Jump to content

Մարդու զավակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու զավակ
ֆր.՝ Le fils de l'homme
տեսակգեղանկար
նկարիչՌենե Մագրիտ
տարի1964
բարձրություն116
լայնություն89
ուղղությունսյուրռեալիզմ
նյություղաներկ, կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Մարդու զավակ (ֆր.՝ Le fils de l'homme), բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտի կտավը, որ ստեղծվել է 1964 թվականին։ Նկարի չափերը՝ 116×89 սմ։

Մագրիտը նկարել է այդ նկարը՝ որպես ինքնանկար։ Նկարում պատկերված է վերարկուով և կոտելոկ գլխարկով տղամարդ՝ կանգնած պատի մոտ, որի հետևում երևում է ծովը և ամպամած երկինքը։ Մարդու դեմքը գրեթե ամբողջությամբ ծածկված է կանաչ խնձորով։ Նկարը, ինչպես ենթադրվում է, իր անվանումն ստացել է մերօրյա գործարարի՝ Ադամի որդու անունից, իսկ խնձորը խորհրդանշում է գայթակղությունները, որոնք շարունակում են հետապնդել մարդուն նույնիսկ մերօրյա աշխարհում։

Մասսայական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կտավն առկա է «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմում (1999 թվական)[1]։
  • Կտավի կերպարն առկա է նաև «Սիմփսոններ» անիմացիոն հեռուստասերիալում (եթերաշրջան 5, էպիզոդ 5)[2]։
  • Կտավի խմբագրված օրինակը առկա է «Ազդեցություն» հեռուստասերիալի ցուցապաստառներում։
  • «Կերպար» (2006) ֆիլմում կա հղում կտավին։
  • «Կախարդանքների կրպակ» ֆիլմում խաղալիքների խանութի պատին կախված է կտավի չավարտված տարբերակը։
  • Hold Your Horses! խմբի «70 millions» տեսահոլովակում ներկայացված է այդ կտավի ծաղրանմանակումը։
  • «Սպիտակ օձիք» հեռուստասերիալում կա հղում կտավին (եթերաշրջան 3, էպիզոդ 1)։
  • «Noel Fielding’s Luxury Comedy» սքեթչ-շոուում կա կերպար, որը հանդիսանում է կտավի ալյուզիա։
  • Կտավը առկա է Մայքլ Ջեքսոնի «Scream» տեսահոլովակում[3], ինչպես նաև «Claptone – Dear Life (ft. Jaw)» տեսահոլովակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. IMDb: The Thomas Crown Affair (1999): Trivia
  2. El Arte la Vida Cotidiana Simpsons y Clases Արխիվացված 2012-03-28 Wayback Machine. Lacoctelerera.net. May 2, 2011.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.