենախաղի մրցաշարերում, հաղթանակ տանելով նրանցից առաջինում և շահելով 20-րդ ընդհանուր և 19-րդ ITF մենախաղի տիտղոսը։ Երկրորդ մրցաշարում նա քառորդ եզրափակիչում պարտվել է առավել ցածր վարկանիշ ունեցող Յան Ցզիին։ Այդ արդյունքները օգնել են Լիին տարվա վերջին տեղ զբաղեցնել դասակարգման աղյուսակի 80-րդ հորիզոնականում։ Մրցաշրջանի ընթացքում նա հաղթանակ է տարել 51 մենախաղի հանդիպումներում, պարտվելով միայն չորսում։

2005 թվականին Լին, վերջապես, հրաժարվել է ITF համակարգից, որպեսզի կենտրոնանա բացառապես WTA մակարդակի մրցաշարերի վրա։ Նա մրցաշրջանը սկսել է Գոլդ Քոստի մրցաշարում, հասնելով երկրորդ շրջան և կիսաեզրափակիչ դուրս գալով Հոբարտի մրցաշարում, սակայն այնտեղ պարտություն է կրել չինուհի Չժեն Ցզեից։ Այնուհետև նա նորամուտել է Մեծ Սաղավարտի մրցաշարում, մասնակցելով 2005 թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը, որտեղ հասել է երրորդ շրջան՝ Լաուրա Գրանվիլի և Ասագոե Սինոբուի նկատմամբ հաղթանակներից հետո, սակայն երրորդ շրջանում պարտվել է Մարիա Շարապովային։ Փետրվարի սկզբին նա հասել է Հայդարաբադի մրցաշարի քառորդ եզրափակիչ և ելույթ է ունեցել Դոհայի մրցաշարի որակավորման փուլում, որը հաղթահարելուց հետո նա հիմնական ցանցի առաջին շրջանում պարտվել է Պատի Շնայդերին։ Հաջորդ շաբաթ Դուբայի մրցաշարի առաջին շրջանում Աի Սուգիյամայի նկատմամբ հաղթանակից հետո, նա կրկին պարտություն է կրել Պատի Շնայդերից և դուրս մնացել պայքարից։

Մեկ ամիս մրցաշարերում դադար վերցնելուց հետո, Լին վերադարձել է մրցաշրջան Էշտորիլի մրցաշարում, ապրիլի վերջին, որտեղ նա հաղթել է Ստեֆանի Կոեն Ալորոյին, Նիկոլ Պրատյին և Դալի Ռանդրիանտեֆիյին և կիսաեզրափակիչում հաղթելով Դինարա Սաֆինային, դուրս է եկել կարիերայում երկրորդ եզրափակիչ WTA մրցաշարում։ Սակայն եզրափակիչում նրան պարտության է մատնել չեխ, որակավորված Լյուսիա Շաֆարժովան, ով հաղթանակ է տարել երեք սեթանոց համառ պայքարում։ Մայիսին Ռաբաթում, Լին հասել է կիսաեզրափակիչ փուլ, սակայն հրաժարվել է հետագա պայքարից 3-3 հաշվի ժամանակ՝ Չժեն Ցզեի հետ հանդիպման ընթացքում աջ ոտնաթաթի վնասվածքի պատճառով։ Այդ հաջողությունները նրան թույլ են տվել վարկանիշային աղյուսակում բարձրանալ 33-րդ հորիզոնական, սակայն վնասվածքը նրան շարքից հանել է հետագա երեք ամիսների ընթացքում։ Օգոստոսին Լոս Անջելեսի մրցաշարում նա առաջին շրջանում պարտություն է կրել Աննա Չակվետաձեից։ Հաջորդ շաբաթ Canadian Open մրցաշարում, նա ևս մեկ անգամ հաղթանակ է տարել Ելենա Յանկովիչի և Մարիա Վենտո Կաբչիի նկատմամբ, սակայն երրորդ շրջանում պարտվել է Նադեժդա Պետրովային

Հաջորդ երկու մրցաշարերում Լին պարտվել է Լինդսեյ Դևենպորտին՝ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում և սեպտեմբերին Բալիի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Լին երկրորդ շրջանում վրեժխնդիր էր եղել նախորդ տարվա խաղարկությունում Յան Ցզիից կրած պարտության համար։ Հաջորդ շաբաթ, մեկ այլ բարձր վարկանիշային ամերիկացի թենիսիստուհի Ջիլ Կրայբսը, Լիին երեք սեթում պարտության է մատնել Պեկինի մրցաշարի առաջին շրջանում։ Նա Լին իր տիտղոսն է փորձել պաշտպանել Գուանչժոուի մրցաշարում, սակայն նրան քառորդ եզրափակիչում պարտության է մատնել Յան Ցզին։ Վերջինիս հետ երեք հանդիպումներում երկրորդ անգամ կրած պարտությունը Լիի համար վերջին ելույթն էր 2005 թվականի մրցաշրջանում։ Շենչժենի մրցաշարերում չմասնակցելուց հետո, որտեղ նա նախորդ տարի որոշակի վարկանիշային միավորներ էր վաստակել, Լին դասակարգման աղյուսակում որոշ անկում է ունեցել և տարին եզրափակել է 56-րդ հորիզոնականում։

2006 թվական. Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին քառորդ եզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին իր լավագույն ելույթներին վերադարձել է Բեռլինի I մակարդակի մրցաշարում, որտեղ հասել է մինչև կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչի ճանապարհին նա իր առաջին հաղթանակն է տարել Թոփ-10-ի գործող թենիսիստուհու նկատմամբ, քառորդ եզրափակիչում առավելության հասնելով Պատի Շնայդերի նկատմամբ։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումը նրան մկանների վնասվածք է պատճառել և կիսաեզրափակիչում Լին զիջել է Նադեժդա Պետրովային։ Այդ մրցաշարում ելույթները նրան բերել են վարկանիշային աղյուսակի 39-րդ հորիզոնականը։ WTA մրցաշարերի խոտածածկի շրջանի ելույթների ընթացքում Լին Բիրմինգհեմի մրցաշարում հունիսին հաղթանակներ է տարել Մաշոնա Վաշինգտոնի և Ելենի Դանիլիդուի նկատմամբ՝ երկուսն էլ երկու սեթում, իսկ այնուհետև, երեք հանդիպումներում երրորդ անգամ, զիջել է Մարիա Շարապովային։ Այդ մրցաշարից հետո Լիի վարկանիշը բարձրացել է մինչև դասակարգման աղյուսակի 30-րդ հորիզոնական, որը լավագույն ցուցանիշն էր չինացի թենիսիստուհիների շրջանում։

Այդ նույն մրցաշարում, զուգախաղում, հանդես գալով Ելենա Յանկովիչի հետ զույգով, նա կարիերայի ընթացքում իր երկրորդ WTA զուգախաղի տիտղոսն է նվաճել, համարյա ուղիղ վեց տարի անց Տաշքենդի WTA զուգախաղի մրցաշարում հաղթանակից հետո։ Հաջորդ շաբաթ Հերտոգենբոսի մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Ալյոնա Բոնդարենկոյին։ Ուիմբլդոնի մրցաշարի նորամուտում նա ևս մեկ նվաճման է հասել, դառնալով առաջին չինացի թենիսիստուհին, ով դասակարգվել է Մեծ Սաղավարտի մրցաշարում։ Լինելով աշխարհի թիվ 30 ռակետը, Լին մրցաշարում դասակարգվել էր 27-րդ համարի տակ։

Ուիմբլդոնի մրցաշարում Լին հասել է քառորդ եզրափակիչ՝ Վիրխինիա Ռազանոյի, Բիրմինգհեմի վերջերս կայացած մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից Մեյլեն Տուի, իսկ այնուհետև 10-րդ դասակարգված Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ հաղթանակներ տանելուց հետո։ Այդպիսով նա դարձել է առաջին չինացի թենիսիստուհին, ով երբևիցե հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ[15]։ Չնայած նրան, որ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ խաղում Լին պարտություն է կրել Կիմ Կլեյստերսից, նա դասակարգման աղյուսակում բարձրացել է 20-րդ հորիզոնական և հասել է կարիերայում առայժմ բարձրագույն ցուցանիշին։ Նա հասել է Ստոկհոլմի մրցաշարի քառորդ եզրափակիչ և չորրորդ շրջան ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ, լինելով 24-րդ դասակարգված, նա երկու սեթում պարտություն է կրել 3-րդ դասակարգված և մրցաշարի վերջնական հաղթող Մարիա Շարապովայից։ Այնուհետև նա հասել է Պեկինի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Սվետլանա Կուզնեցովային։ Քառորդ եզրափակիչ փուլում են ավարտվել նաև ելույթները Գուանչժոուի մրցաշարում։

2007-2009 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Լին Fortis Championships Luxembourg մրցաշարում, 2008 թվական

Նա Լին տարվա սկզբին մասնակցել է Գոլդ Քոստի III մակարդակի մրցաշարին, որտեղ հասել է մինչև երկրորդ շրջան։ Հաջորդ շաբաթ նա մրցակցել է Սիդնեյի մրցաշարում։ Այնտեղ նա առաջին շրջանում հաղթել է Ֆրանչեսկա Սկիավոնեին, երկրորդ շրջանում՝ Ելենա Դեմենտևային, իսկ քառորդ եզրափակիչում՝ Կատարինա Սրեբոտնիկին։ Այնուհետև նա կիսաեզրափակիչում պարտություն է կրել Կիմ Կլեյստերսից, երրորդ սեթում պարտվելով 5-7 հաշվով։ Այնուամենայնիվ, նա բարձրացել է վարկանիշում և հասել առայժմ լավագույն արդյունքին՝ դասակարգման աղյուսակի 16-րդ հորիզոնական։

Նա Լին հաջող ելույթներ է ունեցել նաև 2007 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա դուրս է եկել չորրորդ շրջան։ Դասակարգված լինելով 19-րդ համարի տակ, նա առաջին երկու շրջաններում պայքարից դուրս է թողել Ելենա Բովինային և Դոմինգես Լինոյին, նրանց հաղթելով երկու սեթում։ Երրորդ շրջանում նա հանդիպել է 9-րդ դասակարգված Դինարա Սաֆինայի հետ։ Խաղը հետաձգվել է անձրևի պատճառով, որի վերսկսումից հետո Լին պարտության է մատնել Սաֆինային և դուրս եկել չորրորդ շրջան, որտեղ հանդիպել է շվեյցարուհի աստղ Մարտինա Հինգիսի հետ, ով մրցաշարի 6-րդ դասակարգվածն էր։ Առաջին սեթում հաղթանակի հասնելուց հետո Լին այնուհետև թույլ է տվել 69 ոչպարտադրված սխալներ և վերջնական արդյունքում պարտություն կրել։ Չնայած պարտությանը, մրցաշարը Լիի համար հաջող էր, քանի որ նա երրորդ անգամ անընդմեջ մասնակցություն է ունեցել Մեծ Սաղափարտի մրցաշարում և նվազագույնը հասել չորրորդ շրջան։

Տոկիոյի I մակարդակի Pan Pacific Open մրցաշարում Լին դուրս է եկել երկրորդ շրջան՝ հաղթանակ տանելով Լիլիա Օստերլոկի նկատմամբ, և այնտեղ երկու սեթում պարտվել է Սամանտա Ստոսուրին։ Ինդիան Ուելսի Pacific Life Open հեղինակավոր մրցաշարում Լին հաջող է հանդես եկել և հասել է մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա պարտվել է Դանիելա Հանտուխովային։ Նրա լավ մարզավիճակը պահպանվել է նաև Մայամիի մրցաշարում, որտեղ նա առաջին երկու խաղերում ընդամենը երեք գեյմ է տանուլ տվել Թամիրա Պազեկին և Կատարինա Սրեբոտնիկին, իսկ այնուհետև երեք սեթում հաղթանակ է տարել 4-րդ դասակարգված Կիմ Կլեյստերսի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա պարտություն է կրել Աննա Չակվետաձեից։

Այնուհետև Լին ուղևորվել է Ամելիա Այլենդ, որտեղ նա, դասակագված լինելով 7-րդ համարի տակ, երկրորդ շրջանում երկու սեթում պարտվել է որակավորված, Թոփ 20-ի նախկին թենիսիստուհի Կարոլինա Շպրեմին։ Չարլստոնի Family Circle Cup մրցաշարում նա երրորդ շրջանում պարտություն է կրել Անաբել Մեդինա Գարիգեսից։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա երրորդ շրջանում պարտվել է Սիբիլ Բրամերին։ Բիրմինգհեմի մրցաշարի քառորդ եզրափակիչում Մառա Սանտանջելոյից կրած պարտությունից հետո Լին, պատճառաբանելով կողոսկրի վնասվածքը, բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը, այդ թվում Ուիմբլդոնի մրցաշարը և ԱՄՆ բաց առաջնությունը։

Նա Լին 2008 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում

Նա Լին պրոֆեսիոնալ մրցաշարերին չի մասնակցել կես տարվա ընթացքում և WTA վարկանիշային աղյուսակում իջել է մինչև 29-րդ հորիզոնական։ Կողոսկրի վնասվածքից հետո նա մրցաշարերին է վերադարձել 2008 թվականի հունվարին և մրցակցել է ավստրալիական Գոլդ Քոստի մրցաշարում։ Առաջին շրջանում նա դժվարին հաղթանակ է տարել 7-րդ դասակարգված Սիբիլ Բրամերի նկատմամբ։ Երկրորդ շրջանում նա բավականին հեշտ հաղթանակ է տարել Մոնիկա Ադամչակի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հանդիպել է վերին դասակարգված Նիկոլ Վայդիշովայի հետ։ Լին հաղթանակ է տարել երկու սեթում և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել Պատի Շնայդերի նկատմամբ[16]։ Եզրափակիչում նա երեք սեթում առավելության է հասել Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ և ավարտին հասցրել 3 տարվա նրա տիտղոսային «երաշտը», շահելով WTA մենախաղի մրցաշարերի կարիերայում երկրորդ տիտղոսը։

Այդ հաղթանակից հետո աշխարհի թիվ 24 ռակետի կոչմանը վերադառնալով Լին բաց է թողել Սիդնեյի մրցաշարը՝ աջ ծունկի վնասվածքի պատճառով։ Նախորդ տարվա մրցաշարում կիսաեզրափակիչ արդյունքի պաշտպանության անհնարինությունը նրան արժեցել են 125 վարկանիշային միավոր և վարկանիշային աղյուսակի 6 հորիզոնական՝ հունվարի 14-ին զբաղեցնելով աղյուսակի 30-րդ հորիզոնականը։ 2008 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում հաղթանակ է տարել Սևերին Բրեմոնդի նկատմամբ, երկրորդ շրջանում երկու սեթում հաղթել է Մարիա Ելենա Կամերինին։ Մարթա Դոմախովսկան երրորդ շրջանում նրան զրկել է նախորդ տարվա մրցաշարի քառորդ եզրափակիչի 140 վարկանիշային միավորի պաշտպանությունից, Լիին մրցաշարից դուրս թողնելով երեք սեթում։

Եվս երեք հորիզոնական կորցնելով վարկանիշային աղյուսակում (թիվ 33 ռակետ), նա փետրվարի սկզբին մասնակցել է Անտվերպենի II մակարդակի մրցաշարին, որտեղ նա հերթականությամբ հաղթանակներ է տարել ռուսաստանցի Ելենա Լիխովցևայի, աշխարհի թիվ 45 ռակետ, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովայի և աշխարհի թիվ 66 ռակետ, շվեդուհի Սոֆիա Արվիդսոնի նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակիչում նա պարտություն է կրել թիվ 47 ռակետ Կարին Կնապից։ Այդ մրցաշարում Լին վերադարձել է դասակարգման Թոփ 30՝ տեղ զբաղեցնելով աղյուսակի 29-րդ հորիզոնականում։

Հաջորդ շաբաթ Դոհայի I մակարդակի Qatar Total Open մրցաշարում Լին կրկին առաջին շրջանում հանդիպել է Ելենա Լիխովցևայի հետ։ Այս անգամ նա հանդիպել է համառ դիմադրության և դժվարին հաղթանակ է տարել երեք սեթում։ Երկրորդ շրջանում նա երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել աշխարհի թիվ 6 ռակետ, ռուսաստանցի Աննա Չակվետաձեի նկատմամբ։ Երրորդ շրջանում նա բավականին հեշտ հաղթանակ է տարել աշխարհի 17-րդ ռակետ, իսրայելուհի Շահար Պիիրի նկատմամբ, հաղթանակի հասնելով երկրորդ սեթում 1-3 հաշվով պարտվելու պայմաններում։ Քառորդ եզրափակիչում նա հանդիպել է իր վաղեմի ծանոթ և մրցակցուհի, աշխարհի թիվ 4 ռակետ Ելենա Յանկովիչի հետ, ում հետ անձնական հանդիպումներում Լին առավելություն ուներ 3-1 հաշվով։ Հաղթելով Յանկովիչին, Լին դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նա պետք է հանդիպեր Վերա Զվոնարյովայի հետ, ում նա հաղթել էր նրանց միջև կայացած նախկին երկու հանդիպումներում։ Առաջին սեթում Լին հաղթանակ է տարել, սակայն երկրորդում զիջել է նույն հաշվով։ Երրորդ, որոշիչ սեթում Լին առավելություն է ունեցել 3-2 հաշվով, սակայն տանուլ է տվել հաջորդ չորս գեյմերում և մրցախաղը զիջել մրցակցուհուն։

Լիի վարկանիշը կրկին վերելք է ապրել և նա տեղ է զբաղեցրել վարկանիշային աղյուսակի 23-րդ հորիզոնականում։ Սակայն ծնկի վնասվածքը նրան ստիպել է մարտի սկզբին բաց թողնել Բանգալորի II մակարդակի մրցաշարը և ամսվա միջնամասում՝ Ինդիան Ուելսի առաջին մակարդակի մրցաշարը։ Նա շարք է վերադարձել Իսթբորնի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում պարտություն է կրել Նադեժդա Պետրովայից։ Այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարում նա նախ հաղթել է Անաստասիա Ռոդիոնովային, իսկ այնուհետև պարտվել է Անաստասիա Պավլյուչենկովային։

Պեկինի Օլիմպիական խաղերում, աշխարհի թիվ 3 ռակետ Սվետլանա Կուզնեցովայի, Այումի Մորիտայի և Կայա Կանեպիի նկատմամբ հաղթանակներ տանելուց հետո, նա այնուհետև պարտության է մատնել մրցաշարի գլխավոր հավակնորդներից մեկին՝ Վենուս Ուիլյամսին, քառորդ եզրափակիչում։ Լին առաջին սեթում պարտվելիս է եղել 1-4 հաշվով, սակայն կարողացել է ուժեղացնել խաղը և հաղթանակ տանել երկու սեթում։ Նա Լին կիսաեզրափակիչում պարտություն է կրել 6-րդ դասակարգված Դինարա Սաֆինայից, իսկ այնուհետև պարտվել է նաև բրոնզե մեդալի համար մրցախաղում՝ Վերա Զվոնարյովային։ ԱՄՆ բաց առաջնությունում Լին չորրորդ շրջանում պարտություն է կրել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Ելենա Դեմենտևայից։

2008 թվականի Porsche Grand Prix մրցաշարում չդասակարգված Լին հաղթանակ է տարել աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ երկրորդ շրջանում, երկու սեթում։ Այդպիսով, Լին դարձել է երկրորդ չինացի թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել աշխարհի թիվ 1 թենիսիստուհու նկատմամբ՝ 2008 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում Անա Իվանովիչի նկատմամբ Չժեն Ցզեի հաղթանակից հետո։

2009 թվականի ԱՄՆ բաց առաջնություն

Նա Լին հրաժարվել է Բրիսբենի մրցաշարին և Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցությունից՝ աջ ծնկի վնավածքի պատճառով։ Նա մրցաշրջան է վերադարձել Փարիզի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում հաղթել է Ագնեշ Սավային, իսկ երկրորդ շրջանում պարտվել է 2-րդ դասակարգված Ելենա Յանկովիչին։

Դուբայի մրցաշարի առաջին շրջանում Լին պարտվել է ռուսաստանցի Ելենա Վեսնինային՝ երեք սեթում։ Չդասակարգված լինելով Monterrey Open մրցաշարում, նա հաղթանակ է տարել աշխարհի 10-րդ ռակետ և վերին դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ, առաջին շրջանում, որը տևել է ավելի քան երկու ժամ։ Երկրորդ շրջանում նա պարտության է մատնել Պետրա Ցետկովսկային, իսկ այնուհետև կիսաեզրափակիչ է դուրս եկել Լյուսիա Շաֆարժովայի նկատմամբ հաղթանակից հետո։ Կիսաեզրափակիչում նա հաղթանակ է տարել 6-րդ դասակարգված Իվետա Բենեշովայի նկատմամբ և դուրս եկել մենախաղի մրցաշարի կարիերայում իր հինգերորդ եզրափակիչ։ Այնուամենայնիվ, Լին եզրափակիչում երկու սեթում պարտություն է կրել 2-րդ դասակարգված Մարիոն Բարտոլիից։ Այնուհետև Լին խաղացել է Ինդիան Ուելսի մրցաշարում, որտեղ հաղթել է Թամարին Թանասուգարնին, Պատի Շնայդերին և Ամելի Մորեսմոյին, բոլորն էլ երկու սեթում, և դուրս եկել չորրորդ շրջան, որտեղ նա պարտվել է մրցաշարի վերջնական հաղթող Վերա Զվոնարյովային։

Այնուհետև նա հասել է մինչև Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նա առաջին շրջանում պարտության էր մատնել որակավորված Ուրսուլա Ռադվանսկային և երկրորդ շրջանում 29-րդ դասակարգված Ալեքսանդրա Վոզնյակին և դուրս եկել երրորդ շրջան, որտեղ նա մեծ տհաճություն է պատճառել նախորդ շաբաթ Ինդիան Ուելսում հաղթանակի հասած 6-րդ դասակարգած Վերա Զվոնարյովային։ Այդ հաղթանակը Լիի համար առանձնապես կարևոր էր, քանի որ մեկ շաբաթ առաջ նա Զվոնարյովային պարտվել էր Ինդիան Ուելսի մրցաշարում։ Այնուհետև նա բախվել է չդասակարգված, ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի հետ և չորրորդ շրջանում երեք սեթում է հաղթանակ է տարել նրա նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակցուհին եղել է վերին դասակարգված և աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսը։ Մրցախաղում, որը տևել է երեք սեթ, Լին պարտություն է կրել։ Նրա այդ բարձր արդյունավետության պատճառով Լիի վարկանիշը աշխարհի թիվ 40 ռակետից բարձրացել է մինչև աշխարհի թիվ 29 ռակետ։

Լիի հաջորդ մրցաշարը եղել է տարվա ընթացքում Մեծ Սաղավարտի երկրորդ մրցաշարը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։ Որպես 25-րդ դասակարգված, նա առաջին շրջանում հաղթանակ է տարել լեհ Մարթա Դոմախովսկայի նկատմամբ։ Այնուհետև նա պայքարից դուրս է թողել Թիմեա Բաչինսկիին և Օլգա Գովորցովային։ Չորրորդ շրջանում նա պարտվել է չդասակագված, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Մարիա Շարապովային։ Այդ տպավորիչ ելույթներից հետո նա 6 հորիզոնականով բարելավել է իր վարկանիշը և հասել դասակարգման աղյուսակի 20-րդ հորիզոնական։ Խոտածածկի մրցաշրջանը նա սկսել է որպես Բիրմինգհեմի Aegon Classic մրցաշարի 4-րդ դասակարգված և կիսաեզրափակիչում Մարիա Շարապովային հաղթելուց հետո դուրս է եկել եզրափակիչ։ Սակայն եզրափակիչում Լին պարտություն է կրել Մագդալենա Ռիբարիկովայից։ Լին 19-րդ դասակարգվածն էր Ուիմբլդոնի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթանակ է տարել Գալինա Վոսկոբոևայի նկատմամբ և Օլգա Գովորցովայի նկատմամբ երկրորդ շրջանում, սակայն երրորդ շրջանում պարտություն է կրել 11-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայից։

2009 թվականի Bank of the West Classic մրցաշարում նա առաջին շրջանում պարտվել է Սերենա Ուիլյամսին, իսկ 2009 LA Women's Tennis Championships մրցաշարում նա պայքարից դուս է մնացել վնասվածքի պատճառով՝ Ուրսուլա Ռադվանսկայի հետ հանդիպման ժամանակ։ 18-րդ դասակարգված լինելով ԱՄՆ բաց առաջնությունում, նա հասել է այդ մրցաշարում իր առաջին քառորդ եզրափակիչին, որտեղ պարտություն է կրել Կիմ Կլեյստերսից։ Քառորդ եզրափակիչի ճանապարհին նա հաղթել է Իոանա Ռալուկա Օլարուին, Միշել Լարշե դե Բրիտոյին, Մարիա Կիրիլենկոյին և Ֆրանչեսկա Սկիավոնեին՝ բոլորն էլ երկու սեթում։ 15-րդ դասակարգված լինելով Toray Pan Pacific Open մրցաշարում, Լին իր մեկնարկային խաղում հաղթանակ է տարել Ալիզե Կորնեի նկատմամբ։ Այնուհետև նա հաղթել է Վերա Դուշևինային և Եկատերինա Բոնդարենկոյին։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում հաղթել է Վիկտորիա Ազարենկային, որոնցից երկուսը թայ-բրեյքում (նրանցից մեկում Լին պարտություն է կրել)։ Լին կիսաեզրափակիչում պարտություն է կրել Ելենա Յանկովիչից։ 2009 թվականի մրցաշրջանը Լին ավարտել է որպես համաշխարհային թենիսի թիվ 15 ռակետ՝ նրա կարիերայի ընթացքում ամենաբարձր վարկանիշը տարվա վերջին։

2010 թվական. Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ և վերելք դեպի Թոփ 10-յակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Լին Շտուտգարտի մրցաշարում, 2010 թվական

2010 թվականին Լիի առաջին մրցաշարը եղել է ASB Classic մրցաշարը Օքլենդում, որտեղ նա դասակարգված է եղել 2-րդ համարի տակ։ Առաջին շրջանում նա պարտություն է կրել Կայա Կանեպիից։ Բրիսբենի Medibank International մրցաշարում նա հաղթանակ է տարել 4-րդ դասակարգված Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ, սակայն երկրորդ շրջանում զիջել է Ֆլավին Պենետային։

Լին 16-րդ դասակարգվածն էր 2010 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա մրցաշարի չորրորդ շրջանում հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Կարոլին Վոզնյացկիին, իսկ այնուհետև, Ավստրալիայի առաջնության իր կարիերայի առաջին քառորդ եզրափակիչում, պայքարից դուրս է թողել աշխարհի 6-րդ ռակետ Վենուս Ուիլյամսին։ Կիսաեզրափակիչում նա պարտություն է կրել Սերենա Ուիլյամսից՝ երկու համառ թայ-բրեյքում։ Այդ հաջող ելույթների արդյունքում Լին դարձել է առաջին չինացի կին թենիսիստուհին, ով երբևիցե դասակարգվել է կանանց պրոֆեսիոնալ թենիսի Թուփ 10-յակում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը[15]։

Դուբայի Barclays Dubai Tennis Championships մրցաշարում Լին դասակարգվել է 8-րդ համարի տակ և երկրորդ շրջանում հաղթանակ է տարել Մարիա Խոսե Մարտինես Սանչեսի նկատմամբ։ Այնուհետև նա երրորդ շրջանում հաղթել է Մարիոն Բարտոլիին։ Սակայն քառորդ եզրափակիչում նա ստիպված է եղել ընդհատել Շահար Պիիրի հետ հանդիպումը և լքել մրցաշարը։ Լին մրցաշրջանը շարունակել է Մալայզիայի մրցաշարում։ Որպես 2-րդ դասակարգված, նա առաջին շրջանում պարտվել է Տատյանա Մալեկին։ 7-րդ դասակարգված լինելով BNP Paribas Open մրցաշարում, Լին երկրորդ շրջանում պարտվել է Ելենա Բալտաչային։ 8-րդ դասկարգված լինելով Sony Ericsson Open մրցաշարում, նա երկրորդ շրջանում զիջել է Թիմեա Բաչինսկիին։

2010 թվականի Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Լին երկրորդ շրջանում հաղթել է մրցաշարի գործող չեմպիոն Սվետլանա Կուզնեցովային, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Սամանտա Ստոսուրին։ Լին 11-րդ դասակարգվածն էր Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Նա երրորդ շրջանում պարտություն է կրել աշխարհի 17-րդ ռակետ և մրցաշարի ապագա հաղթող Ֆրանչեսկա Սկիավոնեից։ Լին առաջին դասակարգվածն էր Aegon Classic մրցաշարում, որտեղ նա կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել 4-րդ դասակարգված Արավան Ռեզայի նկատմամբ և եզրափակիչում հաղթել է 2-րդ դասակարգված Մարիա Շարապովային։ Այդ հաղթանակի արդյունքում Լին վերադարձել է WTA վարկանիշի Թոփ 10։ 7-րդ դասակարգված լինելով Aegon International մրցաշարում Լին առաջին շրջանում հրաժարվել է մասնակցությունից՝ հիմնվելով ծունկի վնասվածքի վրա, առաջին սեթում Ելենա Բալտաչայի նկտամամբ հաղթանակից հետո։ Լին 9-րդ դասկարգվածն է եղել Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա հաղթել է 7-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկային և կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին։ Ընդ որում, Լին հերթական անգամ վերադարձել է WTA վարկանիշային Թոփ 10-յակ։

2010 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում նա հանդես է եկել 8-րդ դասակարգվածի կարգավիճակում, սակայն առաջին իսկ շրջանում պարտություն է կրել Կատերինա Բոնդարենկոյից։ Լին պահեստային էր 2010 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում, սակայն հանդես գալու հնարավորություն չի ունեցել։ Դրա փոխարեն նա խաղացել է 2010 թվականի WTA չեմպիոնների մրցաշարում, որպես առաջին դասակարգված։ Այնտեղ նա առաջին շրջանում պարտություն է կրել Կիմիկո Դատեից և ավարտել 2010 թվականի մրցաշրջանը՝ լավագույնը նրա կարիերայում։ Նա տարին ավարտել է Թոփ 10-ի սահմաններից դուրս՝ 11-րդ հորիզոնականում։ Տարվա վերջին Լիի մարզիչ Թոմաս Հյոգստեդը որոշել է ընդհատել համագործակցությունը և դառնալ Մարիա Շարապովայի մարզիչը։

2011 թվական. Գլխավոր բեկում և պատմական հաղթանակ Ֆրանսիայի բաց առաջնությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին Սիդնեյի Medibank International Sydney մրցաշարին մասնակցել է որպես 8-րդ դասակարգված և առաջին երկու շրջաններում հաղթանակ է տարել Անաստասին Ռոդիոնովայի և Վիրխինիա Ռազանոյի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա հանդիպել է Մեծ Սաղավարտի մրցաշարերի կրկնակի հաղթող Սվետլանա Կուզնեցովայի հետ և հաղթանակ է տարել։ Կիսաեզրափակիչում Լին հաղթել է Բոյանա Յովանովսկիին և դուրս է եկել կարիերայում WTA մրցաշարի իր ութերորդ եզրափակիչ[17]։ Լին եզրափակիչում հանդիպել է աշխարհի 3-րդ ռակետ Կիմ Կլեյստերսի հետ և չնայած առաջին սեթում 0-5 հաշվին, Լին վերջնական արդյունքում հաղթանակ է տարել և տիրացել կարիերայում իր 4-րդ WTA մենախաղային տիտղոսին։

Լին 9-րդ դասակարգվածն էր Ավստրալիայի բաց առաջնությունում, որտեղ նա առաջին անգամ հասել է Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի եզրափակիչ, առաջին թենիսիստը, ով ներկայացնելով Արևելյան Ասիան և Ասիան ընդհանրապես, հասել է այդ նվաճմանը։ Եզրափակիչի ճանապարհին նա երկու սեթում պայքարից դուրս է թողել Վիկտորիա Ազարենկային։ Կիսաեզրափակիչում Լին հաղթանակ է տարել աշխարհի թիվ 1 ռակետ Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ։ Եզրափակիչում նրա հակառակորդը եղել է թիվ 3 ռակետ Կիմ Կլեյստերսը, ում հաղթել էր Սիդնեյի մրցաշարում։ Չնայած Լին հաղթանակի է հասել առաջին սեթում, այնուհետև Կլեյստերսը համախմբվել է և շահել մրցախաղը։ Չնայած պարտությանը, Լիի վարկանիշը աճել է մինչև կարիերայի լավագույն ցուցանիշին՝ աշխարհի թիվ 7 ռակետ[18]։

Չնայած մրցաշրջանի հաջող մեկնարկին, Լին այնուհետև հինգ պարտություններ է կրել տարբեր մրցաշարերում և դուրս մնացել Դուբայի, Դոհայի, Ինդիան Ուելսի, Մայամիի և Շտուտգարտի մրցաշարերի երկրորդ շրջանում։ Ինդիան Ուելսի մրցաշարից հետո, մարտին, Լին համաշխարհային դասակարգման աղյուսակում բարելավել է իր ցուցանիշները և բարձրացել աղյուսակի 6-րդ հորիզոնական։

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Լին մի քանի անգամ կորցրել և ետ է վերադարձրել դասակարգման աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Շտուտգարտի մրցաշարից հետո նա ամրապնդվել է 6-րդ հորիզոնականում։ Այնուամենայնիվ, նրա այդ տատանողական արդյունքների պատճառով, Նա Լին հրաժարվել է որպես մարզիչ ամուսնու ծառայությունից և վարձել է դանիացի Մայքլ Մորտենսենին[19]։

Մադրիդի մրցաշարին Լին մասնակցել է որպես 6-րդ դասակարգված։ Առաջին երկու շրջաններում նա առանց որևէ լուրջ դժվարությունների հաղթել է Մարիա Խոսե Մարտինես Սանչեսին և Իվետա Բենեշովային։ Երրորդ շրջանում նա առավելության է հասել Ռոբերտա Վինչիի նկատմամբ։ Այնուհետև նա հաղթել է Բեթանի Մատեկ Սանդսին և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Մադրիդի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նա պարտություն է կրել Պետրա Կվիտովայից։

Լիի վերածնունդը շարունակվել է Հռոմի Internazionali d'Italia մրցաշարում։ 4-րդ դասակարգված Լին երկրորդ շրջանում հաղթել է Դոմինգես Լինոյին և հաջորդ երկու շրջաններում առավելության է հասել Յարմիլա Գայդոշովայի և Գրետա Առնի նկատմամբ։ Գրունտային ծածկույթի կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտություն է կրել Սամանտա Ստոսուրից։

Նա Լին Ֆրանսիայի բաց առաջնությունում

Լին կարիերայում իր առաջին խոշոր մրցաշարը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ հունիսի 4-ին, այդպիսով դառնալով թենիսի պատմության մեջ առաջին կին թենիսիստուհին Արևելյան Ասիայից և ասիական երկրներից, ով կարողացել է հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում։ Դասակարգված լինելով 6-րդը, նա հաղթել է Բարբորա Ստրիցովային, Սիլվիա Սոլեր Էսպինոսային, Սորանա Կիրստեային, 9-րդ դասակարգված Պետրա Կվիտովային, 4-րդ դասակարգված Վիկտորիա Ազարենկային, 7-րդ դասակարգված Մարիա Շարապովային և եզրափակիչ խաղում առավելության է հասել 5-րդ դասակարգված և չեմպիոն Ֆրանչեսկա Սկիավոնեի նկատմամբ[20]։ Խաղից հետո Նա Լին բարձր գնահատականներ է ստացել չինական ԶԼՄ-ների կողմից[21] և նրա հանրաճանաչությունը ամբողջ Չինաստանում, ինչպես և սպասվում էր, մոտակա ամիսներին զգալիորեն բարձրացել է, քանի որ նա դարձել է առաջին չինացին՝ տղամարդ թե կին, ով երբևիցե կարողացել է հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի մենախաղի թենիսի մրցաշարում[22][23]։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո Լին համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացել է մինչև 4-րդ հորիզոնական։

Aegon International մրցաշարի 2-րդ դասակարգվածի կարգավիճակում Լին երկրորդ շրջանում պարտվել է Դանիելա Հանտուխովային։ Կիմ Կլեյստերսի բացակայության պայմաններում Լին 3-րդ դասակարգվածն է եղել Ուիմբլդոնի մրցաշարում՝ նրա բարձրագույն դասակարգումը Մեծ Սաղավարտի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթել է Ալլա Կուդրյավցևային, սակայն երկրորդ շրջանում պարտություն է կրել գերմանուհի Սաբինա Լիսիցկիից, չնայած բոլոր հնարավորություններն է ունեցել խաղում հաղթանակ տանելու համար[24]։ Լին անակնկալ պարտություն է կրել ԱՄՆ բաց առաջնությունում, զիջելով 53-րդ ռակետ, ռումինացի երիտասարդ թենիսիստուհի Սիմոնա Հալեպին։ Այնուհետև China Open մրցաշարում Լին առաջին շրջանում պարտություն է կրել ևս մեկ ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուից։ Այնուամենայնիվ, Վերա Զվոնարյովայի և Սամանտա Ստոսուրի երրորդ փուլ չանցնելու պատճառով Լին կարիերայում առաջին անգամ իրավունք է նվաճել հավակնելու 2011 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսին։

Լին իր նորամուտային ելույթը WTA Ամփոփիչ մրցաշարում կատարել է Ստամբուլում, Թուրքիա։ Նա ընդգրկվել էր Սպիտակ խմբում՝ Մարիա Շարապովայի, Վիկտորիա Ազարենկայի և Սամանտա Ստոսուրի հետ միասին։ Իր մեկնարկային խաղում Լին հաղթել է Շարապովային, սակայն պարտվել է հաջորդ երկուսում և չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ։ Լին տարին ավարտել է որպես աշխարհի թիվ 5 ռակետ։ Նա Լին անվանակարգվել է «ESPY Sports Award» մրցանակի երկու անվանակարգում՝ «Տարվա բեկում» և «Տարվա լավագույն թենիսիստուհի»[25]։ Սակայն նա պարտվել է Բլեյք Գրիֆինին և Սերենա Ուիլյամսին, համապատասխանաբար։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին Նա Լին մասնակցություն է ունեցել «Li Na & Friends Tennis Exhibition 2011» ցուցադրական թենիսային մրցաշարին, որը կայացել է նրա հայրենի Ուհանում։

2012 թվական. Կայուն վարկանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին 2012 թվականի մրցաշրջանը սկսել է Հոպմանի գավաթում, որտեղ նա հաղթել է բոլոր երեք մենախաղերում, պարտության մատնելով Մարիոն Բարտոլիին, Անաբել Մեդինա Գարիգեսին և Յարմիլա Գայդոշովային։ Դա նրա առաջին հաղթանակն է եղել Մեդինա Գարիգեսի նկատմամբ՝ կայացած չորս խաղերում։ Դա նրա նախկին մարզավիճակին վերադարձն էր, քանի որ 2011 թվականի Ֆրանսիայի առաջնությունից հետո Լին հիմնականում բոլոր մրցաշարերում դուրս էր մնացել առաջին շրջաններում։ Այնուհետև Լին խաղացել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ փորձել է պաշտպանել տիտղոսը։ Նա հաջորդաբար հաղթել է Եկատերինա Մակարովային, Շանել Շեպերսին, Լյուսիա Շաֆարժովային և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա հաղթանակ է տարել աշխարհի թիվ 2 ռակետ Պետրա Կվիտովայի նկատմամբ, ով համարվում էր մրցաշարի գլխավոր հավակնորդ։ Եզրափակիչում Լին չի կարողացել պաշտպանել տիտղոսը, երեք սեթում պարտվելով Վիկտորիա Ազարենկայի հետ մրցախաղում։

Ավստրալիայի բաց առաջնությունում Լին մրցաշարի նախնական փուլերում հաղթել է Քսենիա Պերվակին, Օլիվիա Ռոգովսկային և Անաբել Մեդինա Գարիգեսին (նրանից հետո, երբ Գարիգեսը ոտնաթաթի վնասվածք ստանալուց հետո դադարեցրել է ելույթները), իսկ չորրորդ շրջանում հանդիպել է 2011 թվականի Ավստրալիայի բաց առաջնության վերջնական հաղթող Կիմ Կլեյստերսի հետ։ Կլեյստերսը առաջին սեթում, 3-3 հաշվի ժամանակ, ոտնաթաթի վնասվածք է ստացել և Լին հեշտությամբ հաղթել է առաջին սեթում։ Լին չորս գնդակի առավելություն է ունեցել երկրորդ սեթի թայ-բրեյքում՝ 6-2, սակայն պարտվել է հաջորդ վեց խաղարկություններում և Կլեյստերսին զիջել երկրորդ սեթը։ Որոշիչ սեթում, 1-5 հաշվի ժամանակ, Լին վերածնվել է և շահել երեք գեյմ անընդմեջ՝ տարբերությունը դարձնելով նվազագույն 4-5, սակայն բելգուհին կարողացել է հաղթանակ տանել։

Ավստրալիայի բաց առաջնությունից հետո Լին մասնակցել է 2012 թվականի Ֆեդերացիայի գավաթի խաղարկության հանդիպումներին և հաղթանակներ տարել բոլոր երեք խաղերում։ Նա հաղթել է Կեյ Չեն Չանգանդին, Նիգինա Աբդուրահիմովային և Չինաստանին դուրս բերել Ղազախստանի հավաքականի հետ փլեյ-օֆֆ հանդիպմանը։ Այնտեղ նա երեք սեթում հաղթել է Գալինա Վոսկոբոևային և Չինաստանի հավաքականի համար ապահովել տեղը Համաշխարհային II խմբում։

Նա Լին Մայամիի մրցաշարում, 2012 թվական

Այնուհետև Լին մասնակցել է Փարիզի Open GDF Suez մրցաշարին, սակայն առաջին շրջանում Ցվետանա Պիրոնկովայի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է պայքարից մեջքի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր Ֆեդերացիայի գավաթի հանդիպումների ժամանակ։ Նա քառորդ եզրափակիչ է հասել միմյանց հաջոդող BNP Paribas Open և Sony Ericsson Open մրցաշարերում։ BNP Paribas Open մրցաշարում Լին երկրորդ շրջանում երեք սեթում հաղթել է Գալինա Վոսկոբոևային։ Լին իր առաջին հաղթանակն է տոնել Չժեն Ցզեի նկատմամբ (նախորդ հինգ հանդիպումներում պարտվելուց հետո) երրորդ շրջանում։ Չորրորդ շրջանում նա պայքարից դուրս է թողել Կլարա Զակոպավալովային։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակցուհին էր Անժելիկա Քերբերը, ում նա պարտվել է երկու սեթում։ Sony Ericsson Open մրցաշարում Լին սկզբնական շրջաններում հաղթել է Մելինդա Ցինկին, Իվետա Բենեշովային և Սաբինա Լիսիցկիին, որպեսզի ապահովի մասնակցությունը քառորդ եզրափակիչում։ Լիսիցկիի նկատմամբ հաղթանակը նրանց միջև առաջին հանդիպումն էր նախորդ տարի Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ շրջանում կայացած հանդիպումից հետո, որտեղ Լին պարտություն էր կրել և այժմ վրեժխնդիր էր լինում։ Քառորդ եզրափակիչում Լին պարտություն է կրել աշխարհի 2-րդ ռակետ Մարիա Շարապովայից՝ վերջին չորս հանդիպումներից առաջինում, որտեղ ռուս թենիսիստուհին հաղթանակ է տարել երկու սեթում։

Մադրիդի մրցաշարում Լին երրորդ շրջանում հաղթանակ է տարել Անժելիկա Քերբերի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկային։ Հռոմի Internazionali BNL d'Italia մրցաշարում Լին հասել է մինչև եզրափակիչ, հաղթելով Իվետա Բենեշովային, Շանել Շեպերսին, Դոմինիկա Ցիբուլկովային, կիսաեզրափակիչում առանց խաղի հաղթահարել է Սերենա Ուիլյամսի արգելքը։ Եզրափակիչում նա կրկին պարտվել է Մարիա Շարապովային, այս անգամ երեք սեթում։ Լին 7-րդ համարի տակ է դասակարգվել Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա նախորդ տարի հաղթանակի էր հասել։ Նա իր տիտղոսի պաշտպանությունը սկսել է առաջին երեք շրջաններում Սորանա Կիրստեայի, Ստեֆանի Ֆորեց Գակոնի և Քրիստինա ՄակՀեյլի նկատմամբ հաղթանակներ տանելով։ Սակայն չորրորդ շրջանում նա պարտվել է որակավորման փուլից մրցաշարի հիմնական ցանց անցած Յարոսլավա Շվեդովային։ Ֆրանսիայի առաջնության արդյունքների պատճառով Լին դուրս է մնացել լավագույն թենիսիստուհիների տասնյակից։ Ուիմբլդոնի մրցաշարում Լին երկրորդ շրջանում պարտություն է կրել Սորանա Կիրստեայից՝ նրա առաջին պարտությունը ռումինուհուն։

2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում Լին, ով դասակարգված էր 10-րդ համարի տակ, առաջին շրջանում պարտվել է Դանիելա Հանտուխովային։ Նրա ցածր արդյունավետությունը նրան վարկանիշային աղյուսակում իջեցրել է մինչև 11-րդ հորիզոնական։ Օլիմպիադայից հետո Լին հայտարարել է, որ ինքը և Կարլոս Ռոդրիգեսը՝ աշխարհի նախկին թիվ 1 ռակետ և Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող Ժյուստին Էնենի մարզիչը, համագործակցության համաձայնության են եկել[26]։

Լիի հաջորդ մրցաշարը եղել է Rogers Cup մրցաշարը, որտեղ նա հասել է մինչև եզրափակիչ։ Երկրորդ շրջանում նա պայքարից դուրս է թողել տեղացի սիրելի Էժենի Բուշարին։ Երրորդ շրջանում նա հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Սառա Էրանիին և քառորդ եզրափակիչում արգելք է հանդիսացել Ագնեշկա Ռադվանսկային աշխարհի թիվ 1 ռակետ դառնալու ճանապարհին՝ նրա նկատմամբ հաղթանակ տանելով։ Կիսաեզրափակիչում Լին երրորդ սեթում 1-5 հաշվով պարտվելիս, համախնբվել է և հաղթել Լյուսիա Շաֆարժովային, սակայն եզրափակիչում պարտություն է կրել Պետրա Կվիտովայից։ Մրցաշարից հետո նա վերադարձել է ուժեղագույն թենիսիստուհիների լավագույն տասնյակ, տեղ գրավելով 9-րդ հորիզոնականում։

2012 թվականի Ցինցինատիի Western & Southern Open մրցաշարում Լին երկրորդ շրջանում հաղթել է Սորանա Կիրստեային՝ Ուիմբլդոնի մրցաշարում պարտության համար վրեժ լուծելով։ Երրորդ շրջանում Լին առավելության է հասել Յոհանա Լարսոնի նկատմամբ և քառորդ եզրափակիչում բավականին հեշտ հաղթանակ է տարել աշխարհի 3-րդ ռակետ և վերին դասակարգված Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ նրան զիջելով ընդամենը երկու գեյմ։ Այնուհետև նա կիսաեզրափակիչում առավելության է հասել Վենուս Ուիլյամսի նկատմամբ (որի արդյունքում նրանց միջև կայացած հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձել է 3-0), իսկ եզրափակիչում հաղթել է Անժելիկա Քերբերին՝ նրա հինգերորդ հաղթանակը Քերբերի նկատմամբ, նրանց միջև կայացած վեց հանդիպումներում։ Դա Լիի առաջին տիտղոսն էր 2011 թվականի Ֆրանիսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո և WTA մենախաղի վեցերորդ տիտղոսը կարիերայի ընթացքում։ Այդ մրցաշարում հաղթանակի արդյունքում Լին մեկ աստիճանով բարելավել է իր վարկանիշը և բարձրացել 8-րդ հորիզոնական։

ԱՄՆ բաց առաջնությունում Լին առաջին երկու շրջաններում հեշտ հաղթանակներ է տարել Հիզեր Ուոթսոնի և Քեյսի Դելակուայի նկատմամբ։ Սակայն երրորդ շրջանում անսպասելիորեն դուրս է մնացել մրցաշարից, երեք սեթում պարտություն կրելով բրիտանացի դեռահաս Լաուրա Ռոբսոնից, ով նախորդ շրջանում հաղթել էր նաև մրցաշարի եռակի հաղթող Կիմ Կլեյստերսին։ Այդ արդյունքը նշանակում էր, որ դա նրա առաջին մրցաշրջանն էր 2008 թվականից ի վեր, երբ նա չի կարողացել հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

Այնուհետև Լին ուղևորվել է Տոկիո, որպեսզի մասնակցություն ունենա Toray Pan Pacific Open մրցաշարին։ Նա երկրորդ շրջանում հաղթել է Անաստասիա Պավլյուչենկովային և հաջորդ՝ երրորդ շրջանում հանդիպել է աշխարհի փոխ-չեմպիոն, թիվ 1 ռակետ Կարոլին Վոզնյացկիի հետ։ Նա հաղթել է առաջին սեթում, սակայն արդյունքում պարտություն է կրել։ Մրցաշարում նրա մասնակցությունը նշանակել է, որ նախատեսվող 2012 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում նրա մասնակցությունը կախված է եղել Պեկինի China Open մրցաշարում նրա ելույթներից։ Լին հաղթել է Ֆրանչեսկա Սկիավոնեի հետ առաջին շրջանի մրցախաղում։ Երկրորդ շրջանում նա իր անվան դիմաց առաջին հաղթանակն է գրանցել ռուսաստանցի Նադեժդա Պետրովայի նկատմամբ՝ նախորդ վեց հանդիպումներում պարտություններից հետո։ Երրորդ շրջանում նա երեք սեթում, 2 ժամ 28 րոպեի ընթացքում, առավելության է հասել հայրենակցուհի Պեն Շուայի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա բախվել է Ագնեշկա Ռադվանսկայի հետ և բարձրակարգ խաղ ցուցադրելու արդյունքում մրցաշրջանի ընթացքում երրորդ անգամ հաղթանակ է տարել նրա նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Լին պարտվել է Մարիա Շարապովային, ռուսաստանցի թենիսիտուհուն զիջելով ութերորդ անգամ անընդմեջ։ Այդ արդյունքները բավարար են եղել, որպեսզի Լին դառնա ութերորդ և վերջին մասնակիցը, ով իրավունք է նվաճել հավակնելու մրցաշրջանի ամփոփիչ մրցաշարի հաղթողի տիտղոսին։

2012 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում Լին տեղ էր զբաղեցրել Կարմիր խմբում՝ Վիկտորիա Ազարենկայի, Սերենա Ուիլյամսի և Անժելիկա Քերբերի հետ միասին։ Նա մեկնարկային խաղում հանդիպել է Սերենա Ուիլայմսի հետ և պարտություն կրել երկու սեթում։ Այնուհետև նա հաղթել է Անժելիկա Քերբերին և պարտվել Վիկտորիա Ազարենկային։ Լին 2012 թվականի մրցաշրջանն ավարտել է աշխարհի թիվ 7 ռակետի կարգավիճակում։

2012 թվականի դեկտեմբերի 29-ին Նա Լին Վիկտորիա Ազարենկային հաղթել է Թաիլանդի Հուա Հին քաղաքում կայացած ամենամյա ցուցադրական մրցաշարում։

2013 թվական. Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ եզրափակիչ, վերադարձ նախկին մարզավիճակին և թիվ 3 ռակետ տարվա վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա Լին մարզիչ Կարլոս Ռոդրիգեսի հետ

Լին մրցաշրջանը սկսել է Shenzhen Open մրցաշարում։ Նա մրցաշարի ընթացքում հաղթանակներ է տարել Մենդի Մինելայի, Ջուլիա Կոենի, Բոյանա Յովանվսկիի և Պեն Շուայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Լին երեք սեթում առավելության հասնելով 5-րդ դասակարգված Կլարա Զակոպալովայի նկատմամբ տիրել է մրցաշարի հաղթողի տիտղոսին և իր առաջին մրցանակը շահել 2013 թվականի մրցաշրջանի ընթացքում՝ շահելով կարիերայի իր յոթերորդ WTA տիտղոսը։

Այնուհետև Լին խաղացել է Apia International մրցաշարում, որտեղ նա նախորդ երկու տարիներին հասել էր մինչև եզրափակիչ՝ հաղթելով 2011 թվականի մրցաշարում։ Առաջին շրջանում նա հաղթել է Քրիստինա ՄակՀեյլին, երկրորդում որոշակի խնդիրներ է ունեցել Այումի Մորիտայի հետ խաղի ժամանակ, սակայն հաղթահարել է նաև նրա արգելքը։ Քառորդ եզրափակիչում Լին հանդիպել է Մեդիսոն Կիսի հետ, ով բավականին համառ դիմադրություն է ցույց տվել և Լին հաղթել է երեք սեթում։ Կիսաեզրափակիչում Լիի մրցակցուհին եղել է աշխարհի թիվ 4 ռակետ Ագնեշկա Ռադվանսկան։ Խաղի սկզբնական մասում Լին առավելություն է ունեցել, սակայն հետագայում սխալներ է թույլ տվել և զիջել առաջին սեթը։ Երկրորդ սեթում նա որոշ հատվածներում գերազանցել է մրցակցուհում, սակայն, այնուամենայնիվ, 1 ժամ 32 րոպեի ընթացքում պարտություն է կրել մրցախաղում։

Ավստրալիայի բաց առաջնությունում Լին հեշտությամբ հասել է մինչ քառորդ եզրափակիչ, որտեղ նա կրկին հանդիպել է թիվ 4 ռակետ Ագնեշկա Ռադվանսկայի հետ, ով պարտվելով Լիին ընդհատել է 13 անպարտելի խաղերի շարքը։ Լին դարձել է առաջին թենիսիստուհին, ով կարողացել է մրցաշրջանի ընթացքում հաղթել նրան և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նա երկու սեթում մրցաշարից դուրս է թողել աշխարհի թիվ 2 ռակետ Մարիա Շարապովային։ Դա նրա երկրորդ եզրափակիչն էր Ավստրալիայի բաց առաջնությունում վերջին երեք տարիների ընթացքում, երբ նա 2011 թվականի մրցաշարում զիջել էր Կիմ Կլեյստերսին[27]։ Եզրափակիչ խաղում Լին վնասվածքներ է ստացել և երկու անգամ ընկել է։ Նրանցից առաջինը տեղի է ունեցել երկրորդ սեթի 1-3 հաշվի ժամանակ, որի ընթացքում Լին վերցրել է 10 րոպեանոց բժշկական խաղադադար։ Այնուամենայնիվ, չնայած նրա շարժումներում լուրջ խոչընդոտներին, Լին շարունակել է պայքարը, սակայն, արդյունքում, երեք սեթում պարտություն է կրել Վիկտորիա Ազարենկայից։

Ձախ ոտնաթաթի վնասվածքը, որը նա ստացել էր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, նրան ստիպել են հրաժարվել հետագա մրցաշարերից, այդ թվում Դոհայի Qatar Total Open և Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարերից, ինչպես նաև Հոնգկոնգի BNP Paribas Showdown ցուցադրական մրցաշարից, որտեղ նա՝ ըստ նախատեսված ծրագրի, պետք է խաղար աշխարհի 1-ին ռակետ Կարոլին Վոզնյացկիի հետ։

Լին մրցաշրջան է վերադարձել Մայամիի «Մասթերս» մրցաշարում, որպես 5-րդ դասակարգված։ Երկրորդ շրջանում նա երկու արագ սեթերում հաղթել է Կիկի Բերթենսին։ Այնուհետև նա բախվել է Վարվարա Լեպչենկոյի և Գարբինե Մուգուրուսայի հետ և նրանց հաղթել երկու սեթում։ Քառորդ եզրափակիչ խաղում նրա մրցակցուհին եղել է աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսը։ Չնայած երկրորդ սեթում 5-2 հաշվին և Ուիլյամսի մատուցման ժամանակ սեթ-փոինթի առկայությանը, Լին մրցախաղը զիջել է երկու սեթում՝ պարտվելով երկրորդ սեթի թայ-բրեյքում։

Լիի հաջորդ մրցաշարը եղել է Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix-ը, մրցաշրջանի առաջին խոշոր գրունտային մրցաշարը։ Երկրորդ համարի տակ դասակարգված լինելով, Լին երկրորդ շրջանում հաղթել է որակավորված Միրյանա Լուչիչ Բարոնին և քառորդ եզրափակիչում հանդիպել Պետրա Կվիտովայի հետ։ Նա հաղթել է Կվիտովային և կիսաեզրափակիչում երկու սեթում առավելության հասել Բեթանի Մատեկ Սանդսի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։ Մրցաշարի վերջին մրցակցուհին եղել է Մարիա Շարապովան, ում եզրափակիչ հասնելու ճանապարհը ներառել է երեք խաղ՝ յուրաքանչյուրը բաղկացած առավել քան երեք ժամ տևողությամբ մրցախաղերից։ Սակայն Շարապովան հեշտությամբ հաղթել է Լիին ավելի քան 90 րոպեի ընթացքում՝ ռևանշ վերցնելով նույն թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտության համար։

Մադրիդի Mutua Madrid Open մրցաշարի առաջին շրջանում Լին պարտություն է կրել Մեդիսոն Կիսից։ Լին Հռոմի Internazionali d'Italia մրցաշարին մասնակցել է որպես նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից։ Երկրորդ շրջանում նա երկու սեթում հաղթել է Չժեն Ցզեին, սակայն երրորդ շրջանում պարտվել է Ելենա Յանկովիչին՝ թույլ տալով 62 ոչպարտադրված սխալներ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա համարվում էր մրցաշարի հավակնորդներից մեկը։ Առաջին շրջանում Լին հաղթել է Անաբել Մեդինա Գարիգեսին։ Երրորդ շրջանում նա պարտություն է կրել աշխարհի 67-րդ ռակետ Բեթանի Մաթեկ Սանդսից՝ երեք սեթում։

Լին խոտածածկի մրցաշրջանը սկսել է Իսթբորնի Aegon International մրցաշարում, որտեղ նա դասակարգված է եղել 2-րդ համարի տակ։ Առաջին շրջանում Լին հաղթել է Ալիզե Կորնեին։ Քառորդ եզրափակիչում նա հանդիպել է Ելենա Վեսնինայի հետ, նախորդ շրջանում Մարիոն Բարտոլիի հիվանդության պատճառով վերջինիս հրաժարումից հետո։ Լին պարտվել է ռուսաստանցի թենիսիստուհուն, որն էր հետագայում դարձել է մրցաշարի հաղթողը։

Նա Լին 2013 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում

Լին վեցերորդ դասակարգվածն էր Ուիմբլդոնի մրցաշարում։ Նա առաջին շրջանում հաղթել է Միխաելա Կրայչեկին և երկրորդ շրջանում Սիմոնա Հալեպին։ Երրորդ շրջանում Լին հանպիպել է 32-րդ դասակարգված Կլարա Զակոպալովայի հետ և պարտվել առաջին սեթում, սակայն հաղթել է երեք սեթից բաղկացած մրցախաղում։ Չորրորդ շրջանում Լին մրցաշարից դուրս է թողել Ռոբերտա Վինչիին և երրորդ անգամ ապահովել իր տեղը լավագույն ութնյակի մեջ։ Քառորդ եզրափակիչի Ագնեշկա Ռադվանսկայի հետ հանդիպման ժամանակ առաջին սեթում Լին խաղը շահում էր 5-4 հաշվով և սեթ-փոինթ է ունեցել, սակայն պարտվել է թայ-բրեքում, որտեղ նույնպես առավելություն է ունեցել 5-3 հաշվով։ Այնուհետև Լին շահել է երկրորդ սեթը՝ 2-4 հաշվով պարտվելիս։ Անձրևի պատճառով առաջացած դադարից հետո Լին համառ պայքար է ծավալել, սակայն ընդհանուր 2 ժամ 47 րոպեի ընթացքում պարտություն է կրել[28]։

Լին 2013 թվականի Տորոնտոյի Rogers Cup մրցաշարի երկրորդ շրջանում հեշտությամբ երկու սեթում հաղթել է Անաստասիա Պավլյուչենկովային, իսկ այնուհետև երրորդ շրջանում, համառ պայքարում, որոշիչ սեթի թայ-բրեյքում, 2-5 հաշվով զիջելիս, առավելության է հասել Անա Իվանովիչի նկատմամբ։ Չորրորդ շրջանում նա հաղթել է Դոմինիկա Ցիբուլկովային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել է Սորանա Կիրստեային[29]։ Western & Southern Open մրցաշարում նա հաղթել է Լորեն Դևիսին և Անժելիկա Քերբերին, իսկ քառորդ եզրափակիչում հեշտ հաղթանակ է տարել Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ վերջինիս անձնական պատճառներով հրաժարումից հետո։ Կիսաեզրափակիչ խաղում Լին երկու սեթում պարտություն է կրել Սերենա Ուիլյամսից[30]։

Հինգերորդ դասակարգված լինելով ԱՄՆ բաց առաջնությունում, նա առաջին երկու շրջաններում երկու սեթում հաղթել է Օլգա Գովորցովային և Սոֆիա Արվիդսոնին, իսկ երրորդ շրջանում վրեժխնդիր է եղել Լաուրա Ռոբսոնից՝ նախորդ տարվա մրցաշարի նույն փուլում նրանից կրած պարտության համար։ Այնուհետև նա երկու սեթում հաղթանակ է տարել աշխարհի նախկին թիվ 1 ռաեկտ Ելենա Յանկովիչի նկատմամբ։ Յանկովիչին հաղթելուց հետո նա կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Այնտեղ նա հաղթել է Եկատերինա Մակարովային և կարիերայում առաջին անգամ դուրս եկել ԱՄՆ առաջնության կիսաեզրափակիչ (ինչը առաջին անգամ էր, երբ չին թենիսիստուհին հասել է ԱՄՆ առաջնության կիսաեզրափակիչ)։ Եզրափակիչում նրա հաղթարշավը երկու սեթում կանգնեցրել է Սերենա Ուիլյամսը, ում դրա համար հարկավոր է եղել վեց մաթչ-բոլ։

Այնուհետև նա ուղևորվել է Պեկին, որպեսզի մասնակցություն ունենա China Open մրցաշարին՝ որպես տեղական հանդիսատեսի սիրեցյալ։ Երկու սեթում հաղթելով Դանիելա Հանտուխովային, Բոյանա Յովանովսկիին և Սաբինա Լիսիցկիին, Լին քառորդ եզրափակիչում պարտություն է կրել Պետրա Կվիտովայից։

Սեպտեմբերի 27-ին Լին որակավորվել է 2013 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարին, որպես հինգերորդ դասակարգված։ Նա խմբային մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում հաղթանակ է տարել, առավելության հասնելով Սառա Էրանիի, Ելենա Յանկովիչի և Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Պետրա Կվիտովայի նկատմամբ հաղթանակից հետո Լիի վարկանիշը բարձրացել է մինչև համաշխարհային դասակարգման թիվ 3 ռակետ, ամենաբարձր ցուցանիշը Արևելյան Ասիայի թենիսիստուհիների շրջանում։ Եզրափակիչում նա հիանալի մեկնարկ է վերցրել, շահելով 10 գեյմ և առաջին սեթը։ Սակայն երկրորդ սեթի ընթացքում տեղի է տվել և պարտվելով 9 գեյմ անընդմեջ, մրցախաղը երեք սեթում տանուլ է տվել Սերենա Ուիլյամսին։

2014 թվական. Ավստրալիայի բաց առաջնության հաղթող և վերջին մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին 2014 թվականի մրցաշրջանը սկսել է Shenzhen Open մրցաշարում, որտեղ նա նախորդ տարի հաղթել էր։ Առաջին շրջանում նա առավելության է հասել աշխարհի 2-րդ ռակետ Վերա Զվոնարյովայի, երկրորդ շրջանում՝ Նադյա Կիչենոկի, քառորդ եզրափակիչում՝ Մոնիկա Նիկուլեսկուի, իսկ կիսաեզրափակիչում՝ Անիկա Բեկի նկատմամբ։ Եզրափակիչ խաղում, որը WTA պատմության մեջ հանդիսանում էր երկրորդ համաչինական եզրափակիչը, նրա մրցակցուհին եղել է Պեն Շուայը։ Լին հաղթանակ է տարել երկու սեթում և կարիերայում ութերորդ անգամ նվաճել է WTA մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը[31]։ Դա Լիի կարիերայում առաջին անգամ էր, որ նա կարողացել է պաշտպանել տիտղոսը։

Ավստրալիայի բաց առաջնությունում Լին մրցակցում էր որպես 4-րդ դասակարգված։ Առաջին երկու սեթերում նա հաղթել է Անա Կոնյուխին և Բելինդա Բենչիչին։ Երրորդ շրջանում նա առաջին սեթը պարտվել է Լյուսիա Շաֆարժովային և 5-6 հաշվով պարտվելիս կարողացել է թայ-բրեյքում շահել երկրորդ սեթը։ Իսկ երրորդ սեթում նրա առավելությունը ակնհայտ է եղել և Լին դուրս է եկել չորրորդ շրջան։ Չորրորդ շրջանում Լին հաղթել է Եկատերինա Մակարովային, քառորդ եզրափակիչում հաղթել Ֆլավիա Պենետային, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել Էժենի Բուշարի նկատմամբ՝ բոլորն էլ երկու սեթում։ Կարիերայի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ եզրափակիչում Լին մրցակցել է Դոմինիկա Ցիբուլկովայի հետ և երկու սեթում հաղթել նրան՝ տիրելով կարիերայում Մեծ Սաղավարտի մրցաշարի երկրորդ տիտղոսին և դառնալով առաջին ասիացի թենիսիստուհին, ով հաղթանակ է տարել Ավստրալիայի բաց առաջնությունում[32][33]։

Լին իր անպարտելի խաղերի շարքը հասցրել է 13-ի՝ Մագդալենա Ռիբարիկովային հաղթելով Qatar Total Open մրցաշարում։ Այնուհետև նա մրցաշրջանում իր առաջին պարտությունն է կրել երրորդ շրջանում, որակավորված Պետրա Ցետկովսկայայից։ Մրցաշարից հետո Լին հասել է կարիերայում նոր և բարձրագույն նվաճման, ճանաչվելով մենախաղի համաշխարհային դասակարգման աշխարհի թիվ 2 ռակետ։

Հաջորդ մրցաշարը եղել է BNP Paribas Open մրցաշարը, որտեղ նա նախորդ տարի չէր մասնակցել վնասվածքի պատճառով։ Առաջին անգամ դասակարգված լինելով առաջին համար տակ, նա երկրորդ շրջանում հաղթել է հայրենակցուհի Չժեն Ցզեին, երկրորդ շրջանում՝ Կարոլինա Պլիշկովային և երրորդում՝ Ալեքսանդրա Վոզնյակին։ Քառորդ եզրափակիչում նա բախվել է Դոմինիկա Ցիբուլկովայի հետ՝ Ավստրալիայի առաջնության եզրափակիչի կրկնությունը։ Չնայած խաղի ընթացքում Լիի թույլ տրված 54 ոչպարտադիր սխալներին, նա երեք սեթում հաղթանակ է տարել և կիսաեզրափակիչում հանդիպել Ֆլավիա Պենետայի հետ։ Այնտեղ Լին 20-րդ ռակետ Պենետային պարտվել է երկու սեթում[34]։

Մայամիի Sony Open Tennis մրցաշարում Լին երկրորդ շրջանում հեշտ հաղթանակ է տարել Ալիսա Կլեյբանովայի նկատմամբ՝ վնասվածքի պատճառով մրցաշարը վերջինիս լքելու պատճառով։ Այնուհետև Լին կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել է Մեդիսոն Կիսին, Կարլա Սուարես Նավարոյին և Կարոլին Վոզնյացկիին։ Կիսաեզրաեփակիչում Լին առավելության է հասել Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ, անձնական հանդիպումների հաշիվը դարձնելով 7-0 և առաջին անգամ դուրս է եկել WTA Premier Mandatory մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչ խաղում, որը անց էր կացվում աշխարհի երկու ուժեղագույն թենիսիստուհիների միջև, Լին առաջին սեթում հաղթում էր 5-2 հաշվով, սակայն նրա մրցակցուհին՝ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, համախմբվել է և հաղթանակ տարել 7-5 հաշվով։ Երկրորդ սեթում Լին կարողացել է շահել ընդամենը մեկ գեյմ և զիջել է մրցախաղում։

Մրցաշրջանի 21-3 մեկնարկից հետո Լին ստիպված է եղել բաց թողնել Porsche Tennis Grand Prix մրցաշարը՝ ծնկի վնասվածքի պատճառով և մրցաշրջանը վերսկսել է Mutua Madrid Open մրցաշարում, որտեղ առաջին երկու շրջաններում հաղթանակներ է տարել Կիրստեն Ֆլիպկենսի և Չժեն Ցզեի նկատմամբ։ Այնուհետև Լին երեք շրջանում հաղթել է Սլոան Սթիվենսին և քառորդ եզրափակիչում նույն երեք սեթում զիջել է ռուսաստանցի Մարիա Շարապովային։ Internazionali BNL d'Italia մրցաշարում Լին հաղթել է Քեյսի Դելակուային (Լիի կարիերայի 500-րդ հաղթանակը) և Սամանտա Ստոսուրին, սակայն քառորդ եզրափակիչում զիջել է Սառա Էրանիին։ Խաղից հետո Լին թղթակիցներին ասել է, որ խաղից 20 րոպե առաջ նա սրտխառնոց է ունեցել՝ կապված սննդային թունավորման հետ[35]։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտություն է կրել ֆրանսուհի երիտասարդ աստղ Կրիստինա Մլադենովիչից։ Դա Մեծ Սաղավարտի մրցաշարերում Լիի ամենավաղ փուլում պարտությունն էր։ Առաջին շրջանում Լիի պարտությունը օժանդակել է երեք բացասական ռեկորդների կայացմանը։ Շնորհիվ 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթող Ստանիսլաս Վավրինկայի առաջին շրջանում պարտության, թենիսի պատմության մեջ գրանցվել է առաջին դեպքը, երբ Մեծ Սաղավարտի երկու գործող չեմպիոններն էլ դուրս են մնացել հաջորդ մրցաշարի առաջին փուլում[36]։ Երկրորդ շրջանում 1-ին դասակարգված Սերենա Ուիլյամսի պարտության պատճառով, առաջին դեպքն է գրանցվել, որ Բաց դարաշրջանի պատմության մեջ առաջին երկու դասակարգվածները դուրս են մնացել Մեծ Սաղավարտի ցանկացած մրցաշարի մինչև երրորդ շրջանը[37]։ Նրանից հետո, երբ 3-րդ դասակարգված Ագնեշկա Ռադվանսկան դուրս է մնացել երրորդ շրջանում, դա եղել է առաջին անգամ Բաց դարաշրջանում, որ Թոփ 3 դասակարգվածներից և ոչ մեկը չի հաղթահարել երրորդ շրջանի արգելքը։

Լին որոշել էր չմասնակցել որևէ մրցաշարի՝ մինչև Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երրորդ մրցաշարը։ Նրա մարզավիճակի անկումը շարունակվել է նաև 2014 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ նա երրորդ շրջանում պարտություն է կրել Բարբորա Ստրիցովայից, Պաուլա Կանյային և Իվոն Մոյսբուրգերին առաջին երկու շրջաններում հաղթելուց հետո։ Հուլիսին Լին և նրա մարզիչ Ռոդրիգեսը հրաժեշտ են տալիս միմյանց և ընդհատել համագործակցությունը[38]։

Ուիմբլդոնի մրցաշարից հետո Լին մանակցություն չի ունեցել մրցաշարերի՝ վնասվածքի պատճառով, որը վիրահատական միջամտություն էր պահանջում։ Լին պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերի 19-ին։ Կարիերան ավարտելու պահին Լին Կանանց թենիսի ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը[39][40][41]։

Մարզագույք և հովանավորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Nike-ը Լիի մարզահագուստի և խաղակոշիկների հովոնավորն էր երկար տարիների ընթացքում, սկսած նրա վաղ թենիսային կարիերայից[8]։ Լին օգտագործել է Babolat Pure Drive GT ռակետը[42]։ 2009 թվականին Լին պայմանագիր է ստորագրել նաև IMG ընկերության հետ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթանակից հետո Լին բազմամյա յոթ տարբեր հովանավորչական պայմանագրեր է ստորագրել[43][44][45]։ Նրա գործակալ Մաքս Էյզենբադին նաև հաջողվել է համաձայնության գալ գործարքում, ըստ որի Լին իրավունք է ունեցել Nike մարզահագուստի վրա կրել այլ հովանավորների լոգոները՝ ինչը մարզահագուստի հսկան հիմնականում թույլ չէր տալիս[46][47]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարի 27-ին Նա Լին ամուսնացել է Ժանգ Շանի հետ, ով դարձել է նրա անձնական մարզիչը։ 2015 թվականի հունվարի 19-ին Լին հայտարարել է, որ ինքն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկի ծննդին[48]։ 2015 թվականի հունիսի 3-ին ծնվել է դուստր Ալիսան[49], Ֆրանսիայի բաց առաջնությունում նրա հաղթանակի 4-րդ տարեդարձի օրը։

Նա Լին կրծքի վրա ունի վարդագույն դաջվածք, սակայն այն երկար տարիներ գաղտնի էր պահում և թաքցնում, քանի որ դաջվածքները անընդունելի էին համարվում Չինաստանում, նամանավանդ, կանանց շրջանում[50]։

Մրցակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին ընդդեմ Շարապովայի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լիի և Մարիա Շարապովայի մրցակցության առաջին հինգ հանդիպումներում հաղթանակ է տարել Շարապովան, սկսած 2005 թվականից, այդ թվում 2005 թվականի Մեծ Սաղավարտի մրցաշարերից Ավստրալիայի բաց առաջնությունում Լիի նորամուտի ժամանակ[51]։ Լին Շարապովայի նկատմամբ իր առաջին հաղթանակը տարել է 2009 թվականի Բիրմինգհեմի մրցաշարի կիսաեզրափակիչում՝ սկսելով չորս անընդմեջ հաղթանակներից կազմված շարքը։ Լին Շարապովային կրկին հաղթել է 2010 թվականի Բրիմինգեմի մրցաշարում, այս անգամ եզրափակիչում, և 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում՝ Մեծ Սաղավարտի մրցաշարում առաջին հաղթանակի ճանապարհին։ Տարվա վերջին Ամփոփիչ մրցաշարում Լին Շարապովային հաղթել է խմբային փուլում։ 2012 թվականի մրցաշրջանի ընթացքում Լին և Շարապովան հանդիպել են երեք անգամ և Շարապովան հաղթել է բոլոր երեք հանդիպումներում, որոնցից առավել նշանակալիցը եղել է Հռոմի գրունտային մրցաշարում։ Լին հաղթել է առաջին սեթում և երկրորդում առավելություն է ունեցել 4-0 հաշվով, սակայն այնուհետև նա սկսել է սխալներ թույլ տալ և Շարապովան հաղթանակի է հասել երեք սեթում[52]։ Նրանք կրկին հանդիպել են 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Լին հասել է Շարապովայի նկատմամբ իր առավել արդյունավետ հաղթանակին, հաղթելով երկու սեթում՝ պարտվելով ընդամենը չորս գեյմ։ Մի քանի ամիս անց, Շտուտգարտի Porsche Tennis Grand Prix մրցաշարում Շարապովան պաշտպանել է տիտղոսը՝ եզրափակիչում առավելության հասնելով Լիի նկատմամբ։ Զույգը մեկ այլ երեք սեթանոց մրցախաղ է ունեցել 2014 թվականի Mutua Madrid Open մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ Շարապովան վերջ ի վերջո հաղթանակ է տարել։ Նրանց միջև կայացած հանդիպումներում Շարապովան առավելություն ունի 10-5 հաշվով[53]։

Լին ընդդեմ Ռադվանսկայի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լին և Ագնեշկա Ռադվանսկան առաջին անգամ միմյանց հետ հանդիպել են 2009 թվականին։ Լին առավելություն ունի 7-5 հարաբերակցությամբ[54]։ Նրանից հետո, երբ նրանց միջև 2009 և 2010 թվականներին կայացել էր չորս հանդիպում, հարաբերակցությունը հավասար էր՝ 2-2։ Դրա մեջ ներառված էին յուրաքանչյուրի մեկական հաղթանակը Ուիմբլդոնի մրցաշարում՝ Ռադվանսկայի հաղթանակը 2009 թվականին և Լիի հաղթանակը 2010 թվականին։ 2012 թվականին Լին և Ռադվանսկան հանդիպել են չորս անգամ և Լին հաղթանակ է տարել դրանցից երեքում։ Լին երեք սեթում պարտություն է կրել Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակիչում և հաղթանակներ է տարել Մոնրեալի, Ցինցինատիի և Պեկինի մրցաշարերում։

2013 թվականին նրանք հաղթանակ էին տարել իրենց առաջին իսկ մրցաշարերում, որին մասնակցություն էին ունեցել։ Երկուսն էլ մրցաշրջանում անպարտելի էին հանդիսանում, երբ միմյանց հետ հանդիպել են տարվա երկրորդ մրցաշարի՝ Սիդնեյի, կիսաեզրափակիչում։ Ռադվանսկան հաղթել է Լիին և դարձել մրցաշարի հաղթող։ Դա Լիի առաջին պարտությունն էր 2013 թվականի մրցաշրջանի ընթացքում, իսկ Ռադվանսկան մնում էր անպարտելի։ 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, քառորդ եզրափակիչում, Լին ռևանշ է վերցրել և այս անգամ ինքն ընդհատել Ռադվանսկայի անպարտելի շարքը։ Նրանք կրկին հանդիպել են Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ Ռադվանսկան հաղթել է երեք սեթում։ Վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում և Լիի հաշվին հաղթանակ է գրանցվել Ռադվանսկայի վնասվածքի պատաճառով խաղին չներկայանալու համար։

Լին ընդդեմ Կլեյստերսի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լին և Կիմ Կլեյստերսը 2006-2012 թվականների ընթացքում միմյանց հետ հանդիպել են ութ անգամ և Կլեյստերսը առավելություն ունի 6-2 հաշվով, այդ թվում 4-0 հաշվով Մեծ Սաղավարտի մրցաշարերում[55]։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում առաջին կանդիպումը կայացել է 2006 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ Լին երկու սեթում պարտություն է կրել 2-րդ դասակարգված Կլեյստերսից։ Երկրորդ Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչը տեղի է ունեցել 2009 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում և կրկին այն ավարտվել է Կլեյստերսի օգտին, ով նոր էր մրցաշրջան վերադարձել ընտանիք կազմելուց հետո և առավելության է հասել երկու սեթում։

Կլեյստերսի նկատմամբ Լիի հաղթանակներից մեկը տեղի է ունեցել 2011 թվականի Sydney International մրցաշարի եզրափակիչում։ Լին առաջին սեթում պարտվում էր 0-5 հաշվով, սակայն կարողացել է սեթում հաղթանակ տանել թայ-բրեյքում և վերջնական հաղթանակ տանելով Կլեյստերսին զրկել է երրորդ անգամ Սիդնեյի մրցաշարում տիտղոս նվաճելու հնարավորությունից[56]։ Նրանք կրկին հանդիպել են երկու շաբաթ անց, 2011 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում, խաղում, որը ունեցել է պատմական նշանակություն երկու թենիսիստուհիների համար։ Լին կարող էր դառնալ առաջին թենիսիստուհին Չինաստանից և ամբողջ Ասիայից, ով հաղթել է Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարում, իսկ Կլեյստերսը կարող էր իր առաջին տիտղոսը շահել Մեծ Սաղավարտի մրցաշարում, ԱՄՆ բաց առաջնությունում երեք անգամ հաղթանակ տանելուց հետո։ Երկու թենիսիստուհիներն էլ եզրափակիչ էին դուրս եկել կիսաեզրափակիչում հաղթելով աշխարհի լավագույն երկու թենիսիստուհիներին՝ Լին Կարոլին Վոզնյացկիին և Կլեյստերսը Վերա Զվոնարյովային։ Լին հաղթել է առաջին սեթում, սակայն այնուհետև պարտվել է հաջորդ երկուսում և Կլեյստերսը շահել է Ավստրալիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսը[57]։

Զույգը կրկին հանդիպել է նույն մրցաշարում՝ 12 ամիս անց, այս անգամ չորրորդ շրջանում։ Նման նախորդ տարվա եզրափակիչին, Լին կրկին հաղթել է առաջին սեթում, սակայն վերջնական արդյունքում պարտվել է երեք սեթում[58]։

Լին ընդդեմ Ազարենկայի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Լին և Վիկտորիա Ազարենկան 2008-2013 թվականների ընթացքում միմյանց հետ հանդիպել են տասնմեկ անգամ[59]։ Ազարենկան առավելություն ունի 6-5 հաշվով, ընդ որում 2-1 հաշվով նա առավելություն ունի WTA Ամփոփիչ մրցաշարերում, սակայն Լիին 1-2 հաշվով զիջում է Մեծ Սաղավարտի մրցաշարերում հանդիպումներում։

Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008 թվականի Mondial Australian Women's Hardcourts մրցաշարի եզրափակիչում (որը հետագայում վերանվանվել է Brisbane International ), որում Լին հաղթանակ է տարել երեք սեթում՝ առաջին սեթում պարտվելուց հետո[60]։ Լիի առաջին պարտությունը կայացել է 2010 թվականի Rogers Cup մրցաշարի չորրորդ շրջանում։ Նրանք 2011 թվականի մրցաշրջանի ընթացքում միմյանց հետ հանդիպել են երեք անգամ, որոնցից երկուսը տեղի են ունեցել Մեծ Սաղավարտի մրցաշարերի շրջանակներում։ Երկուսում էլ Լին հաղթանակ է տարել, փոխարենը Ազարենկային զիջել է WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի մրցախաղում, որտեղ Ազարենկան հասել է եզրափակիչ։

Եվս երեք անգամ նրանք հանդիպել են 2012 թվականի մրցաշրջանում, որոնցից յուրաքանչյուրում Լին պարտություն է կրել։ Նրանք հանդիպել են Sydney International մրցաշարի եզրափակիչում, որտեղ Լին զիջել է երեք սեթում[61]։ Ազարենկան հաղթել է նաև Մադրիդի մրցաշարում և տարվա ամփոփիչ մրցաշարում։

Նրանց առավել նշանավոր հանդիպումը եղել է 2013 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։ Երկու թենիսիստուհիներն էլ եզրափակիչ էին հասել Մեծ Սաղավարտի մեկական մրցաշարերում հաղթանակ տոնելուց հետո (Ազարենկան հաղթել էր 2012 թվականի Ավստրալիայի առաջնությունում, իսկ Լին հաղթել էր 2011 թվականի Ֆրանսիայի առաջնությունում) և գերազանց մարզավիճակում։ Ազարենկան մրցաշարի ընթացքում հակառակորդներին զիջել էր ընդամենը մեկ սեթ, իսկ Լին հաղթել էր Թոփ 4-ի երկու թենիսիստուհիների՝ Ագնեշկա Ռադվանսկա և Մարիա Շարապովա։ Առաջին սեթում հաղթելուց հետո Լին գլխի և ոտնաթաթի լուրջ վնասվածքներ է ստացել և զիջել երեք սեթում[62]։

Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2013 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում, որտեղ Լին հաղթել է երկու սեթում՝ մրցակցուհուն զիջելով ընդամենը երեք գեյմ[63]։

Մրցաշարերի եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 4 (2 տիտղոս, 2 պարտություն)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 2011 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Բելգիա Կիմ Կլեյստերս 6–3, 3–6, 3–6
Հաղթանակ 2011 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ Իտալիա Ֆրանչեսկա Սկիավոնե 6–4, 7–6(7–0)
Պարտություն 2013 Ավստրալիայի բաց առաջնություն (2) Հարդ Բելառուս Վիկտորիա Ազարենկա 6–4, 4–6, 3–6
Հաղթանակ 2014 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա 7–6(7–3), 6–0

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղ 1 Բրոնզե մեդալի խաղ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
4-րդ տեղ 2008 Պեկինի Օլիմպիական խաղեր Հարդ Ռուսաստան Վերա Զվոնարյովա 0–6, 5–7

Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշար 2000 2001 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 ՀՄ Հ–Պ Հ %
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո 3 շրջան 1 շրջան 4 շրջան 3 շրջան ՉՄ 1/2 Ե 4 շրջան Ե Հ 1 / 9 34–8 81%
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ 3 շրջան 3 շրջան ՉՄ 4 շրջան 3 շրջան Հ 4 շրջան 2 շրջան 1 շրջան 1 / 8 20–7 74%
Ուիմբլդոն ՉՄ Ո ՉՄ 1/4 ՉՄ 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 1/4 3 շրջան 0 / 8 19–8 70%
ԱՄՆ բաց առաջնություն Ո ՉՄ 1 շրջան 4 շրջան ՉՄ 4 շրջան 1/4 1 շրջան 1 շրջան 3 շրջան 1/2 ՉՄ 0 / 8 17–8 68%
Հ–Պ 0–0 0–0 2–2 9–4 5–2 6–3 9–3 11–4 14–3 9–4 16–4 9–2 2 / 33 90–31 74%

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.sport24.co.za/Tennis/WTATour/li-na-generation-making-its-mark-say-chinese-players-20181010
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 WTA կայքէջ
  3. «Stop playing tennis and have a baby, says Li Na's mother». Wantchinatimes.com. 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. «她最爱吃妈妈煮的面». 青年报 (Chinese). 2011 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Larmer, Brook (2013 թ․ օգոստոսի 22). «Li Na, China's Tennis Rebel». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. Johnson, Christopher (2011 թ․ հունվարի 26). «One-on-one with Chinese tennis ace Li Na». CNN. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. Branch, John (2009 թ․ սեպտեմբերի 8). «China's Na Li Finds a Taste of Home in New York». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  8. 8,0 8,1 «Jeremy Lin, Li Na and Xiang Liu show Nike has eye for talent». Wantchinatimes.com. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. Wertheim, Jon (2014 թ․ մայիսի 26). «Words with...Li Na: A sit-down interview with China's tennis star». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. Nguyen, Courtney (2014 թ․ սեպտեմբերի 19). «The best of Li Na quotes: Funny, witty and memorable». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  11. «李娜自曝当年退役缘由 称:余丽桥不懂得表扬队员». 武汉晚报 (Chinese). 2010 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «李娜—09中国网球公开赛参赛选手简介». Yahoo China (Chinese). 2009 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «个性李娜单飞后屡获成功 映射举国体制之尴尬». 163.com (Chinese). 2011 թ․ հունվարի 29. Վերցված է 2011 թ․ հունիսի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Nguyen, Courtney (2014 թ․ փետրվարի 11). «Li Na offers candid, revealing look at historic career in autobiography». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. 15,0 15,1 15,2 «FACTBOX-Tennis-The rise of China's women». Reuters UK. 2014 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  16. Women's Tennis Association (2008 թ․ հունվարի 3). «Safina's Golden Reign Comes To An End». Women's Tennis Association. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 3-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  17. «Li defeats Clijsters to take women's singles». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  18. Clarey, Christopher (2011 թ․ հունվարի 29). «Clijsters, While Not at Her Best, Is Still Too Much for Li». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. «Li Na's honesty earns locals' backing for Azarenka showdown». The Independent. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  20. Cambers, Simon (2011 թ․ հունիսի 6). «Li Na of China keeps feet on ground after historic French Open victory». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  21. «China hails Li Na's French Open win as source of pride». TSN. 2011 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  22. «Li Na – From an athlete in the shadows to a new national hero». Thinking Chinese. 2011 թ․ հունիսի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  23. Although Li is the first Chinese national to have won a Grand Slam singles event, she is not the first ethnic Chinese individual to do so. That distinction belongs to Michael Chang, a Chinese American who won the 1989 French Open.
  24. «French Open champ Li loses to Lisicki at Wimbledon». The Seattle Times. 2011 թ․ հունիսի 23. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  25. Waterson, James (2011 թ․ հունիսի 30). «Rafael Nadal And Li Na Nominated For Two ESPY Awards». Tennisnow.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  26. Chintapalli, Bobby (2012 թ․ օգոստոսի 18). «Carlos Rodriguez opens up about teaming up with Li Na». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  27. «China Media Hail Li Na as Resurgent Champion at Australian Open». Bloomberg. 2013 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  28. O'Shannessy, Craig (2013 թ․ հուլիսի 3). «A Challenge Not Taken, a Match Not Won». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  29. «Rogers Cup: Sorana Cirstea beats Li Na to make final». Toronto Star. 2013 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  30. Jasurek, Chris (2013 թ․ օգոստոսի 17). «Serena Williams Defeats Li Na in Straight Sets, Headed to Cincinnati Finals». The Epoch Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  31. «Li Na overcomes Peng to defend Shenzhen Open title». Reuters. 2014 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  32. Lucas, Dan (2014 թ․ հունվարի 25). «Li Na wins Australian Open final against Dominika Cibulkova – as it happened». Guardian UK. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  33. Newbery, Piers (2014 թ․ հունվարի 25). «Li Na beats Dominika Cibulkova to win Australian Open final». BBC Sport. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  34. Nguyen, Courtney (2014 թ․ մարտի 15). «Flavia Pennetta stuns Li Na, will face Aga Radwanska in Indian Wells final». Sports Illustrated. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  35. «Errani upsets Li to reach Rome semi-finals». ESPN. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  36. Chase, Chris (2014 թ․ մայիսի 27). «Li Na and Stan Wawrinka made the wrong kind of history at the French Open». USA Today. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  37. «Serena Williams and older sister Venus both lose in 2nd round of French Open». Fox News. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  38. «Li Na, Carlos Rodriguez part ways». ESPN. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  39. «Li Na Announces Retirement». WTA. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  40. Rothenberg, Ben (2014 թ․ սեպտեմբերի 18). «Li Na, Two-Time Major Winner, Is Retiring With Knee Woes». The New York Times. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  41. «Li Na Unveils Next Phase Of Career». wtatennis.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  42. «Babolat Serial Player Wanted». Babolat. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  43. Moore, Malcolm (2011 թ․ օգոստոսի 2). «Li Na poised to become world's top-earning female athlete». The Telegraph. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  44. Harwood, Jonathan (2011 թ․ օգոստոսի 2). «China's Li Na set to earn more than Maria Sharapova». The Week. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  45. Flannery, Russell (2011 թ․ հունիսի 6). «Win By China's Li Na To Boost Sponsors, May Spur Spending On Other Stars». Forbes. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  46. Rossingh, Danielle (2011 թ․ հուլիսի 31). «Li Na Nears Top Earner Sharapova With $42 Million in Endorsement Contracts». Bloomberg. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  47. Wilson, Bill (2014 թ․ հունիսի 22). «Wimbledon 2014: Li Na courts fans and sponsors». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  48. «Retired Champion Li Na Announces She's Pregnant». ABC News. 2015 թ․ հունվարի 19. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  49. «Li Na shares delivery-room photo of newborn daughter, Alisa». USA Today. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  50. Chen, Shirong (2011 թ․ հունվարի 27). «Rise of Chinese tennis rebel Li Na». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  51. «Sharapova breezes through to fourth round». Australian Broadcasting Corporation. 2005 թ․ հունվարի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  52. «Sharapova beats Li to retain Rome title». USA Today. 2012 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.
  53. «Head to Head with M. Sharapova». wtatennis.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  54. «Head to Head with A. Radwanska». wtatennis.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  55. «Head to Head Statistics: K. Clijsters und N. Li Year up to 2014». Tennis Datenbank. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  56. «Li upsets Clijsters in Sydney final». Australian Broadcasting Corporation. 2011 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  57. «Clijsters claims Open crown». Australian Broadcasting Corporation. 2011 թ․ հունվարի 30. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  58. «Australian Open 2012: Kim Clijsters survives close shave against Li Na». Mirror.co.uk. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  59. «Head to Head Statistics: V. Azarenka und N. Li Year up to 2014». Tennis Datenbank. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  60. «Li storms to victory in GC Hardcourts final». Australian Broadcasting Corporation. 2008 թ․ հունվարի 5. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  61. «Azarenka victorious in Sydney decider». Australian Broadcasting Corporation. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  62. Briggs, Simon (2013 թ․ հունվարի 26). «Australian Open final 2013: Victoria Azarenka retains title after tense battle with brave Li Na». The Telegraph. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  63. «Li Na defeats Victoria Azarenka to qualify for WTA Championships semi-finals». ABC Grandstand Sport. 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա Լի» հոդվածին։