Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Ազնավուրյան,), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։
Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։
Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիրում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից։ Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։
Ծնողները արտիստներ էին. մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։
1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի (լուսանկարում) «Պարզ զուգադիպություն» կինոնկարին։
- մայիսի 12-ին Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել է իր լուծարման մասին՝ ավարտելով Թուրքիայի դեմ պայքարը։
- մայիսի 10-ին, ձախողված արձակումից 53 տարի անց, Կոսմոս-482 (լուսանկարում) ավտոմատ միջմոլորակային կայանը մտել է մթնոլորտի խիտ շերտեր, հասել Երկրի մակերևույթին և ընկել Հնդկական օվկիանոս։
- մայիսի 8-ին կոնկլավը երկօրյա քվեարկությունից հետո Հռոմի պապ է ընտրել կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոսթին, որը ընտրվելուց հետո վերցրել է Լևոն XIV անունը։
- մայիսի 6-ին Ֆրիդրիխ Մերցը ընտրվել է Գերմանիայի կանցլեր և երդվել իր կոալիցիոն կառավարության հետ միասին։
- մայիսի 6-ին Հնդկաստանը սկսել է ռազմական «Սինդուր գործողությունը» ու հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին և նրա վերհսկողության տակ գտնվող Ազադ Քաշմիրի տարածքներին։
- մայիսի 5-ին Սկայպը դադարեցրել է աշխատանքը: 2026 թվականի հունվարին ծառայության օգտատերերի տվյալները կջնջվեն:
- ապրիլի 28-ին Պիրենեյան թերակղզում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում', որն ազդել է Իսպանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի և Ֆրանսիայի վրա։
Վերջերս մահացածներ՝ Սեբաստյան Սալգադու •Յուրի Գրիգորովիչ • Արման Գրիգորյան • Խոսե Մուխիկա • Ռադիկ Մարտիրոսյան • Աղվան Չատինյան • Զուրաբ Ծերեթելի
Գիտե՞ք, որ․․․


- ...Իսպանիայի Խիխոն քաղաքի խորհրդանիշ դարձած այս հուշարձանը (լուսանկարում) կատակասերներն անվանել են «Քինգ Քոնգի զուգարան»։
- ...1681 թվականին գաղութատիրական Մերիլենդում սպիտակամորթ այս կինն ամուսնացել է աֆրիկացի ստրուկի հետ՝ իմանալով, որ այդ քայլը նրան կդատապարտի ստրկական կյանքի:
- ...բիթքոյնները կարելի է ձեռք բերել ոչ միայն մայնինգով, այլև փնտրել քաղաքային աղբանոցում:
- ...աշխարհի ամենաբարձր գագաթը, որը երբևէ չի նվաճվել, գտնվում է Բութանում:
- ...գոյություն ունի ստվարաթղթից պատրաստված հեծանիվ (լուսանկարում), որը չափազանց թեթև է, ունի մատչելի գին և դիմանում է մինչև 220 կգ զանգվածով հեծանվորդի։
- ...երկար տարիներ շրջանառության մեջ են եղել մեծ քանակությամբ կեղծ դոլարներ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
319 342 հոդված |
491 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Տեղորոշի՛ր ինձ 2025 (Վիքիտվյալներ)
- CEE Spring 2025
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 451 թ. – տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։
- 1521 թ. – Կառլոս V-ը ստորագրեց «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվում էր ձերբակալել Մարտին Լյութերին։
- 1799 թ. – ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը։
- 1897 թ. – առաջին անգամ տպագրվեց Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։
- 1918 թ. – ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը, այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։
- 1927 թ. – ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը, հայ կինորեժիսոր, սցենարիստ և դերասան (մահ. 1997թ.):
- 1966 թ. – Գայանան անկախացավ Մեծ Բրիտանիայից։
- 1972 թ. – Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում պայմանագիր ստորագրեցին հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին։
- 2011 թ. – ձերբակալվեց Ռատկո Մլադիչը, 1992-95 թթ. Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Բոսնիական պատերազմի ժամանակ։
Օրվա պատկեր

