Jump to content

Մորոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մորոնի
Moroni / موروني
ԵրկիրԿոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքGrande Comore?
Մակերես300 կմ²
ԲԾՄ29±1 մետր
Բնակչություն74 749 մարդ (դեկտեմբերի 15, 2017)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+73
Մորոնի (Աշխարհ)##
Մորոնի (Աշխարհ)

Մորոնի (ֆր.՝ Moroni, արաբ․՝ موروني‎‎), Հնդկական օվկիանոսում գտնվող Կոմորյան Կղզիներ ինքնիշխան կղզային պետության ամենախոշոր քաղաքը, մայրաքաղաքը և կառավարության գտնվելու վայրը։ «Մորոնի» անվանումը կոմորերենից թարգմանաբար նշանակում է «կրակի սրտում»։ Հավանաբար, դա կապված է նրա հետ, որ քաղաքը գտնվում է գործող Կարտալա հրաբխի ստորոտին[2]։ Մորոնին համարվում է կիսանկախ Նժաջիզա (Գրանդ Կոմոր) կղզու վարչական կենտրոնը, որը ամենախոշորն է հանրապետության հիմնական կղզիների թվում։ Բնակչությունը՝ 74 749 մարդ (դեկտեմբերի 15, 2017)[1]:

Մզկիթ Մորոնիի կենտրոնում

Հիմնադրվել է X դարում որպես սուլթանատի մայրաքաղաք, որի միջով դեպի Զանզիբար (այժմ Տանզանիա) ջրային ճանապարհ էր անցնում։ Երկար տարիներ Կոմորյան Կղզիների վարչական կենտրոնը Մայոտեում գտնվող Ձաուձին էր, սակայն 1958 թվականին պետության մայրաքաղաք է դարձել Մորոնին[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Նժաջիզա (նախկինում հայտնի էր Գրանդ Կոմոր անվամբ) կղզու արևմտյան առափնյայի մոտ, 2361 մ բարձրություն ունեցող գործող Կարտալա հրաբխի ստորոտին, որի վերջին ժայթքումները տեղի են ունեցել 2005 և 2006 թվականներին։ Մորոնին գտնվում է հրաբխի խարնառանից 10 կմ հեռավորության վրա։

Մորոնիից 15 կմ հեռավորության վրա, Հահայա գյուղում գտնվում է արքայազն Սաիդի անվան միջազգային օդանավակայանը։ Քաղաքում գործում է նավահանգիստ, որը պարբերաբար բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի մայրցամաք (Աֆրիկա) և Կոմորյան կղզեխմբի այլ կղզիներ, ինչպես նաև Մադագասկար և Հնդկական օվկիանոսի այլ կղզիներ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Մորոնիում գտնվում են ժամանակակից ոճով կառուցված մի քանի վարչական շենքեր, կառույցների մեծ մասը կառուցված է արաբական ոճով։ Քաղաքում են գտնվում մի շարք մզկիթներ, այդ թվում նաև Չիունդան, որը համարվում է ուխտագնացության կենտրոն[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոնիի նավահանգիստը բաղկացած է ոչ մեծ նավամատույցից, որը գտնվում է բնական ծովախորշում։ Նավահանգստի միջոցով արտահանվում է վանիլին, կակաո և սուրճ։ Նավահանգստում առկա է պահեստ, որտեղ պահում են ներկրված և արտահանման ենթակա ապրանքները, ինչպես նաև նավթամթերքներ։ Մորոնիի արդյունաբերությունը մասնագիտացված է ոչ ոգելից ըմպելիքների արտադրության, եթերային յուղերի մշակման և զտման, մետաղի, անտառանյութի, հրաբխային տուֆի մշակման (ցեմենտ ստանալու նպատակով) ոլորտներում։ Մորոնին ավտոճանապարհներով կապված է մերձափնյա քաղաքների հետ, Հահայա գյուղում գործում է միջազգային օդանավակայան։

Իտսանդրա լողափ

Տուրիստական ենթակառուցվածքը թույլ է զարգացած։ Ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա չեն իրականացվում։ Մորոնիի ժայռոտ ջրափնյա գիծը ծածկված է հրաբխային ապարներով, լողափերը բացակայում են (սակայն Իտսանդրա քաղաքի տարածքում, որը գտնվում է Մորոնիից դեպի հյուսիս, առկա է ոչ մեծ լողափ)։

Քաղաքի հիմնական տեսարժան վայրն է համարվում Ուրբաթօրյա մզկիթը (ֆր.՝ ncienne Mosquée du Vendredi)։ Քաղաքի պատմական կենտրոնում գտնվում են բազմաթիվ նեղ ծառուղիներ, որտեղ աղքատության մակարդակը շարունակում է աճել։ Այնտեղ գտնվում են տուրիստական բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք հնությամբ կարելի է համեմատել Զանզիբարի Քարե քաղաքի հետ։

Մորոնին գտնվում է հասարակածային կլիմայական գոտում տարվա ընթացքում տեղումների մեծ քանակով։ Ամենաքիչ քանակությամբ տեղումները թափվում են հոկտեմբերին (100 մմ-ից քիչ)։

Մորոնիին, ինչպես նաև այլ քաղաքներին, որոնք գտնվում են հասարակածային կլիմայական գոտում, բնորոշ է կայուն տարեկան միջին ջերմաստիճան։ Շոգ եղանակը հաճախ ուղեկցվում է հորդառատ անձրևներով։

Մորոնի, Կոմորյան Կղզիների կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 34
(93)
34
(93)
35
(95)
34
(93)
33
(91)
32
(90)
31
(88)
31
(88)
31
(88)
33
(91)
34
(93)
36
(97)
36
(97)
Միջին բարձր °C (°F) 30.4
(86.7)
30.4
(86.7)
30.8
(87.4)
30.4
(86.7)
29.5
(85.1)
28.4
(83.1)
27.7
(81.9)
27.7
(81.9)
28.1
(82.6)
29.1
(84.4)
30.3
(86.5)
30.8
(87.4)
29.5
(85.1)
Միջին ցածր °C (°F) 23.4
(74.1)
23.3
(73.9)
23.0
(73.4)
22.6
(72.7)
21.2
(70.2)
19.6
(67.3)
18.8
(65.8)
18.4
(65.1)
19.0
(66.2)
20.3
(68.5)
21.6
(70.9)
22.6
(72.7)
21.2
(70.2)
Ռեկորդային ցածր °C (°F) 20
(68)
20
(68)
20
(68)
20
(68)
17
(63)
14
(57)
14
(57)
14
(57)
15
(59)
16
(61)
18
(64)
19
(66)
14
(57)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 364
(14.33)
293
(11.54)
279
(10.98)
316
(12.44)
256
(10.08)
266
(10.47)
244
(9.61)
150
(5.91)
108
(4.25)
97
(3.82)
108
(4.25)
219
(8.62)
2700
(106,3)
Միջ. անձրևոտ օրեր 18 16 18 18 12 12 12 10 11 12 12 16 167
% խոնավություն 79 77 76 74 69 66 65 65 70 73 69 72 71
Միջին ամսական արևային ժամ 187 177 225 192 232 231 236 232 221 237 230 212 2612
Աղբյուր #1: World Meteorological Organization[4]
Աղբյուր #2: BBC weather[5], Danish Meteorological Institute (sun and relative humidity)[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/comoros/cities/
  2. «Moroni Travel Information and Travel Guide» (անգլերեն). Lonelyplanet.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  3. 3,0 3,1 «Moroni.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.
  4. «World Weather Information Service – Moroni». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Average Conditions - Moroni». BBC. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  6. Cappelen, John; Jensen, Jens. «Comorerne - Ile Moroni» (PDF). Climate Data for Selected Stations (1931-1960) (Danish). Danish Meteorological Institute. էջ 70. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորոնի» հոդվածին։