Jump to content

Անհաղթ Արև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհաղթ Արև
Տեսակարևի աստված և հռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էՍոլ, Արև և Elagabalus?
ՎայրՀռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Զբաղմունքգերագույն աստված
 Sol Invictus Վիքիպահեստում

Անհաղթ Արև (լատիներեն՝ Sol Invictus), Հռոմեական կայսրության վերջին շրջանի արևի պաշտոնական աստված և զինվորների հովանավոր[1]։

Անհաղթ Արևի պաշտամունքի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհաղթ Արևի պաշտամունքը ծագում է Սիրիայում և կարևոր դեր է խաղում Անտոնինոս Պիոս և Սեպտիմիոս Սևերոս կայսրերի օրոք, սակայն պետական կարգավիճակ ստանում է միայն Ավրելիանոս կայսեր կառավարման շրջանում[2]։

Invictus (անհաղթ,անխոցելի) մակդիրը հաճախ է վերագրվել հռոմեական պանթեոնի տարբեր աստվածներին, մասնավորապես Յուպիտերին և Մարսին։ Որոշ ժամանակ այն նաև կապվել է Միհրի անվան հետ, ով Հռոմեական կայսրության վերջին շրջանի այլ տարածված պաշտամունքներից մեկի կենտրոնական աստվածությունն էր[3]։

Կայսր Ավրելիանոսը կարգում է Անհաղթ Արևին որպես առաջնային աստված։ Կառուցվում են Արևին և այլ մոլորակների աստվածներին նվիրված սրբավայրեր (լատիներեն՝ septizonium)։ Ավրելիանոսը այդ քայլով ցանկանում էր կասեցնել հետևողական բարոյական անկումը և ամրապնդել սեփական իշխանությունը[4]։ Նույնիսկ կայսր Կոնստանտինոսը, հիսուն տարի անց, տատանվում էր Քրիստոսի և Արևի միջև։ Որոշ ընթացքում, նրա քաղաքականությունը միտված էր ապահովել քրիստոնեության և Արևի պաշտամունքների իրավահավասարությունը ։ Վերջիվերջո, Արևի կուլտը արգելվում է, քրիստոնեությունը դառնում է միակ պաշտոնական կրոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Խորհրդավոր կրոններ, հունա֊հռոմեական կրոն
  2. Հելենեսթիկական կրոններ
  3. Steven Ernst Hijmans, Sol: The Sun in the Art and Religions of Rome (diss., University of Groningen 2009), p. 18, with citations from the Corpus Inscriptionum Latinarum.
  4. Հին Հռոմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անհաղթ Արև» հոդվածին։