Paramount Pictures Corporation (Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն), ամերիկյան ընկերություն, զբաղվում է կինո և հեռուստատեսային ֆիլմերի ստեղծումով ու վաճառքով։ ViacomCBS մուլտիմեդիա կոնցեռնի մաս է կազմում[3]։ Motion Picture Association of America (MPAA) ընկերակցության անդամ է[4]։
Աշխարհի ամենախոշոր կինոընկերություններից մեկն է։ Նկարահանել է ավելի քան 10 000 ֆիլմ։ Գտնվում է Հոլիվուդում (Լոս Անջելես, Կալիֆորնիա)։ Հիմնվել է Ադոլֆ Ցուկերի կողմից[5]1912 թվականի հունիսի 7-ին։ Աշխարհի հնագույն կինոստուդիաների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ ԱՄՆ-ում երկրորդն է (հաջորդում է Universal Pictures-ին)[6]։ 2006 թվականին ձեռք է բերել մեծ մասսայականություն վայելող ֆիլմեր արտադրող DreamWorks ընկերությունը[7]։ Առաջին խոշոր կինոստուդիան է, որն իր ամբողջ արտադրանքը թողարկում և տարածում է թվայնացված ձևաչափով։ Տարեկան մոտավորապես 55 հազար ժամ ընդհանուր տևողությամբ հեռուստատեսային ծրագրեր՝ սերիալներ, շոուներ, ֆիլմեր է թողարկում աշխարհի ժողովուրդների 30 լեզուներով և մատակարարում 125 երկրում գործող հեռուստակայանների։
↑Cytuj |autor = Richard Abel |data = 1994 |tytuł = The Ciné Goes to Town: French Cinema, 1896–1914 |wydawca = University of California Press |s = 10 |isbn = 0-520-07936-1