Jump to content

Բայրոյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բայրոյթ
գերմ.՝ Bayreuth
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՎերին Ֆրանկոնիա
Ներքին բաժանումԿոլմդորֆ, Eremitage?, Friedrichsthal?, Meyernberg?, Laineck?, Oberkonnersreuth?, Oberpreuschwitz?, Oschen Berg?, Rodersberg?, Saas?, St. Johannis?, Seulbitz? և Thiergarten?
Առաջին հիշատակում1194
Մակերես66,89 կմ²
ԲԾՄ344 մետր
Բնակչություն74 907 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ921, 9201 և 9209
Փոստային դասիչ95401–95448
Ավտոմոբիլային կոդBT
Պաշտոնական կայքbayreuth.de
Բայրոյթ (Գերմանիա)##
Բայրոյթ (Գերմանիա)

Բայրոյթ, նաև Բայրյոյթ[2] և Բայրեյթ (գերմ.՝ Bayreuth, քաղաք Գերմանիայում, Բավարիա երկրամասում։

Վերին Ֆրանկոնիա շրջանի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 72 683 է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների)։ Զբաղեցնում է 66,92 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 09 4 62 000։

Բայրոյթը մոտ. 1900 թվականին
Վագների տունը

Առաջին անգամ հիշատակվում է 1194 թվականին Օտտո II Բամբերգցու փաստաթղթերից մեկում։ Եթե ավելի վաղ շրջանում (1199 թվականին) Բայրոյթը հիշատակվում էր որպես villa (գյուղ), ապա արդեն 1232 թվականին մի փաստաթղթում այն հայտնվում է որպես civitas (քաղաք) հասկացություն։ Ենթադրաբար 1200 և 1230 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Բայրոյթը ստացավ քաղաքի կարգավիճակ։ Մինչև 1248 թվականը քաղաքի ղեկավարները Անդեքս-Մերանիայի կոմսության ներկայացուցիչներն էին։ Քաղաքի կենտրոնը մինչ օրս պահպանել է բավարական կենտրոնական հրապարակի իր յուրահատուկ կառուցվածքը. կենտրոնում քաղաքապետարանն է, մոտակայքում եկեղեցին և ամրոցը։ 1248 թվականին քաղաքը անցավ բուրգկոմս Ֆրիդրիխ III-ի տիրապետության տակ՝ դառնալով Հոգենցոլերների պետության մաս։ 1361 թվականին կայսր Կառլ IV-ը դրամ հատելու իրավունք ընձեռեց բուրգկոմս Ֆրիդրիխ V-ին Բայրոյթ և Կուլմբախ քաղաքների համար։

1421 թվականին Բայրոյթը առաջին անգամ հայտնվեց աշխարհագրական քարտեզի վրա։ Պետության վերացումից հետո Բայրոյթը դարձավ Կուլմբախ կոմսության մաս։ Քաղաքը մի քանի անգամ զգալի վնասներ կրեց պատերազմներից և համաճարակներից, իսկ 1430 թվականին ավերվեց Գուսիտական պատերազմներից։ Արդեն 1528 թվականին ֆրանկոնյան մարկկոմսությունների մարզերի ղեկավարները միավորեց լյութերական հավատը։

1605 թվականին անզգուշության պատճառով բռնկված հրդեհը վերացրեց 251 տներից 137-ը։ 1620 թվականին սկսվեց տենդը, իսկ 1621 թվականին հաջորդեց ևս մեկ խոշոր հրդեհ։ Քաղաքի պատմության շրջադարձային իրադարձությունը տեղի ունեցավ 1603 թվականին, երբ Կուլմբախի մարկկոմս Քրիստիանը որոշեց իր նստավայրը տեղափոխել Բայրոյթ։ Նոր մայրաքաղաքի կառուցումը դադարեցվեց Երեսնամյա պատերազմի պատճառով։ Այնուամենայնիվ, դրանից հետո քաղաքում ամեն ինչ իր հունով սկսեց ընթանալ, և բարոկկո ոճով բազում շինություններ կառուցվեցին։

Բայրոյթի ոսկե դարը սկսվեց Վիլհելմինա մարկկոմսուհու՝ պրուս թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ I-ի դստեր և Ֆրիդրիխ II Մեծի քրոջ օրոք։ Նա մի քանի այգի ու ամրոց կառուցեց, որոնք մինչ օրս պահպանվում են և յուրահատուկ գեղեցկություն փոխանցում ժամանակակից քաղաքին։ Նրա օրոք կառուցվեց նաև օպերային պալատը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանագության ցանկի մեջ է ներառված։

1769 թվականին Բայրոյթի վերջին մարկկոմսը առանց ժառանգ ունենալու մահացավ և պետությունը միավորվեց մոտակա Անսբախ կոմսության հետ։ Բայրոյթը դադարեց մայրաքաղաք լինելուց։ Շուտով քաղաքը և նրա շրջակայքը դարձան Պրուսիայի պրովինցիաներից մեկը (1792), հետո մտան Ֆրանսիայի կազմի մեջ (1806) և 1810 թվականին վերջանականապես անցան Բավարիայի ենթակայության տակ։

1872 թվականին քաղաք տեղափոխվեց երգահան Ռիխարդ Վագները, որը հենց այստեղ կարողացավ իրականացնել իր վաղեմի երազանքը. նա կառուցեց խոշորագույն օպերային թատրոն իր կյանքի ամենակարևոր ստեղծագործության՝ «Նիբելունգների մատանիներ»-ի ներկայացման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քաղաքը նացիզմի գաղափարախոսության կենտրոն էր համարվում՝ շնորհիվ Հիտլերի ուշադրությանը դեպի Վագներյան փառատոնները։

Քաղաքի զարգացման լուրջ խթան դարձավ 1975 թվականին բացված համալսարանը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոյթը գտնվում է Կարմիր Մայնում, Ֆիխտելի և Ֆրանկոնյան Շվեյցարիայի միջև[3]։

Քաղաքի վարչական բաժանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայրոյթը բաղկացած է հետևյալ 39 շրջաններից.

  • 1։ Westliche Innenstadt
  • 2։ Östliche Innenstadt/Obere Röth
  • 3։ Cosima-Wagner-Straße/ Nürnberger Straße/Universitätsstraße
  • 4։ Südöstliche Innenstadt
  • 5։ Südwestliche Innenstadt
  • 6։ Birken
  • 7։ Justus-Liebig-Straße/Quellhöfe/Rückertweg
  • 8։ Leuschnerstraße/Ludwig-Thoma-Straße
  • 9։ Saas
  • 10։ Bismarckstraße/Friedrichstraße/Moritzhöfen
  • 11։ Freiheitsplatz/Malerviertel
  • 12. Erlanger Straße/Wolfsgasse
  • 13։ Jakobshof
  • 14։ Hetzennest/Braunhof/Fantaisiestraße
  • 15։ Meyernberg
  • 16։ Nördlicher Roter Hügel
  • 17։ Grüner Hügel/Wendelhöfen
  • 18։ Kreuz
  • 19։ Herzoghöhe/Am Bauhof
  • 20։ Nördliche Innenstadt
  • 21։ Carl-Schüller-Straße/Bürgerreuther Straße/Gutenbergstraße
  • 22։ Gartenstadt
  • 23։ Bürgerreuth/Gravenreutherstraße
  • 24։ St. Georgen/Grüner Baum/Burg
  • 25։ Östliche Hammerstatt
  • 26։ Westliche Hammerstatt
  • 27։ Bernecker Straße/Insel/Riedelsberg
  • 28։ Industriegebiete St. Georgen
  • 29։ St. Johannis
  • 30։ Neue Heimat
  • 31։ Oberkonnersreuth
  • 32։ Laineck
  • 33։ Westlicher Roter Hügel
  • 34։ Eubener Straße/Furtwänglerstraße/Schupfenschlag/Hohe Warte
  • 35։ Seulbitz
  • 36։ Aichig/Grunau
  • 37։ Thiergarten/Destuben
  • 38։ Oberpreuschwitz
  • 39։ Wolfsbach

Քաղաքը հայտնի է պարբերաբար անցկացվող Բայրոյթի փառատոններով։

Հայտնի բնակիչները.

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Մեծ ռուսական հանրագիտարան — Հ. 2. — Մ.:2005. — Էջ 665—666.
  3. bayerische-landesbibliothek-online.de

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սյուզն Դահմ. Bayreuth. Eine Stadt verändert ihr Gesicht. Բայրոյթ, 1996, ISBN 3-922808-40-9։
  • Վիլհելմ Քնոյլ. Kirchengeschichte der Stadt Bayreuth. Դեգեներ, Նոյշտադտ 1973։
  • Բերնդ Մայեր. Bayreuth wie es war. Բայրոյթ 1981։
  • Բերնդ Մայեր. Bayreuth à la Carte. Բայրոյթ 1987, ISBN 3-925361-03-0։
  • Բերնդ Մայեր. Bayreuth Chronik 1989. Բայրոյթ 1989։
  • Բերնդ Մայեր. Bayreuth. Die letzten 50 Jahre. Բայրոյթ 1988։
  • Բերնդ Մայեր. Bayreuth im zwanzigsten Jahrhundert. Բայրոյթ 2003։
  • Բերնդ Մայեր, Սիլվիա Հաբերման. Bayreuth erleben. 2012, ISBN 978-3-928645-10-2։
  • Յակոբ Մյուլլեր. Schulmeister und Knochenschnitzer. Archäologische Ausgrabungen in Bayreuth. Բամբերգ 1996, ISBN 3-931278-01-8։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բայրոյթ» հոդվածին։