Tokyo Skytree
Տոկիո «Երկնային ծառ» | |
Tokyo Skytree | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | 2008—2012 |
Օգտագործում | Հեռուստաաշտարակ,աստղադիտարան, զբոսաշրջության օբյեկտ |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 471 մետր |
Տեխնիկական պարամետրներ | |
Տարածքը շինության մեջ | , Տոկիո, Սումիդա, Oshiage 1-1-13 |
Ճարտարապետ | Թադաո Անդո |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Տոկիո «Երկնային ծառ» (ճապ. 東京スカイツリ), հեռուստատեսային աշտարակ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի Սումիդա շրջանում, ամբողջ աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակը։ Երկրորոդը բարձրությամբ աշխարհում «Բուրջ-Խալիֆա»-ից հետո։
Շինարարության ժամանակ կոչվում էր Նոր Տոկիո աշտարակ։ «Tokyo Sky Tree» անվանումը ընտրվել է մրցույթի արդյունքում, որը տեղի է ունեցել համացանցում 2008 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում։
Հեռուստաաշտարակի բարձրությունն ալեհավաքի հետ միասին կազմում է 634 մետր։ Աշտարակի բարձրությունը ընտրվել է այնպես, որ թվերը 6 (Հին ճապոներենում «մու») 3 («սա»), 4 («սի») միասին հնչեն «Մուսասի» — պատմական տարածք, որտեղ գտնվում է ժամանակակից Տոկիոն[1]։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսին Ճապոնիայի բոլոր հեռուստաալիքները պետք է անցնեին թվային ֆորմատի, բայց «Տոկիո հեռուստաաշտարակ»ը բավական բարձր չէր, որպեսզի փոխանցում իրականացներ երկնաքերների վերին հարկերում, ուստի կառուցվեց ավելի բարձր աշտարակ — Տոկիոյի Երկնային ծառը[2]։
Շինարարությունը սկսվել է 2008 թվականի հուլիսից[3]։ Կառուցման արագությունը կազմել է 10 մետր շաբաթական[4]։
2011 թվականի մայիսի 23-ին սկսել է կռունկների ապամոնտաժ, որոնք օգտագործվել էին շինարարության համար։
Աշտարակի կառուցումն ավարտվել է 2012 թվականի փետրվարի 29-ը, իսկ մայիսի 22-ին կայացել է բացումը։
Ի սկզբանե աշտարակի բացումը պետք է տեղի ունենար 2011 թվականի դեկտեմբերին, սակայն երկրաշարժից հետո շինարարությունը դանդաղել է միջոցների սղության պատճառով։
Ճարտարապետական նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի կառուցման համար ստեղծվել է հատուկ փոխհատուցող համակարգ, ճարտարապետների խոսքերով մինչև 50 % ուժ ստորգոտնյա ցնցումների ժամանակ[5]։
Կիրառումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակը հիմնականում օգտագործվում է թվային հառուստա-ռադիո հեռարձակման, բջջային հեռախոսակապի և նավիգացիոն համակարգերի համար։ Բացի այդ այն համարվում է հայտնի զբոսաշրջային օբյեկտ։ Աշտարակում կան մեծ թվով կրպակներ և մի քանի ռեստորաններ, մինի-համալիր խոշոր առևտրային կենտրոնով, ակվարիում և մոլորակադիտարան[6]։
Հեռուստա և ռադիո հեռարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակը ընդունել է Տոկիո հեռուստաաշտարակի բոլոր ֆունցիաները, բացի այդ հեռարձակման ծավալն ավելացվել է երկու անգամ որովհետև հեռարձակումը իրականացվում է 1 seg (բջջային հեռախոսներ և տերմինալներ թվային հեռուստատեսություն փոխանցելու ձևաչափ) ձևաչափը գերազանցող 600 մետր բարձրությունից։
Հեռուստահեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստաալիք | Հեռուստաալիքի անվանումը | Callsign | Ազդանշանի հզորությունը | Հեռարձակման տարածքը |
---|---|---|---|---|
NHK General TV / NHK G (GTV) | JOAK-DTV | 10 կՎտ | «Մեծ Տոկիո» | |
NHK Educational TV / NHK E (ETV) | JOAB-DTV | Կանտո | ||
Nippon Television / Nittele (NTV) | JOAX-DTV | |||
TV Asahi / Tele-Asa (EX) | JOEX-DTV | |||
TBS | JORX-DTV | |||
TV Tokyo / Teleto (TX) | JOTX-DTV | |||
Fuji Television (CX) | JOCX-DTV | |||
Tokyo Metropolitan Television / Tokyo MX | JOMX-DTV | 3 կՎտ | Տոկիո |
Ռադիոհեռարձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախությունը | Ռադիոկայանի անվանումը | Callsign | Հզորությունը | ERP | Հեռարձակման տարածքը |
---|---|---|---|---|---|
81.3 ՄՀց | J-Wave | JOAV-FM | 7 կՎտ | 57 կՎտ | Տոկիո |
82.5 ՄՀց | NHK Տոկիո FM | JOAK-FM |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշտարակը 2011 թվականի օգոստոսին
-
Աշտարակը գիշերով (դեկտեմբեր 2011 թվական)
-
Հեռուստաաշտարակը և Tokyo Sky Tree East Tower
-
Աշտարակը գրեթե կառուցված 2012 թվական մայիս
-
Առևտրի կենտրոն Tokyo Soramachi, որը գտնվում է աշտարակի հարևանությամբ
-
Աշտարակի գիշերային լուսավորումը (մայիս 2012)
Շինարարության գործընթացը
[խմբագրել | խմբագրել կոդը]-
2007 թվականի հոկտեմբերի 6
-
2008 թվականի ապրիլի 12
-
2009 թվականի հունիսի 14 (76 մ)
-
2009 թվականի սեպտեմբերի 19 (153 մ)
-
2009 թվականի նոյեմբերի 14 (205 մ)
-
2009 թվականի դեկտեմբերի 22 (245 մ)
-
2010 թվականի մարտի 30 (338 մ)
-
2010 թվականի հունիսի 10 (398 մ)
-
2010 թվականի սեպտեմբերի 28
-
Ստուգում են լուսավորությունը 18:30 մինչև 21:10, 2010 թվականի հոկտեմբերի 13 (488 մ)
-
2010 թվականի հոկտեմբերի 25 (497 մ)
-
2010 թվականի դեկտեմբերի 27 (539 մ), լուսավորության ստուգում
-
2011 թվականի հունվարի 23 (559 մ)
-
2011 թվականի մարտի 19 (634 մ)
-
2011 թվականի ապրիլի 4
-
2011 թվականի ապրիլի 10
-
2011 թվականի օգոստոսի 4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Парящий в небе Гигант — «Небесное Дерево Токио»». Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2017-05-29-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 22 (օգնություն) - ↑ Роб Джилхули. (17 марта 2002). «The tower and the story» (անգլերեն). The Japan Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Tokyo Sky Tree construction starts» (անգլերեն). The Japan Times. 15.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Tokyo Sky Tree на exomapia.ru». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Tokyo Skytree opener looms large». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Гайд по Tokyo Sky Tree» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт башни Արխիվացված 2016-01-10 Wayback Machine(ճապոներեն)(անգլ.)
- Трёхмерная модель башни и городка у основания (автор alister2)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tokyo Skytree» հոդվածին։ |
|