Ծնվել է մ․թ․ա․ մոտ 622 թվականին՝ Հուդայական թագավորությունում (մահվան թիվն անհայտ է)։ Հին կտակարանի («Մարգարեություն Եզեկիայի») հեղինակն է։ Մ․թ․ա․ 597 թվականին այլ գերիների հետ արտաքսվել է Բաբելոն։ Եզեկիելը արտահայտել է մեսիական մտքեր, հռչակել յուրաքանչյուր մարդու անձնական պատասխանատվության գաղափարը։ Գուշակել է Բաբելոն տարագրված հրեաների վերադարձը հայրենիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 485)։