Հռոմեացիները իշխեցին Գալիայում 5 դար, և վերջապես 486 թվականին այն գրավում են ֆրանկները։
Կելտերի ժամանակ Գալիան ուներ իր սեփական լեզուն և մշակույթը, որը արդյունքում խառնվեց հռոմեականի հետ։
Տարածաշրջանը շարունակվեց կոչվել Գալիա մինչև վաղ միջնադար, մինչև ֆրանկների կայսրության ձևավորումը։ Ներկայումս Ֆրանսիային շարունակում են Գալիա կոչել ժամանակակից հունարենով (Γαλλία) և ժամանակակից լատիներենով (նաև կոչում են Ֆրանցիա և Ֆրանկոգալիա).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 654)։