Գազազերծում
Գազազերծում, դեգազացիա, հեղուկների մեջ (ջուր, նստվածքային լուծույթներ) լուծված գազերի հեռացում։ Գոյություն ունեն գազազերծման մի քանի մեթոդներ։
Գազազերծում կարող է կատարվել մի շարք պատճառներով։ Լաբորատոր պայմաններում քիմիկոսների կողմից գազերի հեռացում է կատարվում, երբ անհրաժեշտ միացությունները զգայուն են օդի կամ թթվածնի նկատմամբ, ինչպես նաև երբ պղպջակային կազմավորումները խնդիրներ են առաջացնում պինդ և հեղուկ մարմինների մակերևույթներին։ Սառեցված հեղուկների մակերևույթներին առաջացած գազային պղպջակները կարող են նույնպես անցանկալի լինել, ուստի տվյալ պարագայում նույնպես գազազերծման անհրաժեշտություն է առաջանում[1]։
Ճնշման իջեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գազի լուծելիությունը ենթարկվում է Հենրիի օրենքին, համաձայն որի՝ հաստատուն ջերմաստիճանում տվյալ հեղուկում գազի լուծելիությունն ուղիղ համեմատական է լուծույթի վրա տվյալ գազի ճնշմանը։ Այս պատճառով, նվազեցված ճնշման պայմաններում լուծույթի ներմուծումը առավել նվազեցնում է լուծված գազի լուծելիությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հեղուկների գազազերծում» (PDF). Վաշինգտոնի համալսարան.(անգլ.)