Կոմո (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմո (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կոմո | |||||
Como | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Մարզ | Լոմբարդիա | ||||
Գավառ | Կոմո | ||||
Համայնք | Կոմո | ||||
Մակերես | 37 կմ² | ||||
ԲԾՄ | 201 մ | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | 84 223 մարդ (2009) | ||||
Խտություն | 2251,8 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +39 031 | ||||
Փոստային ինդեքս | 22100 | ||||
Փոստային դասիչ | 22100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CO | ||||
Istat | 013075 | ||||
Պաշտոնական կայք | comune.como.it | ||||
| |||||
Կոմո (իտալ.՝ Como ), քաղաք Իտալիայում, տեղակայված է Լոմբարդիա մարզի Կոմո գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 84 223 մարդ, խտությունը՝ 2251,8 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 37 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 22100։ Հեռախոսային կոդ՝ +39 031։
Զբոսաշրջային գրավչության տեսակետից Կոմոն 2013 թվականին չորրորդ տեղն է զբաղեցրել Լոմբարդիայում՝ զիջելով միայն Միլանին, Բերգամոյին ու Բրեշիային[2], իսկ 2018-ին, հյուրընկալելով շուրջ 1,4 միլիոն զբոսաշրջիկ, առաջ է անցել նաև Բերգամոյից[3]։
Կոմոյում են ծնվել կամ որոշակի ժամանակամիջոց ապրել բազմաթիվ անվանի անձինք, այդ թվում՝ մեր թվականությունից առաջ առաջին դարի բանաստեղծ Ցեցիլիուսը, գրողներ Պլինիուս Ավագն ու Պլինիուս Կրտսրը, Հռոմի պապ Ինոկենտիոս Տասնմեկերորդը, գիտնական Ալեսսանդրո Վոլտան[4], հունգարացի կոմպոզիտոր Լիստի դուստր և Ռիխարդ Վագների երկրորդ կին Կոզիմա Լիստը, որ ամուսնու մահից հետո երկար տարիներ կազմակերպել ու ղեկավարել է Բայրոյթի փառատոնը։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի համայնապատկերը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Կոմո լիճն ու քաղաքը ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ կամիլ Կորոյի նկարում (1834 թ.)
-
Քանդակագործ Դանիել Լիբեսկինդի աշխատանքը՝ նվիրված Ալեսսանդրո Վոլտային
-
Տեսարան լճափից
-
Տաճարի ճակտոնը
-
Տաճարի տեսքը լճափից
-
Սան Ֆեդելե եկեղեցին
-
Սանտ՛Աբոնդիո բազիլիկի ներսը
-
Բարադելիո ամրոցի աշտարակը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key Covo)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 2-ին.
- ↑ «RSY Lombardia-Arrivals and nights spent by guests in accommodation establishments, by type of resort and by type of establishment. Total accommodation establishments. Part III. Tourist resort. Year 2013». asr-lombardia.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
- ↑ https://www.ilsole24ore.com/art/lago-como-destinazione-vocazione-internazionale-e-gourmet-ACJT70U.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Alessandro Volta». Corrosion-doctors.org. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմո (քաղաք)» հոդվածին։ |
|