Քերոս
Կղզի | |
---|---|
Քերոս | |
Քերոս․ հիւսիսէն նկարուած | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, Փոքր Քիքլատես |
Տարածութիւն | 15 քմ² |
ԲԾՄ | 432 մեթր |
Բնակչութիւն |
0 մարդ (2011), 2 մարդ (1951)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Քերոս (յուն․՝ Κέρος), Էգէական ծովու կղզի, Փոքր Քիքլատես, Քիքլատես, Յունաստան։ Հնագիտական վայր։ Կը գտնուի Նաքսոս կղզիին հարաւ-արեւելքը, Ամորղոսին հիւսիս արեւմուտքը եւ Քուֆոնիսիային հարաւը։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քերոս լեռնային, անջրդի ու դժուարամատչելի կղզին մըն է։ Կղզին ծանօթ է իր սպիտակ մարմար քարով։ Տարածութիւնն է 15,042 քլ․², իսկ ծովեզրն է՝ 27 քլ․։
Կղզիին կարգ մը տարածքներ, պարբերաբար աճուրդի կը տրուին անասնապահական գործունէութիւններուն համար։
Քերոս, Քուֆոնիսիա, Սհինուսա եւ Իրաքլիա կղզիներուն հետ իրենց միջերկրականեան հարուստ կենսաբազմազանութեան (ցամաքի եւ ծովու) շնորհիւ, բնապահպանման բնագառէն ներս իբրեւ CORINE բնասահմանուած են։
Կղզին 1968-էն անբնակ է։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնադարին կղզին Քարոս , Քերիա եւ կամ Քերի՛ա կը կոչուէր․ անունին առաջին արձանագրութիւնը յայտնաբերուած է Ք․Ա․ 425-ին, Աթէնքի Դաշինքի անուանացանկին մէջ։ Կղզիին Քավոս Տասքալիու (արեւմտեան մաս) վայրը յայտնաբերուած են Քիքլատեան Մշակոյթի պատկանող բազմաթիւ հնագիտական իրեր, որոնք կը փաստեն թէ կղզին դասական շրջանին Տիլոսի նման սրբավայր եղած է։
Միջնադարին ծառայած է իբրեւ ծովահէններու խարիսխ-թաքստոց։ Մինչեւ 1952 Ամորղոս կղզիին վրայ գտնուող Հազովիոթիսա վանքին սեփականութիւնն էր։ Իսկ այսօր՝ Ամորղոս քաղաքապետութեան եւ յայտարարուած է իբրեւ Հնագիտական վայր։
1963-ի, 1967-ին եւ 2006-2008 Քերոսի տարածքին հերթական կանոնաւորութեամբ հնագիտական պեղումներ կատարուած են։
Յայտնաբերուած հնագիտական իրերը կը ցուցադրուին Աթէնքի Հնագիական Ազգային Թանգարանին մէջ, ինչպէս նաեւ Նաքսոսի Հնագիտական Աթէնքի Ղուլանտրիս Քիքլատեան Մշակոյթի թանգարաններուն մէջ։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնագիտական իրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ք․Ա․ 2800-2300․ սրինգ նուագողը՝ Քիքլատեան Մշակոյթ, Քերոս յայատնաբերուած
-
Ք․Ա․ 2600, Քիքլատեան Մշակոյթ, Քերոս յայատնաբերուած
-
Ք․Ա․ 2600, Քիքլատեան Մշակոյթ, Տաւիղ նուագող - Քերոս յայատնաբերուած
-
Քիքլատան մշակոյթ, Քերոս յայնաբերուած․ Նաքսոսի հնագիտական թանգարան
-
Քիքլատան մշակոյթ, Ք․Ա․ 2800 - 2300, Քերոս յայնաբերուած․ Նաքսոսի հնագիտական թանգարան
-
Ք․Ա․ 2700-2300, Քիքլատեան մշակոյթ
-
Ք․Ա․ 2800-2300․ մարմարէ թռչուն, Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարան
-
Ք․Ա․ 2800-2300․ Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարան
-
Ք․Ա․ 2800-2300․ Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարան
-
Ք․Ա․ 2800-2300․ Աթէնքի Ղուլանտրիս Քիքլատեան մշակոյթի թանգարան
-
Ք․Ա․ 2800-2300․ Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարան
-
Ք․Ա․ 2800-2300․ Աթէնքի Հնագիտական Ազգային թանգարան
-
Ք․Ա․ 2800 -2300․ Քերոս յայտնաբերուած
Կղզին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Քերոս, հարաւի մաս
-
Քերոս․ հարաւի մասը
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
- ↑ koufonisia.gr - Քերոս(յունարէն)
- ↑ filotis.itia.ntua.gr - Քերոս, բնապահպանում, CORINE(յունարէն)
- ↑ «Յունաստանի հնագիտական վայրերու եւ յուշարձաններու ցուցակ(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-08-06-ին։ արտագրուած է՝ 2022-02-14
- ↑ Քեմպրիճ համալսարան․ Քերոսի հնագիտական պեղումները՝ 2006-2008(անգլերէն)
- ↑ independent.co.uk - Յունական մարմարը Եգիպտոսի հնավայրերուն մէջ