Աբիդոս
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/AbydosFacade.jpg/240px-AbydosFacade.jpg)
Աբիդոս (հուն․՝ αβνδος, մեհենագիր՝ Աբեջու, այժմ՝ Արաբետալ–Մադֆունահ), հնագույն քաղաք և կրոնական կենտրոն Վերին Եգիպտոսում։ Ըստ առասպելի, Աբիդոսում սպանվեց և թաղվեց Օսիրիս աստվածը։
Միջին թագավորության դարաշրջանում դարձավ Օզիրիսի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Աբիդոսի տեղում պահպանվել են Սեթի I (մ. թ. ա. XIV դ.) և Ռամզես II (մ. թ. ա. XIV–XIII դդ.) փարավոնների՝ Օզիրիսի պատվին կառուցած տաճարների ավերակները, ինչպես նաև Սեթի I հոգեհանգստյան կառույցը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 25)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիդոս» հոդվածին։ |
|