Ջիմմի Ուելս
Ջիմմի Դոնալ Ուելս անգլ.՝ Jimmy Donal Wales | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր | Հանթսվիլ (ԱՄՆ) |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | անկրոնություն[4] |
Կրթություն | Օբերնի համալսարան (1986), Ալաբամայի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն և Randolph School? (1983)[5] |
Ազդվել է | Այն Ռանդ[6] և Ֆրիդրիխ Հայեկ |
Երկեր | Վիքիպեդիա |
Մասնագիտություն | գործարար, բլոգեր, ձեռնարկատեր, վիքիմեդիստ, համակարգչային գիտնական, հետազոտող, հռետոր և վաճառական |
Աշխատավայր | Վիքիա և Բոմիս |
Ամուսին | Քեյթ Գարվի[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, non-executive director? և Founder's seat? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ և Wikimedia |
Կայք | jimmywales.com |
Ստորագրություն | |
Jimmy Wales Վիքիպահեստում |
Ջիմմի Դոնալ Ուելս (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales, օգոստոսի 7, 1966[1][2][3][…], Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ[16], հայտնի է իբրև «Ջիմբո»), ամերիկացի ինտերնետ գործարար, վիքի հայեցակարգի գաղափարախոս, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր, Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայացուցիչ (2003-2006)։ 2011 թվականի ամռանից Վիքիմեդիա Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ է և Վիքիա ընկերության հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հարցազրույցներից մեկում Ուելսն ասել է, որ իր մոր հավաստմամբ ինքը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 7-ին[17][18], սակայն պաշտոնապես նրա ծննդյան օրը համարվում է օգոստոսի 8-ը։
Հայրը, ում նույնպես կոչում էին Ջիմմի Ուելս, աշխատում էր մթերային խանութում` որպես մենեջեր։ Մայրն ու տատիկը ղեկավարում էին «Սովորելու տուն» (անգլ.՝ House of Learning) ոչ մեծ մասնավոր դպրոցը, որտեղ գործարկվում էր Մարիա Մոնտեսսորիի մեթոդիկայի վրա հիմնված կրթական համակարգ։ Հենց այստեղ էլ Ուելսն իր երեք եղբայրների և քույրերի հետ ստացավ սկզբնական կրթություն։
Ութերորդ դասարանից հետո Ուելսն ընդունվեց Ռանդոլֆ դպրոցի նախապատրաստական քոլեջ։ Նա նշում էր, որ դպրոցը թանկ է իր ընտանիքի համար, բայց կրթությունը միշտ կարևոր է եղել իր ընտանիքում և համարվել բարեկեցիկ կյանքի հիմքը։
Ավելի ուշ Ջիմմին ընդունվել է Օբերնի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև սովորել է Ալաբամայի համալսարանում։ Ավարտելուց հետո փիլիսոփայության դոկտորի գիտական կոչում ստանալու նպատակով որոշել է դիսերտացիա գրել ֆինանսների ոլորտում։ Դրա համար Ալաբամայի և Ինդիանայի համալսարաններում մասնակցել է դասընթացների և սկսել երկուսում էլ դասավանդել, սակայն այդպես էլ դիսերտացիա չի գրել։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին կնոջ՝ Պեմի հետ, Ջիմմի Ուելսը ծանոթացել է ուսանողական պրակտիկայի ընթացքում։ Նրա հետ 1994 թվականին տեղափոխվել է Չիկագո։
Երկրորդ անգամ ամուսնացել է 1997 թվականի մարտին Քրիստինա Ռոանի հետ, ով աշխատում էր Միցուբիշի ընկերությունում։ Այս ամուսնությունից ունի մեկ դուստր։
2011 թվականից Ջիմմին ապրում է Մեծ Բրիտանիայում Քեյթ Հարվիի հետ, ով ժամանակին եղել է վարչապետ Թոնի Բլեերի քարտուղարը։ Քեյթի հետ Ջիմմին ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին։ Ունեն մեկ դուստր[19]։
Ուելսն իրեն անվանում է անհավատ (անգլ.՝ I’m a complete non-believer)[20]: Նա համարում է այն իր անձնական փիլիսոփայությունը, որն արմատավորվել է իր ենթագիտակցության մեջ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Ուելսը տեղափոխվեց Չիկագո և մինչև 2000 թվականն աշխատում էր Chicago Options Associates ընկերությունում, զբաղվում էր արժեթղթերի վաճառքով և վաստակում մեծ գումարներ։
Ուելսի պնդմամբ ինքը համացանցից կախվածություն է ունեցել դեռ վաղ հասակից և իր ազատ ժամանակը տրամադրել համակարգչային ծածկագրեր գրելուն։ Ալաբամայում սովորելու տարիներին դարձել է MUD-ի խաղացող. այն վիրտուալ դերային խաղի տեսակ է։ Սրա միջոցով նա բացահայտել է համակարգչային ցանցերի լայնամասշտաբ խթանման ներուժը։
1995 թվականին Նեթսքեյփի ուշագրավ հաջողություններից ոգեշնչվելով՝ Ուելսը որոշեց թողնել ֆինանսական առևտուրը և դառնալ համացանցային գործարար։
Բոմիս, Նուպեդիա, Վիքիպեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Ուելսը Թիմ Շելլի հետ միասին հիմնադրեց Բոմիս ընկերությունը, որը զբաղվում էր տղամարդկանց համար նախատեսված bomis.com որոնողական համակարգով։ 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում Ուելսն այն անվանել է «Վիքիպեդիայի նախապապ»[21]։ ԸՆկերությունը սկզբնական ֆինանսավորում ապահովեց Նուպեդիա հանրագիտարանի (2000-2003) և նրա հետևորդ Վիքիպեդիայյի համար։
2000 թվականի մարտին Ուելսը ստեղծեց Նուպեդիա ազատ հանրագիտարանը և որպես գլխավոր խմբագիր` իր մոտ աշխատանքի վերցրեց գիտնական-փիլիսոփա Լարի Սանգերին։ Հանրագիտարանը խմբագրվում էր մասնագետների կողմից կամավորական հիմունքներով։ Հոդվածները գնահատում էին փորձագետները։
Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սանգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Ի սկզբանե կայքը նախատեսված էր Նուպեդիայի նյութերի նախնական վերամշակման համար։ Սակայն Վիքիպեդիայի արագ աճը շուտով այն դարձրեց գլխավոր նախագիծ։ Սկզբնական շրջանում Վիքիպեդիայի խմբագրմամբ զբաղվում էր Սենգերը, իսկ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։
Հաշվի առնելով այն հանգամանքը` որ պաշտոնապես Սանգերն աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայի միակ հիմնադիրը։ Սակայն Սանգերը շարունակում էր իրեն անվանել Վիքիպեդիայի համահիմնադիր։ Շուտով Սանգերը հեռացավ նախագծից և սկսեց քննադատել Ուելսին[22]` նրան ներկայացնելով որպես մարդ, ով ատում է էլիտան և էլիտար ամեն ինչ (անգլ.՝ «decidedly anti-elitist»): Սանգերի հրաժարականի հայտարարությունը մինչ օրս առկա է անգլերեն վիքիպեդիայի նրա մասնակցային էջում։
2003 թվականի կեսերին Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և քույր նախագծերին։ Այդ ժամանակից ի վեր Ուելսը հանդիսանում է հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ, ակտիվորեն զբաղվում է նախագծերի զարգացմամբ։
2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։
Ուելսին բազմիցս մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես, Նովել (անգլ.՝ Novell) ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին Ուելսին մեղադրել է 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ստուգման համար իրեն գումար առաջարկելու մեջ[23]։
Ուելսին երբեմն անվանում են Վիքիմեդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հրաժարվում է այդ կոչումից և հազվադեպ է հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։
Հրապարակախոս Ալեքսանդր Գենիսն այսպես է արտահայտվել Ջիմի Ուելսի մասին.
Ջիմմի Ուելսը էլեկտրոնային դարաշրջանի տիպիկ հանճարներից է։ Լինելով ամոթխած գերազանցիկ, համակարգչային խաղերի սիրահար, Այն Ռանդի ազատատենչ փիլիսոփայության հետևորդ, անարխիստական հասարակարգի հետևորդ` նա ստեղծեց Վիքիպեդիան ժամանցի համար՝ չմտածելով, որ այն կդառնա ցանցային ամենամեծ նախագիծը։ Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրին, թե որն է Վիքիպեդիայի վերջնական նպատակը, նա ասաց, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժամանցի համար է[24]։ |
Այլ ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոգեշնչվելով Վիքիպեդիայի հաջողություններով` 2004 թվականին Ուելսը Անջելա Բիզլիի հետ համատեղ հիմնեց Վիքիա (անգլ.՝ Wikia) նախագիծը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուարդ Ռեյնի մրցանակ (2010)
- Համացանցի փառքի սրահ (2013)
- Նիլս Բորի ոսկե մեդալ (2013)
- Գիտելիքների մրցանակ (2014)
- Դեն Դավիդի մրցանակ (2015)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brooks, Robert; Corson, Jon; Wales, Jimmy Donal (1994). «The Pricing of Index Options When the Underlying Assets All Follow a Lognormal Diffusion». Advances in Futures and Options Research. 7. SSRN 5735.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2008 թ․ դեկտեմբերի 31). «Foreword». In Fraser, Matthew; Dutta, Soumitra (eds.). Throwing Sheep in the Boardroom: How Online Social Networking Will Transform Your Life, Work and World (1st ed.). Wiley. ISBN 978-0-470-74014-9. OCLC 233939846.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2009 թ․ հունվարի 8). «Commentary: Create a tech-friendly U.S. government». CNN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 29-ին.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2009 թ․ փետրվարի 10). «Foreword». In Powell, Juliette (ed.). 33 Million People in the Room: How to Create, Influence, and Run a Successful Business with Social Networking (1st ed.). Financial Times Press. ISBN 978-0-13-715435-7. OCLC 244066502.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2009 թ․ մարտի 3). «Foreword». In Weber, Larry (ed.). Marketing to the Social Web: How Digital Customer Communities Build Your Business (2nd ed.). Wiley. ISBN 978-0-470-41097-4. OCLC 244060887.
- Wales, Jimmy (2009 թ․ մարտի 17). «Foreword». In Lih, Andrew (ed.). The Wikipedia Revolution: How a Bunch of Nobodies Created the World's Greatest Encyclopedia (1st ed.). Hyperion. ISBN 978-1-4013-0371-6. OCLC 232977686.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2009 թ․ մարտի 30). «Most Define User-Generated Content Too Narrowly». Advertising Age. 80. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 4-ին.
- Wales, Jimmy; Weckerle, Andrea (2009 թ․ դեկտեմբերի 28). «Keep a Civil Cybertongue». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
- Mons, B.; Ashburner, M.; Chichester, C.; Van Mulligen, E.; Weeber, M.; Den Dunnen, J.; Van Ommen, G. J.; Musen, M.; Cockerill, M.; Hermjakob, H.; Mons, A.; Packer, A.; Pacheco, R.; Lewis, S.; Berkeley, A.; Melton, W.; Barris, N.; Wales, J.; Meijssen, G.; Moeller, E.; Roes, P.; Borner, K.; Bairoch, A. (2008). «Calling on a million minds for community annotation in WikiProteins». Genome Biology. 9 (5): R89. doi:10.1186/gb-2008-9-5-r89. ISSN 1465-6906. PMC 2441475. PMID 18507872.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 marriage certificate
- ↑ 2,0 2,1 Who's Who in America — Marquis Who's Who. — ISSN 0083-9396
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Big Think // Big Think — 2007.
- ↑ https://web.archive.org/web/20100418000631/http://www.randolphschool.net/alumni/welcome/profiles.asp?newsid=432566
- ↑ The free-knowledge fundamentalist — London: The Economist Group, 2008. — ISSN 0013-0613; 1476-8860
- ↑ https://www.telegraph.co.uk/news/9591824/Wiki-wedding-Wikipedia-founder-Jimmy-Wales-marries-Tony-Blairs-former-aide.html#
- ↑ Walsh J. Wikipedia to receive German national honor: the Quadriga Award — Wikimedia Foundation, 2008.
- ↑ https://w2.eff.org/news/archives/2006_04.php#004590
- ↑ http://www.gdi.ch/en/about/gd-prize
- ↑ http://www.unesco.org/new/en/media-services/single-view/news/unescos_niels_bohr_gold_medal_awarded_to_prominent_physicists_in_2013/back/9597
- ↑ http://internethalloffame.org/inductees/2013
- ↑ http://internethalloffame.org/inductees/jimmy-wales
- ↑ http://www.weforum.org/young-global-leaders/jimmy-wales
- ↑ http://reports.weforum.org/the-forum-of-young-global-leaders-2014/ygl-stories/crowdsourced/
- ↑ 16,0 16,1 Facts and friction: Wikipedia's quest for credibility - web - Technology — Sydney: Fairfax Media, 2007. — ISSN 0312-6315
- ↑ Крикун, Полина (17.06.2011). «Москву навестил идеолог и создатель Wikipedia». Вести.Ru. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Никитин, 2011
- ↑ Основатель «Википедии» женился на экс-секретарше Тони Блэра. Российская газета (8 октября 2012)
- ↑ What do you believe?. The Big Think, Inc. (10 августа 2007)
- ↑ Интервью с Д. Уэйлсом, 2012.
- ↑ Why Wikipedia Must Jettison Its Anti-Elitism
- ↑ Основателя Wikipedia обвинили в редактировании статей за деньги. Lenta.ru (12 марта 2008).
- ↑ Генис А. Коммунизм — это Интернет Արխիվացված 2008-09-06 Wayback Machine // «Новая газета», Цветной выпуск от 18.01.2008 № 01-02.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Wikimania: Meet the Wikipedians. Those "persnickety," techy types who keep your favorite Internet information website brimming with data." 60 Minutes: Morley Safer interviewing Jimmy Wales. First aired on April 5, 2015. Rebroadcast on July 26, 2015.
- Wales, Jimmy (2005 թ․ հուլիս). «The birth of Wikipedia – Jimmy Wales recalls how he assembled "a ragtag band of volunteers," gave them tools for collaborating and created Wikipedia, the self-organizing, self-correcting, never-finished online encyclopedia». TED talks.
- On Being w/Krista Tippett Արխիվացված 2017-01-09 Wayback Machine; Jimmy Wales – The Sum of All Human Knowledge (broadcast WAMU American University) September 11, 2016
- Wikipedia Founder Jimmy Wales is Taking on Facebook and the Dangers Lurking in the Rise of Artificial Intelligence, by Fred Guterl, Newsweek, December 12, 2019.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմմի Ուելսի անձնական կայքը
- Հոդված «Newsweek»-ում Արխիվացված 2005-07-14 Wayback Machine
- Ջիմմի Ուելսը քննարկում է վիքիպեդիան — 40 րոպե տեսանյութ Արխիվացված 2006-02-19 Wayback Machine
- Ինտերվիու «USA Today»-ին
- Ինտերվիու «IT Conversations»-ին, մարտի 9 2005
- Ջիմմի Ուելս։ «Գիտելիքը մարդկանց» (հարցազրույց)
- Ջիմմի երեք դժբախտություն Արխիվացված 2008-04-01 Wayback Machine
- Ազատութան ժամանակը(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմմի Ուելս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմմի Ուելս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ալաբամայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հիմնադիրներ
- Ինդիանայի համալսարանի շրջանավարտներ
- Վիքիա