Jump to content

Դար-էս-Սալամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դար-էս-Սալամ
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ՀամայնքDar es Salaam Region?
Հիմնադրված է1862 թ.
Մակերես1393 կմ²
ԲԾՄ12±1 մետր
Բնակչություն4 715 000 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ10000–19999[2]
Դար-էս-Սալամ (Տանզանիա)##
Դար-էս-Սալամ (Տանզանիա)

Դար-էս-Սալամ (սվահիլի՝  և անգլ.՝ Dar es Salaam; արաբ․՝ دار السلام‎‎), Դար էս Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ Տանզանիայի ամենամեծ և ամենահարուստ քաղաքը, համարվում է երկրի կարևոր տնտեսական կենտրոնը։ Դար-էս-Սալամի շրջանի վարչական կենտրոնը։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը 4․364․541 մարդ է։

Քաղաքը գտնվում է Աֆրիկայի արևելյան մասում՝ Հնդկական օվկիանոսի ափին, համարվում է Տանզանիայի ամենամեծ նավահանգիստը, ինչպես նաև Աֆրիկայի արևելյան ափի ամենամեծ նավահանգիստներից մեկը։ 1993 թվականին մայրաքաղաքը Դար-էս-Սալամից տեղափոխվել է Դոդամա, սակայն կառավարության նստավայրը գտնվում է Դար-էս-Սալամում[3]։

Դար-էս-Սալամ, 1905 թվական
Ձախից աջ՝ անգլիացի սպա, Պաուլ Էմիլ ֆոն Լետտով-Ֆորբեկ, մայոր Գեորգ Կրաուտ, Դար-էս-Սալամ, 1919 թվական

19-րդ դարի վերջին Հնդկական օվիկանոսի ափին էր գտնվում ձկնորսությամբ զբաղվող Մզիզիմա գյուղը, որի մոտով անցնում էր ծովային ճանապարհ[4]։ 1859 թվականին համբուրգցի Ալբերտ Ռոշերը դարձավ առաջին եվրոպացի, որն իջել է Մզիզիմայի ափին։

1862 թվականին Զանզիբարի սուլթան Մաջիդ իբն Սայիդը որոշեց քաղաք կառուցել այդ ափին։ Առաջինը, ինչ նա սկսեց, պալատի կառուցումն էր, որը մնաց կիսատ[5]։ 1865 կամ 1866-ական թվականներից, Զանզիբարի սուլթան Մեջիդ բեն Սաիդը սկսեց քաղաքի կառուցումը հենց Մզիզիմայի մոտ և այն անվանեց Դար-էս-Սալամ։ Անունը թարգմանաբար նշանակում է «աշխարհի նավահանգիստ», կամ՝ «խաղաղության տուն»[6]։ 1871 թվականին՝ Մեջիդ բեն Սաիդի մահից հետո քաղաքի շինարարության նախագիծը դադարեցվեց։ 1876 թվականին Ուիլյամ ՄակՔինոնը սկսեց Դար-էս-Սալամից մինչև Վիկտորիա լիճ երկաթուղու կառուցման աշխատանքները՝ ցանկանալով Դար-էս-Սալամը դարձնել կարևոր նավահանգիստ, սակայն աշխատանքները մնաց անավարտ։ 1887 թվականին գերմանական Արևելաֆրիկյան ընկերության հիմնադիր Կարլ Փիթերսը գրավում է լողափը և նույն թվականին ընկերության գրասենյակը բացում քաղաքում[5]։ Դրան հաջորդեց արաբների հետ բախումները և երկու տարի անց՝ 1889 թվականին գերմանացիներն ամբողջովին վերահսկողության տակ վերցրեցին արաբների բնակեցվելը[5]։ 1891 թվականին քաղաքը դարձավ գերմանական Արևելաֆրիկյան գաղութի վարչական կենտրոնը։ 1902 թվականին քաղաքում կառուցվեց լողացող նավանորոգարան։ 1907 թվականին քաղաքը դարձավ կենտրոնական երկաթուղու մեկնարկային կայան[3]։ 1916 թվականին քաղաքը գրավեցին բրիտանական զորքերը[7]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո քաղաքը զգալիորեն զարգացավ։ 1961 թվականին Տանգանիկայի հանրապետությունն անկախություն ստացավ և Դար-էս-Սալամը դարձավ նրա մայրաքաղաքը, իսկ 1963 թվականին անկախություն ստացավ Զանզիբայի հանրապետությունը։ 1964 թվականի ապրիլին նրանք միավորվեցին։ Այդպես կազմավորվեց Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը («Տանզանիա» բառը կազմված է միավորված պետությունների անվանումների սկզբնավանկերից)։ 1973 թվականին առաջարկվել է մայրաքաղաքը տեղափոխել Տանզանիայի կենտրոնում գտնվող Դոդոմա քաղաքը, որի գործընթացը երկարաձգվել է։

1970 թվականին Դար-Էս Սալամում հիմնադրվեց Տանզանիայի ազգային համալսարանը։

1996 թվականին Տանզանիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Դոդոմա, բայց պետական գերատեսչությունների մեծ մասը դեռ գտնվում է Դար-էս-Սալամում[8]։ 1998 թվականին Դար-էս-Սալամում գտնվող ԱՄՆ դեսպանատան շենքը հարձակման ենթարկվեց ահաբեկիչների կողմից, ինչի հետևանքով զոհվեց 10 տանզանացի (ըստ մեկ այլ վարկածի՝ 11)։ Եղան նաև վիրավորներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Բնակչություն
1927 25 000[9]
1950 70 000[10]
1976 517 000[7]
1988 1 360 850[11]
2002 2 487 288[11]
2012 4 364 541[12]

Բնակչության մեծ մասը բնիկ զարամոներ են։ Բնակչության տարեկան 4,39 % աճի շնորհիվ Դար- Էս Սալամը դարձել է աշխարհում ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը և Աֆրիկայում երրորդ ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը (Բամակոյից և Լագոսից հետո)։

Մերձհասարակածային կլիմա է։ Հետաքրքիր առանձնահատկություն է տարվա ընթացքում երկու չոր և երկու խոնավ եղանակները։ Հիմնական տեղումները լինում են մարտից-մայիս ընկած ժամանակահատվածում, այնուհետև սկսվում է երկարատև չոր եղանակ՝ հունիսից մինչև հոկտեմբերի վերջ։ Այդ ընթացքում անձրևներ հազվադեպ են տեղում։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսները նույնպես խոնավ են լինում, անձրևների ինտենսիվությունը ավելի քիչ է լինում, քան հիմնական խոնավ ժամանակահատվածում։ Դրանից հետո չոր շրջանը տևում է հունվար և փետրվար ամիսներին, բայց այդ ընթացքում տեղումներն ավելի քիչ են լինում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Դար-Էս Սալամ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 35,8 38,1 39,2 35,7 35,6 36,8 35,0 34,4 33,3 35,0 35,0 35,0 39,2
միջին ջերմաստիճանը (°C) 27,8 28,0 27,3 26,1 25,3 24,0 23,3 23,6 24,4 25,5 26,6 27,4 25,8
միջին նվազագույնը (°C) 16,8 16,7 17,0 16,8 15,5 14,0 12,4 10,8 12,0 15,0 15,6 16,0 10,8
տեղումների քանակը (մմ) 57 57 150 217 175 34 21 28 19 69 100 113 1038

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունների մեծ մասը պատմում է գաղութային դարաշրջանի մասին, որոնք կառուցված են տարբեր ճարտարապետական ոճերով՝ ներառյալ սվահիլիական, անգլիական, գերմանական և ասիական։ Արդիականացման և ընդլայնման արդյունքում շենքերը դարձել են բազմահարկ և ստացել ժամանակակից տեսք՝ ներառյալ հիվանդանոցային համալիրը, տեխնիկական ինստիտուտը և բարձր դատարանի շենքը։ Քաղաքի ուսումնական հաստատություններից է Դար-էս-Սալամի համալսարանը, որը կառուցվել է 1961 թվականին և համարվում է Տանզանիայի ամենամեծ համալսարանը[13][14]։ Ուսումնական հաաստատություններից են մի շարք գրադարաններ, հետազոտական ինստիտուտներ և ազգային թանգարանը։

«Benjamin William Mkapa Pension Tower» աշտարակը, որը նախկինում հայտնի էր որպես Մաֆութա տուն, 21 երկնաքերի հետ դասվում է երկրի ամենաբարձր շենքերի շարքում[15]։

Քաղաքի արվարձանում գտնվող փակ նավահանգստով արտահանվում է գյուղմթերք և հանքանյութեր։ Նավահանգիստը սպասարկում է Ուգանդա, Ռուանդա, Բուրունդի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Զամբիա և Մալավի երկրներին։ Քաղաքի նավահանգիստը Տանզամի երկաթուղով կապված է Զամբիայի հետ։ Երկաթուղին շահագործվում է 1975 թվականից։ Քաղաքում արտադրվում են օճառ, ներկեր, ծխախոտ, սնունդ, ապակու, փայտի, մետաղական արտադրանքներ, տեքստիլներ, կոշիկներ։ Նավահանգստի, լողափերի շնորհիվ քաղաքը դարձել է հանրաճանաչ զբոսաշրջության վայր։

Դար-էս-Սալամի միջազգային օդանավակայանը իրականացնում է ներքին և միջազգային թռիչքներ։ Քաղաքում է տեղակայված «Air Tanzania» ազգային ավիաընկերության գլխավոր գրասենյակը[16]։

Քաղաքում գործում է մի քանի համալսարաններ, որոնցից առավել հայտնի են Դար-էս-Սալամի համալսարանն ու Արդիի համալսարանը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.demographia.com/db-worldua.pdf
  2. https://www.tcra.go.tz/postcodes/Dar%20Es%20Salaam%2011000
  3. 3,0 3,1 «Dar es Salaam.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.(անգլ.)
  4. Pre-disaster Physical Planning of Human Settlements. — UN-HABITAT, 2008. — P. 130. — ISBN 92-1-132015-1(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 Dar-es-Salaam / Энциклопедия Британника— 1910—1911.(անգլ.)
  6. Brennan, James; Brennan, James R.; Burton, Andrew; Burton, Andrew Ross; Lawi, Yusufu Qwaray; Africa, British Institute in Eastern (2007). Dar es Salaam. Histories from an Emerging African Metropolis: Histories from an Emerging African Metropolis (անգլերեն). African Books Collective. ISBN 978-9987-449-70-5.
  7. 7,0 7,1 Дар-ес-Салам(ուկր.) // Украинская советская энциклопедия / Бажан, Микола Платонович издание=. — Կաղապար:К..
  8. Dar es Salaam // The Columbia Encyclopedia / Lagassé, Paul. — 6th. — Columbia University Press, 2000. — 3156 p.(անգլ.)
  9. Дар-эс-Салам // Большая советская энциклопедия / Шмидт О. Ю.. — 1-е изд.. — М.: Советская энциклопедия, 1930. — Т. XX: Гурьевка-Дейки. — С. 493. — 877 с.
  10. Дар-эс-Салам // Большая советская энциклопедия / Введенский Б. А.. — 2-е изд.. — М.: Большая советская энциклопедия, 1952. — Т. XIII: Гроза-Демос. — С. 390. — 669 с. — 300 000 экз.
  11. 11,0 11,1 GeoHive — Tanzania population statistics Արխիվացված 2016-12-18 Wayback Machine(անգլ.)
  12. «Распределение населения по административным единицам, Объединённая Республика Танзания, 2013» (PDF) (անգլերեն). Nbs.go.tz. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  13. «CIEE: Tanzania, University of Dar es Salaam» (անգլերեն). Oregon State University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  14. «University of Dar Es Salaam» (անգլերեն). CHEPSAA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  15. «Dar es Salaam — All buildings» (անգլերեն). emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  16. «Air Tanzania» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
  17. «Darüsselam — T.C. Samsun Büyükükşehir Belediyesi» (թուրքերեն). Samsun.bel.tr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Dar es Salaam, Städtpartnerstadt, Tansania, Hamburg — Stadt Hamburg» (գերմաներեն). Hamburg.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
    • «Dar es Salaam.» Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica Ultimate Reference Suite. Chicago: Encyclopædia Britannica, 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Dar es Salaamին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դար-էս-Սալամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316