Deck Nine
Deck Nine | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1997 |
Հիմնադիր | Mark Lyons? |
Վայր | Louisville, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | deckninegames.com(անգլ.) |
Idol Minds, LLC (շուկային անվանումը՝ Deck Nine[1] և Deck Nine Games[1]), ամերիկյան մասվոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, գլխավոր գրասենյակը տեղակայված է Վեսթմինսթեր քաղաքում։ Ստուդիան հիմնդրվել է 1997 թվականի ապրիլին Մարկ Լայոնսի և Սքոթթ Աթկինսի կողմից, ովքեր Sony Interactive Studios America-ի նախկին աշխատակիցներ էին։ Մինչև 2013 թվականը ընկերությունը մշակել է խաղերը բացառապես PlayStation խաղային համակարգի համար։ Հետագայում ընկերությունը սկսեց մշակել նաև այլ պլատֆորմների համար մինչև 2017 թվականի մայիսը, երբ փոխեց անվանումը դառնալով «Deck Nine»։ Լայոնսը համարվում է ընկերության նախագահը և տեխնիկական գծով տնօրենը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Idol Minds-ը հիմնադրվել է ծրագրավորող Մարկ Լայոնսի և նկարիչ Սքոթթ Աթկինսի կողմից։ Վաղ շրջանում երկուսն էլ աշխատել են Sony Interactive Studios America-ում, որը տեղակայված է Սան Դիեգոյում, սակայն այն բանից հետո երբ Լայոնսը ընտանիքով տեղափոխվեց Կոլորադո նահանգ, 1997 թվականի ապրիլի 1-ին հիմնեց Idol Minds ընկերությունը[2][3][4]։ Ընկերությանը հայտնիություն բերեց 2007 թվականի նոյեմբերին թողարկված Pain խաղը, որում օգտագործվում էր ragdoll անիմացիաներ[5][6]։ Խաղը դարձավ 2008 թվականի ամենաշատ ներբեռնված խաղը PlayStation Network-ում[7][8]։ 2009 թվականի հոտեմբերին Idol Minds-ը հեռացրեց իր 46 աշխատակիցներից 26-ին։ Մի աղբյուր բացատրեց հեռացումները, Pain խաղի բյուջեի կրճատմամբ, որը ուներ մեկ ֆինանսավորման աղբյուր՝ Sony Computer Entertainment (SCE)[9][10]։ E3 2011-ի ընթացքում, ստուդիան ներկայացրեց Ruin դերային խաղը, որը մշակված Idol Minds և SCE-ի կողմից Սան Դիեգոյում[11][12]։ Այն բանից հետո, երբ խաղը անվանափոխվեց դառնալով՝ Warrior’s Lair, Idol Minds-ը հեռացվեց նախագծից[13][14]։ Ավելի ուշ, Idol Minds-ը իր ուշադրությունը կետրոնացրեց անվճար բջջային խաղերի վրա[15][16]։ Warrior’s Lair-ի խաղի մշակումը չեղարկվեց 2013 թվականի հուլիսին[17][18]։ 2015 թվականի օգոստոսին, Idol Minds-ը մեկնարկեց դրամահավաք Kickstarter կայքի միջոցով, որի նպատակն էր հավաքել 400 000 ամերիկյան դոլար Shutterbug խաղի ֆինանսավորման համար։ Նախագիծը չեղարկվեց մեկնարկից 10 օր անց, երբ հավաքվել էր 3000 դոլարից մի փոքր քիչ գումար[19][20]։
2017 թվականի մայիսի 31-ին Idol Minds ընկերությունը հայտարարեց, որ իր ուշադրությունը կետրոնացնելու է հիմնականում հեքիթային խաղերի վրա, փոխելով անվանումը «Deck Nine»-ի[21]։ Այս անվանումը ընտրվել է Planetfall խաղի հանդեպ ունեցած հարգանքից[22]։ Ընկերությունը մշակեց և թողարկեց իր սեփական խաղային շարժիչը՝ StoryForge[21][23]։ E3 2017-ի ժամանակ, Square Enix հրատարակչությունը հայտարարեց, որ Deck Nine-ը սկսել է մշակել Life Is Strange: Before the Storm խաղը, որը համարվում է Life Is Strange խաղի սքիվելը[24][25]։ 2018 թվականի սեպտեմբերին Deck Nine-ը հայտարարեց, որ Square Enix-ի հետ զբաղվում են նոր նախագծի վրա[26]։
2021 թվականի դեկտեմբերին Game Awards 2021-ի ժամանակ, Telltale Games-ը հայտարարեց, որ Deck Nine-ի հետ միասին զբաղվում են The Expanse: A Telltale Series խաղի մշակմամբ[27]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Idol Minds
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրտարակչություն |
---|---|---|---|
1998 | Cool Boarders 3 | PlayStation | 989 Studios |
Rally Cross 2 | |||
1999 | Cool Boarders 4 | ||
Supercross Circuit | 989 Sports | ||
2000 | Cool Boarders 2001 | PlayStation, PlayStation 2 | Sony Computer Entertainment |
2003 | My Street | PlayStation 2 | |
2005 | Neopets: The Darkest Faerie | ||
2007 | Pain | PlayStation 3 | |
2008 | Madagascar: Escape 2 Africa | PlayStation 2 | Activision |
2012 | Ratchet & Clank Collection | PlayStation 3 | Sony Computer Entertainment |
Linked Together[28] | iOS | Idol Minds | |
2013 | Ratchet: Deadlocked (HD Edition) | PlayStation 3 | Sony Computer Entertainment |
2014 | Tales of Honor: The Secret Fleet[29] | iOS, Android | Mobage |
Qube Kingdom[29] |
Deck Nine
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմ | Հրատարակչություն |
---|---|---|---|
2017 | Life Is Strange: Before the Storm | Android, iOS, Linux, macOS, Windows, PlayStation 4, Xbox One | Square Enix |
2021 | Life Is Strange: True Colors | Windows, Nintendo Switch, PlayStation 4, PlayStation 5, Stadia, Xbox One, Xbox Series X/S | |
2022 | Life Is Strange Remastered Collection | Windows, Nintendo Switch, PlayStation 4, Stadia, Xbox One |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Colorado Secretary of State - Session Timeout». Colorado Secretary of State (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Информация». Idol Minds. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Томас, Дэвид (Марта 10, 2003). «Preteens may follow 'My Street' online Louisville's Idol Minds aims to expand appeal of Internet gaming». The Denver Post. Digital First Media. Վերցված է Июль 4, 2017-ին.
- ↑ Mook, Bob (2005 թ․ նոյեմբերի 20). «Louisville company tries to leave mark in video game world». Denver Business Journal. American City Business Journals. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Chris Roper (2007 թ․ նոյեմբերի 7). «Pain is Coming». IGN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Frank Caron (2007 թ․ նոյեմբերի 30). «Pain brings pleasure on the PlayStation Network». Ars Technica (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Cavalli, Earnest (2012 թ․ դեկտեմբերի 30). «Pain Tops 2008 PSN Download List». Wired. Condé Nast. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Plunkett, Luke (2009 թ․ հունվարի 26). «Open Up For A Strong Dose Of PSN Stats». Kotaku. Gizmodo Media Group. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Rumor: PAIN developer Idol Minds lays off more than half of staff». Engadget (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «PS3 PAIN Developers Hit With Lay-Offs?». Kotaku (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Schramm, Mike (2011 թ․ հունիսի 7). «Ruin preview: Hack and social». Engadget. AOL Tech. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Welsh, Oli (2011 թ․ հունիսի 7). «Ruin announced for Vita and PS3». Eurogamer. Gamer Network. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Vita/PS3 RPG Ruin gets a new name». Eurogamer.net. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Sony pulls Pain studio Idol Minds off Warrior's Lair project». GamesIndustry.biz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Idol Minds thinking mobile for gaming's future». BizWest (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Games — Idol Minds Game Development». web.archive.org. 2016 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Tracey Lien (2013 թ․ հուլիսի 3). «Sony cancels Warrior's Lair on PS Vita and PS3». Polygon (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Colin Moriarty (2013 թ․ հուլիսի 3). «Warrior's Lair on PS3 and Vita Has Been Cancelled». IGN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Shutterbug (Canceled)». Kickstarter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Colorado team's video game project a fantastical photo | The Pueblo Chieftain». web.archive.org. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 21,0 21,1 Alex Wawro (2017 թ․ մայիսի 31). «Pain dev Idol Minds rebrands and shifts focus to 'narrative-dri». Game Developer (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Our Story - Deck Nine Game» (անգլերեն). 2021 թ․ մարտի 17. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Pain developer Idol Minds rebrands to focus on narrative». GamesIndustry.biz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Life is Strange's three-part prequel, Before The Storm, announced». VG247 (անգլերեն). 2017 թ․ հունիսի 11. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ published, James Davenport (2017 թ․ հունիսի 11). «Life is Strange: Before the Storm is releasing its first episode this August». PC Gamer. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Stefanie Fogel, Stefanie Fogel (2018 թ․ սեպտեմբերի 20). «'Life Is Strange: Before the Storm' Dev Making New Square Enix Game». Variety (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Holt, K. (2021 թ․ դեկտեմբերի 10). «'The Expanse' is getting the Telltale Games treatment». Engadget.(չաշխատող հղում)
- ↑ «Linked Together». Metacritic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 29,0 29,1 «Qube Kingdom: difendete il regno di Qubria con tanti soldati...cubici!». AndroidWorld (իտալերեն). 2014 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.