Նափոլի
Արտաքին տեսք
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նափոլի | |||||
Napoli | |||||
| |||||
Երկիր | Իտալիա[1] | ||||
mayor of Naples? | Gaetano Manfredi? | ||||
Օրէնսդրական մարմին | Naples City Council? | ||||
Տարածութիւն | 119,02 քմ² | ||||
ԲԾՄ | 17 մեթր | ||||
Կլիմայ | Միջերկրածովեան կլիմա | ||||
Պաշտօնական լեզու | Իտալերէն | ||||
Բնակչութիւն | 913 462 մարդ (1 Յունուար 2023)[2] | ||||
Կը գտնուի ափին | Gulf of Naples? | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 081 | ||||
Փոստային ցուցանիշ | 80100 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | NA | ||||
Պարգեւներ | Մարտական խիզախութեան համար ոսկի մետալ | ||||
Սուրբ բարեխօս | Januarius? | ||||
Պաշտօնական կայքէջ | comune.napoli.it | ||||
Նափոլի (անգլ.՝ Naples) (հին յուն․՝ Νεάπολις, հին յուն․՝ νέα πόλις, բառացի՝ նոր քաղաք, լատ.՝ Neapolis, իտալ.՝ Napoli, քաղաք Իտալիայի մէջ, Քամփանիայի շրջանի եւ համանուն նահանգի վարչական կեդրոնը։ Տեղակայուած է Նէափոլիթանեան ծովածոցի ափին։
- Նափոլի Իտալիայի՝ մեծութեամբ, երրորդ քաղաքն է (Հռոմէն ու Միլանէն յետոյ) եւ Հարաւային Իտալիայի ամենամեծ քաղաքը՝ շուրջ մէկ միլիոն բնակչութեամբ (արուարձաններու հետ՝ շուրջ երեք միլիոն)։ Փոխադրական խոշոր հանգոյց է (միջազգային օդանաւակայան, նաւահանգիստ)։
- Պաշտօնական լեզուն իտալերէնն է, որմէ բացի գործածական են նաեւ նէափոլիթաներէնը։
- Քաղաքի հովանաւորն է Սուրբ Եանուարիոսը (Saint Januarius), որուն յիշատակին օրը՝ 19 Սեպտեմբեր կը նշուի քաղաքի տօնը։
- Քաղաքը տեղակայուած է (seismic) երկրաշարժական վտանգ գօտիի մէջ (քաղաքի պատմական հատուածը տեղակայուած է Վեզուվիօ լերան արեւմտեան լանջին)։ Վեզուվիօ լերան (Mount Vesuvius) վերջին ժայթքումը տեղի ունեցեր է 1944 թուականին։ Իսկ վերջին աղետալի երկրաշարժը տեղի ունեցած է 1980 թուականին։
Հետաքրքիր փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նափոլի կը համարուի փիծծայի, աւելի ճիշտ՝ անոր մէկ տեսակի (տեղական անուանումը՝ իտալ.՝ pizza napoletana) հայրենիքը, որ յայտնի է 19-րդ դարու 80-ական թուականներէն եւ կը պատրաստուի մինչեւ այսօր։
- Դասական կը համարուին նէափոլիթանական փիցցայի երկու տարբերակներ (իտալ.՝ verace pizza napoletana artigianale)՝ «Մարինարա» (իտալ.՝ Marinara, սխտորով, առանց պանիրի) եւ «Մարկերիթա» (իտալ.՝ Margherita, պանիրով ու ռեհանով, առանց սխտորի)։
- Նափոլին հին անուամբ կոչուած է (11) Փաթենոփէ աստղակերպը, որ յայտնաբերուած է Նափոլիին մէջ 1850 թուականի Մայիսի 11-ին իտալացի աստղագէտ Անիպալէ տէ Կասփարիսի կողմէն։
-
Քասթել Նուովօ
-
Քասթել տել Օվօ, Աուկոսթօ տը Լուքա
-
Փլեպիսցիտի հրապարակ
-
Սուրբ Եանուարիոսի տաճար
-
Փլեպիսցիտի հրապարակ (հատուած), Աուկոսթօ տը Լուքա
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://demo.istat.it/?l=it