«Աիդա» (իտալ.՝ Aida), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Օպերան հատուկ գրվել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ Եգիպտոսի կառավարության պատվերով[3]։ Իտալերեն լիբրետոն Անտոնիո Գիսլանցոնիի` ըստ Օգյուստ Մարիետի սցենարի։ Օպերայի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում փարավոնների տիրապետության ժամանակ։ Օպերայում պատմվում է եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին։
Առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։
«Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։