Jump to content

Ֆրանկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Ֆրանկերեն
Հավատք(ներ)
Ֆրանկական հեթանոսություն, Կաթոլիկ եկեղեցի

Ֆրանկներ (լատին․՝ Franci կամ gens Francorum) Գերմանական ժողովուրդների խումբ, որոնց անվանումը առաջին անգամ նշվել է 3-րդ դարի հռոմեական աղբյուրներում։ Այսպես անվանվել են Ստորին և Միջին Հռենոսի ժողովուրդներին։ Հետագայում տերմինը նաև օգտագործվել է հռոմանացված գերմանական տոհմերին անվանելու համար Հռոմեական կայսրության անկումից հետո, որոնք բնակվել են Լուարից Հռենոս ընկած տարածաշջանում և իշխել են շատ հետ Հռոմեական թագավորություններում, հետագայում ճանաչվել են Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես Արևմտյան Հռոմեական կայսրության առաջնորդների ժառանգներ[1][2][3]։

Չնայած ֆրանկներ անվանումը չի գործածվել մինչև 3-րդ դարը, նվազագույնը մի քանի ֆրանկական ցեղեր հայտնի են եղել հռոմեացիներին իրենց սեփական անվանումներով, որոնք եղել են և Հռոմի թշնամիներ, և դաշնակիցներ։ Նոր անվանումը առաջին անգամ գործածվել է, երբ հռոմեացիները կորցրեցին վերահսկողությունը Հռենոսի շրջանում։ Ֆրանկների մասին առաջին հիշատակման մեջ նշվել է, որ նրանք միավորվել են և ասպատակել հռոմեական տարածքները։

Ֆրանկենրը, որոնք բնակվում էին Հռոմի սահմաններից ներս, Հռենոսի մոտ, կոչվում էին Սալյան ֆրանկներ և Ռիպուարյան կամ Հռենոսյան ֆրանկները, որոնք բազմաթիվ փորձերից հետո նվաճեցին Հռոմի սահմանամերձ քաղաք Քյոլնը և վերահսկողության տակ առան Հռենոսի ձախ ափը։ 450-ական և 460 ական թվականներին ֆրանկ Խլիդերիկ I-ը մեկն էր հռոմեացիների մի շարք զորավարներից, որոնք մասնակցում էին Հռոմեական Գալիայում ռազմական գործողություններին։ Խլիդերիկը և նրա որդի Քլոդվիգ I-ը հիմնադրեցին ֆրանկների թագավորությունը։ Նոր տեսակի թագավորությունից սկիզբ առավ Մերովինգների հարստությունը, որը նվաճեց Գալիայի մեծ մասը 6-րդ դարում` դառնալով Հռենոսի հովտի ֆրանկական թագավորությունների առաջնորդը։ Այն հիմք դարձավ Մարովինգյան կայսրության ստեղծման, որոնց փոխարինեցին Կարոլինգները 8-րդ դարում։

Միջնադարում Ֆրանկ տերմինը օգտագործվում էր որպես Արևմտյան եվրոպացի տերմինի հոմանիշ, քանի որ Կարոլինյան ֆրանկները վերահսկում էին Արևմտյան Եվրոպայի մեծ մասը և հիմնադրեցին քաղաքական համակարգ, որի հիմքում ընկած էր եվրոպական հին կարգը, որը ավարտվեց միայն Ֆրանսիական հեղափոխության արդյունքում։ Ֆրանկները լավ հարաբերություններ հատատեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ և դաշնակիցների հետ մասնակցեցին Խաչակրաց արշավանքներին Եվրոպայից դուրս Լևանտում, որտեղ հիմնեցին ֆրանկական իշխանություններ։

Ֆրանկական թագավորությունները հենց կզբից իրավականորեն և քաղաքապես բաժանվեցին արևելյան ֆրանկական և գերմանական մասերից։ Երևմտյան մասում Մերովինգների հիմքում ընկած էր Հռոմեական իրավունքը։ Արևելյան ֆրանկական թագավորությունը վերակազմավորվեց որպես նոր «Սրբազան Հռոմեական կայսրություն»։ Արևմտյան Եվրոպայի ֆրանկները, որոնք խոսում էին Ռոմանական լեզուներով շարունակեցին գոյետևել հետագայում որպես Ֆրանսիա, անվանում որը գալիս է ֆրանկների անվանումից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Holy Roman Empire"
  2. «Coronation of Charlemagne». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  3. "Charlemagne"