Հենրի V-ի որդին։ Գահ է բարձրացել 9 ամսականում։ Խելապակաս լինելով՝ խաղալիք էր հաճախակի փոփոխվող խնամակալների ձեռքին։ 1461-ին Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմում թագավոր Էդուարդ IV Յորքը գահընկեց է արել նրան։ 1470-71-ին կարճատև վերագրավել է գահը։ Երկրորդ անգամ գահընկեց է արվել և սպանվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։