Jump to content

Բևեռային ջրածիծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բևեռային ջրածիծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ջրածիծառներ
Ցեղ Ջրածիծառ
Տեսակ Բևեռային ջրածիծառ
Լատիներեն անվանում
Sterna paradisaea
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  բնադրում

  Գաղթի ճանապարհ

  Ձմեռում


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բևեռային ջրածիծառ[1] (լատին․՝ Sterna paradisaea) որորների ընտանիքի (Laridae)[2] փոքր թռչուն։

Թռչնի երկարությունը 36-43 սմ է, թևերի երկարությունը՝ 74-84 սմ։ Բևեռային ջրածիծառը սպիտակ գույնի թռչուն է, սև գույնի գլխարկանման գլխով, մոխրագույն մարմնով, արտահայտված կտրտված և սրածայր պոչով։ Գարնանը և ամռանը կտուցը ստանում է կարմիր գունավորում։ Թաթերը կարճ են, ինչի պատճառով դժվարանում է նրա տեղաշարժումը։ Բնադրում են գաղութներով ժայռերի վրա կամ լողափերին։ Մոնոգամ են, զույգերը ձևավորվում են ողջ կյանքի համար։ Թռչում են ջրից 10-12 մետր բարձրության վրա, որսում են ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, միջատներ, անձրևաորդեր։ Բների մոտակայքից կարող են ուտել նաև հատապտուղներ[3]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային ջրածիծառը բնադրում է բևեռային շրջաններում, Հյուսիսային Եվրոպայի կղզիներում և թերակղզիներում, Գրենլանդիայում, Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում։ Ձմեռում է Հարավային կիսագնդում՝ Հարավային օվկիանոսի և նրա մերձակայքի ենթաարկտիկական և անտարկտիկական ջրերում[3]։

Արկտիկայի և Անտարկտիկայի միջև թռիչքների հետևանքով թռչունն ամեն տարի երկու ամառ է դիտում (Արկտիկա և Անտարկտիկա) և ավելի շատ ցերեկային լույս է տեսնում, քան Երկրի ցանկացած այլ կենդանի էակ։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիայում կազմակերպվում են վայրի բնության պահպանության արգելավայրեր, որոնցում բևեռային ջրածիծառը ընդգրկված է պահպանվող տեսակների ցանկում.

Թռչունի գրանցած ռեկորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բևեռային ջրածիծառը այն եզակի թռչունն է, որը սեզոնային կերպով գաղթում է Արկտիկայից դեպի Անտարկտիկա, և մեկ տարվա ընթացքում այն հաղթահարում է հսկա տարածություն՝ հասնելով ռեկորդային 70 հազար կիլոմետրի[8]։ Միակողմանի թռիչքը տևում է մոտ մեկ ամիս։

Այս տեսակի առանձին թռչուններ մեկ տարվա ընթացքում թռչում են ավելի քան 80 հազար կմ[9]։ Բևեռային ջրածիծառն ապրում է 20-25 տարի (կյանքի առավելագույն տևողությունը 34 տարի է[10]), այսինքն՝ իր ողջ կյանքի ընթացքում թռչունը թռչում է այնքան հեռավորություն, որը հավասար է մինչև Լուսին հեռավորությանը և երեք անգամ հետ վերադառնալուն[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 92. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. Coursers, noddies, gulls, terns, auks, sandgrouse : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.1). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.1.(Ստուգված է 24 Մարտի 2018).
  3. 3,0 3,1 Կաղապար:IUCN
  4. Заказник «Моуса» Արխիվացված 2013-10-20 Wayback Machine.
  5. Заказник «Папа-Стур» Արխիվացված 2013-10-04 Wayback Machine.
  6. Заказник «Самборо-Хед» Արխիվացված 2013-12-03 Wayback Machine.
  7. Заказник «Фула» Արխիվացված 2013-10-16 Wayback Machine.
  8. Membrana: Названа птица с самым дальним ежегодным перелётом Արխիվացված 2010-09-17 Wayback Machine.
  9. PNAS: Tracking of Arctic terns Sterna paradisaea reveals longest animal migration Արխիվացված 2020-09-29 Wayback Machine.
  10. Чемпион по длине перелетов: Полярная крачка (Sterna paradisae).
  11. Inman, Mason (2010 թ․ հունվարի 12). «World's Longest Migration Found--2X Longer Than Thought». National Geographic Society. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рябицев В. К., Рябицев А. В. Птицы Ямало-Ненецкого автономного округа: справочник-определитель. — Екатеринбург: Издательство Уральского университета, 2010. — 448 с. — ISBN 978-5-7996-0507-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային ջրածիծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բևեռային ջրածիծառ» հոդվածին։