Jump to content

Ամազոն (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Amazon.comից)
Ամազոն
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և very large online platform?
Անվանված է ի պատիվԱմազոն[1]
Հիմնադրված էհուլիսի 5, 1994[2]
ՀիմնադիրՋեֆ Բեզոս
ՎայրՍիեթլ, ԱՄՆ[2] և Վաշինգտոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[2]
ՏնօրենՋեֆ Բեզոս[2][3] և Andy Jassy?[4][3]
Արդյունաբերությունմանրածախ առևտուր, վեբ հոսթինգ, web service? և Էլեկտրոնային առևտուր
Ընդհանուր ակտիվներ421 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2021)[5]
Հասույթ575 մլրդ $ (2023)[6]
Աշխատողների թիվ1 500 000 մարդ (2023)[7]
Դուստր ընկերություններA9.com, Amazon Web Services[2], Alexa Internet, Zappos.com, IMDb.com, Inc.[8], Twitch Interactive?, Amazon Books?, Amazon Game Studios, Amazon Lab126?, Amazon Publishing?, Amazon Robotics?, Amazon MGM Studios, Audible?, Body Labs?, Book Depository?, Box Office Mojo, Digital Photography Review?, Goodreads, Graphiq?, Ring?, Whole Foods Market?, Woot?, Diapers.com?, Prime Video, Sqrrl?, Amazon Games Orange County, Amazon Logistics?, Amazon Air?, Amazon Logistic Prague?, Amazon Europe Core?, Amazon Czech Republic Services?, Amazon University Esports?, Amazon Prime Air?, Սուք, Amazon Technologies[2], MGM Holdings? և Amazon Fresh?
ՍեփականատերՋեֆ Բեզոս[9], The Vanguard Group[9] և BlackRock[9]
Կայքamazon.com
Մասնակից էAlliance for Open Media, Ինտերնետ ասոցիացիա[10], Համացանցի կոնսորցիում[11], SD Association[12], Zigbee Alliance?[13], FIDO Alliance?[14], Լինուքս հիմնադրամ[15], Satellite Industry Association?[16] և Համակարգչային և կապի արդյունաբերության ասոցիացիա[17]
Բորսա
 Amazon.com Վիքիպահեստում

Amazon.com, Inc. (ˈæməzɒn կամ ˈæməzən), էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն` տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունը[18]։ Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։ Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։

Ամազոնն առանձին կայքեր ունի ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մեքսիկայի համար։ Հնդկաստանի համար նախատեսված կայքը շուտով կառաջարկի երաժշտության, ֆիլմերի և տեսանյութերի հոսքային ծառայություն[19]։ Ամազոնն առաջարկում է նաև առաքում շատ այլ երկրներ[20]։ 2011 թվականին Ամազոնը մտադրություն ուներ ստեղծելու կայքի մեկ այլ տարբերակ ևս՝ Լեհաստանի[21] և Շվեդիայի[22] համար։

Ծառայություններ և ապրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Amazon Kindle էլեկտրոնային գիրքը

Մանրածախ ապրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնի ապրանքատեսականին ընդգրկում է մեդիա (գրքեր, DVD սկավառակներ, երաժշտական CD սկավառակներ, ծրագրեր, VHS երիզներ), հագուստ, մանկական իրեր, կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, գուրմանների սնունդ, նպարեղեն, անձնական խնամքի միջոցներ, արդյունաբերական և գիտական պարագաներ, խոհանոցային պարագաներ, զարդեր, ժամացույցներ, սիզամարգերի և այգիների պարագաներ, երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, գործիքներ, խաղալիքներ և խաղեր։

Ընկերությունը հիմնել է amazon.com օնլայն աճուրդների ծառայությունը 1999 թվականի մարտ ամսին։ Սակայն ընկերությանը չի հաջողվում այդ բնագաբառի հսկա eBay ընկերության հաճախորդների հետաքրքրությունը շեղել իր կողմ։ Հետագայում ընկերությունը հիմնեց հստակ գների շուկան՝ zShop-ը 1999 թվականի սեպտեմբերին։ Աճուրդները և zShop խանութները ընդգրկված էին Amazon Marketplace-ում, որի միջոցով հաճախորդները կարող էին նոր իրերի հետ մեկտեղ վաճառել օգտագործված գրքեր, սկավառակներ և այլ իրեր։ Այս ծառայությունը հիմնվել է 2000 թվականին։ 2014 թվականի հոկտեմբերին Amazon Marketplace-ը իր տեսակի մեջ ամենամեծն էր, որի հետևում են նմանատիպ կայքերը՝ Sears, Rakuten և Newegg։

2007 թվականի օգոստոսին Ամազոնը ներկայացնում է AmazonFresh մթերքի վաճառման ծառայությունը։ Հաճախորդների պատվերները կարող են առաքվել լուսաբացին կամ նշված օրը։ Սկզբում առաքումը սահմանափակվում էր Վաշինգթոնի Մերսեր Այլենդի տարածքում, սակայն հետագայում այն տարածվել է Սիաթլում[23]։ AmazonFresh ծառայությունը 2007 թվականի ամռան ամիսներից գործում էր նաև Բելվյուի և Քրքլենդի հատուկենտ արվարձաններում։

2012 թվականին Ամազոնը հայտարարել է Vine.com կայքի ստեղծման մասին, որը հնարավորություն էր տալիս գնելու կանաչեղեն, մթերքեր, տնային պարագաներ և այլն[24]։ Կայքը 2010 թվականին Ամազոնի կողմից գնված ընկերությանն է պատկանում, որի գործունեության մեջ են մտնում նաև Diapers.com (մանկական), Wag.com (կենդանիների) և YoYo.com (խաղալիքներ) խանութների կայքեր[24]։ Ամազոնին են պատկանում նաև էլեկտրոնային գնումների Shopbop.com, Woot.com, և Zappos.com կայքերը[24]։

Ամազոնի «բաժանորդագրվիր և խնայիր» ծրագիրը առաջարկում է ապրանքների զեղչված գներ (հիմնականում մեծածախ առևտրի դեպքում), անվճար առաքում և ապրանքի ավտոմատ առաքում յուրաքանչյուր մեկ, երկու, երեք կամ վեց ամիսը մեկ անգամ[25]։

2013 թվականին Ամազոնը գործարկում է Հնդկաստանի համար նախատեսված amazon.in կայքը։ Կայքը սկսել է վաճառել էլեկտրական իրեր՝ ծրագրելով ընդարձակվել և առաջարկել նորաձևության, գեղեցկության, տնային, առողջապահական բաժիններ։ 2014 թվականի հոկտեմբերին կայքը մեծ զեղչեր է սկսել՝ Հնդկաստանում վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով[26]։ Հուլիսին Ամազոնը հայտնել է, որ Հնդկաստանում բիզնեսը ընդլայնելու նպատակով կներդնի 2 միլիարդ ԱՄՆ դոլար (Rs 12,000 )[27]:

2014 թվականին Ամազոնը վաճառել է առցանց գնված գրքերի 63 տոկոսը և ընդհանրապես վաճառված գրքերի 40 տոկոսը[28]։

Սպառողական տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Ամազոնը թողարկում է Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, որը կոնտենտը բեռնում է Sprint օպերատորի EV-DO անլար ցանցի "Whispernet" ծառայության միջոցով։ Սարքի էկրանը օգտագործում է E Ink տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս նվազեցնել մարտկոցի օգտագործման ծավալները, ինչպես նաև ապահովել ավելի ընթեռնելի էկրան։ 2014 թվականի տվյալներով՝ ավելի քանի 2.7 միլիոն անուն գիրք է հասանելի Kindle (հայ. Քինդլ) խանութում[29]։

2011 թվականի սեպտեմբերին Ամազոնը հայտարարում է պլանշետային համակարգիչների շուկա իր մուտքի մասին և ներկայացրել Քինդլ ֆայր (անգլ՝ Kindle Fire) պլանշետը։ Սարքը աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգի մոդիֆիկացված տարբերակով։ Սարքի ցածր գինը (199 ԱՄՆ դոլար)[30] լայնորեն ընկալվում էր որպես բովանդակության վաճառքի միջոցով հասույթ ապահովելու հաշվին սարքը գնելու համար ռազմավարական սատարում։

2012 թվականին Ամազոնը ներկայացնում է պլանշետային համակարգչի երկրորդ սերունդը, որը ստացել է Kindle Fire HD անվանումը։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Amazon.com-ը ներկայացնում է պլանշետի երրորդը սերունդը, որն էլ ստացել է Kindle Fire HDX անվանումը[31]։ 2013 թվականի հոկտեմբերին թողարկվել է Kindle-ի վեցերորդ սերունդը։

2014 թվականին ընկերությունը ներկայացնում է իր Amazon Fire TV հեռուստատեսային կցորդը, որը ներկայացվել է որպես նմանօրինակ Apple TV և Google-ի Chromecast սարքերի մրցակից։ Ամազոնի կցորդը թույլ է տալիս դիտելու հոսքային տեսանյութեր իր սեփական հոսքային ծառայությունից, ինչպես նաև այլ ծառայություններից, ինչպիսիք են օրինակ Netflix և Hulu։ Սարքը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով փնտրելու ֆիլմեր։ Հնարավոր է խաղալ խաղեր[32]։ ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 99 ԱՄՆ դոլարով[33]։

Ամազոնը 2014 թվականի հուլիսին մուտք է գործում սմարթֆոնների շուկա՝ ներկայացնելով Fire Phone հեռախոսը[34]։

2014 թվականի հոկտեմբերին Ամազոնը ներկայացնում է Fire TV Stick-ը։ Սարքը հնարավորություն է ընձեռնում օգտվելու տարբեր հոսքային ծառայություններից։ Սարքի արժեքը կազմում է 39 ԱՄՆ դոլար[35]։

}

  • Brandt, Richard L. (2011). One Click: Jeff Bezos and the Rise of Amazon.com. New York: Portfolio Penguin. ISBN 978-1-59184-375-7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին.
  • Daisey, Mike (2002). 21 Dog Years. Free Press. ISBN 0-7432-2580-5.
  • Friedman, Mara (2004). Amazon.com for Dummies. Wiley Publishing. ISBN 0-7645-5840-4.
  • Marcus, James (2004). Amazonia: Five Years at the Epicenter of the Dot.Com Juggernaut. W. W. Norton. ISBN 1-56584-870-5.
  • Spector, Robert (2000). Amazon.com – Get Big Fast: Inside the Revolutionary Business Model That Changed the World. HarperCollins. ISBN 0-06-662041-4.
  • Stone, Brad (2013). The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon. New York: Little Brown and Co. ISBN 9780316219266. OCLC 856249407.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.businessinsider.in/strategy/how-amazon-got-its-name/articleshow/64068170.cms
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Amazon.com, Inc. Annual Report 2016 — 2017.
  3. 3,0 3,1 https://edition.cnn.com/2021/05/26/tech/jeff-bezos-andy-jassy-amazon-ceo/index.html
  4. https://www.cnbc.com/2021/02/02/jeff-bezos-to-step-down-as-amazon-ceo-andy-jassy-to-take-over-in-q3.html
  5. Amazon.com, Inc. Annual Report 2021 SEC 10-K
  6. Form 10-K — 2024.
  7. https://www.aboutamazon.com/news/workplace/our-workforce-data
  8. http://www.imdb.com/pressroom/
  9. 9,0 9,1 9,2 https://ir.aboutamazon.com/node/33061/html
  10. https://internetassociation.org/our-members/
  11. https://www.w3.org/Consortium/Member/List
  12. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  13. https://zigbeealliance.org/members/
  14. https://fidoalliance.org/members/
  15. https://www.linuxfoundation.org/cloud-containers-virtualization/amazon-web-services-joins-cloud-native-computing-foundation-as-platinum-member/
  16. https://sia.org/about-sia/sia-members-list/
  17. https://web.archive.org/web/20240407132217/https://ccianet.org/about/members/
  18. Jopson, Barney (2011 թ․ հուլիսի 12). «Amazon urges California referendum on online tax». Financial Times. Արխիվացված օրիգինալից July 15, 2011-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «Amazon India may start offering music, movie and video streaming services in India». The Economic Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  20. «Amazon.com, Form 10-K, Annual Report, Filing Date Jan 30, 2013» (PDF). SEC database. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  21. «Amazon wkrótce w Polsce» (Polish). PL: Wirtualna Polska. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012-11-26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. "Amazon Spain launch may presage new overseas push" Արխիվացված 2013-02-19 Wayback Machine, Reuters, September 14, 2011.
  23. Arrington, Michael (August 1, 2007). "Remember Webvan? So Does Amazon". TechCrunch.
  24. 24,0 24,1 24,2 CLAIRE CAIN MILLER (2012 թ․ սեպտեմբերի 26). «Amazon Starts a Shopping Site for the Environmental Crowd». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  25. «Amazon.com Subscribe & Save». Amazon. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  26. «Amazon Diwali Dhamaka Week 2014». Galaxyreporter.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբեր-ին.
  27. «Amazon adds India to its risk factors». PTI. 2014 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  28. "The Fall of Facebook". (December 2014). The Atlantic, pp. 35.
  29. «Kindle Books: Kindle Store : Nonfiction, Fiction, History, Advice & How-to, Business & Investing & More». Amazon.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
  30. «Don't call it a tablet: the Kindle Fire reviewed». 2011 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  31. «Kindle Fire HDX Tablets, Impressive Device At An Insanely Low Price By Amazon.com». CEOWORLD Magazine. 2013 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  32. [1]ReadWriteTV.com, April 3, 2014
  33. Amazon's Fire TV Piles Into the Living Room, Businessweek, April 2, 2014
  34. Streitfeld, David. [2] NewYorkTimes.com, June 18, 2014. "Fire Phone Immerses Users in Amazon’s World." New York Times, 18 June 2014
  35. Woods, Ben October 27, 2014 The NextWeb "Amazon launches the Fire TV Stick, a $39 Chromecast rival"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոն (ընկերություն)» հոդվածին։