Գիք (մարդ)
Գիք (անգլ.՝ geek, IPA giːk), մարդ, որը չափից դուրս հետաքրքրված է ինչ-որ բանով, երկրպագու[1][2]։
Ի սկզբանե գիք էին անվանում բարձր տեխնոլոգիաներով տարված մարդկանց (սովորաբար համակարգիչներով և գաջեթներով)[3][4]։ 2000-ական թվականներին տարածվել է բառի մեկ այլ նշանակություն՝ ժողովրդական մշակույթով տարված մարդ, ֆենդոմի անդամ[5][6][7][8][9]։ Կա նաև տեսակետ, որ գիքերը ձևավորում են գեղարվեստական երկրպագուների և տեխնոլոգիաների միասնական համայնք։
Գիք և ներդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի «գիք» բառին մոտ «ներդ» (փակ մտավորական, որը հետաքրքված է ինչ—որ նեղ մասնագիտականով) բառը[10]։ Տեղի են ունենում թեժ վեճեր և կատարվում են հետազոտություններ՝ այդ երկու հասկացությունների տարբերությունների հետ կապված[11]։ Մեծ մասը համակարծիք է, որ «ներդ»ը կտրված է հասարակությունից, ի տարբերություն «գիք»ի, ում իր հոբբիները չեն խանգարում շփվել հասարակության հետ[4][5][12]։ Բացի այդ, «գիք» բառը ավելի մոտ է «երկրպագու» հասկացությանը, իսկ «ներդ»ը՝ «խելացի, ինտելեկտուալ» հասկացությանը[11]։
Անվան էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Geek անգլերեն բառը գալիս է գերմաներեն Geck՝ «հրաշագործ» բառից։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին այսպես էին անվանում կառնավալների կատարողներին, որոնք ի ցույց էին դնում գարշելի գործողություններ, օրինակ՝ կծում էին կենդանի հավերին[13]։
20-րդ դարում բառը ձեռք է բերել նշանակություն, որը նման է ռուսական ժարգոնային բառերին «բոտան» կամ «զադրոտ»։ XXI դարում այն սկսել է կորցնել բացասական իմաստները, և հիմա շատ մարդիկ հպարտորեն իրենց գիք են անվանում[5][8][9][14]։ Նշում են, որ գիք լինելը նույնիսկ նորաձև է դարձել։ 2013 թվականին բազմաթիվ պահանջներով Քոլինզի բառարանը փոխել է geek բառի նշանակությունը «համակարգիչներով տարված մարդ»-ի փոխարեն «գիտակների և էնտուզիաստների յուրահատուկ ոլորտի անձնավորություն»[15]։ «Ֆանտաստիկայի աշխարհ» ամսագրի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը (43%-ը) «գիք» բառը մեկնաբանում է որպես «առաջադեմ երկրպագու»[16]։ «Երկուշաբթի» ամսագիրը ստացել է նմանատիպ պատասխաններ՝ հարցնելով Geek Picnic փառատոնի այցելուներին[17]։
Գիքը այլ տեսանկյունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած փակվածության մասին կարծրատիպերին, հենց գիքերն են այսօր լիովին օգտագործում ժամանակակից հաղորդակցական ողջ միջոցները՝ թվիթթեր, բջջային կապ, բլոգներ, և այլն։ Մինչև 1995 թվականը համացանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը գիքեր էին[18]։ Այսօր գիքերի մեջ շատ են մարդիկ, որոնք հաջողությամբ աշխատում են հեղինակավոր ընկերություններում, որոնք ունեն ընտանիք և արտաքուստ բոլորովին չեն ընկնում «խելահեղ» գիտնականի մասին հին կարծրատիպի տակ։ Օրինակ, այս կատեգորիային դասվում է Նիկլաուս Վիրտը[19]։
Գիքը որպես երկրպագու
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/The_Big_Bang_Theory%2C_Comic_Book_Store_%22The_Comic_Center_of_Pasadena%22_%286196384919%29.jpg/220px-The_Big_Bang_Theory%2C_Comic_Book_Store_%22The_Comic_Center_of_Pasadena%22_%286196384919%29.jpg)
Տիպիկ գիք հոբբիներին բնորոշ է ֆենտեզին[5][7][9][21], համակարգչային խաղերը[6][7][21], կոմիքսները[6][7][21], անիմեները[6][21], մոդելիզմը, քոսփլեյը[6][7][21]։ Comic-con փառատոնը հաճախ հիշատակվում է որպես գլխավոր «գիքովյան» միջոցառումներից մեկը[22][23][24]։ Մայիսի 25-ին որոշ երկրպագուներ նշում են որպես «գիքերի միջազգային օր»՝ ի պատիվ ֆանտաստիկայի համար մի քանի նշանակալի ամսաթվերի համընկնման[25][26]։
2010 թվականին, հատկապես 2014 թվականին Comic-Con Russia փառատոնի անցկացումից հետո, գիք մշակույթի և ֆենդոմի ֆենոմենը թեժ թեմա դարձավ ռուսական ԶԼՄ-ներում։ Գիք մշակույթի մասին հոդվածները հրապարակել են «Աֆիշա», «Look At Me»[6] հրատարակություններում, «Խաղամոլություն»[27][28], «Kanobu.ru»[23], «Ֆանտաստիկայի աշխարհ» ներկայացվում են որպես «geek-ամսագիր»[29]։
Կարծիք կա, որ գիտության, տեխնիկայի և ոչ ֆորմալ, ինտելեկտուալ հոբբիները փոխկապակցված են, և այդ կերպ «գիք» բառի երկու իմաստները հաճախ հատվում են[14][30]։ Որոշ սոցիոլոգներ գիքերին դիտարկում են որպես միասնական սուբկուլտուր[31][32][33]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիքի վառ օրինակ (բառի բոլոր իմաստներով) հաճախ անվանում են «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալի կերպարներին, հատկապես Շելդոն Քուփերին։ Շելդոնը ընկերների հետ միասին տարված է ֆանտաստիկայով և գիտությամբ, նրանց շահերը հաճախ անհասկանալի են շրջապատի համար[34][35]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Collins English Dictionary. Definition of «geek»
- ↑ Geek | Define Geek at Dictionary.com
- ↑ Hi-Tech Заметки. 8 признаков настоящего гика
- ↑ 4,0 4,1 Джефф Френтзен. Вы гик или нерд? А может, кто-нибудь ещё? PCWeek(129)05`1998
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Sean Kelley. A Nerd is a Geek is a Nerd is a Geek
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Афиша № 377. 70 главных явлений гик-культуры
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Look At Me. Гриша Пророков. Гики в России: Как стать свободным в стране, которой ты не нужен
- ↑ 8,0 8,1 Wonderzine. Даша Татаркова. Стражи Галактики: Гики против женщин
- ↑ 9,0 9,1 9,2 SpiderMedia. Не называй меня гиком
- ↑ Newslab. Ежи Лисовский. Гики и нёрды
- ↑ 11,0 11,1 Look At Me. Программист выяснил различие между «гиками» и «нёрдами»
- ↑ Компьютерра. Не гиком единым Արխիվացված 2015-12-22 Wayback Machine
- ↑ Dictionary.com: Geek
- ↑ 14,0 14,1 BBC. Кэтрин Уэсткотт. «Ботаник» — новый комплимент?
- ↑ The Guardian. Geek deemed word of the year by the Collins online dictionary. Alexandra Topping. Monday 16 December 2013 00.00 GMT
- ↑ Что для вас значит слово «гик» (geek)? Արխիվացված 2016-12-27 Wayback Machine 19.04.2015
- ↑ Анастасия Тучкова. След останется Արխիվացված 2016-12-27 Wayback Machine / Понедельник, 21 июня 2015
- ↑ Борьба за информационное окно в мир
- ↑ Niklaus Wirth: Geek of the Week
- ↑ Алексей Ионов. «Теория Большого взрыва»: гик-коллекции Шелдона и компании
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 21,4 Wonderzine. Девушки-гики о своих увлечениях Արխիվացված 2015-04-20 Wayback Machine
- ↑ Huffington Post. There’s Nothing Weird About Being A Comic Con Geek
- ↑ 23,0 23,1 Kanobu. Гик-культура в эпоху Армагеддона. Дмитрий Веселов, 31 октября 2014
- ↑ Creative Industries Journal. The power of geek: fandom as gendered commodity at Comic-Con
- ↑ «The Conversation: Celebrating Your Inner Geek». ABC News. 2010 թ․ մայիսի 25.
- ↑ «Le Geek, C'est Chic». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Игромания. Лучшие фильмы 2014 года для гиков
- ↑ Подкаст «Игромания уже не та». Выпуск 15. Гик-культура
- ↑ «Мир фантастики» — главный geek-журнал
- ↑ Мир фантастики № 117; май 2013. «Энтерпрайзы» взнёсшиеся мощно. Как «Звёздный путь» изменил наш мир Արխիվացված 2014-03-21 Wayback Machine
- ↑ «Черепанов Г. М. Социологическая интерпретация гик-культуры» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Jessica McCain, Brittany Gentile, W. Keith Campbell. A Psychological Exploration of Engagement in Geek Culture
- ↑ Молодежные субкультуры: Гики Արխիվացված 2016-12-27 Wayback Machine. Социология молодежи. Электронная энциклопедия под редакцией проф. Вал. А. Лукова
- ↑ 20 things that make Dr. Sheldon Cooper TV’s biggest geek. By Edmond Woychowsky in Geekend, July 6, 2010
- ↑ Джим Парсонс: самый очаровательный гик
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիք (մարդ)» հոդվածին։ |