Jump to content

Activision

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Activision
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ, տեսախաղեր մշակող և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1979
ՀիմնադիրԼարրի Կապլան, Բոբ Ուայթհեդ և David Crane?
ՎայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն[2]
Մայր ընկերությունActivision Blizzard
Դուստր ընկերություններRadical Entertainment, Infinity Ward, Beenox, Raven Software, Sledgehammer Games, Treyarch և Demonware
ՍեփականատերActivision Blizzard
Կայքactivision.com(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[3]
 Activision Վիքիպահեստում

Activision Publishing, Inc. (կրճատ՝ Activision), ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է տեսախաղերի ստեղծմամբ և հրապարակմամբ։ Հիմնադրվել է 1979 թվականին հոկտեմբերի 1-ին։ Ընկերությունը դարձել է առաջին, ոչ կախյալ ընկերությունը, որ զբաղվում էր խաղերի մշակմամբ և տարածմամբ։ Ընկերության առաջին արտադրանքը դարձավ Atari 2600-ի համար ստեղծված խաղային քաթրիջը։ Ընկերության կենտրոնները գտնվում են Սանտա Մոնիկայում, Կալիֆոռնիայում, բացի դա կան մասնաճյուղեր 16 երկրերում։

Մինչ Activision-ի ստեղծում խաղերի համար ծրագրային ապահովումը կարող էին թողարկել բացառապես ստեղծող ընկերությունների համակարգը, որոնց կողմից թողարկվել էին տվյալ խաղերը։ Օրինակ՝ Atari-ին Atari 2600-ի համար միակ խաղեր թողարկող ընկերությունն է։ Սա խաղեր մշակողների մոտ դժգոհություն էր առաջացնում քանի-որ նրանք մեծ պարգևատրում չէին ստանում հիանալի ստեղծված խաղերի համար, և նույնիսկ փաստաթղթերի մեջ չէին հիշատանում նրանց։ Այն բանից հետո երբ որոշ խաղերը դարձան բեսթելլերններ և բերեցին միլլիոնավոր դոլլարի շահույթ, որոշ ծրագրավորողները լքեցին ընկերությունը։

Activision-ը հիմնադրվել է Ջիմ Լեվի կողմից, և ևս 4 ծրագարվորողների կողմից, ովքեր հեռացել էին Atari-ից ՝ Դէվիդ Քրէյն, Լարրի Կապլան, Ալան Միլեր և Բոբ Ուայթհենդ։ Լեվին աջակցեց մոտեցմանը, որ խաղի հեղինակի անունը պետք է նշվի և շոշափվի խաղի հետ միասին։

Երբ խաղային համակարգերի շուկան անկում ապրեց, Activision-ը որոշեց բացել ընկերություն, որ կզբաղի տնային համակարգիչների համար խաղեր ստեղծելով։

1982 թվականին Activision-ը թողարկեց Pitfall! խաղը, որը համարվում է առաջին պլատֆորմեր խաղը, և որը դարձավ ամենաշատ վաճառք ունեցող խաղը Atari 2600-ի համար (վաճառվել է ավելի քան 4 մլն օրինակ)։ Չնայած նրան, որ թիմը արդեն ցույց էր տվել թիմի բացառիկությունը, Pitfall!-ը ընկերությանը բերեց մեծ հաջողություն։ Խաղը ոչ միայն ստեղծեց մի քանի օրինակները, այլև դարձավ պլատֆորմերի համար նախատեսված ընդհանուր ժանր։

1985 թվականին ընկերությունը միացավ դժվարությունների միջով անցնող Infocom ընկերությանը։ Ջիմ Լեվին հանդիսանում էր Infocom-ի խաղերի մեծ երկրպագու և ցանկացնում էր, որ ընկերությունը շարունակի իր գործունեությունը։ Սակայն, այս միացումից 6 ամիս անց Activision-ի տնօրեն դարձավ Բրյուս Դէվիսը։ Նա դեռ միացման սկզբից դեմ էր եղել։ Նա արդեն փոփոխությունների էր ենթարկել ընկերության մարկեթինգային քաղաքականությունը և դրա պատճառոց էլ Infocom-ի խաղերի վաճառքը ընկել էր։ Արդյունքում 1989 թվականին Activision-ը փակեց Քեմբրիջում գտնվող Infocom-ի ստուդիան և 26 աշխատակիցներից 11-ին հրավիրեց աշխատանքի Սիլիկոնային հովտում, նրանցից 5-ը ընդունեցին առաջարկը։

1988 թվականին ընկերությունը բացի վիդեո-խաղեր մշակելուց սկսեց ծրագրելը բիզնես-հավելվածներ։ Դրա համար ընկերությունը անգամ փոխեց անվանումը Mediagenic, սրանով իսկ փորձելով ընդգծել ընկերության բազմաբնույթ գործունեությունը։ Չնայած անվան մեջ փոփոխության, Mediagenic շարունակում էր օգտագործել Activision բրենդը խաղեր ստեղծելու համար։

Mdeiahenic-ի անհաջողության մատնումը, բերեց ընկերությանը The Disc Company-ին։ 1992 թվականի դեկտեմբերին սննկացման պրոցեսսից դուրս գալուց հետո ընկերությունը նորից փոխեց անվանումը Activision-ի։ Այդ ընթացքում գլխավոր-գրասենյակը տեղափոխվել էր Հարավային Կալիֆոռնիա։

Vivendi ընկերության հետ հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ Activision միաձուլվում է Blizzard-ին պատկանող Vivendi Games ընկերության հետ։ Նոր ընկերությունը կրել է Activision Blizzard անունը, իսկ գլխավոր տնօրենը դարձավ Activision-ի նախկին՝ Բոբբի Կոտիկը։ Vivendi-ին նոր ընկերության ամենամեծ բաժնետերն է։ Նոր ընկերության արժեքը գնահատվում է 18,9 միլլիարդ դոլլար։

2013 թվականի հուլիսի 26-ին Activision գնեց իր բաժնետոմսերը Vivendi-ից 8 միլլիարդ դոլլարով[4]։ Vivendi-ին դեռ 2013 թվականի հունիսին գնահատելով իր ֆինանսական վիճակը պատրաստ էր վաճառել իր բաժնետոմսերը[5], անգամ անց կացվեցին մի քանի հանդիպումներ հնարավոև գնորդների հետ[6]։ Վերլուծաբանները եկել էին այն եզրակացության, որ պատմությունը կզարգանա հետևյալ պլանով՝ Activisio-ը ով տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի մեծ մասին կգնի Vivendi-ին ում այդ փողերը անհրաժեշ էին[7]։

Գնումներից հետո որոշ բաժնետերեր դատական գործ հարուցեցին Activision, Vivendi և Բոբբի Կոտիկի դեմ, հայտարարելով, որ ընկերությունը դիտավորյալ իջեցրել է բաժնետոմսերի գները, ինչն էլ գնորդներին թույլ է տվել խնայել 644 միլլիոն դոլլար[8]։ Գործի քննման վերջնաժամկետ է ընտրվում 2013 թվականի հոկտեմբերի 10-ը[9]։ Եվ 2013 թվականի հոկտեմբերի 11-ին Activision կրկին դառնում է անակախ ընկերություն[10]։ Իսկ 2014 թվականի նոյեմբերի 19-ին ավարտվեց դատական գործը Activision-ի և բաժնետերերի միջև[11]։

Դուստր ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի խաղերի ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.activision.com/de/legal/privacy-policy
  2. Activision Publishing, Inc. — 1999.
  3. https://www.wi-fi.org/membership/member-companies
  4. Alexander Sliwinski (26 июля 2013 года). «Activision buys itself back from Vivendi for $8 billion». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  5. Ben Gilbert (07 июня 2013 года). «Report: Vivendi looking to sell 'part or all' of majority stake in Activision». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  6. Ben Gilbert (19 июля 2013 года). «Reuters: Vivendi finds 'few takers' on Activision stake sale, eyes other departments». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  7. Alexander Sliwinski (08 июля 2013 года). «Strapped-for-cash Vivendi goes looking in Activision Blizzard's till». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  8. Thomas Schulenberg (03 августа 2013 года). «Shareholder sues Activision Blizzard over buyback from Vivendi». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  9. Danny Cowan (24 сентября 2013 года). «Activision to appeal halted Vivendi deal on October 10». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  10. Mike Suszek (11 октября 2013 года). «Activision completes purchase of itself from Vivendi». joystiq. Վերցված է 16 октября 2013 года-ին.
  11. Brenna Hillier (19 ноября 2014). «Activision Blizzard shareholder class action suit resolved».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Activision» հոդվածին։