Մավրիկիոս (ֆր.՝ Maurice, անգլ.՝ Mauritius) կամ Մավրիկիոսի Հանրապետություն (ֆր.՝ République de Maurice, անգլ.՝ Republic of Mauritius), կղզի-պետություն Հարավարևելյան Աֆրիկայում։ Այս երկիրը ներառում է Մավրիկիոս կղզիները, Ռոդրիգես կղզին, Ագալեգա կղզին, և Սենթ Բրանդոն (Կարգադոս Կարախոս) կղզեխումբը։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, շրջապատված են բուստային խութերով։ Առավելագույն բարձրությունը 826 մ է (Պիթոն լեռ` Մավրիկիոս կղզում)։ Կլիման արևադարձային ծովային է։ Լեռնալանջերին կան մշտադալար անտառներ։ Նախկինում եղել է հոլանդական, ֆրանսիական և բրիտանական գաղութ։
2011 թվականին երկրի բնակչությունը կազմել է 1,236,817 մարդ։ 2014 թվականի տվյալներով Մավրիկիոսի բնակչությունը կազմում է 1,261,208 մարդ։ Բնակչությունը դանդաղ բայց հաստատուն տեմպերով ավելանում է։ Բնակչության 32.7%-ը քրիստոնյաներ են, հիմնականում` Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդներ։
Գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են շաքարեղեգ, թեյ, ծխախոտ, հալվե, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն։
Տնտեսության առաջատար ճյուղը շաքարի արտադրությունն է։ Աճեցնում և մշակում են արհեստական սուտակ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։