Կանե Տանակա
Կանե Տանակա ճապ.՝ 田中カ子 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1903[1][2][3] |
Ծննդավայր | Wajiro, Ճապոնական կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 19, 2022[5] (119 տարեկան) |
Մահվան վայր | Ֆուկուոկա, Ճապոնիա[6] |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Կրոն | բապտիստություն |
Մասնագիտություն | գործարար և վաճառող |
Kane Tanaka Վիքիպահեստում |
Կանե Տանակա[7] (ճապ.՝ 田中カ子, ծնունդով՝ Օտա, հունվարի 2, 1903[1][2][3], Wajiro, Ճապոնական կայսրություն[4] - ապրիլի 19, 2022[5], Ֆուկուոկա, Ճապոնիա[6]), ճապոնացի գերերկարակյաց կին, որի տարիքը հաստատել է Գերոնտոլոգիայի հետազոտական խումբը (GRG), ինչպես նաև Գինեսի ռեկորդների գիրքը։ Չիյո Միյակոյի մահից հետո՝ 2018 թվականի հուլիսի 22-ին, նա աշխարհի ամենատարեց ողջ մարդն է եղել մինչև 2022 թվականի ապրիլի 19-ը։ Նա նաև Ճապոնիայի ամենատարեց մարդն էր ողջ պատմության ընթացքում և 2-րդը աշխարհում (Ժաննա Կալմանից հետո)։ Կանե Տանական վերջին մարդն է, որը ծնվել է 1903 թվականին։ Մահվան պահին նրա տարիքը եղել է 119 տարի 107 օր, որը համապատասխանում է 43 572 օրվա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանական ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրայի Կազուկի գյուղում (այժմ՝ Ֆուկուոկա)։ Կանեն Կումակիչիի և Կումա Օտայի ութ երեխաներից յոթերորդն էր։ Նա ժամկետից շուտ է ծնվել և սնվել է կերակրող մոր կաթով։
Կանե Տանական ամուսնացել է իր զարմիկի Հիդեո Տանակայի հետ 1922 թվականի հունվարի 6-ին։ Կանե Տանական մինչև հարսանիքը չի տեսել իր նշանածին։ Նրանք ունեցել են 4 երեխա (երկու որդի և երկու դուստր)[8], ինչպես նաև մեկ որդեգրած դուստր։ Կանեի ավագ դուստրը մահացել է ծնվելուց անմիջապես հետո, իսկ որդեգրված դուստրը մահացել է հիվանդությունից` 23 տարեկանում, 1945 թվականին։ Կանե Տանակայի կրտսեր դուստրը մահացել է մեկ տարեկանում, 1947 թվականին[9]։
Զույգն աշխատել է ընտանեկան խանութում, որտեղ վաճառվում էին շիրուկո և ուդոն լապշա, բրնձով բլիթներ և քաղցրավենիք[10][11]։ 1937 թվականին Կանեի ամուսինը զորակոչվել է զինվորական ծառայության, որը տևել է մինչև 1939 թվականը։ Նրա ավագ որդին՝ Նոբուոն, կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, որի ավարտին գերեվարվել է։ 1947 թվականին ազատ է արձակվել Սիբիրից և վերադարձել տուն[12]։ Պատերազմի ժամանակ Կանեն ու նրա ամուսինն օգնել են նաև հարազատների երեք երեխաներին, որոնց ծնողները մահացել են[13]։ Հայտնի է նաև, որ Տանական այդ ժամանակ տառապել է պարատիֆով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]46 տարեկանում Կանեն հաղթահարել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ 1961 թվականին նա մկրտվել է` ազդվելով ամերիկյան ռազմակայանների բողքական քահանաների ազդեցությանը և մասնակցել եկեղեցական արարողություններին մինչև 103 տարեկանը։ Նա թոշակի է անցել 63 տարեկանում (այլ տվյալներով՝ 102 տարեկան)[14]։ 1970-ականներին նա այցելել է Միացյալ Նահանգներ՝ Կալիֆոռնիա և Կոլորադո, որտեղ ապրում էին նրա մի քանի զարմուհիներ և զարմիկներ։ 1993 թվականին՝ 90 տարեկանում, Կանեն այրիացել է 71 տարվա ամուսնությունից հետո[15]։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանակայի մոտ 103 տարեկանում ախտորոշել են հաստ աղու քաղցկեղ, բայց հինգ ժամ տևած վիրահատությունից հետո կարողացել է կրկին հաղթահարել հիվանդությունը։ Նրա որդին Կանեի մասին գիրք է գրել, երբ նա 107 տարեկան էր, որը պատմում է նրա կյանքի և երկարակեցության մասին։ Ըստ նրա եղբոր թոռան` նա այդքան տարի ապրել է Աստծո հանդեպ ունեցած իր հավատքի շնորհիվ[16]։ Իսկ ըստ Տանակայի` իր երկարակեցության գաղտնիքը ընտանիքն է, հույսը, առողջ քունն ու սննդակարգը[17][18]։
2018 թվականի դրությամբ Կանե Տանական բնակվել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ 115 տարեկանում նա տեղաշարժվել է քայլակների օգնությամբ և ապրել ծերանոցում։ Գրել է բանաստեղծություններ և վերհիշել ԱՄՆ կատարած իր ճանապարհորդությունները։ Նա նաև հետաքրքրված էր գեղագրությամբ և հաշվարկներով։ Երբ նրան հարցրել էին, թե որքան է ուզում ապրել, նա պատասխանել է, որ ուզում է ապրել ևս 5 տարի[19]։
2018 թվականի հուլիսի 22-ին իր հայրենակից Չիյո Միյակոյի մահից հետո Կանե Տանական դարձել է ամենատարեց կենդանի մարդը։
2019 թվականի մարտի 9-ին Կանե Տանական պաշտոնապես ճանաչվել է Գինեսի ռեկորդների գրքում և ստացել համապատասխան վկայական[20]։
2020 թվականի հունվարին Տանական նշել է իր 117-ամյակը ընտանիքի և ընկերների հետ ծերանոցում[21]։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել նույն կերպ նշել իր 118-ամյակը 2021 թվականի հունվարին՝ COVID-19 համավարակի պատճառով։
2020 թվականի հունվարին բացել է Թվիթթերի հաշիվ։ 2021 թվականի մարտին բարեկամներից մեկը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Տանական հիվանդացել է 118 տարեկան դառնալուց անմիջապես հետո, սակայն հաջողությամբ ապաքինվել է։ 2021 թվականի փետրվարի լուսանկարում Տանական պատկերված էր թթվածնային խողովակով։
Որոշվել է, որ Տանական է օլիմպիական կրակը կրելու 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի հետաձգված էստաֆետայի ժամանակ, երբ կրակը կանցնի Շիմով, Ֆուկուոկայով 2021 թվականի մայիսի 11-ին։ Որոշվել է, որ Տանակայի ընտանիքը 100 մետրանոց ճանապարհի մեծ մասում նրան առաջ կմղի իր անվասայլակով, բայց Կանեն է անցնելու վերջին մի քանի քայլերը՝ նախքան ջահը հաջորդ վազորդին փոխանցելը։ Այս գաղափարից հետագայում ետ են կանգնել՝ մտավախություն ունենալով, որ Տանական կարող է վարակվել կորոնավիրուսով[22]։
2021 թվականի սեպտեմբերին Կանական ստացել է COVID-19 պատվաստանյութ՝ դարձնելով նրան ամենատարեց մարդը, որը պատվաստվել է այս վարակի դեմ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանե Տանական մահացել է հիվանդանոցում 2022 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 18:11-ին, 119 տարեկան 107 օրական հասակում։ Մահը վրա է հասել ծերության պատճառով։ Հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 29-ին՝ առավոտյան ժամը 10-ին, Ֆուկուոկա քաղաքի Հիգաշի-կու քաղաքում, իսկ սգո գլուխը եղել է նրա հարսը (երկրորդ որդու կինը)։ Տանակայի թոռը պատմել է, որ նա հիվանդ է եղել անցյալ տարվա վերջից և մի քանի անգամ ընդունվել ու դուրս է գրվել հիվանդանոց, բայց դա հանկարծակի մահ է եղել։
Մահվան պահին նա Երկրի ամենատարեց կենդանի մարդն էր։ Նրա մահից հետո Լյուսիլ Ռենդոնը դարձել է Երկրի ամենատարեց կենդանի մարդը[23], իսկ Ֆուսա Տացումին դարձել է Ճապոնիայի ամենատարեց հաստատված կենդանի մարդը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Kane_Tanaka
- ↑ 2,0 2,1 Wales J., Starling A. B. Վիքիա // Fandom — 2004.
- ↑ 3,0 3,1 X(բազմ․) // X — (untranslated), 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 花も嵐も107歳 田中カ子(カネ)・長寿日本一への挑戦
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.independent.co.uk/asia/japan/kane-tanaka-oldest-person-death-age-b2064718.html%3famp
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.mirror.co.uk/news/world-news/breaking-worlds-oldest-person-kane-26789849.amp
- ↑ «Kane Tanaka (1903-Present) — The 110 Club». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «5つ目の元号を迎える"歴史の生き証人"世界最高齢116歳田中カ子さん、願うのは「みんなが幸せな時代」 : スポーツ報知». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «最高齢田中さん117歳に 戦争、病越え5時代生きる: 日本経済新聞». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «45歳ですい臓がん、103歳で大腸がんを克服! 世界最長寿・田中力子さん116歳 | デイリー新潮». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «The Oldest Person in the World Turns 117 | Smart News | Smithsonian Magazine». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Источник». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «国内の歴代最高齢 117歳の田中カ子さん 記憶に焼きつく祈る姿 | クリスチャンプレス». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Postcards from Japan: Turning 117, the Fukuoka food scene and breaking Guiness World Records with Tanaka Kane, the super-centenarian | Travel Japan | JNTO». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «最高齢田中さん117歳に 戦争、病越え5時代生きる». The Nikkei (ճապոներեն). 2020 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «San Marcos couple celebrate aunt's 113th year — The San Diego Union-Tribune». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Kashiwagi, Toshihiro (2018 թ․ հուլիսի 27). «ja:国内最高齢115歳、入所者励ます「頑張りんしゃい」» [At 115, the oldest man in Japan advises citizens to "try hard"]. Asahi Shimbun (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ * Brennan, David (2018 թ․ հուլիսի 27). «Who is the World's oldest Person? Chiyo Miyako Dies At 117, Passing Title To Kane Tanaka». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին.
- Karimi, Faith (2020 թ․ դեկտեմբերի 27). «5 things the week ahead». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
- «A Japanese Woman Kane Tanaka Is The Worlds Oldest Person». HOPCLEAR. 2018 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- «San Marcos couple celebrate aunt's 113th year». San Diego Union-Tribune. 2016 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Staff (2018 թ․ հուլիսի 27). «国内最高齢115歳、入所者励ます 「頑張りんしゃい」» (ճապոներեն). Asahi Shimbun. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Японка Канэ Танака признана самой старой женщиной в мире — Общество. Новости, Новости Азии — EADaily». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Старейшей жительнице Земли исполнилось 117 лет — РИА Новости, 05.01.2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «èç"ãªã¬ã¼ ä¸çæé"é½¢ 118æ³å¥³æ§ãã©ã³ãã¼è¾éã®æå | èç"ãªã¬ã¼ ãªãªã³ãã㯠| NHKãã¥ã¼ã¹». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: soft hyphen character in|title=
at position 37 (օգնություն) - ↑ «French nun Sister Andre, 118, claims title of world's oldest person». France24. 2022 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 花田衞 (2010年5月14日). 花も嵐も107歳 田中カ子(カネ)・長寿日本一への挑戦. 梓書院. ISBN 978-4-87035-380-0.
{{cite book}}
: Text "和書" ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- GRG World Supercentenarian Rankings ListԱրխիվացված 2018-05-25 Wayback Machine
- Կանե Տանակա
- Ամենածեր ապրող մարդիկ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանե Տանակա» հոդվածին։ |
|