Jump to content

Գանգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգես
վաղորդյան մշուշ Գանգես գետի վրա
Բնութագիր
Երկարություն2700
Ավազանի մակերես1 060 000 կմ²
Ջրի ծախս12 հազար
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԳանգոտրի սառցադաշտ
Բարձրություն449 մ
Գետաբերանի տեղակայումԲենգալյան ծոց
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՎարունա գետ, Թամսա գետ, Ռամգանգա, Գոմթի գետ, Գհագհրա, Գանդակ, Կոսի գետ, Մահանանդա գետ, Ջամշեդպուր, Որդի գետ, Բագիրաթի գետ, Գանդակ, Պադմա գետ, Ալակնանդա գետ, Կարմանասա գետ, Սարայու, Յարլունգ Ցանգպո գետ, Բուրհի Գանդակ գետ, Փունփուն գետ և Ռամգանգա գետ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Բանգլադեշ Բանգլադեշ
ՋրահավաքԳանգեսի ավազան
Անվանված էԳանգա
Գետը Վիքիպահեստում

Գանգես կամ Գանգա, միջսահմանային գետ Ասիայում, որը հոսում է Հնդկաստանով և Բանգլադեշով։ 2525 կմ երկարությամբ գետն սկիզբ է առնում արևմտյան Հիմալայներից, հնդկական Ուտարկհենդ նահանգից և հոսում էհարավ և արևելք դեպի Հյուսիսային Հնդկաստան , որտեղից Բանգլադեշ և թափվում է Բենգալյան ծոց։ Գետից օգտվում է աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանը, որը կազմում է աշխարհի բնակչության մոտ 11 տոկոսը և համարվում է աշխարհի երրորդ ամենաջրառատ գետը[1]։ Անվանման այս ձևը առաջացել է գետին հնդիկների տված Գանգա անվանումից, որը սանսկրիտերեն և ժամանակակից հինդի լեզվով բառացի նշանակում է «գետ»։ Հնդիկները մեծարանքով գետն անվանում են «մայր Գանգա», պաշտում են այն որպես սուրբ գետ (նրանց հավատով գետն ունի կենսատու ուժ). գետի ափերին կան կրոնական ուխտագնացության վայրեր[2]։

Գետն ինտենսիվորեն օգտագործվում է ոռոգման նպատակով։ Գանգեսի ավազանը, որի մակերեսը ավելի քան մեկ միլիոն քառակուսի կմ է, համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկը։ Գետում նավարկությունը մի քիչ բարդացել է և հնարավոր է միայն հարթահատակ նավակներով գետի բերանից մինչև Կանպուր քաղաք։ Գանգեսը համարվում է Բենգալիայի, ինչպես նաև Հնդկաստանի հյուսիսարևելյան մի շարք երկրների գլխավոր ջրային ուղին, և դիտվում է որպես ամբողջ երկրի խորհրդանիշ։ Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն 1946 թվականի իր «Բացահայտելով Հնդկաստանը» դասական ստեղծագործության մեջ գրել է. «Գանգեսը, համեմատած մյուս հնդկական գետերի, պահպանել է իր սիրտը և դեռևս հնագույն ժամանակներից դեպի իր ափերն է գրավել միլլիոնավոր մարդկանց։ Գանգեսը ակունքից մինչև ծով, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, համարվում է Հնդկաստանի քաղաքակրթության և մշակույթի, կայսրությունների ձևավորման և անկման, մեծ և հպարտ քաղաքների, մարդու արկածների պատմությունը... »:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգեսը պայմանականորեն բաժանվում է երեք մասի՝ վերին ընթացք  (մոտ 800 կմ՝ ակունքից մինչև Կանպուր քաղաք), միջին ընթացք  (Կանպուր քաղաքից մինչև Հնդկաստանի և Բանգլադեշի սահմանը, մոտ 1500 կմ) և ստորին ընթացք (Բանգլադեշի սահմանից մինչև գետաբերան, մոտ 300 կմ)։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնի է պատմական փաստերից՝ Գանգեսի և Ջամնայի հովիտները ծածկված են եղել խիտ անտառներով, որոնք դեռևս 16-17 դարերում եղել են չօգտագործված տարածքներ։ Այդ անտառներում հանդիպել են փղեր, գոմեշներ, ռնգեղջյուրներ, առյուծներ, վագրեր։ Գանգեսի ափամերձ շրջանում հանդիպում են առնվազն 140 տեսակի ձկնատեսակներ, 35 տեսակի սողուններ և 42 տեսակի կաթնասուններ։

Այս տարածքում հանդիպում են հազվագյուտ կենդանիներ, որոնք ներկայումս գտնվում են պաշտպանության տակ՝ գորշ արջ, աղվես, ընձառյուծ, եղջերուների մի քանի տեսակներ ( այդ թվում խայտաբղետ եղջերու), դիկաբրազ և այլ կենդանիներ։ Այստեղ տարածված են մի շարք թիթեռներ և գույնզգույն միջատներ։

Դեմոգրաֆիական կազմի աճի հետևանքով կենդանական աշխարհի զգալի մասը Գանգեսի հովտից տեղափոխվեց անտառներ։ Հնդկա-գանգեսյան շրջանում երբեմն կարելի է հանդիպել եղջերուների, վարազի, վայրի կատվի, գայլի, աղվեսների որոշ տեսակների։ Գետում հանդիպում են քաղցրահամ ջրում բնակվող 2 տեսակի դելֆիններ, գանգեսյան շնաձկներ և քաղցրահամ ջրում բնակվող այլ ձկներ։

Քաղաքական աշխարհագրություն և բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության էթնիկական և կրոնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի տվայլներով Գանգեսի ափի բնակչության ընդհանոր թիվը կազմել է 500 մլն մարդ, որոնք բնակվում են Հնդկաստանում, Նեպալում և Բանգլադեշում, ինչպես նաև փոքր թվաքանակով՝ Չինաստանում և Բութանում։ Այստեղ, որպես կանոն, էթնիկական խմբերի բաժանում չի կատարվում, էթնիկ պատկանելությունը մարդահամարի մասը չի կազմում, իսկ որոշ խմբեր սովորաբար առանձնանում են լեզվական և կրոնական հիմքերով։

Գանգեսի ավազանի բնակչությունը խառը ծագման է։ Արևմտյան և միջին հատվածների բնակիչները հիմնականում հնագույն դրավիդյան ժողովուրդների հետևորդներն են, որոնց ավելի ուշ միացել են հնդկաարիական լեզուն կրող ժողովուրդները։ Պատմական ժամանակներում նրանց են միացել թուրքեր, մոնղոլներ, աֆղանցիներ, պարսիկներ և արաբներ։ Վերջին ժամանակներում նրանց են միացել նաև եվրոպացիներ, ովքեր կազմում են բնակչության մի մասը։

Ընդհանուր առմամբ, գետի ավազանի բնակիչները խոսում են մի քանի տասնյակ լեզուներով, ինչպես նաև մոտ 200 բարբառներով, որոնցից շատերը պատկանում են հնդկաարիական խմբին։ Այդ լեզուների շարքում առավել տարածված են՝ հինդի (51—61 %),  բենգալերեն (25%), ուրդու (6%), մայթհիլի (3%),  նեպալերեն (3%), փենջաբերեն (0.7%), բհոջպուրի (0, 4-7, 5%), տհարու (0.3%), տամանսկերեն (0.3%), օրիյա (0.3%), մագահի (0—2, 3%), մունդա և անգլերեն։ Թեև անգլերենը ներառված չի նշված լեզուների ցանկում, բայց այն բնակչության համար համարվում է երկրորդ լեզու և հիմնականում օգտագործվում է գրավոր խոսքում։

Բնակչության մեծ մասը հինդուիստներ են՝ մոտ 75%, նրանց հաջորդում են մուսուլմանները՝ 23%, որոնցից 3%-ը բնակվում է Բանգլադեշում։ Ավելի քիչ տոկոս կազմում են բուդդիստները, քրիստոնյաները, սիկհերը։

Քաղաքական աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգես գետը հիմնականում հոսում է Հնդկաստանի տարածքով, որից քիչ հեռու՝ Բանգլադեշի տարածքում է գտնվում Բենգալյան ծոցը։ Հնդկաստանի տարածքում գետը հոսում է Ուտտարակհանդ, Ուտտար-Պրադեշ, Բիհար, Ջարկհանդ և Հարավային Բենգալիայի նահանգներով։ Բանգլադեշի տարածքում գտնվող գետի գլխավոր բազուկը՝ Պադման, համարվում է Ռաջշահի և Կհուլնա տարածքների սահման, այնուհետև հոսում է Դաքքայի տարածքով։ Կհուլնա և Բարիսալ նահանգները ամբողջությամբ գտնվում են գետի դելտայում, իսկ Ռաջշահի, Դաքքա և Չիտտագոնգ տարածքները՝ մասամբ։ Գետի ավազանին է պատկանում նաև Նեպալի տարածքը, քանի որ երկրում գտնվող գրեթե բոլոր գետերը սկիզբ են առնում Հիմալայներից, հոսում են դեպի Գանգեսի ավազանը ր համաևվում են գետի վտակներ։

Գանգեսի ափին գտնվող քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակագծերում նշված է բնակչության թիվը. ըստ 2001 թվականի մարդահամարի Հնդկաստանի համար և 2000-2008 թվականների՝ Բանգլադեշի համար

  • Հնդկաստան
    • Ուտտարակհանդ նահանգ
      • Ռիշիկեշ (59 600)
      • Հարիդվար (175 100)
    • Ուտտար-Պրադեշ նահանգ
      • Ֆարրուկհաբադ (227 876)
      • Քանաուջ (71 530)
      • Կանպուր (4 167 999)
      • Ալլահաբադ (1 215 348)
      • Միրզապուր (205 264)
      • Վարանասի (1 100 748)
    • Բիհար նահանգ
      • Արա (203 395)
      • Չհապրա  (178 835)
      • Դանապուր  (158 488)
      • Պատնա (1 697 976)
      • Մունհեր (187 311)
      • Բհագալպուր (350 133)
    • Ջարկհանդ նահանգ
      • Փոքրիկ նահանգ, քաղաքներ չկան
    • Հարավային Բենգալիա նահանգ
      • Ջանհիպուր  (74 464)
      • Բահարամպուր (160 168)
      • Կրիշնանագար (139 070)
      • Բարասատ (237 783)
      • Բարրակպոր (144 331)
      • Կալկուտտա (5 080 519)
      • Ալիպոր
      • Հաուրա (1 007 532)
      • Հալդիա (170 256)
    • Բանգլադեշ
      • Ռաջշահի (472 775)
      • Կհուլնա (855 650)
      • Բարիսալ (210 374)
      • Ջեսոոր (243 987)
      • Պաբնե (138 000)
      • Չանդպուրե  (94 821)

Գանգեսը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգեսը լեգենդներում և առասպելներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական «Ռամայանա» էպոսում կա մի ավանդություն, որի համաձայն Գանգեսը իբր սկիզբ է առնում երկնքում, որտեղից Բրահմայի ողորմածությամբ իջնում է Հիմալայներ և ապա հոսում Հնդկաստանով։

Ըստ հնդկական մեկ այլ ավանդության՝ նրա պահապանն է Շիվան, մարմնավորված սառցե սյունում[3]։

  1. Society, National Geographic (2019 թ․ հոկտեմբերի 1). «Ganges River Basin». National Geographic Society (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-03-14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 103.
  3. Կ. Ավետիսյան (1964). Արևելքի մարգարիտը. Երևան: Հայպետհրատ. էջ 67.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 683