Jump to content

Յոդիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յոդիդներ, յոդի քիմիական միացությունները մյուս տարրերի հետ։ Մետաղների յոդիդները յոդաջրածնական թթվի աղերն են։ Մեծ մասամբ լավ են լուծվում ջրում(բացի Agl, Hg2I2 և Cu2I2) և սպիրտում։ Տարրերի պարբերական համակարգի III, IV, V և VI խմբերի տարրերի յոդիդները հեշտ ցնդող են, լուծվում են անգամ չբևեռացած լուծիչներում, տաքացնելիս քայքայվում են։ Դրանց այդ հատկությունն օգտագործվում է հատուկ մաքրության նյութեր (Ti, Hf, Zr ևն) ստանալու համար։ Յոդիդները ստացվում են տարրերից, ինչպես նաև օքսիդների կամ կարբոնատների և յոդաջրածնական թթվի փոխազդեցությամբ։ Երբեմն յոդիդներ են անվանում նաև օրգանական միացությունների յոդային ածանցյալներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 126