Jump to content

Հայնրիխ Հերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայնրիխ Հերց
Heinrich Hertz
Ծնվել էփետրվարի 22, 1857(1857-02-22)[1][2][3][…]
Համբուրգ, Գերմանական միություն[4][5]
Մահացել էհունվարի 1, 1894(1894-01-01)[1][2][3][…] (36 տարեկան)
Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]
ԳերեզմանՕլսդորֆի գերեզմանատուն
Քաղաքացիություն Համբուրգ
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունֆիզիկոս, փիլիսոփա, գյուտարար և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան[6], Քրիստիան-Ալբերտի համալսարան[6] և TH Karlsruhe?[6]
Գործունեության ոլորտֆիզիկա[7], էլեկտրատեխնիկա, ձայնագիտություն[7] և electromagnetic wave?[7]
ԱնդամակցությունMaxwellians?[8], Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, HU Berlin, Մյունխենի տեխնիկական համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան և Gelehrtenschule des Johanneums?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7][9]
Գիտական ղեկավարՀերման Հելմհոլց և Վիլհելմ Յոհան Ֆրիդրիխ ֆոն Բեցոլդ[10]
Եղել է գիտական ղեկավարՎիլհելմ Ֆրիման Կորեն Բյերկնես[11], Ջորջ Ուդնի Յոլ[12], Յոզեֆ Գայթլեր ֆոն Արմինգեն[10] և Ջորջ Ուդնի Յոլ[10]
Պարգևներ
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Հերց
Երեխա(ներ)Մաթիլդե Կարմեն Հերց և Ջոաննա Հերց
ՀայրԳուստավ Ֆերդինանդ Հերց
Ստորագրություն
Изображение автографа
 Heinrich Rudolf Hertz Վիքիպահեստում

Հայնրիխ Ռուդոլֆ Հերց (գերմ.՝ Heinrich Rudolf Hertz, փետրվարի 22, 1857(1857-02-22)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական միություն[4][5] - հունվարի 1, 1894(1894-01-01)[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ[4][5]), գերմանացի ականավոր ֆիզիկոս, որը 1886 թվականին առաջինն ապացուցեց էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Հետազոտելով էլեկտրամագնիսական ալիքները՝ Հերցը հայտնաբերեց էլեկտրամագնիսական և լուսային ալիքների նույնականությունը։ Հերցի աշխատանքները ծառայեցին որպես էլեկտրամագնիսական դաշտի տեսության ճշտության փորձնական ապացույց։ Մաքսվելի հավասարումները ժամանակակից տեսքով գրել է Հերցը։

1886 թվականին Հերցն առաջինը դիտեց ֆոտոէֆեկտը։ «Մեխանիկայի սկզբունքները» գրքում (1894) Հերցը տվեց դասական մեխանիկայի օրենքների նոր ձևակերպումներ։

Հաճախականության միավորը նրա պատվին անվանվել է հերց[16]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1857 թվականի փետրվարի 22-ին, Համբուրգում։ Հայրը՝ փաստաբան Գուստավ Ֆերդինանդ Հերցը (1827—1914), հրեական ունևոր ընտանիքից էր, եղել էր հաջողակ առևտրական, 1860—1862 թվականներին՝ Համբուրգի քաղաքային խորհրդի անդամ[17], 1887—1904 թվականներին՝ սենատոր։ Նրա մայրը (Հայնրիխի տատը)՝ Բետտի Ավգուստա Օպենհայմը (1802—1872)[18][19], Քյոլնի խոշոր բանկիր Սոլոմոն Օպենհայմի (1772—1828) դուստրն էր[20] (Սոլոմոնի հիմնադրած Sal. Oppenheim բանկը գործում է մինչև օրս)[21][22][23]։ Հայնրիխի պապն էլ, հայրն էլ լյութերականություն են դավանել[24]։

Համբուրգի համալսարանին առընթեր գիմնազիայում սովորելու տարիներին Հայնրիխը գիտական պրպտումներ կատարելու, լեզուների տիրապետելու հիանալի ունակություններ է դրսևորել (սովորել է արաբերեն, սանսկրիտ)։ Ուսումնառությունը շարունակել է Դրեզդենում, Մյունխենում, Բեռլինում, եղել Գուստավ Կիրխհոֆի, Հերման Հելմհոլցի ուսանողը։ 1880 թվականին Հերցը Բեռլինի Հումբոլդի անվան համալսարանում պաշտպանել է իր պատրաստած գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Հետդոկտորական ուսումնառությունը շարունակել է Հելմհոլցի ղեկավարությամբ։ 1883 թվականին դարձել է Քիլի համալսարանի տեսական ֆիզիկայի դասախոս, 1885 թվականին՝ Կարլսրուեի համալսարանի լիարժեք պրոֆեսոր։ Հենց Կարլսրուեի համալսարանում էլ կատարել է էլեկտրամագնիսական ալիքների գոյության մասին իր գիտական հայտնագործությունը։ Նրա գիտական աշխատանքները հսկայական դեր են կատարել գիտության և տեխնիկայի զարգացման ասպարեզում, մեծապես նպաստել են անլար հեռագրի, ռադիոկապի, ռադիոտեղորոշման (ռադիոլոկացիայի), հեռուստատեսության հայտնագործմանը։

Մեծատաղանդ ֆիզիկոսը մահացել է 36 տարեկան հասակում։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ueber die Induction in rotirenden Kugeln (գերմաներեն). Berlin: Schade. 1880.
  • Die Prinzipien der Mechanik in neuem Zusammenhange dargestellt (գերմաներեն). Leipzig: Johann Ambrosius Barth. 1894.
  • Schriften vermischten Inhalts (գերմաներեն). Leipzig: Johann Ambrosius Barth. 1895.
  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Герц Генрих Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. Oliver Heaviside / C. MatthewOxford: OUP, 2004.
  9. CONOR.Sl
  10. 10,0 10,1 10,2 Mathematics Genealogy Project — 1997.
  11. Mathematics Genealogy Project — 1997.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
  14. English Wikipedia community Wikipedia — 2001.
  15. Premio Bressa (իտալ.)Accademia delle Scienze di Torino.
  16. IEC History Արխիվացված 2013-05-19 Wayback Machine. Iec.ch.
  17. Старший брат Генриха Давида Герца, деда физика, — Вольф Герц (1790—1859) — был председателем еврейской общины Гамбурга в 1825—1831 и 1841—1848 годах.
  18. Betty Oppenheim(չաշխատող հղում)
  19. См. Семья Оппенгейм
  20. Бетти Оппенгейм приходилась родной сестрой крупным германским банкирам Симону Оппенгейму[de] (1803—1880) и Аврааму Оппенгейму[de] (1804—1878).
  21. Генеалогические данные семьи Герц Արխիվացված 2012-02-20 Wayback Machine
  22. Родословное древо семьи Оппенгейм
  23. Jed Z. Buchwald. The creation of scientific effects: Heinrich Hertz and electric waves. — Chicago University Press, 1994. — С. 45-46.
  24. «Biography of Heinrich Rudolf Hertz». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Հերց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 383