Jump to content

Գաբոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբոն
République gabonaise
Գաբոնի դրոշ Զինանշան


Կարգավիճակերկիր և ինքնիշխան պետություն
Ներառում էԼիման Նահանգ, Վերին Օգոուե նահանգ, Միջին-Օգուե Նահանգ, Նգունիե Նահանգ, Նյանգայի Նահանգ, Օգուե Իվինդո Նահանգ, Օգուվե-Լոլո, Օգուե-Ծովափնյա Նահանգ և Վոլեու-Նթեմի Նահանգ
Պետական լեզուֆրանսերեն[1][2]
ՄայրաքաղաքԼիբրևիլ
Պետական կարգնախագահական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳաբոնի խորհրդարան
Երկրի ղեկավարԱլի Բոնգո Օնդիմբա
Կառավարության ղեկավարRaymond Ndong Sima?
Մակերես267.668 կմ²
Ազգաբնակչություն2 300 000 մարդ (2023)[3]
Խտություն6,1 մարդ/կմ²
ՀիմնLa Concorde
ԿարգախոսUnion, Travail, Justice, Union, Work, Justice, Единство, труд и справедливост, Undeb, Gwaith, Cyfiawnder և Enotnost, delo, pravica
Հիմնադրված է1960 թ.
ԱրժույթԿենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ
Կենտրոնական բանկԿենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկ
Ժամային գոտիUTC+1, Արևմտյան Աֆրիկայի ժամանակ և Աֆրիկա/Լիբրևիլ[4]
Հեռախոսային կոդ+241
Ինտերնետ-դոմեն.ga
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,706[5]
gouvernement.ga

Գաբոն (ֆր.՝ Gabon [ɡaˈbõ]), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեային (350 կմ)[6], իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է[6]։

Բնական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնը գտնվում է հասարակածային գոտում։ Պայմանավորված է տաք և խոնավ կլիմայով, մոտ 80 %-ը տարածքում օկուպացված է խիտ մշտադալար անտառներով։ Ռելիեֆը բարձրանում է դեպի արևմուտք, որտեղ ճահճային ափամերձ դաշտավայրերի լայնությունը 30-200 կմ է և դեպի արևելք, որտեղ սարահարթերը և լեռնաշղթաները ավելանում են։

Ռելիեֆ, երկրաբանական կառուցվածք և օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի տարածքը բաժանված է չորս ֆիզիկաշխարհագրական տարածաշրջանի։ Գաբոնի ներքին մասը զբաղեցնում են անտառները և Հարավգվինեական բարձրավանդակը։ Մեծագույն բարձունքները հասնում են Շայու լեռան մոտ 1580 մետր բարձրության վրա։ Այստեղ առկան են մանգանի և ոսկու հանքավայրերը։

Կլիման տաք և խոնավ է, ինչպես նաև անցումային։ Ամսական միջին ջերմաստիճանը 22 °C-ից 24 °C- ի է հասնում, հունիս-հուլիս ամիսներին ջերմաստիճանը հասնում է 25 °C-ից մինչև 27 °C-ի, իսկ հարավ-արևելքում ապրիլ ամիսին եղանակը գերազանցում է 32 °C-ը։ Միջինում տեղուների քանակը հասնում է 1500-2000 միլիմետր, իսկ մեկ տարվա ընթացքում ջրափնյա գծի տեղումների քանակը հասնում է մինչև 2500-4000 միլիմետրի։

Գաբոնի գետային ցանցը շատ խիտ է և հարուստ։ Գլխավոր գետը Օգովն է։ Նրա ավազանին պատկանում է երկրի տարածքի զգալի մասը։ Առավել խոշոր վտակներից է Իվիդնոն և Նգունիեն։ Ափամերձ գետերից են Նյանգան և Կոմոն։ Գետերը ջրով լի են ամբողջ տարվա ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում հիդրոԷներգետիկայի ներուժը հասնում է 48 միլիարդ կիլոմետր ժամի։

Հող և բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբոնի մոտ 80 %-ը ծածկված է խիտ խոնավ մշտադալար և անցողիկ մշտադալար արևադարձային անտառներով, իսկ անտառները ծածկված են կարմիր-դեղին հողով։ Անտառում կա բազմաթիվ ծառեր, կարմիր և դեղին փայտ, սև սանդալ, որոնք ունեն արժեքավոր նշանակություն։ Ի տարբերություն մյուս մասի՝ հարավում և հարավարևելյան մասում անտառների մեծ մասը կրճատվել է և փոխարինվել խոտի բարձր սավանաններով։ Ափին աճում է նաև մագլենի անտառները։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իրենց տեսակային կազմի՝ բնորոշ է Արևմտյան Աֆրիկայի ենթաշրջանի Եթովպիայի տարածաշրջանին։ Խոշոր կենդանիներից հայտնաբերվել են փղեր, տարբեր տեսակի այծքաղներ, գիշատիչ ընձառյուծներ, բորենիներ։ Տարածված են կապիկները այդ թվում ՝ գորիլաները և շիմպազեները։ Գետերում բնակվում են նաև գետաձիեր և կոկորդիլոսներ։ Կան շատ թռչուններ, ինչպես նաև թունավոր օձեր։ Տարածված են շատ միջատներ, որոնցից ամենավտանգավորը ցեցե ճանճն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2 // Constitution de Gabon (ֆր.) — 1961.
  2. https://www.ethnologue.com/language/fra
  3. Delfi — 1999.
  4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/africa
  5. Human Development ReportUNDP, 2022.
  6. 6,0 6,1 «Всемирная География › Африка › Габон» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 11 марта 2009-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 632