Հոսքային մուլտիմեդիա
Հոսքային մուլտիմեդիա կամ սթրիմինգ (անգլ.՝ streaming media), մուլտիմեդիա, որը շարունակաբար ստանում է օգտատերը հոսքային հեռարձակման մատակարարից։ Այս հասկացողությունն օգտագործվում է ինչպես այն տեղեկության վերաբերյալ, որը տարածվում է հեռահաղորդակցությամբ, այնպես էլ տեղեկության, որը սկզբնապես տարածվում էր հոսքային հեռարձակման (օրինակ՝ ռադիո, հեռուստատեսություն) կամ ոչ հոսքային (օրինակ՝ գրքեր, կասետներ, աուդիո CD-ներ) միջոցով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգիչների վրա մուլտիմեդիա տեղեկատվության ցուցադրման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի կեսերին[1]։ Սակայն այս ոլորտում առաջընթացը շատ փոքր էր՝ այն ժամանակվա համակարգիչների բարձր արժեքի և սահմանափակ հնարավորությունների պատճառով։
1980-ականների վերջից մինչև 1990-ականներ սպառողներին հասանելի համակարգիչներն արդեն կարողանում էին ցուցադրել տարբեր տեսակի տեղեկատվություն։ Հոսքային հեռարձակման հիմնական տեխնիկական խնդիրները բավական արդյունավետ CPU-ի և անվադողերի բացակայությունն էին՝ անհրաժեշտ բիտրեյտի մուլտիմեդիա փոխանցման համար
Այնուամենայնիվ, համակարգչային ցանցերը մնում էին սահմանափակ, իսկ հոսքային մուլտիմեդիան զիջում էր ավանդականին (CD-ROM):
1990-2000 թվականների համացանցի օգտագործողները ստացել են․
- ցանցերի բարձր թողունակություն, մասնավորապես, վերջին մղոնի
- աճել է ցանցերի, հատկապես համացանցի բաժանորդների թիվը
- սկսել են օգտագործվել ստանդարտացված արձանագրություններ և ձևաչափեր, ինչպիսիք են TCP/IP, HTTP և HTML
- համացանցում հայտնվել է առևտուր (կոմերցիա)։
Ցանցային ոլորտում այս ձեռքբերումները, բարձր կատարողական տնային համակարգիչների և ժամանակակից օպերացիոն համակարգերի հետ միասին, դարձնում են հոսքային մուլտիմեդիա տեղեկատվությունը մատչելի մի շարք հասարակ օգտատերերի համար։ Ինտերնետ-ռադիոյի ինքնավար ընդունիչներն օգտատերերին առաջարկել են հոսքային ձայնը լսելի դարձնելու հնարավորություն՝ առանց համակարգչի առկայության։
Հիմնականում, մուլտիմեդիա տեղեկատվությունը մեծ ծավալներ է զբաղեցնում, այնպես, որ պահպանման և նմանատիպ տեղեկատվության փոխանցամն ծախսերը միշտ մեծ են; հետևաբար, շատ դեպքերում փոխանցվող հոսքի տեղեկատվությունը սեղմվում է հեռարձակման ցանց փոխանցման ժամանակ։
Մուլտիմեդիա հոսքերը լինում են երկու տեսակի․ ըստ պահանջի կամ կենդանի։ Տեղեկատվության հոսքերը, որոնք առաջանում են օգտատերի պահանջով, պահվում են սերվերների վրա երկար ժամանակ։ Կենդանի հոսքերը հասանելի են կարճ ժամանակահատվածում, օրինակ, սպորտային մրցումներից տեսանյութեր փոխանցելու ժամանակ։
Մոտավորապես 2002 թվականին միասնական հոսքային ֆորմատի նկատմամբ հետաքրքրությունն ու Adobe Flash-ի լայն տարածումը նպաստեել են Flash-ի միջոցով հոսքային տեսանյութերի ձևաչափի մշակմանը, որն օգտագործվում էր Flash-նվագարկիչներում, որոնք տեղակայված էին ՅուԹյուբի նման շատ հայտնի վիդեոհոսթինգներում։ Այսօր հոսքային մուլտիմեդիայի կողմից լռելյայն օգտագործվում են HTML5 ձևաչափով տեսանյութեր, որոնք փոխարինեել են Flash-նվագարկիչներին[2]։ Օգտվողների աճող հետաքրքրությունը հոսքային տեսանյութի նկատմամբ համոզել է ՅուԹյուբի մշակողների թիմին օգտատերերի համար նոր հոսքային ծառայություն իրականացնել[3][4]։
Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) 2015 թվականի եկամուտների մասին իր զեկույցում հայտնել է, որ հոսքային մուլտիմեդիայի ծառայություններին բաժին է ընկել տարվա ընթացքում երաժշտական ինդուստրիայի ընդհանուր եկամտի 34,3 տոկոսը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29 տոկոսով և դառնալով եկամտի խոշորագույն աղբյուր՝ ստանալով մոտ 2,4 միլիարդ դոլար[5][6]։ ԱՄՆ-ում հոսքային փոխանցումից եկամուտն աճել է 2016 թվականի առաջին կիսամյակում 57 տոկոսով և կազմել 1,6 միլիարդ դոլար, ինչը կազմել է արդյունաբերության վաճառքի գրեթե կեսը[7]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հոսքային մուլտիմեդիա» (անգլ.՝ streaming media) տերմինն առաջին անգամ օգտագործվել է ժապավենի կրիչների համար, որոնք արտադրված են եղել Data Electronics Inc.-ի կողմից և նախատեսված են եղել ամբողջ արձանագրված տեղեկատվության դանդաղ աճի և միացման համար; նման ուղիների առաջացումը հանգեցրել է ծախսերի նվազեցմանը, ինչը դարձրել է ապրանքը ավելի մրցունակ։ «Հոսքային մուլտիմեդիա»-ն կիրառվել է 1990-ականների սկզբին, որպես լավագույն միջոց տեսանյութը փոխանցելու համար[8]։ Առաջին անգամ դա արվել է Starlight Networks-ի կողմից՝ հոսքային վիդեոյի[9] և Real Networks-ի կողմից՝ հոսքային աուդիոյի համար[10][11]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտիմեդիայի հոսքային հաղորդման բնորոշ օրինակներ են վիդեո ձայնագրությունները, առցանց հեռարձակումները և վեբինարները համացանցում[12]։ Տեսագրության առավելությունն այն է, որ նրանք կարող են երկար ժամանակ տևել, նրանք միշտ կարող են դադարեցվել և շարունակել դիտվել այլ ժամանակ, ինչպես նաև ցանկացած վայրում տեսանյութերը կրկնելու հնարավորություն կա։
Կան նաև նոր մարքեթինգային հասկացություններ։ Օրինակ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգի ուղիղ հեռարձակման տոմսերը վաճառում է այսպես կոչված «թվային համերգասրահի» միջոցով[13]։ Նման «առցանց համերգները» նույնպես տարածվում են տարբեր վայրերում՝ կինոթատրոններում՝ երկրագնդի տարբեր վայրերում։ Նման հայեցակարգն օգտագործվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում[14]։ Շատ հաջող սկսնակ ընկերություններ հիմնել են իրենց բիզնեսը հոսքային մեդիայի վրա[15]։
«Հոսքային պատերազմներ» տերմինը հորինվել է հոսքային վիդեո ծառայությունների միջև մրցակցության նոր դարաշրջանի քննարկման համար, ինչպիսիք են Նեթֆլիքսը, Disney+-ը, Apple TV+-ը, Amazon Prime-ը, HBO Max-ը և այլն[16]։
Հեղինակային իրավունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակային իրավունքով պաշտպանված հոսքային մեդիան չի կարող պատճենահանվել տարածման նպատակով։ Դրա հետ մեկտեղ բովանդակության հոսքային հաղթոդումը կամ դիտումն օրինական է Եվրոպայում, նույնիսկ, եթե նյութը պաշտպանված է հեղինակային իրավունքով[17][18]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lee, Jack (2005). Scalable Continuous Media Streaming Systems: Architecture, Design, Analysis and Implementation. John Wiley & Sons. էջ 25. ISBN 9780470857649.
- ↑ «YouTube now defaults to HTML5 <video>». YouTube Engineering and Developers Blog. Retrieved 2018-02-20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Josh Lowensohn (2008). «YouTube to Offer Live Streaming This Year». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «YouTube Video Speed History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «"News and Notes on 2015 RIAA Shipment and Revenue Statistics" (PDF)» (PDF). RIAA. Retrieved 5 January 2017.
- ↑ «Streaming made more revenue for music industry in 2015 than digital downloads, physical sales». The Washington Times. Retrieved 5 January 2017.
- ↑ Shaw, Lucas (սեպտեմբերի 20, 2016. Retrieved 5 January 2017). «The Music Industry Is Finally Making Money on Streaming». Bloomberg.
- ↑ Tobagi, F.A.; Pang, J. (1993). «Star Works-a video applications server». Digest of Papers. Compcon Spring. էջեր 4–11. doi:10.1109/CMPCON.1993.289623. ISBN 0-8186-3400-6.
- ↑ «Starlight Networks and Hughes Network Systems». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «On buffer requirements for store-and-forward video on demand service circuits». IEEE.
- ↑ Gelman, A.D.; Halfin, S.; Willinger, W. (1991). «On buffer requirements for store-and-forward video on demand service circuits». IEEE Global Telecommunications Conference GLOBECOM '91: Countdown to the New Millennium. Conference Record. IEEE. էջեր 976–980. doi:10.1109/GLOCOM.1991.188525. ISBN 0-87942-697-7.
- ↑ «A typical one-hour video lecture is the following "live stream" from an international conference on financial crises». videolectures.net. 2008.
- ↑ «The Berliner Philharmoniker's Digital Concert Hall». Digital Concert Hall.
- ↑ Pamela McClintock, "Met Opera Standoff Threatens $60 Million Theater Business", The Hollywood Reporter (online), August 7, 2014 on hollywoodreporter.com
- ↑ «Video Streaming Startups». TechCrunch. Retrieved 2015-03-12.
- ↑ «Streaming Wars». www.theverge.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Smith, Chris (2014 թ․ հունիսի 5). «Pirating copyrighted content is legal in Europe, if done correctly». bgr.com. Boy Genius Report.
- ↑ Maeda, Mari (2001 թ․ մարտի 17). «The internet of the future». Optical Fiber Communication Conference and International Conference on Quantum Information (2001), Paper TuK1 (անգլերեն). Optical Society of America: TuK1. doi:10.1364/OFC.2001.TuK1. ISBN 1-55752-654-0.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոսքային մուլտիմեդիա» հոդվածին։ |
|