Օրգանիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օրգանիզմ, կենդանի մարմին, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութից։ Օրգանիզմները հանդիսանում են կենսաբանության ուսումնասիրման գլխավոր առարկան։ Դիտարկման հարմարության համար բաշխվում են ըստ տարբեր խմբերի և չափանիշների, ինչն էլ հենց հանիդիսանում է դրանց դասակարգման կենսաբանական համակարգը։ Դրանց ամենաընդհանուր բաժանումն է կորիզավորների և անկորիզների։ Ըստ օրգանիզմը կազմող բջիջների թվի այն բաժանում են միաբջիջ և բազմաբջիջ արտահամակարգային կատեգորիաների։ Դրանց միջև առանձնահատուկ տեղ են գրավում միաբջիջների գաղութները։
Ամբողջական բազմաբջիջ օրգանիզմի ձևավորումը գործընթաց է բաղկացած կառուցվածքի և գործաձույթների տարբերակումից (բջիջներ, հյուսվածքներ օրգաններ) և օնտոգենեզում, ինչպես նաև ֆիլոգենեզում դրանց ներգրավումից։ Բազում օրգանիզմներ կազմակերպված են համակեցությունների մեջ (օրինակ մարդկանց մոտ ընտանիք, աշխատանքային կոլեկտիվ և այլն)։
Ոչ կենդանի բնությունից տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկենդան բնության տարրերից կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմենրի և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է։ Ահա կենդանու հիմնական հատկանիշները.
- շնչառություն` գործընթաց, որի ընթացքում շրջակա միջավայրի և օրգանիզմների միջև տեղի է ունեում գազափոխանակություն
- սնուցում` կենդանի օրգանիզմի կողմից սննդի օգտակար նյութերի յուրացում
- արտաթորություն` օրգանիզմի համար ոչ պետքական կամ վնասակար կենսագործունեության արտադրանքի հեռացման գործընթաց
- շարժում` տարածության մեջ առանձնյակի մարմնի կամ դրա մասերի փոփոխություն
- աճ` առանձնյակի զանգվածի կամ չափերի ավելացում կենսասինթեզ գործընթացների հաշվին
- զարգացում` կյանքի ընթացքում օրգանիզմի կատարելագործում
- գրգռականություն` շրջակա միջավայրի ազդակների վրա օրգանիզմի ընտրողական ռեակցիայի ունակություն։
- բազմացում` իրեն նման առանձնյակների վերարտադրություն
- ժառանգականություն` սերունդներին իր հատկանիշների փոխանցման ունակություն
- Քիմիական բաղադրության առանձնահատկությունները և միասնականությունը` Կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ մտնում են քիմիական այն տարրերը, ինչ որ անկենդան բնության առարկաների մեջ։
Հատուկ դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ըստ միջավայրի անհրաժեշտ թթվայնության մակարդակի տարբերում են՝ ացիդոֆիլ և ացիդոֆոբ օրգանիզմներ
- Ըստ կենագործունեության համար անհրաժեշտ թթվածնի աէրոբ և անաէրոբ օրգանիզմներ
- Ըստ կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերի սինթեզման ունակության՝ աուկսոտրոֆ, աուտոտրոֆ, հետերոտրոֆ և միկսոտրոֆ օրգանիզմներ
- Ըստ շրջակա միջավայրի աղայնության անհրաժեշտ մակարդակի առանձնացնում են՝ գալոֆիլ և գալոֆոբ օրգանիզմներ
- Ըստ տարբեր աղիության պայմաններում գոյատևելու ունակության՝ հետերոգալիական և հոմոգալիական օրգանիզմներ
- Ըստ ցածր և բարձր ջերմաստիճանի պայմաններում գոյատևման հնարավորության՝ կրիոֆիլ և թերմոֆիլ օրգանիզմներ
- Ըստ մարդու հետ կապի՝ սինանտրոպ և ոչ սինանտրոպ օրգանիզմներ
- Ըստ շրջակա միջավայրի աղիության զգալի փոփոխություններին դիմանալու ունակության՝ ստենոգալ և էվրիգալ օրգանիզմներ
- Ըստ ջերմաստիճանի զգալի տատանումներին դիմանալու ունակության՝ ստենոթերմ և էվրիթերմ օրգանիզմներ
- Ըստ խիստ որոշակի կենսատոպերում բնակության՝ ստենոտոպ և էվրիտոպ օրգանիզմներ
- Ըստ խիստ որոշակի հողաշերտում բնակության՝ ստենոէդաֆիկ և էվրիէդաֆիկ օրգանիզմներ
- Ըստ երկրագնդի վրա բնակության՝ ցիրկումպոլյառ և ցիրկումտրոպիկ օրգանիզմներ
- Ըստ աղտոտված ջրամբարներում բնակության հարմարվողականության՝ սապրոբ և ոչ սապրոբ օրգանիզմներ
- Ըստ օրգանիզմը կազմող բջիջների քանակի՝ միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ
- Օրգանիզմը կյանքի հիմնական միավորն է, դրա հատկությունների իրական կրողը, քանի որ միայն օրգանիզմի բջիջներում են իրականացվում կյանքի գործընթացները։ Որպես առանձին տեսակ օրգանիզմը մտնում է պոպուլյացիայի և տեսակի ցանկի մեջ՝ կյանքի պոպուլյացիոն տեսակային մակարդակի կառուցվածքային միավոր։
|