Jump to content

Round & Round

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Round & Round»
Selena Gomez & The Sceneի երգը «A Year Without Rain» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 22 2010 թվական
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
Ձայնագրված2010
ԺանրԴանս փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն3:05
ԼեյբլHollywood
ՀեղինակՔևին Ռուդոլֆ
Էնդրյու Բոլուքի
Ջեֆ Հալվաքս
Ֆեֆե Դոբսոն
Ջեյքոբ Քաշեր
ՊրոդյուսերՔևին Ռուդոլֆ
Էնդրյու Բոլուքի
Halatrax
A Year Without Rain ալբոմի երգացանկ
Naturally
(2010)
«'''Round & Round'''»
(2010)
A Year Without Rain
(2010)

Round & Round, ամերիկյան Selena Gomez & The Scene փոփ-ռոք խմբի երգը, որ գրվել է Քևին Ռուդոլֆի, Էնդրյու Բոլուկի և Ջեֆ Հալավաքսի կողմից, համահեղինակներն են հանդիսանում Ջեյքոբ Քաշերը և Ֆեֆե Դոբսոնը։ Թողարկվել է 2010 թվականի հունիսի 22-ին որպես խմբի երկրորդ՝ A Year Without Rain ալբոմի գլխավոր սինգլ։ «Round & Round»-ը փոփ երգ է ռոքի և դիսկոյի մոտիվներով։ Երգն երաժշտական քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականների։ Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը՝ դառնալով ամերիկյան հիթ-շքերթներում ամենաբարձր հորիզոնական զբաղեցրած սինգլը, որ թողարկվել է այդ խմբի կողմից։ Սինգլն ընդգրկվել է նաև Կանադայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում, որտեղ սինգլը հնչել է բազմաթիվ անգամներ։

Հիմնական տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Round & Round»-ը պարային փոփ-երգ է երեք րոպե և հինգ վայրկյան տևողությամբ։ Հեղինակներն են Քրին Ռուդոլֆը, Էնդրյու Բոլուկին և Ջեֆ Հալավաքսը։ Դիսկո ժանրը դարձել է նոր ժանր խմբի համար. մինչ այդ խումբը կատարում էր միայն փոփ երգեր[1]։ Նկատվել է երգի վրա Քայլի Մինոուգի 2000-ական թվականների ստեղծագործությունների ազդեցությունը։ Երգում խոսվում է հարաբերությունների մասին, որոնք կրկնվում են կարծես շրջանագծով։

Քննադատների գնահատականը

Քևին Ռուդոլֆը երգի պրոդյուսերն է

Թիմ Սենդրան Allmusic-ից ասել է, որ երգը «լավ է երգված», և նշել է, որ այն ալբոմի լավագույն երգերից է[2]։ Բեքքի Բեյնը Idolator-ից երգը բնութագրել է որպես «շատ խմբագրված, բայց միտված է Սելենային առանձնացնելու Դիսնեյից»[3]։ Երգը նաև բնութագրել են որպես «էլեկտրո փոփ», ասվել է, որ բառերը բնութագրում են Սելենային այլ կողմից, ինչպես նաև ցույց են տալիս էմոցիոնալ զարգացումը։ Ռոբերտ Քոսփեյը (Digital Spy), քննադատելով երգը, ասել է, թե լավ երգը տրվել է «ժանգոտ» երգչախմբի[4]։ Նաև Ռոբերտը խորհուրդ է տվել Սելենային «հեռու մնալ Հիլարի Դաֆի և Մայլի Սայրուսի ուղուց, և նախկինի նման մնալ Դիսնեյի թևի տակ, որպեսզի շարունակի կատարելագործել իր վարպետությունը»։

Դիրքերը հիթ-շքերթներում

«Round & Round» երգն ընդգրկվել է Hot Digital Songs-ի տասնհինգերորդ հորիզոնականում և Billboard Hot 100 հիթ-շքերթի 24-րդ հորիզոնականում՝ դառնալով խմբի երկրորդ երգը, որը ներառվել է լավագույն 30 երգերի մեջ[5]։ Երգը ընդգրկվել է նաև այլ հիթ-շքերթներում՝ BillboardHot Dance Club Play և Pop Songs՝ զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները[6][7]։ Այս երգը չկարողացավ հասնել իր նախորդ երգի՝ «Naturally»-ին, որը զբաղեցրել էր առաջին և 12-րդ հորիզոնականները։ Երգը կատարել են աշխարհի տարբեր երկրներում։ Երգը հայտնվել է Canadian Hot 100 հիթ-շքերթի 51-րդ հորիզոնականում։ Մեծ Բրիտանիայում երգը դարձել է 47-րդը, որը մնացել է հիթ-շքերթում երեք շաբաթ։ «Round & Round»-ը զբաղեցրել է դիրքեր Ավստրալիական և Գերմանական հիթ-շքերթներում, հայտնվել է նաև Սլովակիայի հիթ-շքերթում[8]։ 2015 թվականի հուլիսի տվյալներով՝ ԱՄՆ-ում վաճառվել է սիգլի 958 000 օրինական պատճեն[9]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Ֆիլիպ Էնդելմանի կողմից Բուդապեշտում, Սելենայի այլ նախագծի՝ «Մոնտե Կառլո» ֆիլմի նկարահանումների ժամանակ[10]։ Գոմեսը Թվիթերում հրապարակել է գովազդային երկու նյութ և հայտարարել, որ պրեմիերան կկայանա 2010 թվականի հունիսի 20-ին Դիսնեյ հեռուստաալիքով և VEVO տեսահոսթինգում[11]։ Տեսահոլովակում նկարահանվել է Սելենան իր խմբի հետ. նաև երգչուհին հանդես է եկել գաղտնի գործակալի կերպարով։ Սյուժեով նրան բռնում են այլ գործակալներ, և նա ստիպված է լինում փախչել։ Նադին Չենգը AOL JSYK-ից գովերգել է տեսահոլովակը. «Մեզ դուր են գալիս տեսահոլովակի սյուժետային գիծը և այն, թե ինչպես է դա խառնված Սելենային և իր խմբին ցուցադրող ընդհանուր տեսարանների հետ։ Իհարկե 17-ամյա աղջիկը հայտնվել է տարբեր զգեստներով՝ չնայելով նրան, որ գտնվում էր բեմում, կամ բռնված էր այլ գործակալների կողմից»։

Կենդանի և պրոմո կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ նոր սինգլով խումբը ելույթ է ունեցել 2010 թվականի հուլիսի 14-ին «America’s Got Talent» շոուում։ Երգը հնչել է «Good Morning America» հեռուստահաղորդման ժամանակ նույն թվականի սեպտեմբերի 23-ին «A Year Without Rain» սինգլի հետ[12]։ Երգը ներկայացվել է երկրպագուներին սեպտեմբերի 27-ին և 28-ին Մեծ Բրիտանիայում[13]։

Թրեքների ցանկը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում (ԱՄՆ)[14]

  • «Round & Round» — 3:05
  • «Round & Round (Dave Audé Remix)» — սինգլ
  • «Round & Round» (Dave Audé Remix)" — 3:32

Ռեմիքսների մինի ալբոմ Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում[15][16]

  • «Round & Round (Wideboys Club Mix)» — 5:56
  • «Round & Round (Fascination Club Mix)» — 6:11
  • «Round & Round (7th Heaven Club Mix)» — 6:08
  • «Round & Round (Dave Audé Club Remix)» — 6:23

Թվային տարածում (Ավստրալիա)[17]

  • «Round & Round» — 3:05
  • «Naturally (Ralphi Rosario Remix)» — 3:39

Սինգլը Մեծ Բրիտանիայում[18][19]

  • «Round & Round» — 3:05
  • «Naturally (Ralphi Rosario Remix)» — 3:39

Գլխավոր սինգլ Մեծ Բրիտանիայում

  • «Round & Round» — 3:05
  • «Round & Round [Instrumental]» — 3:05

Սինգլը ԱՄՆ-ում

  • «Round & Round» — 3:05
  • «Round & Round (Dave Audé Remix)» — 3:32
  • «Call Out Hook»

Հիթ-Շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2010) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրիա Ö3 Austria Top 75[20] 62
Բելգիա Ultratip Flanders[21] 19
Կանադա Canadian Hot 100[22] 51
Գերմանիա Media Control AG[23] 52
Սլովակիա IFPI[24] 39
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[25] 47
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[26] 24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[27] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[28] 34

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Selena Gomez & The Scene Debuts New Single». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  2. Selena Gomez & The Scene — «A Year Without Rain»
  3. Selena Gomez Goes «Round & Round» On New Single(չաշխատող հղում)
  4. Selena Gomez’s New Single
  5. «Selena Gomez — Chart Story». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  6. «Selena Gomez — Chart Stiry». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  7. «Selena Gomez Chart Story». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  8. Selena Gomez & The Scene — Round & Round
  9. Ask Billboard: Is There an Unusually High Number of New Acts in the Hot 100’s Top 10?
  10. Selena Gomez Becomes A Spy In Her New Music Video
  11. «Sneak Peeks Of New Selena Gomez's Music Video». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  12. Selena Gomez Goes Round & Round On Good Morning America(չաշխատող հղում)
  13. Selena Gomez Answers Some Kiddie Questions On «Blue Peter»(չաշխատող հղում)
  14. «Round & Round - Single by Selena Gomez & the Scene». iTunes Store. Apple Inc. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  15. «Round & Round (Remixes) - EP by Selena Gomez & The Scene - Download Round & Round (Remixes) - EP on iTunes». iTunes Store Australia. Apple Inc. 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. «Round & Round: Selena Gomez and The Scene: Amazon.co.uk: MP3 Downloads». Amazon.co.uk. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. «Round & Round - Single by Selena Gomez & The Scene - Download Round & Round - Single on iTunes». iTunes Store Australia. Apple Inc. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  18. «Round & Round: Selena Gomez & The Scene: Amazon.co.uk: Music». Amazon.co.uk. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  19. «Round & Round: Selena Gomez and The Scene: Amazon.co.uk: MP3 Downloads». Amazon.co.uk. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21-ին.
  20. Selena Gomez & The Scene — Round & Round Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 2010-10-09.
  21. Ultratop.be — Selena Gomez & The Scene — Round & Round (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2010-10-09.
  22. Selena Gomez Album & Song Chart History Canadian Hot 100 for Selena Gomez. Ստուգվել է 2010-10-09.
  23. Musicline.de — Chartverfolgung — Gomez,Selena & The Scene — Round & Round (2-track) (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է 2010-10-09.
  24. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201034.
  25. Selena Gomez & The Scene: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2010-10-09.
  26. Selena Gomez Album & Song Chart History Billboard Hot 100 for Selena Gomez. Ստուգվել է 2010-10-09.
  27. Selena Gomez & The Scene Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Selena Gomez & The Scene.
  28. Selena Gomez Album & Song Chart History Billboard Pop Songs for Selena Gomez. Ստուգվել է 2010-07-09.