Կոկարդ
Կոկարդ կամ գդականիշ (ֆր.` cocarde), խորհրդանիշ, ազգային գույներով տարբերանշան, կրծքանշան (գործված կամ ներկված), որը խորհրդանշում է երկիրը, բանակը կամ կազմակերպված խումբը: Այն ժապավենների կամ տարբեր գույների շրջանաձև կամ օվալաձև հավաքած կուտակ զարդ է, որը սովորաբար կրում են գլխարկի կամ կեպիի վրա:
Կոկարդ բառը ծագել է ֆրանսիական cocarde բառից, որը հին ֆրանսերեն coquarde բառն է, որը իգական սեռով coquard (զուր, ամբարտավան) է, իսկ ընդօրինակվել է coc (աքաղաղ, կատար) բառից: Ամենավաղ փաստաթղթավորված օգտագործումը եղել է 1709 թվականին[1][2]:
XVIII դար
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ և 19-րդ դարերում Եվրոպայում գունավոր կոկարդներն օգտագործվել են՝ ինչ-որ քաղաքական խմբավորմանն իրենց հավատարմությունը ցույց տալու համար, կամ ցույց տալու իրենց կոչումը կամ ծառայի շքահամազգեստը` լիվրեյան[3][4]: Քանի որ բանակի առանձին գնդերը կարող էին կրել տարբեր զինվորական համազգեստներ, կոկարդներն օգտագործվել են որպես ազգային նույնականացման արդյունավետ և խնայող միջոց[5]:
Կոկարդը ամրացվել է տղամարդու եռեզր գլխարկի կողքից կամ դարձածալի վրա: Կանայք կարող էին նաև այն կրել գլխարկի կամ մազերի վրա: Նախահեղափոխական Ֆրանսիայում Բուրբոնների դինաստիայի կոկարդը ամբողջովին սպիտակ է եղել[6][7][8]: Մեծ Բրիտանիայի Թագավորությունում յակոբիտների ռեստավրացիայի կողմնակիցները կրել են սպիտակ կոկարդներ, իսկ դրանից հետո հաստատված Հանովերի միապետությունը սև կոկարդ է օգտագործել[9][10][11][12]: Հանովերցիները նաև իրավունք են տվել գերմանական ողջ ազնվականությանը Միացյալ Թագավորությունում կրել սև կոկարդ:
1780 թվականին Լոնդոնում Գորդոնի խռովությունների ժամանակ կապույտ կոկարդը դարձել է հակակառավարական տրամադրությւոնների խորհրդանիշ և այն կրել են անկարգությունների մասնակիցների մեծ մասը[13][14][15][16][17][18][19][20]:
Ամերիկյան հեղափոխության ժամանակ հյուսիսամերիկյան գաղութարարների աշխարհազորից կազմված մայրցամաքային բանակն ի սկզբանե կրել է տարբեր գույների կոկարդներ՝ որպես պաշտոնի աստիճանի նշանների հատուկ ձև, ինչպես գրել է գեներալ Ջորջ Վաշինգտոնը:
Քանի որ մայրցամաքային բանակը, ցավոք, չունի համազգեստ, և, հետևաբար, շատ անհարմարություններ պետք է առաջանան այն պատճառով, որ չկարողանալով տարբերել ծառայող սպաներին շարքայիններից, ցանկալի է, որ անհապաղ տրամադրվի որոշակի նշան. Օրինակ, որ դաշտային սպաները կարող են իրենց գլխարկների վրա կրել կարմիր կամ վարդագույն գույնի կոկարդներ, կապիտանները՝ դեղին կամ դեղնաշագանակագուն, իսկ ենթասպաները՝ կանաչ[21][22]: |
Շատ չանցած, սակայն, մայրցամաքային բանակը վերադարձել է բրիտանացիներից ժառանգած սև կոկարդ կրելուն: Ավելի ուշ, երբ Ֆրանսիան դարձել է Միացյալ Նահանգների դաշնակիցը, մայրցամաքային բանակն ամրացրել է ֆրանսիական հին ռեժիմի սպիտակ կոկարդն իրենց հին սև կոկադի վրա: Ֆրանսիացիները փոխադարձաբար ամրացրել են սև կոկարդն իրենց սպիտակ կոկարդի վրա՝ որպես ֆրանս-ամերիկյան դաշինքի նշան: Սև-սպիտակ կոկարդն այսպիսով հայտնի է դարձել որպես «Միության կոկարդ»[23][24][25][3][26]:
Բաստիլի գրավման ժամանակ Կամիլ Դեսմուլենը հեղափոխական ամբոխին սկզբում խրախուսել է կանաչ հագնել: Այս գույնը հետագայում մերժվել է` Արտուայի կոմսի հետ կապ տեսնելով պայմանավորված: Փոխարենը, հեղափոխականներին առաջարկվել է կրել կոկարդներ Փարիզի զինանշանի ավանդական գույներով՝ կարմիր և կապույտ: Հետագայում այս կոկարդին ավելացվել է Բուրբոնների սպիտակը՝ այդպիսով ստեղծելով Ֆրանսիայի օրիգինալ կոկարդը[3]: Հետագայում կոկարդի տարբեր գույներն ու ոճերը ցույց են տվել կրողի խմբակցությունը. չնայած տարբեր ոճերի իմաստները լիովին համահունչ չեն եղել, և դրանք որոշակիորեն տարբերվել են ըստ տարածաշրջանի և ժամանակաշրջանի:
Եվրոպական զորքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարից սկսած եվրոպական միապետական տարբեր տիրույթներ օգտագործել են կոկարդներ իրենց զինվորականների ազգային պատկանելությունը մատնանշելու համար[27][28]: Նրանց ծագումը գալիս է ուշ միջնադարյան բանակների կամ ասպետների ձեռքերի կամ գլխածածկերի վրա կրած տարբերակիչ գունավոր ժապավեններից, որով մարտադաշտում կարող էին ընկերոջը թշնամուց տարբերակել:
Ժապավենային ոճով կոկարդներն ավելի ուշ սկսել են կրել սաղավարտների և եզրերով գլխարկների վրա կամ տրիկորն (եռածայր/ եռեզր) և բիկորն (երկծայր/երկեզր) գլխարկների վրա, ինչպես դա անում էին ֆրանսիացիները, ինչպես նաև կատարանման` կոկոլով գլխարկների (cocked hat) և շակոյի (/կիվեր)` բարձրադիր զինվորական գլխարկների վրա:
Մետաղական կոկարդներ են տեղադրվել սաղավարտների աջ կողմում, իսկ կոճականման փոքրիկ կոկարդները` կեպիատիպ գլխարկների առջևի մասում[29][30]: Ի լրումն այս խորհրդանիշների նշանակության, որով մատնանշվում էր որոշակի միապետի հանդեպ հավատարմությունը, գունավոր կոկարդը ծառայել է ընդհանուր և տնտեսական ռազմական նշան, այն դեպքում, երբ միևնույն բանակի տարբեր գնդերի վերարկուների գույները կարող էին շատ տարբեր լինել[31]:
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Ֆրանսիայի և Ռուսաստանի բանակներն իրենց շակո գլխարկների դիմացից ամրացրել են կայսերական ֆրանսիական կոկարդ կամ Սուրբ Գեորգի ավելի մեծ կոկարդ[32]:
Գերմանական երկրորդ կայսրությունը (1870-1918) յուրաքանչյուր բանակի գլխածածկի վրա օգտագործել է երկու կոկարդ. մեկը (սև-սպիտակ-կարմիր) ի նշան կայսրության, իսկ մյուսը ի նշան կայրության կազմում գտնվող այս կամ այն միապետության, որն իր սեփական գույներն է օգտագործել դրանից առաջ։ Միակ բացառությունը Բավարիայի և Վյուրթեմբերգի թագավորություններն էին, որոնք պահպանել էին սեփական զինված ուժերը պահելու իրավունքը, որոնք ինտեգրված չէին Կայսերական բանակում: Նրանց միակ կոկարդները կամ սպիտակ-կապույտ-սպիտակ (Բավարիա) կամ սև-կարմիր-սև (Վյուրտեմբերգ) էին[3][33][34]:
Վայմարի Հանրապետությունը (1919-1933) հեռացրել է դրանք, քանի որ դրանք կարող էին խթանել անջատողականությունը, որը կհանգեցներ գերմանական ազգային պետության կրկին կազմալուծմանը տարածաշրջանային երկրներում [35]:
Նացիստներն իշխանության գալով` մերժել են գերմանական դեմոկրատական սև-կարմիր-ոսկեգույն գույները, որոնք օգտագործվում էին Վայմարի Հանրապետության կողմից: Նացիստները նորից ներմուծել են կայսերական գույները (գերմաներեն՝ die kaiserlichen Farben կամ Reichsfarben )` դրսից սև, հետո սպիտակ և կենտրոնում կարմիր։ Նացիստական կառավարությունը սև-սպիտակ-կարմիր այս համադրությունն օգտագործել է բոլոր բանակային գլխարկների վրա[36]: Այս գույները ներկայացնում էին Ռայխի ամենամեծ և ամենափոքր երկրները՝ մեծ Պրուսիան (սև և սպիտակ) և Հանզայի լիգայի փոքրիկ քաղաք-պետությունները ՝ Համբուրգը, Բրեմենը և Լյուբեկը (սպիտակ և կարմիր):
Առաջին օդային նավատորմի ծառայությունը Ֆրանսիան սկսել է 1909 թվականին և շուտով ընտրել է ֆրանսիական ավանդական կոկարդը որպես առաջին ազգային զինանշան ռազմական ինքնաթիռների համար, որն այժմ ընդունված է անվանել ռոնդել (ֆր.՝ rondelle, կլոր): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրներ նույնպես ընդունել են ազգային կոկարդներ և օգտագործել այդ գունավոր խորհրդանշանները՝ որպես ռոնդել իրենց ռազմական ինքնաթիռների վրա:
Այդ նմուշները հաճախ կրում են լրացուցիչ կենտրոնական մաս կամ տարբերանշան՝ ազգային ինքնաթիռների հետագա նույնականացման համար., ինչպես ֆրանսիական նավատորմի կոկարդի մեջ սև խարիսխը[37]:
Հունգարացի հեղափոխականները 1848 թվականի հունգարական հեղափոխության և 1956 թվականի հեղափոխության ժամանակ կրել են կոկարդներ։ Այդուհետ հունգարացիներն ավանդաբար մարտի 15-ին կրում են կոկարդներ[38][39]:
ԱՄՆ համադաշնային նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնպես ինչպես ամերիկացիները Բրիտանիայի դեմ ապստամբելիս օգտագործել էին կոկարդներ, կապույտ ժապավեններով կոկարդները, որոնք կրում էին հագուստի կամ գլխարկների վրա, լայնորեն տարածված խորհրդանիշներ են եղել 1861-1865 թվականների ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հարավային մասի անջատմանն ի աջակցություն[40]:
Ազգային կոկարդների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև բերված է ազգային կոկարդների ցանկը (գույները թվարկված են օղակի կենտրոնից)[41][42]:
Երկիր և թվական |
Կոկարդի գույներ | Պատկեր |
---|---|---|
Ալբանիա | կարմիր-սև-կարմիր | |
Արգենտինա | երնագույն-սպիտակ-երկնագույն | |
Հայաստան | նարնջագույն-կապույտ-կարմիր | |
Ավստրիական կայսրություն նախքան 1918 |
սև-ոսկեգույն | |
Ավստրիա սկսած 1918 |
կարմիր-սպիտակ-կարմիր | |
Ադրբեջան | կանաչ-կարմիր-բաց կապույտ | |
Բելգիա | սև-դեղին-կարմիր | |
Բոլիվիա (1825–1826) |
կանաչ-կարմիր-կանաչ (կենտրոնում 5 թևանի սպիտակ աստղով) | |
Բոլիվիա (1826–1851) |
կանաչ-կարմիր-դեղին | |
Բոլիվիա | կանաչ-դեղին-կարմիր | |
Բրազիլիա | կապույտ-դեղին-կանաչ | |
Բուլղարիա | կարմիր-կանաչ-սպիտակ | |
Չիլի | կապույտ-սպիտակ-կարմիր (կապույտ հատվածում սպիտակ 5 թևանի աստղով) | |
Կոլումբիա | դեղին-կապույտ-կարմիր | |
Խորվաթիա | կարմիր-սպիտակ-կապույտ | |
Չեխոսլովակիա (1920–1993) |
կապույտ-կարմիր-սպիտակ | |
Չեխիա | կապույտ-կարմիր-սպիտակ | |
Դանիա (19-րդ դարի սկզբից) |
սև | |
Դանիա | կարմիր-սպիտակ-կարմիր | |
Էկվադոր | կարմիր-կապույտ-դեղին | |
Եգիպտոս (1922–1953) |
կանաչ-սպիտակ-կանաչ | |
Եգիպտոս | սև-սպիտակ-կարմիր | |
Էստոնիա | սպիտակ-սև-կապույտ | |
Եթովպիա (մինչև 1936) |
կանաչ-դեղին-կարմիր | |
Եթովպիա | կարմիր-դեղին-կանաչ | |
Ֆինլանդիա | սպիտակ-կապույտ-սպիտակ | |
Ֆրանսիա (1794–1814, 1815 և ներկայիսը 1830-ից) |
կապույտ-սպիտակ-կարմիր | |
Ֆրանսիա (մինչև 1794, 1814–1815 և 1815–1830) |
սպիտակ | |
Գաբոն | կանաչ-դեղին-բաց կապույտ | |
Վրաստան (1990–2004) |
սև-սպիտակ-գինու կարմիր | |
Գերմանական միություն (1848–1871) |
ոսկեգույն-կարմիր-սև | |
Գերմանական կայսրություն (1871–1918) Վայմարյան հանրապետություն (1918–1933) Երրորդ Ռայխ (1933–1945) |
կարմիր-սպիտակ-սև | |
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն (1956–1959) |
սև-կարմիր-ոսկեգույն | |
Գերմանիա | սև-կարմիր-ոսկեգույն | |
Գանա | կանաչ-դեղին-կարմիր | |
Հունաստան (1822) |
սպիտակ-կապույտ-սպիտակ | |
Հունաստան (1833) |
կապույտ-սպիտակ | |
Հունաստան | կապույտ-սպիտակ | |
Հունգարիա | կանաչ-սպիտակ-կարմիր | |
Իսլանդիա | կապույտ-սպիտակ-կարմիր-սպիտակ-կապույտ | |
Հնդկաստան | կանաչ-սպիտակ-զաֆրանագույն | |
Իրան | կարմիր-սպիտակ-կանաչ | |
Իռլանդիա (մինչև 1922) |
կանաչ կամ երկնագույն | |
Իռլանդիա (սկսած 1922) |
կանաչ-սպիտակ-նարնջագույն | |
Իտալիա (1861–1948) |
սավոյան կապույտ | |
Իտալիա (սկսած 1948) |
կանաչ-սպիտակ-կարմիր | |
Ճապոնիա | կարմիր-սպիտակ | |
Քենիա | կանաչ-սպիտակ-կարմիր-սպիտակ-սև | |
Լատվիա | որդան կարմիր-սպիտակ-որդան կարմիր | |
Լիտվա | կարմիր-կանաչ-դեղին | |
Մեքսիկա | կանաչ-սպիտակ-կարմիր | |
Մոնակո | սպիտակ-կարմիր-սպիտակ | |
Նիդերլանդներ | նարնջագույն | |
Նիգերիա | կանաչ-սպիտակ-կանաչ | |
Նորվեգիա | կարմիր-սպիտակ-կապույտ-սպիտակ | |
Պակիստան | սպիտակ-կանաչ-դեղին | |
Պարագվայ | կապույտ-սպիտակ-կարմիր | |
Պերու | կարմիր-սպիտակ-կարմիր | |
Ֆիլիպիններ (1898–1901) |
կարմիր-կապույտ-արծաթագույն | |
Լեհաստան | կարմիր-սպիտակ | |
Պորտուգալիայի թագավորություն (1797–1820 և 1823–1830) |
կապույտ-կարմիր | |
Պորտուգալիայի թագավորություն (1821–1823 և 1830–1910) |
կապույտ-սպիտակ | |
Պորտուգալիա | կանաչ-կարմիր | |
Ռումինիա | կապույտ-դեղին-կարմիր | |
Ռուսական կայսրություն (մինչև 1917) |
սև-նարնջագույն-սև-նարնջագույն-սպիտակ | |
Ռուսաստան | սև-նարնջագույն-սև-նարնջագույն | |
Սան Մարինո | սպիտակ-կապույտ | |
Սերբիա | կարմիր-կապույտ-սպիտակ | |
Սեյշելյան կղզիներ (1978–1996) |
կանաչ-սպիտակ-կարմիր | |
Սիերա Լեոնե | light կապույտ-սպիտակ-կանաչ | |
Սլովենիա | կարմիր-կապույտ-սպիտակ | |
Իսպանիա (until 1843 and 1844–1871) |
կարմիր | |
Իսպանիա (1843–1844 and current since 1871) |
կարմիր-դեղին-կարմիր | |
Շվեդիա (ռազմական) |
դեղին | |
Շվեդիա (քաղաքացիական) |
կապույտ-դեղին | |
Թաիլանդ | կարմիր-սպիտակ-կապույտ-սպիտակ-կարմիր | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն, Տրանսվաալ | կանաչ-կարմիր-սպիտակ-կապույտ | |
Թուրքիա | կարմիր-սպիտակ-կարմիր | |
Ուկրաինա | light կապույտ-դեղին | |
Միացյալ Թագավորություն | սպիտակ (Ստյուարտներ), սև (Հաննովերներ), կարմիր-սպիտակ-կապույտ | |
ԱՄՆ ( Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում) |
սև-սպիտակ-սև | |
ԱՄՆ (19-րդ դար) |
կապույտ կենտրոնում արծիվ | |
ԱՄՆ | սպիտակ-կապույտ-կարմիր | |
Ուրուգվայ (1828–1916) |
երկնագույն | |
Ուրուգվայ (քաղաքացիական) |
կապույտ-սպիտակ-կապույտ-սպիտակ-կապույտ-սպիտակ-կապույտ-սպիտակ | |
Ուրուգվայ (ռազմական) |
կապույտ-սպիտակ-կապույտ կարմիր անկյունագծով | |
Ուրուգվայ (քաղաքական) |
կարմիր-սպիտակ-կապույտ | |
Վենեսուելա | կարմիր-կապույտ-դեղին | |
Հարավսլավիա - Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն | կապույտ-սպիտակ-կարմիր |
Գերմանական կայսրության նահանգներ (1871–1918)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական կայսրությունը, բացի ազգային կոկարդից, ունեցել է նաև կոկարդներ իր մի քանի նահանգների համար[43], որոնք երևում են հետևյալ աղյուսակում.
Նահանգ | Կոկարդի գույներ |
---|---|
Անհալտի դքսություն | կանաչ |
Բադենի մեծ դքսություն | դեղին-կարմիր-դեղին |
Բացարիա | սպիտակ-երկնագույն-սպիտակ |
Բրունսվիք դքսություն | կապույտ-դեղին-կապույտ |
Հանզայական դասի քաղաքներ (Բրեմեն, Համբուրգ, Լյուբեկ) | սպիտակ` կարմիր խաչով |
Հեսսեն | սպիտակ-կարմիր-սպիտակ-կարմիր-սպիտակ |
Լիպպե | դեղին-կարմիր-դեղին |
Մեկլեմբուրգ-Շվերին և Ստրելից | կարմիր-դեղին-կապույտ |
Օլդեմբուրգ | կապույտ-կարմիր-կապույտ |
Պրուսիա | սև-սպիտակ-սև |
Ռոյս-Գերա և Գրեյզ | սև-կարմիր-դեղին |
Սաքս-Ալտենբուրգ, Կոբուրգ և Գոթա և Մայնինգեն | կանաչ-սպիտակ-կանաչ |
Սաքս-Վեյմար | սև-դեղին-կանաչ |
Սաքսոնիա | սպիտակ-կանաչ-սպիտակ |
Շաումբուրգ-Լիպե | կապույտ-կարմիր-սպիտակ |
Շվարցբուրգ-Ռուդոլշտադտ | կապույտ-սպիտակ-կապույտ |
Շվարցբուրգ-Սոնդերհաուզեն | սպիտակ-կապույտ-սպիտակ |
Ուոլդեկի և Պիրմոնտի իշխանություն | սև-կարմիր-դեղին |
Վյուրտեմբերգ | սև-կարմիր-սև |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Էդվարդ Ստյուարտը սպիտակ ( յակոբիտին խորհրդանշող) կոկադով գլխարկով | Հովհաննես Ավստրիացին աջ բազկի վրա իսպանական բանակի կարմիր կոկարդ | Ֆրանսիական զորքերի հեղափոխական բանակի գեներալ Անդրե Մասենան՝ եռագույն կոկադով երկսայր գլխարկով | Հովհաննես VI Պորտուգալացին կրում է Պորտուգալիայի կապույտ-կարմիր կոկարդով զինվորական գլխարկ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cockade».
- ↑ «The American Heritage Dictionary entry: Cockade».
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Maxwell, A. (2014). Patriots Against Fashion: Clothing and Nationalism in Europe's Age of Revolutions. Palgrave Macmillan UK. ISBN 9781137277145. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Newman, S.P. (2010). Parades and the Politics of the Street: Festive Culture in the Early American Republic. University of Pennsylvania Press, Incorporated. էջ 161. ISBN 9780812200478. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Mollo, John (1972). Military Fashion. Barrie and Jenkins. էջ 22. ISBN 0-214-65349-8.
- ↑ The White Cockade; Or, Bourbon Songster: Being a Patriotic Collection of Songs on the Downfall of Tyranny, and Restoration of Louis XVIII., Etc. [A Chap-book.]. J. Evans & Son. 1814. էջ 2. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Cobbett, W. (1814). Cobbett's Political Register. Vol. 25. William Cobbett. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Jones, C. (2006). Paris: Biography of a City. Penguin Books Limited. ISBN 9780141941912. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Cormack, W.S. (2002). Revolution and Political Conflict in the French Navy 1789-1794. Cambridge University Press. էջ 65. ISBN 9780521893756. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Hofschröer, P.; Fosten, B. (2012). The Hanoverian Army of the Napoleonic Wars. Bloomsbury Publishing. ISBN 9781780965178. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Jones, G.M. (1827). Travels in Norway, Sweden, Finland, Russia and Turkey: also on the coasts of the sea of Azof and of the Black sea; with a review of the trade in those seas, and of the systems adopted to man the fleets of the different powers of Europe, compared with that of England. J. Murray. էջ 22. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Franklin, C. (2012). British Army Uniforms of the American Revolution 1751-1783. Pen & Sword Books Limited. էջ 111. ISBN 9781848846906. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Babington, A. (2015). Military Intervention in Britain: From the Gordon Riots to the Gibraltar Incident. Taylor & Francis. էջ 21. ISBN 9781317397717. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Stockdale, J.J. (1810). The Covent Garden Journal ... J.J. Stockdale. էջ 130. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Livingston, D.W. (1998). Philosophical Melancholy and Delirium: Hume's Pathology of Philosophy. University of Chicago Press. էջ 275. ISBN 9780226487175. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Popular educator (1767). The popular educator. էջ 254. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Bloom, C. (2012). Riot City: Protest and Rebellion in the Capital. Palgrave Macmillan. էջ 147. ISBN 9781137029362. Վերցված է 2017-03-05-ին.(չաշխատող հղում)
- ↑ Walker, G.; Verhoeven, W.M. (2004). The Vagabond. Broadview Press. էջ 253. ISBN 9781460404256. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ CLIFFORD, H.; Brandon, J. (1809). Clifford for ever! O.P. and no P.B. The Trial between H. Clifford, plaintiff, and J. Brandon, defendant, for an assault and false imprisonment, etc. John Fairburn. էջ 19. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Haywood, I.; Seed, J. (2012). The Gordon Riots: Politics, Culture and Insurrection in Late Eighteenth-Century Britain. Cambridge University Press. էջ 107. ISBN 9780521195423. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ «Defense.gov News Article: Insignia: The Way You Tell Who's Who in the Military». archive.defense.gov. Արխիվացված է օրիգինալից 2018-01-23-ին. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Force, P. (1844). American archives. Рипол Классик. էջեր 2–1745. ISBN 9785885286961. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Field, R.; Hook, A. (2013). LincolnÂ?s 90-Day Volunteers 1861: From Fort Sumter to First Bull Run. Bloomsbury Publishing. էջ 47. ISBN 9781782009214. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Richards, J.H. (1997). Early American Drama. Penguin Publishing Group. էջ 68. ISBN 9781101177211. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Winkle, K.J. (2013). Lincoln's Citadel: The Civil War in Washington, DC. W. W. Norton. ISBN 9780393240573. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Fahs, A. (2010). The Imagined Civil War: Popular Literature of the North and South, 1861-1865. University of North Carolina Press. էջ 43. ISBN 9780807899298. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ ADYE, R.W. (1802). The Little Bombardier, and Pocket Gunner. By Ralph Willett Adye. T. Egerton. էջ 271. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Troiani, D.; Kochan, J.L.; Coates, J.; Kochan, J. (1998). Don Troiani's Soldiers in America, 1754-1865. Stackpole Books. էջ 99. ISBN 9780811705196. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Stone, D. (2015). The Kaiser's Army: The German Army in World War One. Bloomsbury Publishing. ISBN 9781844862924. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Kidd, R.S. (2013). MILITARY UNIFORMS IN EUROPE 1900 - 2000 Volume One. LULU Press. էջ 128. ISBN 9781291187441. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Mollo, John (1972). Military Fashion. էջեր 30–31. ISBN 0-214-65349-8.
- ↑ Dempsey, G. (2002). Napoleon's Mercenaries: Foreign Units in the French Army Under the Consulate and Empire, 1799-1814. Greenhill Books. էջ 267. ISBN 9781853674884. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Kidd, R.Spencer (October 2013). Military Uniforms in Europe 1900-2000 Vol. One. էջ 5. ISBN 978-1-291-18744-1.
- ↑ D, D.T.Z.P. (2014). Germany at War: 400 Years of Military History [4 volumes]: 400 Years of Military History. ABC-CLIO. էջ 494. ISBN 9781598849813. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Williamson, G.; Pavlovic, D. (2012). U-Boat Crews 1914–45. Bloomsbury Publishing. ISBN 9781780967905. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ de Quesada, A.; Dale, C.; Walsh, S. (2013). Imperial German Colonial and Overseas Troops 1885?1918. Bloomsbury Publishing. էջ 47. ISBN 9781780961651. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Cooke, J.J. (1996). The U.S. Air Service in the Great War, 1917-1919. Praeger. էջ 202. ISBN 9780275948627. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Wöll, A.; Wydra, H. (2007). Democracy and Myth in Russia and Eastern Europe. Taylor & Francis. էջ 182. ISBN 9781134089086. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Gyarfasova, O.; Liebhart, K. (2014). Constructing and Communicating Europe. Lit Verlag. էջ 202. ISBN 9783643905154. Վերցված է 2017-03-05-ին.
- ↑ Goodheart, Adam (November 15, 2010). «Female Partisans» (blog). The New York Times. Վերցված է October 14, 2022-ին.
- ↑ «Tableau comparatif de la superficie, population totale et pop. par m. géogr. de tous les Etats du monde, avec les cocardes et pavillons les plus connus / dressé d'après Malte-Brun, Hassel, Balbi et autres sources authentiques par C. Desjardins ; A. Haas, script» (ֆրանսերեն). Gallica. 1833. Վերցված է 2017-03-05-ին – via gallica.bnf.fr.
- ↑ «Tableau comparatif de la superficie et de la population absolue et relative de tous les Etats du monde avec leurs pavillons et cocardes / dressé d'après les documens les plus récens par Ct. Desjardins,... ; Lith. de Mantoux,...» (ֆրանսերեն). Gallica. 1842. Վերցված է 2017-03-05-ին – via gallica.bnf.fr.
- ↑ Hein. Das kleine Buch vom Deutschen Heere 1901.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկարդ» հոդվածին։ |
|