Jump to content

Մակրուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակրուդ
Ենթատեսակթխվածք և թխվածքաբլիթ
Առաջացման երկիրՄաղրիբ
 Makrouds Վիքիպահեստում
Մակրուդ թխվածքաբլիթներ

Մակրուդ (արաբ․՝ مقروض‎‎), ավանդական քաղցր թխվածքաբլիթներ Հյուսիսային Աֆրիկայում։ Ենթադրվում է, որ այն ծագումով եկել է Թունիսից, բայց նաև շատ է տարածված եղել Ալժիրում, Մարոկկոյում (հատկապես Ուջա և Տետուան քաղաքներում), Լիբիայում և Մալթայում։ Կա կարծիք, որ այն առաջացել է Մզաբիի օազիսներում և Ալժիրի Սեթիֆի տափաստաններում, այլ աղբյուրների համաձայն՝ մակրուդ թխվածքաբլիթի պատմությունը կապված է եղել Թունիսի հոգևոր մայրաքաղաքի (Կայրուան քաղաքի) հետ։ Այս քաղաքում 2008 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել մակրուդի առաջին ազգային փառատոնը[1]։ Որպես խոհարարական մշակույթի մաս՝ մակրուդը տարածված է եղել նաև շատ երկրներում, որտեղ ապրել են ալժիրյան կամ թունիսյան ծագում ունեցող մեծ թվով մարդիկ, հատկապես Ֆրանսիայում։

Մաղրիբում կան բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը եփված են և ունեն քիչ ընդհանրություններ ավանդական մակրուդի հետ (բացառությամբ ձևի)[2][3]։ Օրինակ, մակրուդ մալահը («աղի մակրուդ») պատրաստվում է կարտոֆիլից, համեմունքներից (քրքում, չաման, սուսամբար, ուրց), իսկ միջուկը սովորաբար պատրաստվում է լոլիկով, պղպեղով, սխտորի սոուսով մարինացված հավով և ձիթապտղի յուղով։ Այնուհետև վրան շաղ են տալիս թարմ քունջութ։ Դասական տարբերակով, թխվածքաբլիթները լցոնվում են խուրմայի, ընկույզի կամ նուշի խյուսով։ Այն շեղանկյունի է և ունի այդ ձևին բնորոշ անվանում։ Խմորը պատրաստվում է մանրաձավարի և ալյուրի համադրությունից, որը թխվածքաբլիթին յուրահատուկ համ է տալիս[4]։ Խուրմայով և մեղրով մակրուդը ժողովրդայնություն է վայելում Ռամադանի ժամանակ։

Խմորը պատաստվում է այլուրից, մանրաձավարից և բուսական յուղից, այնուհետև այն բացելով, վրան ավելացնում են խուրմայի խյուս։ Սովորաբար խյուսի պատրաստման համար օգտագործվում է դենգլեթ նուռ, ինչպես նաև թուզ, նուշ, դարչին կամ ցիտրուսակեղև։ Այն փաթաթվում է ժապավենաձև, որը սեղմվում է ավելի բարակ ձև ստանալու համար։ Ապա ստանում են շեղանկյուն կտորներ։ Դրանից հետո ստացված թխվածքաբլիթները կամ տափակվում է բուսական յուղով, կամ էլ թխվում է ջեռոցում[5]։ Պատրաստման վերջին փուլը ջրից, մեղրից և նարնջի ծաղիկներից պատրաստված քաղցր օշարակի մեջ մակրուդի թաթախելն է[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Foued Allani, " En couverture ", La Presse Magazine, 27 mai 2008, p. 2-7
  2. «Makrout el louz - Les Joyaux de Sherazade». Les Joyaux de Sherazade (ֆրանսերեն). 2015 թ․ հուլիսի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  3. «Recette pour ramadan facile / Makrout salé». Les Joyaux de Sherazade (ֆրանսերեն). 2014 թ․ մայիսի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  4. «Desserts from Around the Globe». Dessertsfromaroundtheglobe.wordpress.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  5. Gaelle & Patrice Le Franc. «Makroudh». La Cuisinede Ma Copine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
  6. «North African Cuisine». www.foodingredientsonline.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.